Կրթահամալիրը սեբաստացու աչքերով

Դպրոցս ավարտելուց հետո ցանկանում էի գնալ ավիադպրոց, սակայն ցանկացա ավելի լավ տիրապետել օտար լեզուներին նոր ընդունվել, այդ իսկ պատճառով չընդունվեցի։

Մայրիկիս ընկերուհին ՝ լինելով Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սան, խորհուրդ տվեց ընդունվել հենց այդ տեղ՝ ասելով, որ դա մի ուրիշ աշխարհ է , որտեղ բոլորը միմյանց միայն ժպիտ են նվիրում և բացարձակ նման չէ դպրոցներին։

Եվ ես որոշեցի ընդունվել։ Երբ եկա ընդունվելու մնացել էր միայն երկու բաժին՝նախադպրոցական պատրաստություն, տուրիզմ։ Ես ընտրեցի նախադպրոցական պատրաստություն։

Ես շատ շուտ հարմարվեցի քոլեջին, ուսանողներին, ուսուցիչներին։ Այստեղ բոլորը ընկերներ են: Բոլորը հարգում են միմյանց կարծիքը։

Երեխաները պատմեցին որ քոլեջը լի է ճամփորդություններով և դա քոլեջի առավելություններից մեկն է։ Ես՝ քանի որ այս տարի եմ եկել ,միայն գնացել եմ Մուսալեռ։ Ճիշտ է ես եղել էի այնտեղ, սակայն չգիտեի Մուսալեռան պատմությունը, որը  Սեբաստացիների շնորհիվ իմացա։ Ես շատ ուրախ եմ որ դարձա Սեբաստացի սան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *