Օղակներով խաղեր (վերլուծություն)

Ֆիզիկական դաստիարակության գործում
մեծ տեղ է տրվում նաև շարժախաղերի անցկացմանը, որոնց ընթացքում երեխաները հմտանում են քայլքի, վազքի, ցատկերի, նետումների և այլ շարժաձևերում։ Մշակվում են նրանց շարժողական ընդունակությունները՝ ճարպկություն, արագաշարժություն, դիմացկունություն, կոորդինացիա և տարածության մեջ կողմնորոշում ։ Դրանք նպաստում են նաև երեխաների համարձակության, ինքնավստահության, նախաձեռնության, ինքնուրույնության, սեփական ուժերի նկատմամբ վստահության դաստիարակմանը։

Այս անգամ երեխաների հետ խաղացել ենք օղակներով խաղ։

Խաղ 1, ընթացքը։ Երեխաները պառկում են ներքնակի վրա։ Առջևում և հետևում դրված են աթոռներ։ Աթոռներից մեկի վրա անցկացված են օղակները։ Երեխաները պետք է օղակները անցկացնեն մեկ աթոռից՝ մյուսը։

Խաղ 2, ընթացքը։ Մասնակիցները կանգնում են շրջանաձև։ Օղակները պետք է անցկացնեն, բաց չթողնելով միմյանց ձեռքերը։

Երեխաները ակտիվ էին, իրար ոգևորում էին և ուրախանում մեկը մյուսի հաղթանակով։ Ավելի փոքրերը դժվարանում էին, բայց երեխաները այնպես էին ոգևորում, որ ամեն կերպ փորձում էին կատարել և նրանց մոտ ստացվում էր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *