Category Archives: Դիպլոմային նախագիծ

Դիպլոմային աշխատանք

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, պետական քոլեջ

Դիպլոմային աշխատանք
Մասնագիտություն՝ նախադպրոցական կրթություն
Թեմա՝ «Նախադպրոցական երեխաների շարժողական կարողությունների և առողջագիտական պատկերացումների ձևավորումը»

Ուսանողուհի՝ Միլենա Հակոբյան
Ղեկավար՝ Անի Մարտիրոսյան

                                Ք. Երևան, 2022

Դիպլոմային նախագիծ՝ նախնական աշխատանքների տարբերակ։
Դիպլոմային նախագիծ՝ շնորհանդես։

Երեխայի օրգանիզմի կոփումը

Երեխայի ֆիզիկական և նյարդահոգեբանական ներդաշնակ զարգացման կարևոր պայմաններն են՝ լիարժեք սնունդը, հիգիենիկ կարողությունների ձևավորումը, սննդի հագեցումը վիտամիններով, կոփման միջոցների կիռարումը տարվա ընթացքում, ուրախ խաղերի և զվարճալիքների՝ ժամանակին և ճիշտ կազմակերպումը։ Օրվա մեջ այս ամենի համատեղումը տալիս է իր դրական արդյունքը. բարձրացնում են երեխայի տրամադրությունը, օրգանիզմի պաշտպանողական դերը և դիմադրողականությունն արտաքին միջավայրի անբարենպաստ ազդակների հանդեպ։ Երեխաների մեջ մշակվում է ֆիզիկական այնպիսի կարևոր որակ, ինչպիսին է դիմադրողականությունը

Մանուկներն ավելի արագ զարգացող էակներ են, և նրանց օրգան֊համակարգերի գործունեությունը տակավին անկատար էր ու թույլ զարգացած։ Այն գտնվում է ձևավորման շրջանում, և դեռևս ցածր է օրգանիզմի պաշտպանական գործառույթը։ Ահա ինչու կենսականորեն անհրաժեշտ է օգնել երեխային՝ ապահովելու նրա ճիշտ և ներդաշնակ զարգացումը, ամրապնդելու շնչառական համակարգը, մեծացնելու թոքերի տարողությունը, բարելավելու նյութափոխանակությունը և բարձրացնելու օրգանիզմի կենսագործունեության աատիճանը։

Խնդիրը կարևորվում է հատկապես վերջին 10տարվա ընթացքում կատարված բեկումների հետ միասին փոխվել է նաև երեխաների կյանքը։ Նրանք նույնպես հայտնվել են կյանքի և կենցաղի ծանր պայմաններում։ Սննդի որակի իջեցումը արտասահմանյան անծանոթ սննդամթերքի մուտքը Հայաստան, ծնողների սթրեսային վիճակներն ունեցել են իրենց ոչ ցանկալի ներգործությունը, դանդաղեցրել երեխաների ֆիզիկական զարգացումը և օրգանիզմն ընկալունակ դարձրել տարբեր տարափոխիկ հիվանդությունների հանդեպ։ Սակայն դա չի նշանակում, որ պետք է նվազեցնել ուշադրությունը երեխաների առողջության պահպանման, ֆիզիկական զաւցացման ու ամրապնդման նկատմամբ։