Category Archives: Ձեռներեցություն

Բիզնես պլան

1Նկարագրություն

Պարերի ուսուցում

Պարավոճերը՝ Ժողովրդական, k-pop, Լատինական, hip-pop, break dance և այլն կախված մասնագետների ստացած ուսուցումից։

2Մրցակցության գնահատում

Այս ոլորտում մրցակիցները շատ են, քանի որ Հայաստանում շատ խմբեր կան և հաճախեն կազմակերպվում մրցույթներ։

Մասնակցություն ենք ունենալու տարբեր մրցույթների, և պետք է շատ ջանքեր գործադրենք լավագույն խմբերից մեկը լինելու համար։

3Գտնվելու վայրը

Գտնվելու է Հայաստանում։

Հայաստանում զարգացած են ժողովրդական պարերը՝ կան շատ լավ խմբեր, սակայն այդքան էլ զարգացած չեն մնացած ոլորտները և ես ուզում եմ Հայաստանում զարգացնել նաև մյուս պարավոճերը։

4Հաճախորդներ

WHO 5-26 տարեկան անձինք որոնք կունենան ֆինանսական հնարավորություն և ցանկություն։ 5-7 տարի պարելուց հետո լավագույն պարողները կստանան վկայական, ինչպես նաև հնարավորություն կունենան հաճախել անվճար։

WHY Պարը դրական է ազդում առողջության վրա, կոփում է մարմինը, կարող է լինել շատ լավ հոբբի, ինչ պես նաև հաճախելով պարի կարող են ձեռք բերել նոր ընկերներ։

WHAT Ունենալով լավ պարուհիներ և պարողներ կկազմավորվի խումբ (16֊26տ.) ովքեր հնարավորություն կունենան փող աշխատելու տարբեր միջոցառումներին պարելով։

WHEN Պարապմունքները տեղի են ունենալու ամեն խմբում շաբաթը 2անգամ, բացի նախապատրաստական խմբից։ Նրանք կհաճախեն շաբաթական 4անգամ, որպեսզի աշխատենք նրանց կլասիկայի վրա։

WHERE Խումբը կմասնակցի նաև արտերկրյա ճանապարհորդությունների, փառատոների և մրցույթների։

5 Գումար

1անձի վարձը լինելու է 6000դր, եթե մի ընտանիքից պարի հաճախեն 2հոգի 8000դր, իսկ 3դեպքում 10000դր։ Նույն կերպ հնարավորության դեպքում զեղչվելու են նաև համերգի գումարները։

6 Մրցակիցների թիվը

Մրցակից են համարվում Հայաստանի ինչպես նաև այլ երկրների լավագույն պարային խմբերը։

Մրցակիցները և խոշոր են, և մանր։

Պրեզենտացիա

Մաքուր աշխատավարձ։

Մաքուր աշխատավարձը հաշվարկելու համար անհրաժեշտ է համախառն աշխատավարձից դուրս բերել հետևյալ հարկերը և պահումները. եկամտահարկ՝ 20%, սոցիալական վճար՝ 3,5%։  210000 7350 42000 Եկամտահարկը գանձվում է յուրաքանչյուր ամիս Հհ քաղաքացիներից անկախ նրանց գործունեության տեսակից։ Եկամտահարկի դրույքաչափը 20֊30%։
450000 135000 15750

Կապիտալ

Դրամարկղում կար 20000դրամ, խանութում կար ապրանք 2մլն. դրամի չափով, սարքավորումնել 2300000դր չափով, անշառժ գույք 3մլն դրամի չափով։ Խանութը ուներ բանկում պարտավորություներ 2մլն դրամի չափով։ Գտնել սեփական կապիտալը։

Մարքեթինգի պլան

1.Ապրանքի/ծառայության նկարագրությունը

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի սովորողների ձեռքով արտադրված գինի:

Տեսակը՝ Կարմիր, կիսաքաղցր, անապակ

2.Ապրանքի/ծառայության մրցունակության գնահատում

Մայքլ Փորթերի մրցակցային հինգ ուժերը

• մատակարարների իշխանություն

Գինի արտադրվոիմ է Վայոց Ձորում ձեռք բերված խաղողից, հիմնականում Աղավնաձոր գյուղում մշակվող խաղողի տեսակներից, ներկա շամանակածրջանում խաղողի բերքի խնդիր չի դիտվում իսկ ղաղողը մթերել ցանկացողները շատ են, այդ իսկ պատճառով հումքի մատակարարման խնդիր չի դիտվում

• գնորդների իշխանություն

Այստեղ հնարավորէ ունենանք ռիսկեր: Չնայած այն հանգամանքին, որ գինին քաջ ծանոթ է կրթահամալիրի թե աշխատակիցներին, թե հյուրերին, սակայն այն անծանոթ ապրանք է հանդիսանում գինիների շուկայում, և դեռ չի ստացել իր գնահատականը: Իսկ դա նշանակում է, որ գնորդները կարող են նախնտրել իրենց ծանոթ ապրանքանիշ:

• փոխարինող ապրանքների հայտնվելու վտանգ

Գինին կարող է փոխարինվել այլ ոգելից խմիչքներով: Սակայն մեր դեպքում որպես փոխարինող ապրանք կհամարենք այլ մակնիշի գինիները:

• նոր մրցակիցների հայտնվելու վտանգ

Գինին շուկայում առաջին հերթին կներկայանա, որպես կրթահալմալիրի ուսումնական, ուսանողների և երեխաների կողմից պատրաստված ապրանք: Այս տեսանկյունից նոր մրցակիօց հայտնվելու հավանականությունը այդքան էլ մեծ չէ:

• շուկայում գործող ընկերությունների միջև առկա թշնամական մրցակցություն

Հիմնական վտանգը կկայանա մրցակիցների ապրանքի որակի և բարի համբավի մեջ:

3.Գտնվելու վայրը ք. Երևան, Մխիթար Սեբաստացի Կրթահամալի, Խաղողի և գինու դպրոցի մառանում

4. Ծրագրի աշխարհագրական ընդգրկումն ու հաճախորդները /շուկայի հատվածը/

5 W Շերրինգտոնի մեթոդը

• Who

Ով է նպատակային սպառողը՝ Կրթահամալիրի սովորողների ընտանիքները, դասավանդողերը, Բանգլադեշ համայնքը

• Why

Ինչու է սպառողը գնում ապրանքը՝ էկոլոգիսապես մաքուր է, իր երեխայի ձեռքով պատրաստված, առողջարար է, գինը մատչելի է

• What

Տոների, ծնունդների, կնունքների համար ալկոհոլային ըմպելիք, լավ նվեր

• When

Ընտանեկան, եկեղեցական, ծիսական տոնակատարություններ

• Where

Կրթահամալիրի Խաղողի և գինու դպրոցի մառանից, որտեղ ձեզ համար կկազմակերպեն նաը անվճար համտես և փոքրիկ բացատրություն գինու ծագման վերաբերյալ

5.Պահանջարկի ընդհանուր մեծությունը

Նախատեսված է իրացնել Բանգլադեշ համայնքում և Կրթահամալիրի դասավանդողների և ծնողների միջավայրում: Համաձայն նախորդ տարիների ունեցած փորձի կատարենք հետտևյալ հաշվարկը՝

· յուրաքանչյուր սպառող տարեկան կտրվածքով կօգտագործի միջինում 2 լիտր գինի, քանի որ հիմնականում օգտագործվում են այլ գինիներ և մեր գինու քանակը սահմանափակ է։

· սպառողների քանակը 1․400 հոգի (հաշվարկել եմ կրթահամալիրի սովորողների քանակը, որպես 1 ընտանիք մեկ լիտր + 200 հոգի դասավանդողներ)*

· մեկ լիտրի գինը 2․500 դրամ

Այսպիսով եզրակացնենք, որ տարեկան կտրվածքով կիրացվի 2․800 լիտր գինի։ Գումարային ընդհանուր հասույթը կկազմի 7․000․000 ՀՀ դրամ տարեկան։

6. Շուկայում կազմակերպության մասնակցության բաժնեմասը

· Մրցակիցների մոտավոր թիվը՝

Խոշոր մրցակիցներ՝ Արմենիա Վայն, Վեդի Ալկո, Տրինիտի Կանյոն

· Ձեր մրցակիցները խոշո՞ր են, թե՞ ոչ:

Խոշոր և մանր մրցակիցներ

· Արդյո՞ք նրանց ապրանքներն ունեն նման հատկանիշներ:

Նման հատկանիշներից՝ բոլորը պատչաստված են գործարանային պայմաններում, օգտագործվում է հիմնականում արհեստական խմորիչ

· Արդյո՞ք Ձեր և նրանց ապրանքներն ունեն նման հատկանիշներ:

Մեր գինին պատրաստվում է բնական խմորիչով, քիմիական նյութեր չեն գործածվում, բնական խմորիչով: Կոնսերվանտներ առկա չեն, քանի որ քանակը փոքր է և նախատեսված չէ ինպորտի համար: Բացի այդ փոքր քանակը նախատեսում է որակ:

7.Վաճառքի գինը 1 լիտրը 2500 ՀՀ դրամ

8.Վաճառքների ծավալների կանխատեսում

 123456789101112
Գինու վաճառք լիտրերով70010005050201001001400
     

Ընտանեկան բյուջեի հաշվարկ։

Ընտանեկան բյուջեի հաշվարկ

Ընտանեկան բյուջե հաշվարկելու համար, անհրաժեշտ է՝ ամբողջ ընտանիքի եկամուտից հանել գումարային ծախսերը

 Ընդհանուր եկամուտ, այդ թվում աշխատավարձ բիզնեսից եկած եկամուտներ, ստացված վարձավճարների,         ____500000դրամ

Ընդհանուր ծախսեր՝
Կոմունալ ծախսեր30.000

Տրանսպորտային ծախսեր_____50.0000

Սննդի ծախսեր 100.000
Հագուստի ծախսեր______20.000

Ուսման վարձ_________10000 Կապ_____________15000

Հարկեր____________3000

Վարկեր_______ 100

Այլ ծախսեր՝
Ծնունդ, կնունք֊նվեր
Տնտեսական ապրանքներ
__________________50.000

Ընդամենը ծախսեր՝
122.000


Հաշվեկշիռը արտացոլում է կազմակերպության ներկա դրությամբ եղած ակտիվները և պարտավերորությունները
Ակտիվները ցույց են տալիս տնտեսության ունեցվածքը ներկա պահի դրությամբ
Պարտավորությունները ցույց են տալիս տնտեսության վարկերը և պարտքերը ներկա դրությամբ
Հաշվեկշիռը բաղկացած է երկու մասից՝ ակտիվներ և պարտավորություններ, որոնք պետք է իրար հավասար լինեն։

Բիզնես նախագիծ։

Մենք՝Հ. Պուչինյանս, Ֆ. Աճեմյանս, Ա. Ղազարյանս և Մ. Հակոբյանս, հրավիրեցինք ընդհանուր ժողով և որոշեցինք ստեղծել <<ToDC>>ՍՊԸ ընկերությունը, որը կծարայի հայաստանի մշակույթի զարգացմանը։ Հայաստանի գյուղերում կստեղծվեն մշակույթի տներ, որոնց դիզայնով կզբաղվի դիզայներական ամենալավագույն ընկերությունը<<…………>> հիմնադիր և տնօրեն՝Անգելինա Ղազարյան։ Միլենա Հակոբյանի, Հռիփսիմե Պուչինյանի, Ֆլորա Աճեմյանի և Անգելինա Ղազարյանի ընկերություների շահույթի մի մասը ամեն ամիս կծառայի մշակույթի տների ստեղծմանը։ Կունենանք նաև հովանավորներ այլ երկրներից։ Այդ ամենի շնորհիվ գյուղի երեխաներնել կկարողանան իրենց ժամանակը ուրախ անցկացնել։ Ընդունակ երեխաները հետագայում հնարավորություն կունենան որպես պարողներ կամ պարուհիներ աշխատանքի անցնել <<………….>>հանդիսությունների սրահում հիմնադիր և տնօրեն՝Միլենա Հակոբյան։ Ժողովի քարտուղար՝Հռիփսիմե Պուչինյան։

Մշակույթի տների տնօրեն բոլորիս ցանկությամբ նշանակվեց Ֆլորա Աճեմյանը։ Նա պետք է գտնի լավ մասնագետներ մեր երկրի զարգացած ապագան ստեղծելու համար։

Մեր կարգախոսն է՝

Դեպի զարգացաց մշակույթ

ԴԵՊԻ ԶԱՐԳԱՑԱԾ ՄՇԱԿՈՒՅԹ։

Բաժնետերերի ստորագրություն՝

Ա. Ղազարյան

Մ. Հակոբյան

Ֆ. Աճեմյան

Հ. Պուչինյան

Ձեռնարկատիրական գործունեություն

Իրավաբանական անձ

Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: Իրավաբանական անձը պետք է ունենա ինքնուրույն հաշվեկշիռ:

Իրավաբանական անձինք կարող են լինել իրենց գործունեությամբ շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպություններ:

Առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձինք կարող են ստեղծվել տնտեսական ընկերությունների, ընկերակցությունների կամ կոոպերատիվների ձևով:

Անհատ ձեռնարկատերն

Անհատ ձեռնարկատերն այն ֆիզիկական անձն է, որն իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, ինքնուրույն, իր անունից և իր ռիսկով իրականացնել գործունեություն, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ (եկամուտ) ստանալն է:

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

“ԲԵԼԱՎԻԱՍԵՐՎԻՍ” ՍՊԸ

Գլխավոր տնօրեն` Արմեն Սարգսյան

Աշխատակիցների քանակ՝ 1-15(ՍՊԸ ընկերությունների մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 49-ը):

Հիմնադրման տարեթիվ՝ 1997թ․

Լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերություն

 «Բրենդկոմ» ԼՊԸ-ն Բելառուսում։

Բաժնետիրական ընկերություն

«ՍԱԴԵ» ԲԸ

Աշխատողների քանակ՝ 16-ից մինչև 50-ը

Սեփականության ձև՝ Միջազգային

Հիմնադրման տարի՝ 2008։

Բաժնետիրական ընկերությունները լինում են փակ (ՓԲԸ) և բաց (ԲԲԸ):

Բաց բաժնետիրական է։ Ընկերությունն իրավունք ունի իրականացնել իր թողարկած բաժնետոմսերի ազատ վաճառք: 

“ԳՐԱՆԴ ՀՈԹԵԼ ԵՐԵՎԱՆ”ԲԲԸ

Գլխավոր տնօրեն` Նիկոլա Մանդոլինի

Աշխատակիցների քանակ՝ 51-250

Հիմնադրման տարեթիվ՝ 2000թ․

Փակ բաժնետիրական է ։ Նման ընկերությունն իրավունք չունի անցկացնելու իր թողարկած բաժնետոմսերի բաց բաժանորդագրություն կամ սահմանափակ թվով անձանց առաջարկել այլ կերպ ձեռք բերելու դրանք: ՓԲԸ-ն պետք է ունենա 49-ից ոչ ավել բաժնետեր, այլապես՝ պետք է վերակազմակերպվի ԲԲԸ-ի: 

“ԱՄԵՐԻԱԲԱՆԿ”ՓԲԸ

Գլխավոր տնօրեն` Արտակ Հանեսյան

Աշխատակիցների քանակ՝ 1000 և ավելի

Հիմնադրման տարեթիվ՝ 2008թ․։

Լիակատար ընկերակցություն

Լիակատար ընկերակցության կառավարումն իրականացվում է բոլոր մասնակիցների ընդհանուր համաձայնությամբ։

Վստահության վրա հիմնված ընկերակցություն

Ի տարբերության լիակատար ընկերակցության, այս դեպքում լիակատար ընկերակցությանը, լիակատար ընկերներից բացի, մասնակցում են նաև մեկ կամ մի քանի ավանդատուներ կամ կոմենդատներ, որոնք իրենց ներդրած ավանդների գումարների սահմաններում կրում են ընկերակցության գործունեության հետ կապված վնասների ռիսկը չեն մասնակցում ընկերակցության ձեռնարկատիրական գործունեությանը: Վստահության վրա հիմնված ընկերության անվան մեջ ավանդատուների անունները չեն նշվում, հակառակ դեպքում ավանդատուն դառնում է լիակատար ընկեր:

Ոչ առևտրային կազմակերություններ

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գոյություն ունեն ոչ առևտրային կազմակերպությունների մի շարք կազմակերպա-իրավական ձևեր, ինչպիսիք են հասարակական կազմակերպություններ (ՀԿ), հիմնադրամներ, կրոնական կազմակերպություններ, իրավաբանական անձանց միություններ, պետական ոչ առևտրային կազմակերպություններ (ՊՈԱԿ), համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ և այլն: 

“ՀՈՒՅՍ ԵՎ ԱՊԱԳԱ” ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ

“ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ”ՊՈԱԿ՝

Տնօրեն` Սերգեյ Սարգսյան

Աշխատակիցների քանակ՝ 51-250

Հիմնադրման տարեթիվ՝ 1991թ․

SWOT վերլուծություն։

1. Ժամանակակից մարդը սկսել է տոները, տարբեր առիթները տանը չնշել։ Նրանք նշում են ռեստորաններում, սրճարաններում…։ Չիշտե նրանք ավելի շատ գումար են ծախսում սակայն ստիպված չեն լինում կարգի բերել հյուրերից հետո։ Հանգիստ վայելում են ։

2. Եթե իմ ժամանցի կենտրոնը այնպես լինի ինչպես հիմա մտածում եմ օգտվելը դժվար կլինի քանի որ, շատ գումար կպահպանվի առիթը նշելու համար։ Եվ հնարավոր է նրանք օգտվեն ավելի հարմար տարբերակից։

3. Երիտասարդները շատ են սիրում նկարվել նման վայրերում և այդտեղ կլինեն գեղեցիկ տեսարաններ նկարվելու համար։ Եթե լավ արդյունքներ ունենամ կանեմ իմ հետագա քայլը, որի մասին գրել եմ <<տեսլականում>>։

4.  Սպառնալիք ինձ համար կարող են հանդիսանալ այն ժամանցի կենտրոնները որոնք ավելի հարմար են մարդկանց գրպանին։ Դրանից խուսափելու համար անհրաժեշտ կլինի գեղեցիկ գովազդ, որը դիտելուց հետո մարդկանց մոտ հետաքրքրություն կառաջանա։