Daily Archives: June 8, 2022

Ձեռքերի հիգիենա

Հաճախակի և մանրակրկիտ ձեռքերի լվացումն օգնում է պահպանել առողջությունը: «Դուք օգտագործում եք ձեռքերը շրջապատում գտնվող ամեն-ինչին դիպչելու համար, իսկ դա մանրէների հետ շփման ամենարագ ձևն  է», – ասում է Քևին Մորանոն՝ Հյուսթոնի Տեքսասի համալսարանի բժշկական դպրոցի մանրէաբանության և մոլեկուլյար գենետիկայի ամբիոնի պրոֆեսորը: Ձեռքերի միջոցով փոխանցվող ամենատարաված հիվանդություններն են հարբուխը եւ լուծը: Օճառով և ջրով ձեռքերի հաճախակի լվացումը 50%-ով նվազեցնում է աղե-ստամոքսային հիվանդություններից մահացությունը, ըստ ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Կենտրոնի գնահատականների:Մանրէները կարող են ապրել անշունչ առարկաների վրա երկար ժամանակ: Ախտոտված առարկաներին դիպչելուց մանրէներն անցնում են ձեռքերին: Հետո դուք դիպչում եք աչքերին, քթին եւ բերանին, ինչի պատճառով մանրէները թափանցում են օրգանիզմ:Շատ աղբյուրներ կան որտեղ ասում են թե եղունգները պետք է խոզանակել մանրէներից ազատվելու համար, իսկ Էլիսոն Պիտմանը՝ Բրայանի Տեքսասի բժշկական գիտությունների կենտրոնի բուժքույրերի քոլեջի պրոֆեսորի օգնականը ասում է, որ պետք չէ եղունգները մաքրել հատուկ խոզանականով: Ուղղակի պետք է համոզվել, որ օճառվել են եղունգի տակի հատվածները , ինչից հետո լվանալ ձեռքերը ջրով:

Աղբյուր՝ news.am

Ձեռքերի հիգիենա (վերլուծություն)

Զրուցեցինք ձեռքերի հիգիենայի մասին։ Երեխաները ցույց տվեցին թե ինչ շարժումներով են իրենց ձեռքերը լվանում առօրյայում, մեծամասնությունը ճիշտ շարժումներ էր անում։ Հետո միասին սկսեցինք սովորել ձեռքերը լվանալու ճիշտ շարժումները։ Սովորելուց հետո գնացինք ձեռքերը լվանալու որպեսզի նախաճաշեինք։ Երեխաները միշտ պետք է ձեռքերը մաքուր պահեն, քանի որ նրանք դիպչում են դեմքին, աչքերին, բերանին, սնունդ են վերցնում և դիպչում այլ մարդկանց:

Նախագիծ՝ Ձեռքերի հիգիենա

Նախագիծ՝ ձեռքերի հիգիենա
Ժամանակ՝ հունիսի 8
Տևողություն՝ 15րոպե
Մասնակիցներ՝ 2֊4տարեկաններ
Դաստիարակներ՝ Անի Մարտիրոսյան, Գայանե Արզումանյան
Համակարգող՝ Միլենա Հակոբյան
Նպատակ՝ սովորել ճիշտ լվանալ ձեռքերը
Խնդիրներ՝
Խոսել ձեռքերը լվանալու կարևորության մասին
Ցույց տալ թե ինչ շարժումներով պետք է լվանալ ձեռքերը
Գործնականում կիռարել ։
Ընթացք՝
Խոսել ձեռքերի հիգիենայի մասին, թե ինչ պետք չէ անել կեղտոտ ձեռքերով, ինչպես պետք է լավանալ ճիշտ, սովերել միասին ձեռք լվանալու շարժումները, հետո արդեն լվացվել որպեսզի նախաճաշենք մաքուր ձեռքերով։