Monthly Archives: April 2022

Ստեղծագործական խաղ (վերլուծություն)

երեխաները սողացին հարթակի վրայով, վազելով գնացին և աթոռներով սկսեցին ճանապարհ կառուցել որի վրայով սկսեցին քայլել, իսկ հետո ճանապարհը վերածվեց գնացքի։ Երեխաները հաճույքով էին խաղում, քանի որ երեխաներին հաճելի է ստեղծագործելը՝ ինչ֊որ նոր բան ստեղծելը, յուրքանչյուրս էլ փոքր հասակում մեծ ոգևորությամբ էինք նման խաղեր խաղում։

Նախագիծ՝ ստեղծագործական խաղ

անվանում՝ ստեղծագործական խաղ

ժամանակ՝ Ապրիլի 18

տևողություն՝ 15րոպե

մասնակիցներ՝ 2֊4տարեկաններ

դաստիարակներ՝ Անի Մարտիրոսյան, Գայանե Արզումանյան

Համակարգող՝ Միլենա Հակոբյան

Նպատակ՝ զարգացնել խոշոր մկանային համակարգը, նպաստել շարժողական ակտիվությանը, ինքնուրույնությանը և երևակայությանը

խնդիրներ

խաղ 1՝ սողալ հարթակի վրայով

խաղ 2՝ քայլել աթոռներից պատրաստված ճանապարհով

ընթացք՝ սկզբում երեխաները սողում են հարթակի վրայով հետո վազում և սկսում աթոռները իրար միացնելով ճանապարհ կառուցել, որի վրայով քայլում են և ուրախանում

Օղակներով խաղեր (վերլուծություն)

Ֆիզիկական դաստիարակության գործում
մեծ տեղ է տրվում նաև շարժախաղերի անցկացմանը, որոնց ընթացքում երեխաները հմտանում են քայլքի, վազքի, ցատկերի, նետումների և այլ շարժաձևերում։ Մշակվում են նրանց շարժողական ընդունակությունները՝ ճարպկություն, արագաշարժություն, դիմացկունություն, կոորդինացիա և տարածության մեջ կողմնորոշում ։ Դրանք նպաստում են նաև երեխաների համարձակության, ինքնավստահության, նախաձեռնության, ինքնուրույնության, սեփական ուժերի նկատմամբ վստահության դաստիարակմանը։

Այս անգամ երեխաների հետ խաղացել ենք օղակներով խաղ։

Խաղ 1, ընթացքը։ Երեխաները պառկում են ներքնակի վրա։ Առջևում և հետևում դրված են աթոռներ։ Աթոռներից մեկի վրա անցկացված են օղակները։ Երեխաները պետք է օղակները անցկացնեն մեկ աթոռից՝ մյուսը։

Խաղ 2, ընթացքը։ Մասնակիցները կանգնում են շրջանաձև։ Օղակները պետք է անցկացնեն, բաց չթողնելով միմյանց ձեռքերը։

Երեխաները ակտիվ էին, իրար ոգևորում էին և ուրախանում մեկը մյուսի հաղթանակով։ Ավելի փոքրերը դժվարանում էին, բայց երեխաները այնպես էին ոգևորում, որ ամեն կերպ փորձում էին կատարել և նրանց մոտ ստացվում էր։

Նախագիծ՝ օղակներով խաղեր

Անվանում՝ օղակներով խաղեր։
Ժամանակ՝ ապրիլի 14֊15
Տևողությունը ՝ 20 րոպե
Մասնակիցներ՝ 2֊4 տարեկաններ
Դաստիարակներ՝ Գայանե Ավետիսյան, Գոհար Բեշլիյան
Համակարգող՝ Միլենա Հակոբյան

Նպատակ՝ զարգացնել մկանային համակարգը, կատարել ֆիզիկական վարժություններ։ Երեխաներին ներգրավվել խմբակային խաղերի մեջ։ Մարզական խաղերի միջոցով զարգացնել երեխաների ֆիզիկական պատրաստվածությունը։

Խնդիր՝ 
▪︎ծանոթացնել խաղի կանոններին։
▪︎Խաղ 1՝ օղակը անցկացրու մեկ աթոռից՝ մյուսը։
▪︎ Խաղ 2՝ անցում օղակների միջով։

Ընթացք՝ նախ երեխաներին բացատրում ենք խաղի կանոնները, ապա սկսում ենք խաղը։

Խաղ 1, ընթացքը։ Երեխաները պառկում են ներքնակի վրա։ Առջևում և հետևում դրված են աթոռներ։ Աթոռներից մեկի վրա անցկացված են օղակները։ Երեխաները պետք է օղակները անցկացնեն մեկ աթոռից՝ մյուսը։

Խաղ 2, ընթացքը։ Մասնակիցները կանգնում են շրջանաձև։ Օղակները պետք է անցկացնեն, բաց չթողնելով միմյանց ձեռքերը։

Արդյունք՝

Օղակներով խաղեր։