Monthly Archives: May 2022

Նախագիծ՝ ատամների խնամք

Անվանում՝ ատամների խնամք

Ժամանակ՝ մայիսի 26

Տևողությունը ՝ 20֊30 րոպե

Մասնակիցներ՝ 2֊4 տարեկաններ

Դաստիարակներ՝ Գայանե Ավետիսյան, Գոհար Բեշլիյան

Համակարգող՝ Միլենա Հակոբյան

Նպատակ՝ սովորել ճիշտ խնամել ատամները։

Խնդիր՝ 

▪︎ Զրույց. հարց ու պատասխան

▪︎բաժանել թղթեր, որոնց վրա պատկերված են ատամնաշարը

▪︎ծանոթացնել ատամների ճիշտ մաքրման կանոններին

▪︎մաքրում ենք ատամնաշարը։

Ընթացք՝ նախ երեխաների հետ զրուցեցինք, թե ինչպես են նրանք լվանում իրենց ատամները, օրվա ընթացքում քանի անգամ են լվանում։ Ապա բաժանեցինք թղթեր, որոնց վրա պատկերված է ատամնաշար։ Երեխաներին ներկայացրեցի, թե ինչպես ճիշտ պետք է լվանալ ատամները։ Այնուհետև գունավոր նյութերի օգնությամբ ներկեցինք ատամները, որպեսզի խոզանակի օգնությամբ մաքրենք այն։ Արդյունք՝Ատամների խնամք։

Ատամների խնամք (վերլուծություն)

Ատամների խնամք նախագծի շրջանակներում խոսեցինք ատամների հիգիենայի մասին, սովորեցինք, թե ինչպես պետք է ճիշտ լվանալ ատամները։ Շատ կարևոր է հետևել ատամների խնամքին, քանի որ շատ երեխաներ չեն հետևում իրենց ատամնեիի հիգիենային, ուտում են այնպիսի բաներ որոնք վնասում են ատամները։ Օրինակ՝ քաղցրի չարաշահումը։ Եվ կարևոր է, որ բոլորը ճիշտ խնամեն իրենց ատամները, հենց վաղ տարիքից, քանի որ փոքր հասակում ավելի հեշտ է առողջ ապրելակերպը սովորություն դարձնել։

Երեխաների հետ նախ զրուցեցինք ատամների հիգենային մասին։ Այնուհետև նրանց ցուցադրեցի, թե ինչպես պետք է ճիշտ խնամել ատամները։ Բաժանեցի ֆայլի մեջ անցկացված ատամաշարի նկարները, վրան լցրեցինք ատամի մածուկ և թողեցինք, որպեսզի տարածեն մատիկներով և խաղան։ Այնուհետև բաժանեցի ատամի խոզանակները և երեխաները սկսեցին մաքրել ատամի մածուկը՝ ատամների վրայից։

Օգտակար և առողջ նկարներ (վերլուծություն)

բաժանեցի թերթիկներ, մատիտներ և երեխաներին ասեցի որ նկար են առողջ և օգտակար բաներ, հարցնելով, թե իրենց կարծիքով ի՞նչն է առողջ և օգտակար։ Երեխաները սկսեցին նկարել։ Նկարում էին մրգեր, բանջարեղեն, անձրև, ձեռքեր, մարզվող ռոբոտ։ Իսկ ավելի փոքր երեխաների  նկարները պարզ չէին խզբզանքներ էին, բայց մեկ է նրանք կարողանում էին մեկնաբանել թե ինչ են նկարել։ Զարգացավ մանր մոտորիկան, ինչպես նաև երևակայությունը, քանի որ երեխաները Նկարեցին նարնջի ծառ որ չէին տեսել, կարմիր կիվի, մարզվող և ուրախ ռոբոտ և այլն։


Նախագիծ՝ օգտակար և առողջ նկարներ

անվանում՝ օգտակար և առողջ նկարներ

ժամանակ՝ մայիսի 25

տևողություն՝ 10֊15րոպե

մասնակիցներ՝ 2֊4տարեկաններ

Նպատակ՝ զարգացնել մանր մոտորիկան, նպաստել երևակայությանը

Խնդիր՝
Նկարել օգտակար և առողջարար բաներ

Ընթացք՝ բաժանել թերթիկներ և մատիտներ, ասել հանձնարարությունը, հարց պատասխանի միջոցով մի փոքր հուշել թե մոտավոր ինչ էր կարող են նկարել։

Հաշվետվություն

Այս տարի այնքանով էր հետաքրքիր որ բոլոր առարկաները մասնագիտական էին։ Ունեինք գործանականի համար նախատեսված հատուկ ժամեր,որը շատ լավ էր։ Սովորեցի ինչ որ տեղ հաղթահարել վախերս երեխաների հետ աշխատելիս։ Վախենում էի քանի որ գիտակցում էի մասնագիտության կարևորությունը և վախենում էի ինչ որ տեղ սխալվել։ Երեխաների ծննդյան օրերին լինում էի ծաղրածույի կերպարում որը շատ զվարճալի էր և ուրախալի։  Ժամանակ եղավ որ հարգելի պատճառներով սկսեցի բացակայել որի համար ափսոսում եմ, քանի որ բաց թողեցի շատ կարևոր ու հետաքրքիր դասեր։

Մասնակցել եմ ռուսերենի ֆլեշմոբներին։

Գնացել եմ սահադաշտ,

Մանկավարժական համալսարան,

Ծաղկունք

Խմբերում արել եմ գործանական աշխատանքն էր։ Այս տարի շատ դուրս եկավ որ շարունակեցինք ուսումնասիրել հոգեբանություն առարկան ընկեր Տաթևի հետ։ Դասերի ընթացքում արեցինք շատ հետաքրքիր, խորհրդավոր և իմաստալից թեստեր։

Ընկեր Մարիետի առարկաները շատ կարևոր էին, սկզբում հետաքրքիր չէին ինձ, բայց ընթացքում հասկացա այդ առարկաների կարևորությունը, որը շատ է պետք գալու երեխաների հետ աշխատելիս։ (մասնագիտական խոսքի զարգացում)

ԿՆԵՐԵՔ ՈՐ ԱՅՍՔԱՆ ՈՒՇԱՑՐԵՑԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ուղղակի չգիտեի ինչպես շարադրել մտքերս, քանի որ սա լինելու էր իմ վերջի հաշվետվությունը։

Զգայություններ և ընկալում

Զգայությունը արտաքին և ներքին միջավայրերի վիճակի և հատկությունների մտավոր արտացոլանքն է, որն առաջանում է օրգանիզմի համապատասխան զգայարանների վրա գրգիռների անմիջական ազդեցության հետևանքով։ Մարդու մոտ զգայություններն առաջանում են տեսողության, լսողության, համի, հոտի, ցավի զգացումների տեսքով, շոշափողական զգացումը, մկանային զգայությունը և այլն։ Զգայությունների շնորհիվ հնարավոր է դառնում աշխարհի առանձնահատկությունների , միջավայրի ճանաչումը։ Այն նաև անհրաժեշտ նախադրյալ է հանդիսանում ավելի բարդ իմացական գործընթացներին՝  ըմբռնման  և  մտածողության  զարգացման համար: Զգայության հիմնական տեսակներն ըստ զգայարանների լինում են՝ տեսողության, համի, հոտի, լսողության և շոշափելիքի: Սակայն մեկ այլ դասակարգման, որն առաջարկել է Շերինգտոնը զգայությունները լինում են՝ ինտերոցեպտիվ, էսքտերոցեպտիվ և  պրիոպրոցեպտիվ:

Էքստերոցեպտիվ զգայությունները  մարդուն տեղեկություն են տալիս իր մարմնից դուրս գտնվող երևույթների ու գործընթացների մասին՝ նրան կապելով արտաքին աշխարհի հետ։

Էքստերոցեպտիվ  զգայությունները լինում են.

կոնտակտային` երբ գրգռիչները ազդում են մարմնի մակերեսի կամ անմիջականորեն մաշկի տակ գտնվող ռեցեպտորների վրա (շոշափելիքի, համի)

դիստանտային` երբ գրգռիչները ազդում են զգայությունների վրա որոշակի տարածությունից (տեսողական, լսողական)

հոտառական  զգայությունները միջանկյալ դիրք են գրավում։ (կոնտակտ-դիստանտային են):

Ինտերոցեպտիվ զգայությունները  առաջանում են մարդու ներքին օրգաններում գտնվող ռեցեպտորների վրա գրգռիչների ազդեցությունից։

Պրոպրիոցեպտիվ զգայություններն  առաջ են գալիս, երբ գրգռվում են մկաններում և հոդակապերում տեղավորված հատուկ տեսակի ռեցեպտորները, որոնք ուղեղին տեղյակ են պահում մարմնի զանազան մասերի տարածության մեջ գրաված դիրքի մասին։

Ընկալում (ըմբռնում) — զգայական իմացության ձև է։ Այն առարկաների հետ փոխներգործության ընթացքում մարդու հոգեկանում առաջացած ամբողջական պատկերն է։ Ընկալումը զգայության հետ աշխարհի իմացության ելակետն է, ինֆորմացիայի ընդունման ու մշակման պրոցեսների բարդ համակարգը։  Գոյություն ունեն ընկալումների դասակարգման մի շարք մոտեցումներ։ Ինչպես և զգայությունների դեպքում, ընկալումը նույնպես կարելի է դասակարգել ըստ զգայության օրգանների՝ տեսողական, լսողական, համի, հոտառության և շոշափական։

Ընկալման առանձնահատկություններն են

Առարկայնությունը, որը պատասխանատու է արտացոլելու շրջապատող առարկաները և երևույթներն առանձին։ Այն ընկալման բնածին հատկություն չէ։ Վերջինիս ծագումը և կատարելագործումը կատարվում էկյանքի ընթացքում:

Ապերցեպտիվությունը կախված է մարդու անցյալի փորձի հետ:

Ամբողջականությունը  արտացոլում է առարկային առանձին հատկանիշները, ընկալումը տալիս է առարկայի ամբողջական պատկերը։ Այն հիմնված է առարկայի առանձին հատկանիշների վերաբերյալ տարբեր զգայություններից ստացված ինֆորմացիայի ընդհանրացման վրա։

Կառուցվածքայնությունը ընկալումը զգայությունների ուղղակի համագումար չէ։ Մարդն ընկալում է զգայություններից վերացարկված կառուցվածք, որը ձևավորվում է որոշակի ժամանակահատվածի ընթացքում։

Հաստատունությունը առարկայի որոշակի հատկանիշների համեմատական հաստատունությունն է ընկալման պայմանների փոփոխության դեպքում։ Օրինակ՝ գույնի ընկալումը հաստատուն է լուսավորության պայմանների փոփոխության դեպքում։ Առանց հաստատունության՝ մարդը չի կարող կողմնորոշվել շարունակ փոփոխվող աշխարհում։

Իմաստավորվածություն- ընկալվող ինֆորմացիայի իմաստավորումը կարելի է ներկայացնել կառուցվածքային-տրամաբանական սխեմայով։ Առաջին փուլում տեղի է ունենում ինֆորմացիայի հոսքից ընկալման օբյեկտի առանձնացում։ Երկրորդ փուլում հիշողության մեջ փնտրվում է նման հատկանիշների կոմպլեքս, որով կարելի է նույնականացնել առարկան։ Երրորդ փուլում ընկալված առարկան դասվում է որոշակի կատեգորիայի մեջ։ Չորրորդում՝ ձևավորվում է ընկալված առարկայի վերջնական, ամբողջական պատկերացում։

Ընտրողականությունը որպես առանձնահատկություն-. ժամանակի յուրաքանչյուր պահին մենք ընկալում ենք կամ մեկ կամ առարկաների որոշակի խումբ, երբ մյուս օբյեկտները դառնում են մեր ընկալման ֆոնը։

Ընդհանրացվածություն. վերջինս նշանակում է յուրաքանչյուր պատկերի դասումը առարկաների որոշակի կատեգորիայի մեջ, որոնք ունեն անվանում։

Մտածողություն:Մտածողության տեսակները

Մտածողությունը շրջապատող միջավայրի առարկաների և երևույթների հարաբերությունների և կապերի իմացությունն է: Վերջինս նորի որոնումն է;

Մտածողությունն իմացական գործընթաց է, որի միջամտությամբ մարդը կարողանում է դուրս գալ անմիջական զգայական արտացոլման միջոցով ստացված տվյալնեի սահմաններից, բացահայել երևույթներիների էական, օրինաչափ կապերն ու հատկանիշները:  Մտածողությունը միջնորդված և ընհանրացված իմացություն է, ունի սոցիալական պայմանավորվածություն, իսկ նրա բարձրագույն տեսակները կապված են խոսքի հետ:

Մտածողության հիմնական առանձնահատկություններն են՝

1.ինքնուրույնություն

2.ճկունություն

3.արագություն

4.լայնություն

Մարդը սկսում մտածել այն ժամանակ, երբ նրան անհրաժեշտ է որևէ հարց լուծել, որևէ խնդիր իրականացնել: Այսինքն մարդը անընդհատ չի մտածում: Մարդ լարում է ուղեղը, մտածում , երբ կա պրոբլեմային իրավիճակ:

Գոյություն ունի մտածողության երեք տեսակ՝ակնառու գործնականակնառու պատկերավորխոսքային տրամաբանական կամ վերացական

Ակնառու գործնական

Կիրառվում է մինչև երեք տարեկան երեխաների կողմից, օրինակ՝ երեխան կոտրում է խաղալիքը պարզելու համար թե ինչ կա դրա մեջ:

Ակնառու պատկերավոր 

Կիրառվում է երեքից բարձր մինչև յոթ տարեկան երեխաների կողմից, օրինակ՝ նրանք մտածում են պատկերացնում են, բայց չեն կարողանում դա կիրառել:

Խոսքային տրամաբանական,

Այն մտածողությունն է, երբ մարդը ինչ որ մտածում է, կարողանում է իր մտածածի, պատկերացրածի, եթե ոչ ամբողջությամբ արտաբերել,  իրականացնել խոսքի և լեզվի միջոցով:

Մտածողության զարգացման հիմնական տեսակները նախադպրոցական տարիքում անցումն է ակնառու-գործնական մտածողությունից ակնառու-պատկերավոր մտածողության, որը Ժ.Պիաժեն անվանում է ռեպրեզենտատիվ ինտելեկտին:

Հիշողություն: Հիշողության ֆիզիոլոգիական մեխանիզմները, տեսակները, գործընթացները

Մարդու հոգեկանը բնութագրվում է որպես նրա կողմից շրջապատող աշխարհի առարկաների և երևույթների արտացոլում և հուզական ապրում: Իսկ ինչպիսին է արտացոլման շնորհիվ առաջ եկող հոգեկան պատկերների հետագա ճակատագիրը: Ինչ է տեղի ունենում դրանց հետ. արդյոք մնում են անձի հոգեկան աշխարհում, թե անհետանում են: Իհարկե անհետ չեն կորչում, այլ քիչ թե շատ տևականորեն,մասնակի կամ ամբողջությամբ պահպանվում են մարդու հոգեկանում և օգտագործվում են նրա հետագա կյանքի ընթացքում: Ընկալված մտապատկերների, մտքերի, տպավորությունների շնորհիվ յուրաքանչյուր անհատ ձեռք է բերում կենսափորձ, որը նրա անձի հիմքն է: Ահա հիշողությունը ընկալված ինֆորմացիայի մտապահման, հոգեկանում պահպանելու և հետագայում վերարտադրելու երևույթն է: Հիշողություն ունեն բոլոր կենդանի էակները և այժմ նաև  տեխնիկական որոշ սարքեր,  ինչպես օրինակ` համակարգիչները:  Մարդու հիշողությունը բարդ երևույթ է. Այն ունի մի շարք շերտեր, հոգեբանական առանձնահատկություններ:  Հիշողությունը ընկած է բոլոր մյուս հոգեկան գործընթացների հիմքում:

Հիշողության պրոցեսներն են՝

մտապահում

պահպանում

վերարտադրում

մոոռացոում

Հիշողության տեսակները:

Հիշողության տեսակները դասակարգվում են՝

Ըստ իր ծագման լինում է օնտոգենետիկական և ֆիլոգենետիկական: Օնտոգենետիկական ծագմամբ հիշողությունը ներառում է  մարդու անհատական զարգացման ընթացքում կուտակած ինֆորմացիան: Իսկ ֆիլոգենետիկական ծագմամբ հիշողության հիմքում ժառանգականությունն է:Ըստ մարդու գործունեության մեջ գիտակցական կամքի ու նպատակադրման մասնակցության  հիշողությունը լինում է ոչ կամածին և կամածին:

Ըստ հոգեկանում ընկալված ինֆորմացիայի պահպանման տևողության առանձնացվում են հիշողության կարճատև, տևական և օպերատիվ տեսակները:

Ըստ հոգեկան ակտիվության առանձնացվում են հիշողության շարժողական, պատկերավոր, խոսքային-տրամաբանական և հուզական տեսակները: