Category Archives: Հաղորդակցման հմտություններ

Դիմում, բողոք

Բարև Ձեզ__________
Ձեր աշխատակիցները  հայտնելով ոչ լիարժեք ինֆորմացիա հաճախորդին կանգրեցնում են խնդրիրների առաջ։ Խնդրում եմ կարգավոր եք այդ խնդիրը աշխատակիցների հետ եկեք ընդհանուր հայտարարի, հետագա անախորժություներից խուսափելու համար։
Ստորագրություն՝_

Մասնագիտական ոլորտի ուսումնասիրում։

Kids

Դեռևս իմ նախնտրած մասնագիտությունը մանկավարժությունն է։

Այս ոլորտի համար մասնագետներ են պատրաստում հետևյան հաստատությունները՝
Մխիթար Սեբաստացի քոլեջ

Վանաձորի պետական                         մանկավարժական համալսարանը

Խաչատուր Աբովյանի անվան      պետական մանկավարժական     համալսարանը


Հայաստանի պետական   մանկավարժական համալսարանը


Shirakatci.am կայքում կա թափուր տեղ  նախադպրոցական մանկավարժի, սակայն մանկապարտեզի անվան կամ
Հասցեի մասին տեղեկություն գրված չէր։
Կա նաև հայտարարություն  list.am֊ում Պինոկիո մանկապարտեզում աշխատավարձը 90000դր, գտնվում է Նոր Նորքում և պահանջվում է աշխատանքային փորձ 1֊3տարի

Աշխատաշուկայում պահանջարկը կարծես թե այդքան էլ մեծ չէ։

Նվազագույնը աշխատավարձը 90000դր է, առավելագույնը 140000դր կարող է և ավելի շատ լինել։

Այս ոլորտում հաջողության է հասել Ֆրիդրիխ ֆրյոբելը, նա է  մանկապարտեզներ ստեղծելու հեղինակը։ Նա երեխաներին համարում էր ծաղիկներ իսկ ծնողներին ու դաստիրակներին այգեպաներ որոնք իրենց սիրով և հոգատարությամբ պետք է աճեցնեին ծաղիկներին՝երեխաներին։ Այտեղից էլ և առաջացավ մանկապարտեզ բառը։ Ըստ Ֆրիդրիխ Ֆրյոբելի մանկապարտեզի գլխավոր սկզբունքը, երեխայի մեջ զարգացնելն է այն լավագույնը, ինչ տվել է նրան բնությունը:

Երաշխավորագիր։

Բարև Ձեզ՝____________
Ես ճանաչում եմ տվյալ անձին և կարող եմ հավաստիացնել որ նա իր ոլորտում գերազանց է։ Կարողանում է շփվել աշխատանքային կոլեկտիվում, իր աշխատանքը սիրով է կատարում, ինչպես նաև երեխաները արագ ընկերանում են նրա հետ։ Եթե ընդուն եք ձեզ մոտ աշխատանքի կհամոզվեք ինքներդ։ Շնորհակալություն
Ստերագրություն՝_

Մոտիվացիոն նամակ

Ես Միլենան եմ՝ նախադպրոցական մանկավարժ։ Ցանկանում եմ անցնել Ձեզ մոտ աշխատանքի, քանի որ ինձ դուր են եկել աշխատանքային պայմաները, անձնակազմը, աշխատավարձը բարձր է և ունեք շատ հետաքրքիր ուսումնական ծրագիր։ Ուրախ կլինեի համագործակցել Ձեզ հետ։
Հարգանքով՝ Միլենա Հակոբյան։

ԱՆՁՆԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ (CV)

Сurriculum vitae, կրճատ՝ CV (լատ.՝  թարգմանաբար՝ «կյանքի ընթացք») — մարդու կյանքի և մասնագիտական հմտությունների հակիրճ նկարագրություն։ CV և ռեզյումե տերմինները Հայաստանում հաճախ կիրառվում են որպես լրիվ հոմանիշեր և նշանակում են փաստաթուղթ, որը հայցորդը ներկայացնում է պոտենցիալ գործատուին՝ իր թեկնածությունը դնելով ազատ աշխատատեղի (թափուր հաստիքի) համար։ Այլ երկրներում CV-ն և ռեզյումեն կարող են տարբեր փաստաթղթեր նշանակել։ Հիմնական տարբերությունն այն է, որ CV-ն պարունակում է մանրամասն տեղեկություններ թեկնածուի մասին և կարող է մի քանի տասնյակ A4 ֆորմատի էջի ծավալ ունենալ։ Այդպիսի մանրամասն նկարագրությունը օգտակար է գիտական աշխատողների կամ լրագրողների համար, օրինակ, երբ անհրաժեշտ է թվարկել բոլոր հրապարակումները։ Աշխատանքի ընդունվելիս կազմակերպությունների մեծամասնությունում թեկնածուի մանրամասն նկարագրության կարիք չի լինում։ Այդ դեպքերում կիրառվում է ռեզյումեն՝ հակիրճ նկարագրություն, որը զբաղեցնում է A4 ֆորմատի երկու թերթից ոչ ավել տարածք։ Ռեզյումեին կարելի է կցել ուղեկցող նամակ, որը պետք է զբաղեցնի մեկ էջից ոչ ավել տարածք։ԱՄՆ-ում և Կանադայում CV-ն սովորաբար օգտագործվում է գիտական և բժշկական շրջանակներում, իսկ résumé տերմինը կիրառում են այս մասնագիտությունների տեր մարդկանց աշխատանքի ընդունելիս։ CV-ում շեշտն ավելի շատ դրվում է կրթության վրա, սովորաբար CV-ում ներառում են հրապարակումների, գիտական աշխատությունների, ստաժավորման, զգալի ձեռքբերումների ամբողջական ցուցակը։ Որոշ մասնագիտությունների դեպքում CV-ում կարող են ներառվել նույնիսկ որոշ աշխատանքներից հատվածներ, և այդ CV-ների ծավալը կարող է հասնել մի քանի տասնյակ էջերի։

Ինքնակենսագրություն։

Ես Միլենա Հակոբյանն եմ ծնվել եմ 2002թ. Հունիսի 15֊ին։ 2008֊2020թթ. սովորել եմ Փարաքարի միջնակարգ դպրոցում։ 2011֊2019թթ. հաճախել եմ Այվազյան պարային կենտրոն, մասնակցել եմ տարբեր փառատոների, համերգների, միջոցարումների։ 2020թ. սկսել եմ սովորել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում (ընտրել եմ նախադպրոցական մանկավարժություն բաժինը)։