Category Archives: Մաթեմատիկական պատկերացումների ձևավորում

Փայտիկներով խաղեր (թարգմանություն)

34․ Արկղի միջից փակ աչքերով վերցրեք ցանկացած փայտիկ, նայեք դրան և ասացեք գույնը (հետո կարող եք որոշել գույնը նույնիսկ փակ աչքերով)։

35. Փակ աչքերով գտիր 2 իրար հավասար փայտիկներ, մնացաի միջից։

36. Փակ աչքերով գտիր տարբեր երկարություն ունեցող 2 փայտիկ։

37. Իմ մոտ գտնվող փայտիկը մի փոքր ավելի երկար է քան կապույտ փայտիկը։ Գուշակի՛ր ինձ մոտ գտնվող փայտիկի գույնը։

38. Թվիր բոլոր այն փայտիկները որոնք երկար են կարմիրից, սակայն կապույտից կարճ են և այդպես շարունակ։

39. Գտիր երկու փայտիկ, որոնք երկարությամբ հավասար չեն ինձ մոտ եղած փայտիկին։

40․ Կյուիզեների փայտիկներից բուրգ ենք կառուցում և որոշում, թե ո՞ր փայտիկն է հենց ներքևում, ո՞րը վերևում, ո՞րը կապույտի և դեղինի միջև, կապույտի տակ, վարդագույնից վեր, ո՞ր փայտիկն է ավելի ցածր կարմիրը թե՞ կապույտը։

Նախագիծ

Նախագծի համակարգող՝ Միլենա Հակոբյան, Ելենա Օհանյան։
Մասնակիցներ՝ 5֊6տ երեխաներ։
Դաստիարակներ՝
Օր՝
Խնդիր՝ մանր մոտորիկայի, ուշադրության, երևակայության զարգացում, մաթեմատիկական պատկերացումների զարգացում։
Նպատակ՝ 1.Գլուխկոտրուկների մասին պատկերացման ձևավորում
2. Երեխան պետք է իմանա որ տարբեր երկրաչափական պատկերներ միացնելիս կարող է ստանալ մեկ այլ երկրաչափական պատկեր
Ընթացք՝
1կբաժանեմ նախապես քառակուսի կտրված գունավոր թղթեր և երեխաները կփորձեն քառակուսուց ստանալ ուրիշ երկրաչափական պատկերներ։
2 իմ կողմից պատրաստած երկրաչափական պատկերներով երեխաները կփորձեն ստանալ քառակուսիներ։ Կարելի է նաև երեխաների երևակայությունը ազատ թողնել, հնարավոր է իրենք քառակուսիից բացի մեկ այլ երկրաչափական պատկեր ստանան։