Daily Archives: May 21, 2022

Զգայություններ և ընկալում

Զգայությունը արտաքին և ներքին միջավայրերի վիճակի և հատկությունների մտավոր արտացոլանքն է, որն առաջանում է օրգանիզմի համապատասխան զգայարանների վրա գրգիռների անմիջական ազդեցության հետևանքով։ Մարդու մոտ զգայություններն առաջանում են տեսողության, լսողության, համի, հոտի, ցավի զգացումների տեսքով, շոշափողական զգացումը, մկանային զգայությունը և այլն։ Զգայությունների շնորհիվ հնարավոր է դառնում աշխարհի առանձնահատկությունների , միջավայրի ճանաչումը։ Այն նաև անհրաժեշտ նախադրյալ է հանդիսանում ավելի բարդ իմացական գործընթացներին՝  ըմբռնման  և  մտածողության  զարգացման համար: Զգայության հիմնական տեսակներն ըստ զգայարանների լինում են՝ տեսողության, համի, հոտի, լսողության և շոշափելիքի: Սակայն մեկ այլ դասակարգման, որն առաջարկել է Շերինգտոնը զգայությունները լինում են՝ ինտերոցեպտիվ, էսքտերոցեպտիվ և  պրիոպրոցեպտիվ:

Էքստերոցեպտիվ զգայությունները  մարդուն տեղեկություն են տալիս իր մարմնից դուրս գտնվող երևույթների ու գործընթացների մասին՝ նրան կապելով արտաքին աշխարհի հետ։

Էքստերոցեպտիվ  զգայությունները լինում են.

կոնտակտային` երբ գրգռիչները ազդում են մարմնի մակերեսի կամ անմիջականորեն մաշկի տակ գտնվող ռեցեպտորների վրա (շոշափելիքի, համի)

դիստանտային` երբ գրգռիչները ազդում են զգայությունների վրա որոշակի տարածությունից (տեսողական, լսողական)

հոտառական  զգայությունները միջանկյալ դիրք են գրավում։ (կոնտակտ-դիստանտային են):

Ինտերոցեպտիվ զգայությունները  առաջանում են մարդու ներքին օրգաններում գտնվող ռեցեպտորների վրա գրգռիչների ազդեցությունից։

Պրոպրիոցեպտիվ զգայություններն  առաջ են գալիս, երբ գրգռվում են մկաններում և հոդակապերում տեղավորված հատուկ տեսակի ռեցեպտորները, որոնք ուղեղին տեղյակ են պահում մարմնի զանազան մասերի տարածության մեջ գրաված դիրքի մասին։

Ընկալում (ըմբռնում) — զգայական իմացության ձև է։ Այն առարկաների հետ փոխներգործության ընթացքում մարդու հոգեկանում առաջացած ամբողջական պատկերն է։ Ընկալումը զգայության հետ աշխարհի իմացության ելակետն է, ինֆորմացիայի ընդունման ու մշակման պրոցեսների բարդ համակարգը։  Գոյություն ունեն ընկալումների դասակարգման մի շարք մոտեցումներ։ Ինչպես և զգայությունների դեպքում, ընկալումը նույնպես կարելի է դասակարգել ըստ զգայության օրգանների՝ տեսողական, լսողական, համի, հոտառության և շոշափական։

Ընկալման առանձնահատկություններն են

Առարկայնությունը, որը պատասխանատու է արտացոլելու շրջապատող առարկաները և երևույթներն առանձին։ Այն ընկալման բնածին հատկություն չէ։ Վերջինիս ծագումը և կատարելագործումը կատարվում էկյանքի ընթացքում:

Ապերցեպտիվությունը կախված է մարդու անցյալի փորձի հետ:

Ամբողջականությունը  արտացոլում է առարկային առանձին հատկանիշները, ընկալումը տալիս է առարկայի ամբողջական պատկերը։ Այն հիմնված է առարկայի առանձին հատկանիշների վերաբերյալ տարբեր զգայություններից ստացված ինֆորմացիայի ընդհանրացման վրա։

Կառուցվածքայնությունը ընկալումը զգայությունների ուղղակի համագումար չէ։ Մարդն ընկալում է զգայություններից վերացարկված կառուցվածք, որը ձևավորվում է որոշակի ժամանակահատվածի ընթացքում։

Հաստատունությունը առարկայի որոշակի հատկանիշների համեմատական հաստատունությունն է ընկալման պայմանների փոփոխության դեպքում։ Օրինակ՝ գույնի ընկալումը հաստատուն է լուսավորության պայմանների փոփոխության դեպքում։ Առանց հաստատունության՝ մարդը չի կարող կողմնորոշվել շարունակ փոփոխվող աշխարհում։

Իմաստավորվածություն- ընկալվող ինֆորմացիայի իմաստավորումը կարելի է ներկայացնել կառուցվածքային-տրամաբանական սխեմայով։ Առաջին փուլում տեղի է ունենում ինֆորմացիայի հոսքից ընկալման օբյեկտի առանձնացում։ Երկրորդ փուլում հիշողության մեջ փնտրվում է նման հատկանիշների կոմպլեքս, որով կարելի է նույնականացնել առարկան։ Երրորդ փուլում ընկալված առարկան դասվում է որոշակի կատեգորիայի մեջ։ Չորրորդում՝ ձևավորվում է ընկալված առարկայի վերջնական, ամբողջական պատկերացում։

Ընտրողականությունը որպես առանձնահատկություն-. ժամանակի յուրաքանչյուր պահին մենք ընկալում ենք կամ մեկ կամ առարկաների որոշակի խումբ, երբ մյուս օբյեկտները դառնում են մեր ընկալման ֆոնը։

Ընդհանրացվածություն. վերջինս նշանակում է յուրաքանչյուր պատկերի դասումը առարկաների որոշակի կատեգորիայի մեջ, որոնք ունեն անվանում։

Մտածողություն:Մտածողության տեսակները

Մտածողությունը շրջապատող միջավայրի առարկաների և երևույթների հարաբերությունների և կապերի իմացությունն է: Վերջինս նորի որոնումն է;

Մտածողությունն իմացական գործընթաց է, որի միջամտությամբ մարդը կարողանում է դուրս գալ անմիջական զգայական արտացոլման միջոցով ստացված տվյալնեի սահմաններից, բացահայել երևույթներիների էական, օրինաչափ կապերն ու հատկանիշները:  Մտածողությունը միջնորդված և ընհանրացված իմացություն է, ունի սոցիալական պայմանավորվածություն, իսկ նրա բարձրագույն տեսակները կապված են խոսքի հետ:

Մտածողության հիմնական առանձնահատկություններն են՝

1.ինքնուրույնություն

2.ճկունություն

3.արագություն

4.լայնություն

Մարդը սկսում մտածել այն ժամանակ, երբ նրան անհրաժեշտ է որևէ հարց լուծել, որևէ խնդիր իրականացնել: Այսինքն մարդը անընդհատ չի մտածում: Մարդ լարում է ուղեղը, մտածում , երբ կա պրոբլեմային իրավիճակ:

Գոյություն ունի մտածողության երեք տեսակ՝ակնառու գործնականակնառու պատկերավորխոսքային տրամաբանական կամ վերացական

Ակնառու գործնական

Կիրառվում է մինչև երեք տարեկան երեխաների կողմից, օրինակ՝ երեխան կոտրում է խաղալիքը պարզելու համար թե ինչ կա դրա մեջ:

Ակնառու պատկերավոր 

Կիրառվում է երեքից բարձր մինչև յոթ տարեկան երեխաների կողմից, օրինակ՝ նրանք մտածում են պատկերացնում են, բայց չեն կարողանում դա կիրառել:

Խոսքային տրամաբանական,

Այն մտածողությունն է, երբ մարդը ինչ որ մտածում է, կարողանում է իր մտածածի, պատկերացրածի, եթե ոչ ամբողջությամբ արտաբերել,  իրականացնել խոսքի և լեզվի միջոցով:

Մտածողության զարգացման հիմնական տեսակները նախադպրոցական տարիքում անցումն է ակնառու-գործնական մտածողությունից ակնառու-պատկերավոր մտածողության, որը Ժ.Պիաժեն անվանում է ռեպրեզենտատիվ ինտելեկտին:

Հիշողություն: Հիշողության ֆիզիոլոգիական մեխանիզմները, տեսակները, գործընթացները

Մարդու հոգեկանը բնութագրվում է որպես նրա կողմից շրջապատող աշխարհի առարկաների և երևույթների արտացոլում և հուզական ապրում: Իսկ ինչպիսին է արտացոլման շնորհիվ առաջ եկող հոգեկան պատկերների հետագա ճակատագիրը: Ինչ է տեղի ունենում դրանց հետ. արդյոք մնում են անձի հոգեկան աշխարհում, թե անհետանում են: Իհարկե անհետ չեն կորչում, այլ քիչ թե շատ տևականորեն,մասնակի կամ ամբողջությամբ պահպանվում են մարդու հոգեկանում և օգտագործվում են նրա հետագա կյանքի ընթացքում: Ընկալված մտապատկերների, մտքերի, տպավորությունների շնորհիվ յուրաքանչյուր անհատ ձեռք է բերում կենսափորձ, որը նրա անձի հիմքն է: Ահա հիշողությունը ընկալված ինֆորմացիայի մտապահման, հոգեկանում պահպանելու և հետագայում վերարտադրելու երևույթն է: Հիշողություն ունեն բոլոր կենդանի էակները և այժմ նաև  տեխնիկական որոշ սարքեր,  ինչպես օրինակ` համակարգիչները:  Մարդու հիշողությունը բարդ երևույթ է. Այն ունի մի շարք շերտեր, հոգեբանական առանձնահատկություններ:  Հիշողությունը ընկած է բոլոր մյուս հոգեկան գործընթացների հիմքում:

Հիշողության պրոցեսներն են՝

մտապահում

պահպանում

վերարտադրում

մոոռացոում

Հիշողության տեսակները:

Հիշողության տեսակները դասակարգվում են՝

Ըստ իր ծագման լինում է օնտոգենետիկական և ֆիլոգենետիկական: Օնտոգենետիկական ծագմամբ հիշողությունը ներառում է  մարդու անհատական զարգացման ընթացքում կուտակած ինֆորմացիան: Իսկ ֆիլոգենետիկական ծագմամբ հիշողության հիմքում ժառանգականությունն է:Ըստ մարդու գործունեության մեջ գիտակցական կամքի ու նպատակադրման մասնակցության  հիշողությունը լինում է ոչ կամածին և կամածին:

Ըստ հոգեկանում ընկալված ինֆորմացիայի պահպանման տևողության առանձնացվում են հիշողության կարճատև, տևական և օպերատիվ տեսակները:

Ըստ հոգեկան ակտիվության առանձնացվում են հիշողության շարժողական, պատկերավոր, խոսքային-տրամաբանական և հուզական տեսակները:

Մնեմոնիկ տեխնիկա։ Հիշողության զարգացման մեթոդ

Մնեմոնիկան կամ մնեմոտեխնիկան հիշողությունն ակտիվացնող, զարգացնող,ամրապնդող արվեստ է: Տեխնիկայի անվանումը հիշողության աստվածուհու և ինը մուսաների’ Մնեմոսինեի հետ է կապված:  Սակայն կա նաև մեկ այլ մեկնաբանություն, ըստ որի <<Մնեմոնիկա>> – հունարեն մնեմե բառից է ծագել, որ նշանակում է հիշողություն: Այն հիշելու, գիտելիքներ մտապահելու արվեստ է, որը սկսել է զարգանալ դեռևս Հին աշխարհում:Մնեմոնիկան սովորական, մեխանիկական հիշողությունից տարբերվում է նրանով, որ ինֆորմացիան հիշելու համար կիրառվում են հնարքներ, որոնք իրենցից ներկայացնում են համեմատություններ, պատկերացումներ, կարող են օգտագործվել զգացմունքները, մինչդեռ մեխանիկորեն հիշելը զուրկ է դրանցից: Վերջինը տեղի է ունենում կրկնողության միջոցով կամ առանց դրա :Որքան էլ զարմանալի է ,բայց գոյություն ունի հիշողության ամենամյա մրցույթ, որտեղ մարդիկ ցուցադրում են իրենց հիշելու զարմանալի կարողությունը։ Այսպես օրինակ’ Ալեքս Մալենը, ԱՄՆ-ից , կարողացել է 5 րոպեում մտապահել 568 թիվ, իսկ Մոնղոլիայից Մունխշուռ Նարմանդախը 1 ժամում հիշել է 1924 խաղաքարտ։Ըստ այս տեխնիկայի հեշտ է հիշել ծիածանի գույները.Կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն— հայրերեն հիշելու մնեմոտեխնիկան՝ 

Каждый охотник желает знать, где сидит Фазан.

Ուշադրություն: Ուշադրությունը որպես իմացական գործընթաց, տեսակները, որակները և դրսևորումները նախադպրոցական տարիքում

Ուշադրությունը հոգեկան գործունեության ուղղվածությունը և նրա կենտրոնացվածությունն է այն օբյեկտի վրա, որը անձի համար որոշակի նշանակություն ունի: Ուղղվածություն ասելով պետք է հասկանալ հոգեկան գործունեության ընտրական բնույթը, նրա օբյեկտի կամածին կամ ոչ կամածին ընտրությունը:Կախված մարդու գիտակցական ընտրությունից և կարգավորման առանձնահատկություններից՝ առանձնացնում ենք կամածին, ոչ կամածին և հետկամածին ուշադրության տեսակներ։Ոչ կամածին ուշադրություն:Ուշադրության այն տեսակը,  որն առաջ է գալիս մարդու կամքից անկախ, ինքնաբերաբար, առանց գիտակցական նպատակադրման, կոչվում է կամքից անկախ, ոչ կամածին ուշադրություն: Ոչ կամածին ուշադրություն առաջացնող երկու գործոնների խումբ ենք առանձնացնում՝ արտաքին (բարձր ձայն, պայծառ լույս, նորություններ և այլն) և ներհոգեկան (պահանջմունքներ, դրդապատճառներ, գիտելիքներ և այլն): Ոչ կամածին ուշադրությունը առանց որևէ ջանքի է տեղի ունենում:Կամածին ուշադրություն:Ուշադրության այն տեսակը, որը կապված է գիտակցաբար դրված նպատակի և կամային ջանքերի հետ, կոչվում է կամածին ուշադրություն: Դա մարդու գիտակցական կենտրոնացումն է որոշակի օբյեկտի, ինֆորմացիայի վրա՝ որոշակի կամային ջանքերի գործադրման շնորհիվ: Կամային ուշադրության մեխանիզմները սոցիալական են իրենց ծագմամբ և միջնորդավորված են ներքին խոսքային գործընթացներում: Այն չի հասունանում օրգանիզմում, այլ երեխայի մոտ ձևավորվում է մեծահասակի հետ շփման ընթացքում։ Կամածին ուշադրությունը մեր կամքի դրսևորումն է: Երբ ինքներս որոշում ենք կենտրոնանալ այս կամ այն օբյեկտի , երևույթի վրա, ապա աշխատում է կամածին ուշադրությունը:Հետկամածին ուշադրություն:Հետկամածին է  կոչվում ուշադրության այն տեսակը, որը ծագում է գործունեության մեջ մարդու մտնելու և աշխատելու ընթացքում, հետաքրքրության  շնորհիվ: Այսինքն, երբ կամային ջանքերի շնորհիվ  մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք որևէ գործունեության վրա, որը ստիպված ենք կատարել, բայց այն մեզ  չի հետաքրքրում և սկսում ենք իրագործել այն: Այդ գործունեությունը աստիճանաբար սկսում է մեզ դուր գալ, և մենք չենք էլ նկատում, թե ինչպես ենք կլանվում դրա մեջ: Այս դեպքում ուշադրությունը կամածինից դառնում է հետկամածին:AdvertisementsREPORT THIS ADՈւշադրության հիմնական որակներն են՝ կենտրոնացումը, ծավալը, տեղափոխելիությունը, բաշխումը, կայունությունը:Ուշադրության կայունացումը այն որակն է, որն արտահայտում է ուշադրության կենտրոնացվածության աստիճանը տվյալ օբյեկտի վրա:Ուշադրության ծավալն արտահայտում է առարկաների, օբյեկտների այն քանակը, որոնք միաժամանակ կարող են ընդգրկված լինել ուշադրության կենտրոնում:Ուշադրության տեղափոխելիությունն այն է, որ մարդը գիտակցաբար իր ուշադրությունը մի օբյեկտից տեղափոխում է մեկ այլ օբյեկտի վրա:Ուշադրության բաշխում ասելով հասկանում ենք միաժամանակ մի քանի օբյեկտներ ուշադրության ոլորտում պահելու և մի քանի գործունեություն կատարելու հնարավորությունը:Ուշադրության կայունությունն արտահայտում է օբյեկտի վրա ուշադրության կենտրոնացվածության տևականությունը, երկար մնալը:Ուշադրության զարգացումը-նախադպրոցական տարիք:Մարդու կյանքի առաջին ամիսներին բնորոշ է որ կամածին ուշադրությունը: Երեխան տեղափոխում և կտրուկ շարժում է կատարում խավարից պայծառ լույսին, անցնելիս,հանկարծակի բարձր ձայնից:  Ահա կյանքի երկրորդ-երրորդ ամիսներից սկսած երեխան արդեն ավելի շատ է հետաքրքրվում առարկաների արտաքին տեսքով,  կողմերով: Կամածին ուշադրությունը սովորաբար ծագում է կյանքի առաջին տարվա վերջին կամ երկրորդ տարվա սկզբին: Այդ ուշադրությունը առաջանում, զարգանում  է դաստիարակության ընթացքում: Երեխային  երբ սովորեցնոմ ենք մաքրություն, կարգ ու կանոն,  կարգապահություն մենք նրա մոտ կամածին ուշադրություն ենք զարգացնում: Այս փուլում  կամածին ուշադրության զարգացման համար մեծ նշանակություն ունի նաև խաղը: Նախադպրոցական կամածին ուշադրությունը դեռևս խիստ անկայուն է, չի կարողանում երկար կենտրոնանալ մեկ օբյեկտի վրա: Սրան հակառակ նրա ոչ կամածին ուշադրությունը կարող է լինել երկարատև, կայուն և կենտրոնացված: