Այց Մանկավարժական համալսարան։

Այցը Մանկավարժական համալսարան՝ շատ հետաքրքիր անցավ։ Սկզբում ծանոթացանք համալսարանի պատմությանը, այցելեցինք թանգարան։

Այնուհետև գնացինք ռադիոհաղորդավարության սենյակ։ Բոլորիս հնարավորություն ընձեռվեց, որպեսզի փորձենք  մեզ պատկերացնել ռադիոհաղորդավարի դերում, բայց այդ հնարավորությունից օգտվեց միայն Սաթենը։

Տեսանք խաղերի արտադրամասը, որտեղ բոլոր խաղերը ուսանողների ձեռքի աշխատանքն էր, որոնք պետք է ուսումնասիրեն  և հետագայում նաև տարածեն։

Ռեկտորի հետ զրույցը շատ հետաքրքիր էր, բայց քանի որ ժամանակի մեջ չէինք տեղավորվում՝ առաջադրանքը կիսատ թողնելով՝ գնացինք մեկ այլ հետաքրքիր առաջադրանք կատարելու։ Գնացինք և Ջ. Հոլանդի՝ անձնավորության տիպի և մասնագիտական գործունեության ոլորտի միջև փոխհարաբերությունների մասին, թեստ լրացրեցինք։ Այն մեզ պետք է օգներ մասնագիտության կողմնորոշման հարցում։
Ես պատկանում էի Սոցիալական և Կոնվենցիոնալ տիպերին։

Թեստը լրացնելուց հետո՝ քանի որ շատ էինք ցանկանում ավարտել ընկեր Կարապետյանի հետ սկսած հետաքրքիր առաջադրանքը՝ փնտրեցինք նրան և շարունակեցինք մեր զրույցը։ “Կյանքի անիվ” անվամբ թեստ հանձնեցինք՝ եթե վերջում մեզ մոտ ստացվեր անիվ ՝ ուրեմն մենք երջանիկ ենք, բայց ոչ ոքի մոտ անիվը շրջանաձև չէր։ Բոլորին էլ ինչ-որ բան խանգարում էր լիարժեք երջանիկ լինելու համար։
Այսքանը համալսարանի այցից։ Շատ տպավորիչ, ուսուցողական և ամենակարևորը օգտակար այցելություն էր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *