Category Archives: Մասնագիտական խոսքի զարգացում

Հոդված

Ամեն մի մանկավարժ, ուսուցիչ չէ որ կարող է դառնալ լավ մասնագետ։ Մանկավարժը նա է ով ոչ թե լավ տիրապետում է առարկային, այլ նա ով կարողանում է հետաքրքրություն առաջացնել ուսման հանդեմ։ Իսկ այդպիսի ուսուցիչներ՝ ովքեր սիրում են իրենց աշխատանքը, դժվար է գտնել։ Կպատմեմ մի փոքր իմ աշակերտական կյանքի մասին։ Միշտ ատել եմ դպրոցը, բայց անկախ ամեն ինչից սովորել եմ դասերս՝ հետաքրքիր էր գիտելիքներ ստանալը հատկապես սիրում էի մաթեմատիկան և օտար լեզուները, հայերենը շատ էի դժվարանում, բայց փորձում էի աշխատել հայերենիս վրա։ Տարրական դպրոցի ուսուչից որպես էդպիսին համարում եմ մայրիկիս և ինձ հետ պարապող Լիանա Ռաֆաելովնաին։ Հիշում եմ քննության գնահատականների մասին իմանալու ժամանակ Լիանա Ռաֆաելովնաի հետ էի, երկուսս էլ լաց եղանք, քանի որ ուսուցիչը տրամադրված չէր ինձ 9դնել։ Պատմեմ այդ մասին՝

Մաթեմատիկայի քննության ժամանակ ուսուցիչը ասաց որ խնդիրները բոլորը չպետք է գրեն, իսկ ովքեր սևագրեն միայն անցկացնեն տետրում երբ նա ստուգի։ Ես երկար էի պարապել և պատրաստ էի քնություններին սևագրեցի և կանչեցի ուսուցչին։ Ուսուցիչը դժգոհ հայացքով նայեց և ասաց որ սխալ եմ։ Նեղվեցի քանի որ գիտեի որ ես ճիշտ եմ լուծել խնդիրները։ Երկար մնացի, չգիտեի անցկացնել քննաթերթիկի մեջ թե ոչ ։ Վերջի պահին որոշեցի գրել, մեկ է եթե սխալ էլ լիներ բան չէր փոխվի։ Այդպես ստացա ինը, իսկ ուսուցիչը ամաչեց նայել մայրիկիս աչքերի մեջ, երևի գիտեր որ պատմել եմ այդ միջադեպի մասին։

Սովորեցի սովորել ինքս ինձ համար, սկսեցի ուշ ուշ դաս պատասխանել։ Բայց ժամանակ եղավ որ ստիպված երկար ժամանակով բացակայեցի։ Եվ երբ նորից սկսեցի գնալ դպրոց շատ էի հետ մնացել, շատ բաներ կար որ չէի կարողանում հասկանալ որովհետև չէի եղել դասերին։ Ու սկսեցի չսովորել։ Սովորում էի Ռուսերենը, քանի որ դա ինձ համար շատ հեշտ էր, կարող էի կարդալ և մի անգամից հասկանալ և գնալ պատմել։ 11֊րդ դասարանում արդեն փոշմանել էի որ այն ժամանակ չէի ցանկանում սովորել և փորձեցի աշխատել գնահատականներիս վրա, բայց չէին ցանկանում բարձր գնահատել։ Այդ պատճառով բարձրացրեցի միայն անգլերենիս գնահատականը։ Դադարեմ պատմել իմ մասին և խոսեմ ուսումնական համակարգի խնդիրների մասին։

Առաջի խնդիրը ջոգողություն դնելն է։ Ես գալով Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, առաջինը որ ինքս ինձ ասացի նա էր, որ եթե ես ուսման ավարտից հետո որոշեմ դառնալ մանկավարժ, պետք է ջոգողություն չդնեմ և բոլորի հետ աշխատեմ։

Հաջորդ խնդիրը նա է որ ուսուցիչներ կան, որոնք պատշաճ չեն կատարում իրենց աշխատանքը, որպեսզի աշակերտները գնան նրանց մոտ պարապեն։ (Նմանատիպ պատճառով չկարողացա ստանալ բարձր գնահատական հայոց լեզու և գրականություն առարկային) Միշտ ասում էր որ ես չեմ ուզում աշխատել, իսկ դա էդպես չէր։ Երբ ձեռք էի բարձրացնում ասում էր սպասիր հետո կգաս, բայց կանչում էր նրանց ովքեր իր մոտ էին պարապում, ու առանց գիտելիքներս իմանալու ցածր էր գնահատում։ Անկեղծ մեկ էր, վերցնում էի մատիտները ու սկսում զբաղվել իմ գրականության տետրով։ Բայց չգիտես ինչու դա էլ դուրը չէր գալիս և վերցնում էր մատիտներս։ Ստացվեց որ ժամանակի ընթացքում ամեն ինչի հետաքրքրությունս կորցրեցի՝ ոչ ձեռք էի բարձրացնում, ոչ զբաղվում իմ տետրով։

Երրորդ խնդիրը նշել էի նախաբանում՝ այն է որ գիտելիք ունեն բոլորը, բայց ոչ բոլորնեն ընդունակ տալ գիտելիք և ոչ բոլորը կարող են առաջացնել ուսման հանդեպ հետաքրքրություն։ Անկախ նրանից որ չէի սիրում դպրոցը կաին ուսուցիչներ որոնց մոտ ստացվում էր հետաքրքրություն առաջացնել ուսման հանդեպ։ Եվ սովորում էին անգամ նրանք ովքեր ծույլ էին։ Կենսաբանության ուսուցչուհին ասում էր որ խաչբառներ կազմեինք և ամբողջ դասարանով լուծեինք։ Շատ լավ գաղափար էր։ Խաչբառներով գրում էինք ամենակարևոր տերմինները և սկսում լուծել։ Արդյունքում բոլորս ստացանք գիտելիք այդ առարկայից, քանի որ անընդհատ նույն բառերը նույն բացատրությունները կրկնվում էին և հնարավոր չէր մոռանալ, ինչպես նաև հետաքրքրում էր բոլորին։ Պատմության ուսուցիչը կարևոր թվականները մի քանի անգամ հարցնում էր և մենք մի քանի անգամ կրկնելով սկսում էինք հիշել։ Կարող էր ընդհատել դաս պատմողին և սկսեր նորից հարցնել։ Դպրոցում կաին ուսուցիչներ որոնց սիրում էի կարողանում էի խոսել նրանց հետ, բայց այդ ուսուցիչները այն ժամանակ սկսեցին աշխատել, երբ ես չէի կարողանում դաս պատասխանել։ Միշտ հիշել եմ այն ինչ հետաքրքրել է ինձ, հնարավոր է դրա պատճառով էր։

Այս խնդիրները ունեն լուծման կարիք, եթե ես լինեի ԿԳՄՍ նախարար այնպես կանեի որ դասարում աշակերտների քանակը չգերազանցեր 15ը, որպեսզի ուսուցիչները կարողանաին աշխատել բոլորի հետ հավասարաչափ։ Կբարձրացնեի ուսուցուչների աշխատավարձը և կարգել էի գումարով աշակերտ պահելը։ Ինչո՞ւ պետք է երեխան գումար տա պարապի, որպեսզի ընդունվի համալսարան, եթե կա դպրոցը։ Եթե էդպես է ինչի համա՞ր է դպրոցը, թող լիներ 6֊9֊ամյա մեկ է համալսարան ընդունվելու համար բավարար չէ։ Կհանեի գնահատական կոչվածը, կլիներ աստիճանային համակարգ ըստ աշակերտի ակտիվության(սակայն դա էլ կարող է ունենալ բացասական կողմեր)։ Ուսուցիչներին կտաի հատուկ պարգևներ յուրաքանչյուր խելացի աշակերտի համար։Կցանկանաի նաև էնպես անել որ դպրոցի դասաժամը լրիվ բավարարեր աշակերտին, որպեսզի տանը այդքան շատ ժամանակ չծախսեր դասերի վրա։ Դասերը կարևոր են, բայց օրվա մեծ մասը դրան հատկացնելը, այն էլ փոքր տարիքում սխալ եմ համարում։Ինչպես նաև կցանկանաի որ կրթությունը Հայաստանում լիներ անվճար, որպեսզի ամեն մարդ սովորեր այն ինչ ուզում է։ Շատ մարդիկ կան ովքեր ունեն բժիշկ, իրավաբան կամ մեկ այլ մասնագետ դառնալու պոտենցիալ, բայց չունեն բավարար գումար։ Եթե մեր երկրում կրթությունը լինի անվճար յուրաքանչյուրը կսովորի այն ինչ ուզում է և սիրում է, արդյունքում կունենանք լավ մասնագետներ որը կնպաստի մեր երկրի զարգացմանը։

Օշոյի առակները

1. Այն մարդը ով կարողանում է գնահատել, գնահատվում է մնացածի կողմից։

2. Մենք ինքներս ենք մեզ վնաս տալիս, մեր կյանքը բարդացնում։ Միշտ գործում ենք տաքացած վիճակում, չենք կարողանում արագ կողմնորոշվել և տուժում ենք դրանից։ Աշխարը տալիս է այն ինչ մենք ենք տալիս աշխարհին

3. Չենք նկատում այն ինչ ունենք

15.11.2021

Աքաղաղ

Չի լուսանում։ Ես դեռ ազդանշան չեմ տվել։ Առակը մեծամիտ մարդկանց մասին է որոնք մտածում են թե ամեն ինչ իրենց ցանկությունից է կախված։

Ճնճղուկ

Մեծ բան է՝ սոխա՜կ։ Մենք, ճնճղուկներս, ավելի շատ ենք։ Առակը ցածր ինքնագնահատական ունեցող մարդկանց մասին է, որոնք փորձում են ցածրացնել դիմացինին, բայց չեն նկատում որ իրենք են ցածրանում 

Աշխատանքի բաժանում

Ես կնայեմ, թե դուք ինչպես եք աշխատում, իսկ դուք կնայեք, թե ես ինչպես եմ ուտում։ Առակը խորամանկ և միամիտ մարդկանց մասին է, խորամանկները կարողանում են աշխատեցնելով միամիտներին ստանալ նույնքան եկամուտ

Ճնճղուկ

Ինչպե՜ս, արտույտն իրավացի՞ լինի։ Դա բացառված է։ Ճշմարտությունը մեկն է, և այն՝ ճնճղուկային։ Յուրաքանչյուր մարդ ունի իր ճիշտը և միայն իր ճիշտն է ընդունում ու  չի փորձում հասկանալ դիմացինի տեսակետը։

Միօրիկ

Հարյուրամյա՜ կրիա։ Ինչպե՞ս կարելի է այդպես հրեշավոր կերպով հետամնաց լինել։ Այս առակը նույնպես ցածր ինքնագնահատական ունեցող մարդկանց մասին է որոնք փորձում են ցածրացնել դիմացինին, բայց ստանում են հակառակ արդյունքը։

Հարևան

Այդ Արքիմեդը վախկոտի ու դավաճանի մեկն է։ Թշնամին ներխուժում է մեր քաղաքը, իսկ նա իր գծագրերն է գծագրում։ Անգրագետ մարդկանց մասին է ովքեր ոչինչ չանելով մեղադրում են մնացածին։

Քննադատ

Ինչո՞ւ պետք է իմանամ, թե աշխարհն ինչպիսին է։ Բավական է որ գիտեմ, թե նա ինչպիսին պետք է լինի։ Քնադատող մարդկանց մասին է որոնք ոչինչ չանելով ուզում են փոփոխություն տեսնել։

Քննադատական դոդոշ

Իմ կարծիքով, օձը չպետք է այդքան երկար լիներ։ Այն մարդկանց մասին է որոնք ամեն ինչում թերություն են փնտրում։

Հայելի

Մարդը լոկ իմ պատկերացումն է։ Դիմացինի մեջ տեսնում ենք այն ինչ մենք ենք ուզում տեսնել

Միխայիլ Պոստնիկով “Ապագայի թեքումով դպրոց”

Կարդալ և գրավոր քննարկել հոդվածը։ Ամեն ինչ դիպուկ էր ասված։ Բայց երբ ասվեց որ դպրոցը պատրաստում է բուհերին, այդքան էլ համաձայն չեմ։ Որովհետև եթե այդպես լիներ աշակերտը գումարներ չէր ծախսի համալսարան ընդունվելու համար։ Ներկայիս իրականության մեջ, այն ուսուցիչները ովքեր աշակերտի հետ գումարով պարապում են, սովորաբար դպրոցում իրենց պարտականությունները չեն կատարում, որպեսզի գումարով պարապողների քանակը ավելանա։

Պատրաստո՞ւմ է դպրոցը կյանքին։ Եթե այո՝ ինչպե՞ս, եթե ոչ՝ ինչո՞ւ։ Ուսուցչի պարտականությունը ոչ թե գիտելիքներով հարուստ լինելն է, այլ սովորողի մեջ կրթվելու ցանկություն առաջացնելը։ Չի պատրաստում կյանքին, անգամ կարող է կոտրել (կախված ուսուցչից)։ Ուսումնական համակարգում շատ սխալներ կան, մեկը գնահատելն է երեխաներին։ Դա արդար կլիներ, եթե բոլորին ճիշտ գնահատեին, բայց ուսուցիչները ջոգողություն դնելով են գնահատում։ Պետք է լիներ +ներով՝ ով տվյալ դասը պատասխանեց +ստանար։ Քննությունների փոխարեն շաբաթական մեկ անգամ ամփոփեին ստացած գիտելիքները։ Շատ բան կա փոխելու….։

Համաձա՞յն եք հեղինակի՝ կրթության հմտությունների 4 ուղղությունների բաժանման հետ։ Հիմնավորե՛ք։ Այո համաձայն եմ։ Քանի որ նրա առաջարկած կրթության հմտությունների 4 ուղղությունների իսկապես կարող են պատրաստել կյանքին։

Քննարկե՛ք հեղինակի մոտեցումը հանրակրթական առարկաներին։ Համաձա՞յն եք այդ մոտեցման հետ։ Հիմնավորեք։ Այո համաձայն եմ, քանի որ հաճախ այդ դասագրքերի միտքը էնպես է դասավորված լինում որ դժվար է լինում հասկանալը, հատկապեսհիշերը։ Կարելի էր այդ առարկաներից հատուկ վիդեոդասեր պատրաստել, կամ (քիմիա, ֆիզիկա) փորձերի միջոցով սովորեին։

Բուհական ընդունելության ինչպիսի՞ համակարգ է առաջարկում հեղինակը։ Հիմնավորե՛ք ձեր կարծիքը։

Մեծ խաղ. խոսքը՝ խաղալիք

https://dpir.mskh.am/hy/node/963

Ինչքա՜ն խաղալիք կա իրական, ակտիվ, բազմագույն, բազմազան կյանքում` իրական և արհեստական խաղալիքներ: Իրական խաղալիքը կյանքն է ստեղծել կամ երեխան:
Արհեստականը՝ բիզնեսմենը. կարևոր չէ՝ որ դարում: Որքան «զարգացել» է բիզնեսը, այնքան փչացել է խաղալիքը: Քարից ու ծառից հեռացել է, մտել է քաղաքի քաղքենի տարածք, դարձել միադեմ, միիմաստ: Հիմա ո՞վ է քարկտիկ խաղում։
Միտքն է ճշմարիտ զարգացման աղբյուրը և արդյունքը, ոչ թե անկենդան լեզվով բարբաջանքներ հորինելը՝ թեկուզ անթերի ուղղագրությամբ և շարահյուսությամբ:
Մի՛ թողեք դիտեն այն հեքիաթ-ֆիլմերը կամ մուլֆիլմերը, որոնց հեղինակները իբր թե խմբագրում են հանճարեղ Թումանյանին, Աղայանին, մի՛ հեռացեք նրանց խոսքից: Հեքիաթները դառնում են Բարբի, այն էլ՝ էժանագին, երեխաների գլուխը մի́ լցրեք կարմիր գլխարկներով: Միջավայր ստեղծեք, հետը խաղացեք, որ «Ծիտը», «Անհաղթ աքլորը», «Ճամփորդները» և մնացած հեքիաթներն ու պատումները բառ-բառ իմանան՝ ստվերախաղով, մնջախաղով (մի խումբն ասի, մյուսը՝ ցույց տա), հարց ու պատասխանով:
Բաժանվեք երեք խմբի.
– Լինում է չի լինում մի ծիտ:
– Լինում է չի լինում մի ծի՞տ:
– Լինում է, չի լինում մի ծի՛տ:
Հարցականը որտեղ կուզեք՝ դրեք:

Երգելով, շրխկացնելով, վանկատելով… ի՜նչ ուզես, կարող ես մտածել, միայն ոչ անկենդան կրկնությամբ: Խաղացեք հատված-հատված:
Եթե անգամ ինչ-որ բան անհասկանալի կմնա, եթե՛. մեկ է, թումանյանական լեզուն՝ իր պատկերներով, լեզվական կառույցներով, արտահայտություններով, խաղով ու գույնով մշակույթ կձևավորի, խոսք, զգացողություն, միտք, ճաշակ: 

Սեր, թե՞ հարգանք. կարևորն ազատությունն է

Դուք ինչ ուզում եք՝ ասեք, ինչ անուն ուզում եք, դրեք՝ սան, երեխա, բալիկ, ես նրան Մարդ եմ ասում:
Դուք ինչ ուզում եք ասեք՝ կյանք, պարապմունք, գործ, դաս, խաղ. ես դրան Մեծ խաղ եմ ասում։

https://dpir.mskh.am/hy/node/1100
Ո՞ւր ենք շտապում, ինչո՞ւ ենք տնօրինում բնություն կողմից տված ժամանակը, չենք թողնում, որ մարդն իր բնույթով, իր ներքին ժամանակ-ժամանակացույցով իր մեծ խաղն ապրի կամ խաղա ու զարգանա, ինքը տեսնի-շոշափի-փորձի-պատկերացնի-ճանաչի:
մենք` մեծերս, դրել ու որոշել ենք, կտրտել ուրիշի անընդհատ ժամանակը, որովհետև ընդունակ չենք Մարդուն հարգելու: Այդ Մարդը դեռ ոչ մի տեղ չի շտապում, աշխարհի հետ կապը չի կտրել, և նրա մեջ դեռ մնում է կյանքի այն ռիթմը, որով նա ծնվել է: Երբ խախտում ենք այդ ռիթմը, նա լաց է լինում: Բա ի՞նչ անի: Անգամ այդ լացը մեզ չի սթափեցնում:

Մենք նրան չենք հասկանում` ռեժի՜մ կա, բա՜ն կա: 
Նրա ներսում էլ ռեժիմ կա՜, բա՜ն կա` բնությա՛ն դրած ռեժիմը, որն ավելի իրական է և պատճառաբանված, քան մեր հորինածը: Ոչ ոք իրենից լավ չգիտի, թե իրեն այդ պահին ինչ է պետք:

Մարդուն մենք սիրում ենք, թեև սիրելու մեր ընտրած ձևն էլ ձևական է: Բայց հարգո՞ւմ ենք: Հետևեք ձեր վերաբերմունքին, արարք-գործողություններին: Օրվա մեջ քանի՞ անգամ ենք Մարդուն նեղացնում, անհասկանալի դառնում, անգամ՝ օտարանում: Չենք էլ նկատում-կարևորում, որովհետև մենք միշտ ճիշտ ենք:
Մարդուն վիրավորում ենք և անունը դաստիարակություն դնում:

Մոնտեսորին է ասել՝ Մարդը չի կարող ազատ լինել, եթե ինքնուրույն չէ:
Բա ուրիշ ոնց: Անընդհատ թելադրանքի սովոր մարդը կմոլորվի, եթե հանկարծ կապերը թողնեն: Կապերով ապրելու խաղը դժբախտություն է:

Կարգապահությունն ազատության մեջ է… հենց ինքը՝ կարգապահությունն էլ գործուն-գործնական, ակտիվ Խաղ է: Պարապ մարդն է անկարգ:

Աիդա Պետրոսյան