Category Archives: Գործնական

Նախագիծ փաթեթ՝ մանր մոտորիկայի զարգացում

անվանում՝ մանր մոտորիկայի զարգացում

ժամանակ՝ շուրջտարյա

տևողություն՝ յուրաքանչյուր նախագծին հատկացնել 10֊15րոպե

մասնակիցներ՝ 2֊4տարեկաններ

Նպատակ՝ զարգացնել մանր մոտորիկան


Խնդիր՝ բացի մանր մոտորիկայի զարգացումից նպաստել նաև մեկ այլ ոլորտի զարգացմանը

Բացի մոտորիկայի զարգացումը, նպաստել ենք նաև երևակայության, խոսքի, ուշադրության, դիտելու և կրկնելու կարողության, տրամաբանության զարգացմանը, տարբերակել մեծ փոքր հասկացողությունը, վերհիշել երկրաչափական պատկերները։

Կոճակներով խաղեր՝
Նախագիծ
Տեսանյութ
Ամփոփում և վերլուծություն

Գունավոր բրնձով աշխատանք՝
Նախագիծ
Տեսանյութ
Ամփոփում և վերլուծություն

Օգտակար և առողջ նկարներ՝
Նախագիծ
Տեսանյութ
Ամփոփում և վերլուծություն

Գունավոր բրինձներով աշխատանք(վերլուծություն)

Ներկայացրեցի, թե ինչ աշխատանք պետք է անենք։ Երեխաներին հարցրեցի, թե ի՞նչ երկրաչափական պատկերներ են թղթի վրա, ուղղանկյունը երեխաներից մեկը շփոթեց և մտածեց, թե եռանկյուն է, բայց հետո վերհիշեցինք որ դա ուղղանկյունն է։ Երեխաները հաճույքով գունավորում էին պատկերները, երեխաներից մեկն էլ ասաց, որ պետք է տանի և մայրիկին ցույց տա։ Ավարտելուց հետո երեխաների մոտ ցանկություն առաջացավ փորձել այդ գունավոր բրինձները, երևի հետաքրքիր էր նույն համը ունեին թե կախարդական էին, բայց հիշեցրի որ չի կարելի կեղտոտ և չեփված սնունդ ուտելը, թե չէ կհիվանդանան, նրանք էլ ասացին որ հիշում են, քանի որ այն օրն էի խոսել իրենց հետ այդ մասին և չկերան։

Առողջ սնունդ (վերլուծություն)

Պատրաստել էի պլակատ առողջ սննդի վերաբերյալ։ Երեխաներին հարցրեցի թե ինչ մթերքներ են տեսնում, թվարկելուց հետո հարցրեցի դրանք առողջ սնունդ են թե անառողջ երեխաները ճիշտ պատասխանեցին։ Խոսեցինք թե ինչու է կարևոր առողջ սնվելը։ Հետո կարդացի պատմություն անառողջ սնվող տղայի մասին, ով այնքան էր անառողջ սնվել որ գրանցել և հիվանդացել էր։ Կարենիկ օգնեցին նրա ընկերները առողջ սնունդ տալով։ Պատմությունը ավարտելուց հետո հարցրեցի թե երեխաները ինչ կտանեին Կարենին եթե լինեին նրա ընկերը։

Մարզական խաղերի փաթեթ

անվանում՝ մարզական խաղեր

ժամանակ՝ շուրջտարյա

տևողություն՝ յուրաքանչյուր խաղին հատկացնել 10֊15րոպե

մասնակիցներ՝ 2֊4տարեկաններ

Նպատակ՝ զարգացնել երեխաների խոշոր մկանային համակարգը, նպաստել շարժողական ակտիվությանը, ինքնուրույնությանը, մրցակցությանը, թիմային աշխատանքին, ազատ երևակայության

խնդիրներ՝ ներգրավել բոլորին մարզական խաղերում և օգնել երեխաներին խաղերի ընթացքում

արդյունք՝

Օղակներով խաղեր
Գլուխկոնծի
Ստեղծագործական խաղ
Մարզական Ռոդարի
Ձմեռային չոչեր

Նախագիծ՝ գունավոր բրնձով աշխատանք

Անվանում՝ գունավոր բրնձով աշխատանք
Ժամանակ՝ հունիսի 13
Տևողություն՝ 10րոպե
Նպատակ և խնդիր՝ զարգացնել մանր մոտորիկան, վերհիշել երկրաչափական պատկերները
Ընթացք՝ վերհիշել երկրաչաթական պատկերները, ասել որ պետք է բրինձներով դրանք գունավորեն, բաժանել պատկերները, քսել սոսինձը և թողնել որ երեխաները աշխատեն։

Նախագիծ՝ առողջ սնունդ

Նախագիծ՝ առողջ սնունդ
Ժամանակ՝ հունիսի 10
Տևողություն՝ 15րոպե
Մասնակիցներ՝ 2֊4տարեկաններ
Դաստիարակներ՝ Անի Մարտիրոսյան, Գայանե Արզումանյան
Համակարգող՝ Միլենա Հակոբյան
Նպատակ՝ առողջագիտական պատկերացումների ձևավորում, ծանոթացում առողջ սննդի հետ

խնդիրներ՝

ծանոթացնել երեխաներին առողջ սննդի հետ

կարդալ պատմություն

հարց ու պատասխան

ընթացք՝ խոսել առողջ սննդի, առողջ սննդի կարևորության մասին, կարդալ պատմություն անառողջ սնվող Կարենի մասին։ Հետո հարցնել թե ի՞նչ մթերք կտանեին Կարենին եթե լինեին նրա ընկերը։

Ձեռքերի հիգիենա (վերլուծություն)

Զրուցեցինք ձեռքերի հիգիենայի մասին։ Երեխաները ցույց տվեցին թե ինչ շարժումներով են իրենց ձեռքերը լվանում առօրյայում, մեծամասնությունը ճիշտ շարժումներ էր անում։ Հետո միասին սկսեցինք սովորել ձեռքերը լվանալու ճիշտ շարժումները։ Սովորելուց հետո գնացինք ձեռքերը լվանալու որպեսզի նախաճաշեինք։ Երեխաները միշտ պետք է ձեռքերը մաքուր պահեն, քանի որ նրանք դիպչում են դեմքին, աչքերին, բերանին, սնունդ են վերցնում և դիպչում այլ մարդկանց:

Նախագիծ՝ Ձեռքերի հիգիենա

Նախագիծ՝ ձեռքերի հիգիենա
Ժամանակ՝ հունիսի 8
Տևողություն՝ 15րոպե
Մասնակիցներ՝ 2֊4տարեկաններ
Դաստիարակներ՝ Անի Մարտիրոսյան, Գայանե Արզումանյան
Համակարգող՝ Միլենա Հակոբյան
Նպատակ՝ սովորել ճիշտ լվանալ ձեռքերը
Խնդիրներ՝
Խոսել ձեռքերը լվանալու կարևորության մասին
Ցույց տալ թե ինչ շարժումներով պետք է լվանալ ձեռքերը
Գործնականում կիռարել ։
Ընթացք՝
Խոսել ձեռքերի հիգիենայի մասին, թե ինչ պետք չէ անել կեղտոտ ձեռքերով, ինչպես պետք է լավանալ ճիշտ, սովերել միասին ձեռք լվանալու շարժումները, հետո արդեն լվացվել որպեսզի նախաճաշենք մաքուր ձեռքերով։

Նախագիծ՝ ատամների խնամք

Անվանում՝ ատամների խնամք

Ժամանակ՝ մայիսի 26

Տևողությունը ՝ 20֊30 րոպե

Մասնակիցներ՝ 2֊4 տարեկաններ

Դաստիարակներ՝ Գայանե Ավետիսյան, Գոհար Բեշլիյան

Համակարգող՝ Միլենա Հակոբյան

Նպատակ՝ սովորել ճիշտ խնամել ատամները։

Խնդիր՝ 

▪︎ Զրույց. հարց ու պատասխան

▪︎բաժանել թղթեր, որոնց վրա պատկերված են ատամնաշարը

▪︎ծանոթացնել ատամների ճիշտ մաքրման կանոններին

▪︎մաքրում ենք ատամնաշարը։

Ընթացք՝ նախ երեխաների հետ զրուցեցինք, թե ինչպես են նրանք լվանում իրենց ատամները, օրվա ընթացքում քանի անգամ են լվանում։ Ապա բաժանեցինք թղթեր, որոնց վրա պատկերված է ատամնաշար։ Երեխաներին ներկայացրեցի, թե ինչպես ճիշտ պետք է լվանալ ատամները։ Այնուհետև գունավոր նյութերի օգնությամբ ներկեցինք ատամները, որպեսզի խոզանակի օգնությամբ մաքրենք այն։ Արդյունք՝Ատամների խնամք։

Ատամների խնամք (վերլուծություն)

Ատամների խնամք նախագծի շրջանակներում խոսեցինք ատամների հիգիենայի մասին, սովորեցինք, թե ինչպես պետք է ճիշտ լվանալ ատամները։ Շատ կարևոր է հետևել ատամների խնամքին, քանի որ շատ երեխաներ չեն հետևում իրենց ատամնեիի հիգիենային, ուտում են այնպիսի բաներ որոնք վնասում են ատամները։ Օրինակ՝ քաղցրի չարաշահումը։ Եվ կարևոր է, որ բոլորը ճիշտ խնամեն իրենց ատամները, հենց վաղ տարիքից, քանի որ փոքր հասակում ավելի հեշտ է առողջ ապրելակերպը սովորություն դարձնել։

Երեխաների հետ նախ զրուցեցինք ատամների հիգենային մասին։ Այնուհետև նրանց ցուցադրեցի, թե ինչպես պետք է ճիշտ խնամել ատամները։ Բաժանեցի ֆայլի մեջ անցկացված ատամաշարի նկարները, վրան լցրեցինք ատամի մածուկ և թողեցինք, որպեսզի տարածեն մատիկներով և խաղան։ Այնուհետև բաժանեցի ատամի խոզանակները և երեխաները սկսեցին մաքրել ատամի մածուկը՝ ատամների վրայից։