Գունավոր բրինձներով աշխատանք(վերլուծություն)

Ներկայացրեցի, թե ինչ աշխատանք պետք է անենք։ Երեխաներին հարցրեցի, թե ի՞նչ երկրաչափական պատկերներ են թղթի վրա, ուղղանկյունը երեխաներից մեկը շփոթեց և մտածեց, թե եռանկյուն է, բայց հետո վերհիշեցինք որ դա ուղղանկյունն է։ Երեխաները հաճույքով գունավորում էին պատկերները, երեխաներից մեկն էլ ասաց, որ պետք է տանի և մայրիկին ցույց տա։ Ավարտելուց հետո երեխաների մոտ ցանկություն առաջացավ փորձել այդ գունավոր բրինձները, երևի հետաքրքիր էր նույն համը ունեին թե կախարդական էին, բայց հիշեցրի որ չի կարելի կեղտոտ և չեփված սնունդ ուտելը, թե չէ կհիվանդանան, նրանք էլ ասացին որ հիշում են, քանի որ այն օրն էի խոսել իրենց հետ այդ մասին և չկերան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *