Daily Archives: June 10, 2022

Առողջ սնունդ (վերլուծություն)

Պատրաստել էի պլակատ առողջ սննդի վերաբերյալ։ Երեխաներին հարցրեցի թե ինչ մթերքներ են տեսնում, թվարկելուց հետո հարցրեցի դրանք առողջ սնունդ են թե անառողջ երեխաները ճիշտ պատասխանեցին։ Խոսեցինք թե ինչու է կարևոր առողջ սնվելը։ Հետո կարդացի պատմություն անառողջ սնվող տղայի մասին, ով այնքան էր անառողջ սնվել որ գրանցել և հիվանդացել էր։ Կարենիկ օգնեցին նրա ընկերները առողջ սնունդ տալով։ Պատմությունը ավարտելուց հետո հարցրեցի թե երեխաները ինչ կտանեին Կարենին եթե լինեին նրա ընկերը։

Մարզական խաղերի փաթեթ

անվանում՝ մարզական խաղեր

ժամանակ՝ շուրջտարյա

տևողություն՝ յուրաքանչյուր խաղին հատկացնել 10֊15րոպե

մասնակիցներ՝ 2֊4տարեկաններ

Նպատակ՝ զարգացնել երեխաների խոշոր մկանային համակարգը, նպաստել շարժողական ակտիվությանը, ինքնուրույնությանը, մրցակցությանը, թիմային աշխատանքին, ազատ երևակայության

խնդիրներ՝ ներգրավել բոլորին մարզական խաղերում և օգնել երեխաներին խաղերի ընթացքում

արդյունք՝

Օղակներով խաղեր
Գլուխկոնծի
Ստեղծագործական խաղ
Մարզական Ռոդարի
Ձմեռային չոչեր

Նախագիծ՝ գունավոր բրնձով աշխատանք

Անվանում՝ գունավոր բրնձով աշխատանք
Ժամանակ՝ հունիսի 13
Տևողություն՝ 10րոպե
Նպատակ և խնդիր՝ զարգացնել մանր մոտորիկան, վերհիշել երկրաչափական պատկերները
Ընթացք՝ վերհիշել երկրաչաթական պատկերները, ասել որ պետք է բրինձներով դրանք գունավորեն, բաժանել պատկերները, քսել սոսինձը և թողնել որ երեխաները աշխատեն։