Սուսվա լեռը․ կյանքը հրաբխի մեջ

Ֆիլմը Քենիայում գտնվող Սուսվա հրաբխային լեռան մասին էր։Տարիներ շարունակ լեռան ներսում գտնվող հրաբուխը խողովակներ է առաջացրել, ստորգետնյա թունելները ձևավորվել են հազարավոր տարիներ առաջ լավայի գետերի կողմից, այսօր այս խողովակները մնացել են որպես տարբեր կենդանիների ապրելավայր։ Օրինակ «Պավիանների խորհրդարան» կոչվող սրահն անվանակոչել են տեղաբնակ ցեղերը, քանի որ այդտեղ պավիանների խումբ է ապրում։ Աշխարհում հայտնի միակ դեպքն է, երբ այս կենդանատեսակներն ապրում են քարանձավային միջավայրում։

Ֆիլմում շատ գեղեցիկ բնություն էր ներկայացված։ Անկախ նրանից որ կենդանիները վայրի էին մեկ է տիրում էր հսմերաշխ միջավայր։ Վայրի կենդանիները որս էին անում միայն անզսպելի սով զգալու դեպքում։ Բայց այդ թեմայով մի անգամ նյութ նայելիս իմացա որ գիշատիչները իրենց զոհին կարող են անցավ սպանել, բայց թողնում են որպեսզի մի քանի վայրկյան տանջվեն, քանի որ այդ ընթացքում զոհը էներգիա է փոխանցում իր ցեղատեսակներին, որից հետո նրանք սկսում են բազմազալ և այդպես պահում են բնության հավասարակշռվածությունը։ Կենդանիները մարդկանց պես ունեին զգացմունքներ, պաշտպանում էին իրենց երեխաներին, ընտանիքին։ Ձագուկները երեխաների պես սիրում էին խաղալ, չարություն անել։ Ինձ շատ դուր եկավ Ֆիլմը, ես շատ եմ սիրում ֆիլմեր դիտել կենդանիների մասին կամ կենդանիների մասնակցությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *