16.03.2021

Կարդացե՛ք Ջանի Ռոդարիի «Երևակայության քերականության» հատվածը:Ստեղծե՛ք երևակայության երկանդամ և գրեք փոքրիկ պատմություն այդ երկանդամով:Չտեսնված երկնակամարում ճախրող բառեր

Միայն ստեղծագործական երևակայության երկանդամությունից կարող է պատմվածք ծնվել: ՙՁի-շունն՚ ըստ էության ՙստեղծագործական երևակայության երկանդամություն՚ չէ: Դա ընդամենը կենդանիների մի տեսակի շրջանակներում պարզ զուգորդում է: Այս երկու չորքոտանիներին հիշատակելիս երևակայությունն անտարբեր է մնում:Անհրաժեշտ է, որ երկու բառերին որոշակի տարածք բաժանի, այնպես որ մեկը բավականաչափ օտար լինի մյուսին, որպեսզի նրանց հարևանությունն ինչ-որ չափով անսովոր լինի: Միայն այդ դեպքում երևակայությունն ստիպված կլինի ակտիվանալու` ձգտելով նշված բառերի միջև մերձեցում գտնել: Ստեղծելու միասնական, տվյալ դեպքում ֆանտաստիկ մի ամբողջություն, որի մեջ երկու տարածին տարրերը կարողանան գոյակցել: Ահա թե ինչու է լավ, երբ ստեղծագործական երևակայության երկանդամությունը դիպվածով է որոշվում: Թող երկու բառերը ասեն երկու տարբեր երեխաներ, ընդ որում մեկը չիմանա, թե ինչ է ասել մյուսը: Կամ երեխան մատը դնում է իրարից հեռու դրված բառարանների էջերի վրա:Ստեղծագործական երևակայության երկանդամության մեջ բառերն իրենց սովորական իմաստով չեն վերցվում: Նրանք ՙարտիմաստավորվում են՚, ՙտեղաշարժվում՚, դուրս են քաշվում ու ճախրում մինչ այդ չտեսնված երկնակամարում: Հետաքրքրաշարժ պատմության աշխարհ գալու նպաստավոր պայմաններն այդպիսիք են:Վերցնենք երկու բառ` շուն և պահարան: Դրանք միացնելու պարզագույն ձևը հիմնականում հոլովների օգնությանը դիմելն է: Այդ կերպ մի քանի պատկերներ կստանանք. պահարանով շունը, շան պահարանը, պահարանի վրայի շունը, պահարանի միջի շունը և այլն: Կարող են ստեղծվել անմտություններ: Սակայն կարևորը գործընթացն է, որին երեխաները կատարելապես են տիրապետում և դրանից իսկական հաճույք են ստանում: (Տե՜ս Ստեղծագործական երևակայության երկանդամությունը): Ջանի Ռոդարի

Լրացուցիչ կրթություն

Ստեղծե՞ք երևակայության երկանդամություն և գրե՛ք փոքրիկ պատմություն:

Առյուծն ու հեռախոսը։

Առյուծը դասերը ավարտելուն պես դուրս եկավ դպրոցից։ Ճանապարհին հանդիպեց հեռախոսին։ Նրանք որոշեցին միասին շարունակել ճանապարհը։ Ծանոթանալուց հետո առյուծը շատ սիրեց հեռախոսին և ամբողջ օրը անցկացրեց նրա հետ, իսկ առավոտյան՝ դասի գնալուց, հասկացավ, որ շփվելով հեռախոսի հետ մոռացավ անել իր դասերը։

Կոշիկ եղբայրները և թևնոցը

Կոշիկները զույգ եղբայրներ էին, միշտ իրար հետ էին լինում, չէին  ձանձրանում։ Մի օր զբոսնելիս հանդիպեցին մի գեղեցիք թևնոցի։ Թևնոցը միայնակ և տխուր նստած էր այգում։ Կոշիկները որոշեցին օգնել թևնոցին։ Մոտեցան և հարցրեցին թե ինչ է պատահել։ Թևնոցն ասաց որ մոլորվել է և ցանկանում է տուն գնալ։ Կոշիկները հասկացան թե որտեղ է թևնոցի տունը և ուղեկցեցին նրան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *