Category Archives: Մասնագիտական ստուգատես

Այց Մանկավարժական համալսարան։

Այցը Մանկավարժական համալսարան՝ շատ հետաքրքիր անցավ։ Սկզբում ծանոթացանք համալսարանի պատմությանը, այցելեցինք թանգարան։

Այնուհետև գնացինք ռադիոհաղորդավարության սենյակ։ Բոլորիս հնարավորություն ընձեռվեց, որպեսզի փորձենք  մեզ պատկերացնել ռադիոհաղորդավարի դերում, բայց այդ հնարավորությունից օգտվեց միայն Սաթենը։

Տեսանք խաղերի արտադրամասը, որտեղ բոլոր խաղերը ուսանողների ձեռքի աշխատանքն էր, որոնք պետք է ուսումնասիրեն  և հետագայում նաև տարածեն։

Ռեկտորի հետ զրույցը շատ հետաքրքիր էր, բայց քանի որ ժամանակի մեջ չէինք տեղավորվում՝ առաջադրանքը կիսատ թողնելով՝ գնացինք մեկ այլ հետաքրքիր առաջադրանք կատարելու։ Գնացինք և Ջ. Հոլանդի՝ անձնավորության տիպի և մասնագիտական գործունեության ոլորտի միջև փոխհարաբերությունների մասին, թեստ լրացրեցինք։ Այն մեզ պետք է օգներ մասնագիտության կողմնորոշման հարցում։
Ես պատկանում էի Սոցիալական և Կոնվենցիոնալ տիպերին։

Թեստը լրացնելուց հետո՝ քանի որ շատ էինք ցանկանում ավարտել ընկեր Կարապետյանի հետ սկսած հետաքրքիր առաջադրանքը՝ փնտրեցինք նրան և շարունակեցինք մեր զրույցը։ “Կյանքի անիվ” անվամբ թեստ հանձնեցինք՝ եթե վերջում մեզ մոտ ստացվեր անիվ ՝ ուրեմն մենք երջանիկ ենք, բայց ոչ ոքի մոտ անիվը շրջանաձև չէր։ Բոլորին էլ ինչ-որ բան խանգարում էր լիարժեք երջանիկ լինելու համար։
Այսքանը համալսարանի այցից։ Շատ տպավորիչ, ուսուցողական և ամենակարևորը օգտակար այցելություն էր։

Ընկուզախաղ։

Այս անգամ խաղը կազմակերպեցինք արևելյան դպրոցում։ Երեխաները այնքան գեղեցիկ աշխատանքներ արեցին, որ անգամ դժվար էր հավատալ նրան որ դրանք նրանց աշխատանքներն էին։ Վերջում ինչպես և այն անգամ ՉԻԿ արեցինք բոլոր վատ սովորույթները, այստեղել նույնպես երեխաները մեզ զարմացրեցին իրեց գիտելիքներով։ Շատ խելացի երեխաներ էին հաճելի էր նրանց հետ աշխատելը։

Ընկուզախաղ։ Մասնագիտական ստուգատես

Աշխատանքի նպատակը ~ Երեխաներին ծանոթացնել ազգային խաղերի հետ,սեր արթնացնել դեպի ազգային մշակույթ։
Խնդիր ~ Երեխաներին մասնակից դարձնել խմբակային խաղերին։
Քայլեր ~ 1.Երեխաների հետ զրուցել ազգային խաղերի թեմայով
2.Երեխաները նստում են սեղանի շուրջ (կարող են բաժանվել 2 կամ ավելի խմբերի)
3.Ընկույզներ ենք բաժանում երեխաներին։
4.Բարձրաձայնելով մեկը մյուսի անունը անկանոն գլորում են միմյանց։
Արդյունքը ~ Երեխաները ակտիվ մասնակցեցին խաղին ։ Ծանոթացան ընկուզախաղերից մեկի հետ։
Մասնակիցներ ՝ Մխիթար սեբաստացի կրթահամալիր քոլեջի նախադպրոցական խմբի 2/1 կուրսի ուսանողներ։

Ահա և կազմակերպված խաղից հատվածները։ Շնորակալենք ընկեր Մարինեից խաղը կազմակերպելու հարցում մեզ օգնելու համար։

Игры

Тянем-потянем

Մասնակիցների քանակը՝ 2

Խաղը անցկացնելու համար անհրաժեշտ է սահնակ, պարան։

Բակում կազմակերպելու համար հարկավոր է ոչ բարձր սյուն, մետաղյա մարզափայտ և այլն։ Պարանը ամուր կապում ենք սյունից, այնպես որ յուրաքանչյուր խաղացողից վերջնակետը հեռու լինի 5֊6մ։ 2մասնակից խաղավարի հրահանգից հետո նստում են սահնակին վերցնում են պարանի ծայրը և ձգում են որպեսզի հասնեն սյանը։ Ով առաջինը դիպչում է սյանը հաղթում է։

Кто дальше

Մասնակիցների քանակը՝2

Խաղի համար անհրաժեշտ է՝ դահուկներ, լեռնադահուկային ձողեր։

Հարթ մակերեսի վրա մասնակիցները հաքնում են դահուկները և ձյան մեջ են ամրացնում ձողերը։ Վարողը հեռանում է մասնակիցներից 6֊10մ և վերջնագիծ գծում։ Ազդանշանից հետո մասնակիցները պետք է հասնեն վերջնագծին։ Հաղթում է նա ով առաջինն է անցնում վերջնագիծը։