Category Archives: Մարդու անատոմիա, ֆիզիոլոգիա

Վիտամիններ

Օրգանիզմ ներմուծված սննդանյութերի մեջ պարունակվում են նյութեր` վիտամիններ, որոնք անհրաժեշտ են նյութափոխանակության կարգավորման և բջիջների բնականոն կենսագործունեության համար:

Վիտամինների քանակությունն ավելի շատ է բուսական օրգանիզմներում, սակայն որոշ վիտամիններ բավարար քանակությամբ կան նաև կենդանական ծագում ունեցող սննդամթերքում:

Օրգանիզմի վիճակը վիտամինների բացակայության դեպքում կոչվում է ավիտամինոզ, անբավարարության դեպքում` թերվիտամինոզ (հիպովիտամինոզ), իսկ հավելյալ քանակի դեպքում՝ գերվիտամինոզ (հիպերվիտամինոզ):

Վիտամինները բաժանվում են 2 խմբի` ջրալույծ և ճարպալույծ: Ճարպալույծ են A,D,E,K վիտամինները, իսկ ջրալույծ՝ B և C:

Վիտամին A-ն շատ կարևոր սննդարար նյութ է: Այն օգնում է ամրացնել իմունային համակարգը` վարակների և ինֆեկցիաների դեմ պայքարելու համար, առողջ է պահում աչքերը, զարգացնում է ոսկորները  և պահպանում մաշկի խոնավությունը: Վիտամին A-ի պակասից երեխաների մոտ առաջանում է կուրություն, չոր աչքերի ախտանիշ (dry eye) և վատ տեսողություն: Վիտամին A պարունակում է ձկան լյարդի յուղը, ձվի դեղնուցը, տավարի լյարդը, չեդեր պանիրը, կարագը, կաթը: Սննդակարգում ներառեք քաղցր կարտոֆիլ, գազար, բրոկոլի, սպանախ, մանգո, դդում, լոլիկ, ծիրան, դեղձ, պապայա, սիսեռ, վարսակի շիլա: Այս բոլորը հարուստ են  վիտամին A-ով:

Վիտամին B1-ը (թիամին) կարևոր դեր է խաղում օրգանիզմում, դրա քանակից են կախված օրգանիզմում տեղի ունեցող բոլոր պրոցեսները։ Խիստ անհրաժեշտ է երեխաների աճի և զարգացման համար։ Պարունակվում է ինչպես բուսական, այնպես էլ կենդանական ծագման մթերքներում։ Թիամինով հարուստ մթերքներն են՝ հացահատկային մշակաբույսերը, հնդկաձավարը, ոլոռը, հունական ընկույզը, սիրտը, լյարդը, ելակը, կտավատը, սև հաղարջը, մանդարինը, նարինջը, կանաչեղենը։

Ռիբոֆլավինը (վիտամին B2) գեղեցկության վիտամին է։ Սննդային հավելանյութերի շարքում այն նշվում է E101 կոդով։ Անվնաս է օրգանիզմի համար և օգտագործվում է որպես դեղին գունանյութ։ Ռիբոֆլավինով հարուստ են լյարդը, երիկամները, խմորիչը, ձուն, կաթը, կաթնաթթվային մթերքները՝ պանիրը, կաթնաշոռը, սունկը, բրոկոլին, ոլոռը, կանաչեղենը։

Վիտամին B-3 (վիտամին PP, նիկոտինաթթու, նիացին)։ Նպաստում է հյուսվածքների ճիշտ աճին։ Մասնակցում է հորմոների արտադրման պրոցեսին։ Պաշտպանում է հոգեկան հիվանդություններից։ Այս վիտամինից է կախված մազերի, մաշկի, եղունգների և հոդերի վիճակը։ B խմբի վիտամիները վատ են յուրացվում առանց B3 (PP)վիտամինի։
B3 պարունակում է լյարդը, հավի միսը, ձուն, կաթը, պանիրը, ձավարեղենը, լոբեղենը, ընկուզեղենը, անանասը, լոլիկը, գազարը, բրոկոլին, մաղադանոսը։

Վիտամին B4 (խոլորին)։ Խիստ կարևոր է ինտելեկտի զարգացման համար
Օգնում է հաղթահարել սթրեսը և դեպրեսիան։ Խոլլին օգնում է որ օրգանիզմում յուրացվեն A, D, E, K վիտամինները։ Դեռևս լույս աշխար չեկած(ներարգանդային շրջանում) երեխային պաշտպանում է բազմաթիվ հիվանդություններից։ Տղաների մոտ ուժեղացնում է սերմնաբջիջների արագությունը, շագանակագեղձը պաշտպանում բորբոքումից։ Խոլինի աղբյուր են՝ կաթը, ձվի դեղնուցը, պանիրը, կաթնաշոռը, ծովաձուկը, միսը, լոլիկը, ընկուզեղենը։

Վիտամին B5-ն օգնում է կանխել մազաթափությունը, կանխարգելում է ալերգիաները, սթրեսը, հոգնածությունը, շնչառական և սրտի ռիթմի  խանգարումները: Այն նաև օգնում է բարձրացնելու դիմադրողականությունը։ Վիտամին B5-ի կարևոր աղբյուրներից են սունկը, բրոկոլին, կաղամբը, լոբազգիները, սաղմոնը: Վիտամին B5-ը պարունակվում է նաև ձվի, ձկան, ցորենի, սոյայի հատիկների, գետնանուշի, ցորենի, ընկուզեղենի, կերամաթի, կաթի, պանրի, գարեջրի խմորիչի մեջ:

Վիտամին C։ Ասկորբինաթթուն ամենակարևոր վիտամիներից մեկն է և ազդում է բոլոր օրգան֊համակարգերի վրա։ Ամրացնում է օրգանիզմի դիմադրողական համակարգը, մասնակցում է արյունաստեղծմանը, կարգավորում է էնդոկրին համակարգի բնականոն աշխատանքը։ Խիստ կարևոր է ուղեղի արագ աշխատանքի, ուշադրության կենտրոնացման համար։ Օրգանիզմը պաշտպանում է վաղաժամ ծերացումից։ Ասկորբինաթթվով հարուստ են բուսական ծագման բազմաթիվ մթերքներ։ Պարունակվում է մասուրի, սև հաղարջի կտավատի,  մոշի, խնձորի, կիվիի, բուլղարական տաքդեղի, մաղադանոսի, ցիտրուսային մրգերի մեջ։

Մի փոքրիկ հատված իմ քնական նախագծից՝

Բեղմնավորում և ներարգանդային զարգացում

Արական և իգական սեռական բջիջների՝ սպերմատոզոիդի և ձվաբջջի միաձուլվելը կոչվում է բեղմնավորում:

Սեռական գործողության ժամանակ միլիոնավոր սպերմատոզոիդներ անցնում են հեշտոցի մեջ, ինքնուրույն շարժվելով մտնում արգանդի խոռոչ, այնտեղից անցնում արգանդափող, որտեղ մի քան ժամ շարժվելով կարող են հանդիպել ձվաբջջին: Սպերմատոզոիդներից մեկը, որն ավելի կենսունակ է ու շարժուն, թափանցում է ձվաբջիջ: Տեղի է ունենում բեղմնավորում:

22.jpg

Բեղմնավորված ձուն արգանդափողով շարժվելուն զուգընթաց տրոհվում է և վերածվում բազմաբջիջ սաղմի, որը 4−5 օրվա ընթացքում մղվում է արգանդի խոռոչ: Սկսվում է ներարգանդային զարգացման սաղմնային շրջանը, որի ընթացքում բջիջները կիսման միջոցով անընդհատ ավելանում են: Հետագայում ձևավորվում են սաղմի հյուսվածքներն ու օրգանները: Սաղմը պատվում է մի քանի թաղանթներով, որոնք ապահովում են նրա սնուցումը, շնչառությունը, պաշտպանում մեխանիկական հարվածներից և աղմուկից: Սաղմնային զարգացման երկրորդ ամսվա վերջում արգանդի պատին ամրացած սաղմի մոտ զարգանում է ընկերքը: Ընկերքի պատերը հարուստ են արյունատար մազանոթներով, և դրա շնորհիվ իրականանում է մոր և պտղի օրգանիզմների միջև թթվածնի, ածխաթթու գազի և սննդանյութերի փոխանակությունը: Սակայն մոր և պտղի արյունները չեն միախառնվում: 

պտ.jpg

 Ներարգանդային զարգացման 4−5-րդ ամիսներին սկսվում են պտղի սրտի կծկումները, որոնց հաճախականությունը գրեթե 2 անգամ ավելի է, քան մորը: Արդեն 5-րդ ամսում պտուղը կշռում է մոտ 500 գ, իսկ ծնվելու պահին՝ 3−3,5 կգ: 

shutterstock_602249897.jpg

 Հղիությունը կնոջ համար բնականոն մի վիճակ է, երբ նրա արգանդում զարգանում է ապագա երեխան: Հղիության տևողությունը 270−280 օր է, որի ավարտին տեղի է ունենում երեխայի ծնունդը՝ պտղի և ընկերքի հեռացումը մոր օրգանիզմից: Ծննդաբերության լավ ընթացքի համար անհրաժեշտ է, որպեսզի արգանդի վզիկը լայնանա, պտղաթաղանթը պատռվի, և նրանում պարունակվող հեղուկը (պտղաջրերը) հեշտոցի միջոցով հեռանա օրգանիզմից

Արտաթորության համակարգ։

Արտաթորության համակարգ, արտազատիչ համակարգ, օրգանների ամբողջություն, որով մարդու և կենդանիների օրգանիզմից հեռացվում են ավելորդ ջուրը, նյութափոխանակության վերջնական, աղերը, ինչպես նաև օրգանիզմ մտած և այնտեղ առաջացած թունավոր նյութերը։ Մարդու և բարձրակարգ կենդանիների արտաթորության օրգաններն են՝ երիկամները, թոքերը, մաշկը, քրտնագեղձերը, աղիքները և այլն, որոնց գործունեությամբ ապահովվում է օրգանիզմի ներքին միջավայրի կայունությունը:  Երիկամներում միզագոյացման շնորհիվ  ջրի ավելցուկը և տարբեր աղեր հեռացվում են օրգանիզմից, որով և կարգավորվում է օրգանիզմի օսմոտիկական ճնշման հավասարակշռությունը, իոնային բաղադրությունը և թթվահիմնային կայունությունը։
Արտաթորության օրգանների ֆունկցիայի խանգարումը կարող է պատճառ դառնալ մի շարք հիվանդությունների, երբեմն՝ մահվան։
Երիկամն ունի լոբու ձև: Երիկամի նյութն արտաքինից հարթ է և մուգ կարմիր գույնի:Երիկամները  զույգ օրգաններ են որովայնի խոռոչի հետին պատի որովայնամզի տակ: Երիկամները տեղավորված են ողնաշարի աջ ու ձախ կողմերում, կրծքային վերջին և գոտկային վերին երկու ողների մակարդակի վրա: Աջ երիկամը միջին հաշվով 1-1.5 սմ ավելի ցած է, քան ձախը (լյարդի աջ բլթի ճնշումից կախված): Երիկամների վերին ծայրերը հասնում են XI կողի մակարդակին, նրանց ստորին ծայրերը գտնվում են զստոսկրի կատարից 3-5 սմ բարձր: Երիկամների դիրքի նշված սահմանները ենթակա են անհատական փոփոխությունների. հաճախ վերին սահմանը հասնում է XI կրծքային ողնի վերին եզրի բարձրությանը, ստորին սահմանը կարող է իջնել 1-0.5 ող ավելի ցած:

Առողջ ապրելակերպ։

Ոչ վարակիչ հիվանդություններից Հայաստանում զանգվածային տարածում ունեն և գերակա խնդիր են սրտանոթային (արյան շրջանառության) հիվանդությունները, որոնք կազմում են երկրում արձանագրված մահվան պատճառների շուրջ 48%-ը, չարորակ նորագոյացությունները՝ 19,9%-ը, շաքարային դիաբետը՝ 4,8%-ը: Նշյալ հիվանդությունները հնարավոր է կանխել:

Նշված ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման համար մեծ դեր ունեն ընդհանուր վարքագծային գործոնները (վնասակար սովորությունները)՝ ալկոհոլի, ծխախոտի, ոչ առողջարար սննդի օգտագործումը, ֆիզիկական թերակտիվությունը:

Վնասակար սովորությունները նպաստում են մարմնի քաշի ավելացմանը, ֆիզիկական թերակտիվության հետ մեկտեղ բերում են ճարպակալման, նպաստում են արյան զարկերակային ճնշման, արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացմանը:

Հինմական ռիսկի գործոններն են.

Ալկոհոլը,
Ծխախոտը,
Ճարպերի օգտագործումը,
Մրգերի և բանջարեղենի օգտագործման փոքր քանակությունը,
Ավելորդ քաշը և ճարպակալումը,
Ցածր ֆիզիկական ակտիվությունը,
Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը,
Բարձր զարկերակային ճնշումը,
Արյան մեջ ընդհանուր խոլեստերինի բարձր մակարդակը,
Աղի օգտագործումը,
Ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման համար կարևոր վարքագծային գործոնները բավականին տարածված են. ծխախոտի օգտագործումը կազմում է 25,6%, ալկոհոլի օգտագործումը8,2%, գիրությունը և ճարպակալումը 49%, ֆիզիկական թերակտիվությունը` 17,5% :

Ոչ վարակիչ հիվանդությունները կարելի է կանխել՝ վարելով առողջ ապրելակերպ, ինչի համար անհրաժեշտ է՝
Սննդի մեջ կալորիականությունն ապահովել հագեցած և չհագեցած ճարպաթթուների հաշվին,
Ընդունել մրգերի և բանջարեղենի 5 գումարային չափաբաժին՝ (400 գ) օրական,
Ազատվել ավելորդ քաշից, պահպանել մարմնի զանգվածի գործակիցը՝ մարմնի քաշը, կգ / հասակի քառակուսին, մ 2 ( եթե գործակիցը ≥ 25, ավելորդ քաշ է, եթե այն ≥ 30, ճարպակալում է),
Ապահովել ֆիզիկական ակտիվությունը՝ շաբաթվա ընթացքում 150 րոպե չափավոր ինտենսիվության ակտիվություն,
Պահպանել արյան մեջ շաքարի քանակությունը ≥ 7,0 մմոլ/լ,
Պահպանել արյան զարկերակային ճնշումը 140 / 90 ս.ս. (անհրաժեշտության դեպքում՝ դեղորայքի օգնությամբ),
Օգտագործել կերակրի աղի (նատրիումի քլորիդի) չափավոր քանակություն՝ օրական 5 գ,
Ապահովել արյան մեջ ընդհանուր խոլեստերինի քանակը ≥ 5,0 մմոլ / լ,
Խուսափել ծխախոտի օգտագործումից։

Լսողական հիվանդություներ։

Խլությունը, լսողության լրիվ բացակայություն կամ այն աստիճանի թուլություն է, որի դեպքում խոսքի ընտրողական ընկալումը դառնում է անհնար։ Լրիվ խլությունը լինում է հազվադեպ։ Խուլերի մեծամասնության մոտ պահպանվում են լսողության հետքերը, որի շնորհիվ կարողանում են լսել շատ բարձր ձայներ, իսկ երբեմն որոշ ծանոթ բառեր։ Հիմնական պատճառները ներքին ականջի և լսողական նյարդի ախտաբանական պրոցեսներն են, որոնք հետևանք են վարակիչ մի շարք։ Որոշ դեպքերում խլությունը կարող է հանգեցնել լսողության զարգացող անկման դեպքում։ Երբեմն առաջանում է ուժեղ աղմուկի և ցնցումների երկարատև ազդեցությունից, որոշ նյութերով (մկնդեղ, սնդիկ, կապար) թունավորվելիս։ Խլությունը կարող է լինել նաև բնածին, որն առաջանում է ժառանգական գործոնների կամ զարգացող պտղի վրա վարակի ազդեցությունից և մոր օրգանիզմի թունավորումից։ Բնածին և վաղ մանկական տարիքում ձեռք բերած խլությունը երեխային զրկում է խոսքին ինքնուրույն տիրապետելու հնարավորությունից (խուլհամրություն)։ Ավելի ուշ տարիքում առաջացած խլության դեպքում փոխվում են ձայնի ելևէջները (մոդուլացիա), առաջանում են արտասանության արատներ, սակայն ամբողջական խոսքը չի տուժում։ Շրջապատի մարդկանց հետ խոսքային հաղորդակցությունը որոշ չափով թեթևանում է խոսքի տեսողական ընկալման հմտության տիրապետման (շրթունքների շարժումները, կարդալը), իսկ լսողության հետքերի առկայության դեպքում՝ ձայնաուժեղացուցիչ հատուկ սարքերի օգտագործման շնորհիվ։ Բուժումը քիչ արդյունավետ է։ Բորբոքային պրոցեսների և օտոսկլեռոզի դեպքում լսողության լավացումը երբեմն հնարավոր է վիրաբուժական միջամտությամբ։ Կանխարգելում՝ լսողության կայուն խանգարումներ առաջացնող հիվանդությունների ժամանակին բուժում։

ՄԱՇԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՒ ՖՈՒՆԿՑԻԱՆ:ԻՆՉՊԵՍ Է ՄԱՇԿԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՄԵՐ ՕՐԳԱՆԻԶՄԸ.ԻՆՉ ԳԱՂՏՆԻՔ Է ԹԱՔՑՆՈՒՄ ՄԱՇԿԸ

Չափահաս մարդու մաշկի մակերեսը 1,5-22 է, հաստությունը՝ 0,5-4 մմ։ Մաշկը կազմված է երեք շերտերից. էպիդերմիս (վերնամաշկ), դերմա և հիպոդերմա , որոնք գտնվում են մորֆոֆունկցիոնալ միասնության մեջ։ Էպիդերմիսն ու դերման իրարից սահմանազատված են հիմային թաղանթով։

Վերնամաշկը մարմնի տարբեր մասերում տարբեր հաստության բազմաշերտ, հարթ էպիթելային հյուսվածքի բջիջների շերտ է։ Արտաքին միջավայրի ազդեցությամբ վերնամաշկի մակերեսային շերտի մեռած բջիջները եղջերանում, աստիճանաբար թափվում են և նոսրացվում նրանց տակ գտնվող կենդանի բջիջների բազմացման շնորհիվ։ Վերնամաշկի մակերեսային շերտի տակ գտնվում են գունանյութ պարունակող բջիջներ։ Գունանյութի քանակից և բաղադրությունից է կախված մաշկի գունը։ Արևի ճառագայթների ազդեցությամբ մեծանում է մաշկի գունավորումը, որն օրգանիզմը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ներթափանցումից։

Վերնամաշկի եղջերային գոյացումներ են մազերը և եղունգները։ Դրանք անընդհատ աճում են վերնամաշկի կենդանի բջիջների շնորհիվ։ Մարմնի ամբողջ մակերեսը մոտ 95 %, բացառությամբ շրթունքների, ափերի, ներբանների, ծածկված են մազերով։ Մազերն ունեն պաշտպանական նշանակություն, պահում են օդը, փոքրացնում ջերմատվությունը։

Բուն մաշկը կազմված է ամուր թելակազմ շարակցական հյուսվածքից,առաձիգ թելերից և հարթ մկանաթելերից։ Առաձիգ թելերը մաշկին տալիս են առաձգականություն և նպաստում մաշկի ձգմանն ու շարժումներին։ Բուն մաշկի մեջ տարբերում են վերին խիտ՝ պտկային և ստորին ավելի նոսր՝ ցանցավոր շերտը։ Պտկային շերտն առաջացնում է բազմաթիվ պտկիկներ, որոնք մտնելով վերնամաշկի մեջ առաջացնում են կատարներ և ակոսներ։ Կատարները լավ նկատելի ափի և մատների մաշկի վրա, որտեղ նրանք կազմում են յուրաքանչյուր անհատին հատուկ պատկեր։

Ճարպագեղձերը բշտիկավոր պարզ գեղձեր են, գտնվում են մարմնի ամբողջ մակերեսին, բացառությամբ ափերի և ներբանների։ Ճարպագեղձերի արտազատուկը՝ մաշկային ճարպը,օծում է մազեր, վերնամաշկի արտաքին շերտը, փափկացնում դրանք։ Ճարպն արգելում է ջրի և այլ հեղուկների ներթափանցումը մաշկով։ Տարիքին զուգընթաց արտազատվող ճարպի քանակը պակասում է, ուստի մազերն ու մաշկը դառնում են չոր։

Քրտնագեղձերը ոլորված կծիկով սկսվող խողովակաձև գեղձեր են, որոնց արտատար ծորանները բացվում են մաշկի մակերեսին։ Կծիկները պատված են արյունատար մազանոթներով, որոնցից ջուրը,որոշ քանակով աղեր և միզանյութ անցնում են քրտնագեղձերի մեջ։ Մարդու մաշկի մեջ կան ավելի քան 2 միլիոն քրտնագեղձեր, որոնք օրական արտադրում են մոտ 1,2 լ քրտինք, որի միջոցով հեռանում է օրգանիզմում առաջացած հավելյալ ջերմությունը։ Այդ պատճառով մարմնի ջերմաստիճանը չի բարձրանում նույնիսկ ամենաշոգ եղանակին։ Մազարմատները գտնվում են մազապարկերի մեջ, որոնք շրջահյուսված են նյարդաթելերով և թեք դասավորված հարթ մկաններով։Շրջապատող միջավայրի ջերմաստիճանը իջեցնելիս, վախի, զայրութի դեպքում հարթ մկանները ռեֆլեքսորեն կծկվում են, և մաշկի մակերեսին առաջանում են թմբիկներ՝ սագամաշկ, որի արդյունքում ջերմատվությունը նվազում է։

Վիտամիններ։

Օրգանիզմ ներմուծված սննդանյութերի մեջ պարունակվում են նյութեր` վիտամիններ, որոնք անհրաժեշտ են նյութափոխանակության կարգավորման և բջիջների բնականոն կենսագործունեության համար: Վիտամինների քանակությունն ավելի շատ է բուսական օրգանիզմներում, սակայն որոշ վիտամիններ բավարար քանակությամբ կան նաև կենդանական ծագում ունեցող սննդամթերքում:Օրգանիզմի վիճակը վիտամինների բացակայության դեպքում կոչվում է ավիտամինոզ, անբավարարության դեպքում` թերվիտամինոզ (հիպովիտամինոզ), իսկ հավելյալ քանակի դեպքում՝ գերվիտամինոզ (հիպերվիտամինոզ):Գերվիտամինոզի  դեպքում խիստ արագանում են նյութափոխանակության գործընթացները կամ շեղվում մեկ այլ ուղղությամբ: Սննդի միջոցով վիտամինների ընդունումը նպաստում է ֆերմենտների և այլ կենսաբանական ակտիվ նյութերի առաջացման գործընթացին: Դրանց անվանումը տրվում է լատիներեն լեզվի գլխատառերով՝ A,B,C,D և այլն: Վիտամինները բաժանվում են 2 խմբի` ջրալույծ և ճարպալույծ: Ճարպալույծ են A,D,E,K վիտամինները, իսկ ջրալույծ՝ B և C:

вит а.jpg

 A վիտամին (ռետինոլ): Անհրաժեշտ է լիարժեք տեսողության և օրգանիզմի բնականոն աճի համար: A վիտամինի անբավարարության հիմնական ախտանիշներից է գիշերային կուրությունը (հավկուրություն): Բացի այդ դանդաղում է աճը, ընկնում է դիմադրողականությունը, զարգանում են մաշկային հիվանդություններ: A վիտամինը պարունակվում է կենդանական ծագման մթերքում՝ կենդանիների և ձկների լյարդում, խավիարում, ձկան յուղում, կարագում և յուղում, կաթնամթերքում, ձվի դեղնուցում: Բուսական մթերքում A վիտամինը պարունակվում է նախավիտամինների ձևով, որոնք իրենցից ներկայացնում են գունանյութեր (պիգմենտներ)՝ կարոտինոիդներ:Դրանցով հարուստ են գազարը, լոլիկը, կարմիր տաքդեղը, կանաչ սոխը, թրթնջուկը, հազարը, մասուրը, ծիրանը, չիչխանը, արոսենու պտուղները և այլն: B1 վիտամին (թիամին): Անհրաժեշտ է հատկապես օրգանիզմում ածխաջրերի փոխանակության համար: Թիամինի բացակայության կամ զգալի պակասի հետևանքով առաջանում է նյարդային համակարգի ծանր հիվանդություն՝ բերի-բերի: B1 վիտամինով առավել հարուստ են գարեջրի, հացի չոր և խտացված խմորիչները, ինչպես նաև լոբազգի և հացազգի բույսերից պատրաստված սննդամթերքը: Այն պարունակվում է առավելապես հատիկների թաղանթում և սաղմում, ուստի սննդի մեջ պետք է ընդգրկել ձավարեղեն (հատկապես՝ հնդկացորեն, վարսակաձավար), կոպիտ աղացած ալյուրից թխված հաց: B2 վիտամին (ռիբոֆլավին): Մասնակցում է օրգանիզմում կենսաբանական օքսիդացման գործընթացներին: Նպաստում է վերքերի ապաքինմանը, ապահովում է լուսային և գունային տեսողությունը: Անբավարարության դեպքում նկատվում են շրթունքների չորություն և ճաքեր, անկյուններում՝ խոցեր, մատների վրա՝ խոր ճաքեր, դանդաղում է վերքերի ապաքինումը: Մեծ քանակությամբ B2 վիտամին պարունակվում է խմորիչներում, լյարդում, ինչպես նաև կաթում և կաթնամթերքում: B2 վիտամինը տաքացնելիս կայուն է, բայց հեշտությամբ քայքայվում է լույսի ազդեցությունից: B3 կամ PP վիտամին (նիկոտինաթթու): Մասնակցում է օրգանիզմում ընթացող կենսաբանական օքսիդացմանը: Բավական քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, խմորիչներում, մսում, կաթում, ինչպես նաև ոլոռում, բակլայում, ցորենի ալյուրում, հնդկաձավարում, սնկերում: Ավելի լավ է յուրացվում կենդանական ծագման մթերքից: 

v-kakix-produktax-soderzhitsya-belok.jpg

 B5 վիտամին (պանտոտենաթթու): Կարևոր նշանակություն ունի նյութափոխանակության համար: Կարգավորում է նյարդային համակարգի գործունեությունը, մակերիկամների և վահանագեղձի գործառույթները: Տարածված է բնության մեջ, բուսական և կենդանական հյուսվածքներում (պանտոտենային` հունարեն նշանակում է ամենատարածված): Օրգանիզմում B5 վիտամինի անբավարարության կլինիկական ախտանշաններ չեն հաստատվել: B6 վիտամին (պիրիդօքսին): Մասնակցում է ամինաթթուների փոխանակությանը, որոնք սպիտակուցների բաղկացուցիչ մասն են: Անբավարարությունից առաջանում է վաղ մանկական տարիքի երեխաների աճի կասեցում, սակավարյունություն, գերգրգռվածություն: B6 վիտամինը պարունակվում է մսում, ձկնեղենում, կաթում, խոշոր եղջերավոր կենդանիների լյարդում, խմորիչներում և բուսական շատ մթերքներում: B9 վիտամին (ֆոլացին): Մասնակցում է որոշ ամինաթթուների, նուկլեինաթթուների սինթեզին, խթանում ոսկրածուծի արյունաստեղծման գործառույթը, նպաստում B12 վիտամինի յուրացմանը: Անբավարարության դեպքում առաջանում են ծանր սակավարյունություն, ստամոքսաղիքային և զգացողության խանգարումներ: Ֆոլացինի խմբի կարևոր ներկայացուցիչը ֆոլաթթուն է, որը տարածված է բուսական և կենդանական աշխարհում: Առավել շատ պարունակվում է լյարդում, երիկամներում, բույսերի կանաչ տերևներում: Սինթեզվում է բույսերի, շատ բակտերիաների և սնկերի կողմից: Մարդու աղիների միկրոօրգանիզմները սինթեզում են մեծ քանակությամբ ֆոլաթթու, որը բավարարում է օրգանիզմի պահանջը: B12 վիտամին (ցիանակոբալամին): Մասնակցում է նուկլեինաթթուների սինթեզին, արյունաստեղծմանը:B12 -ի անբավարարության դեպքում զարգանում է չարորակ սակավարյունություն: Զգալի քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, ձկնեղենում (հատկապես՝ լյարդում և խավիարում), քիչ քանակությամբ՝ մսում, կաթում, կաթնաշոռում, պանրում, ձվի դեղնուցում:
 B15 վիտամին (կալցիումի պանգամատ): Քիմիական կազմությունը և ազդեցության մեխանիզմը բավարար ուսումնասիրված չեն: Բուժիչ նպատակով կիրառում են աթերոսկլերոզի, արյան շրջանառության խանգարումների, լյարդաբորբերի և այլ հիվանդությունների ժամանակ: C վիտամին (ասկորբինաթթու): Կարևոր դեր է խաղում օրգանիզմում ընթացող օքսիդավերականգնման գործընթացներում: C վիտամինի անհրաժեշտ քանակությունը (մեծահասակների համար՝ օրական 50–100 մգ, երեխաների՝ 30–70 մգ) օրգանիզմը պետք է ստանա սննդի հետ: C վիտամինի անբավարարության սկզբնական շրջանում նկատվում են ընդհանուր թուլություն, քնկոտություն, գլխապտույտ, մարդը արագ հոգնում է: Շրթունքները, ականջները, քիթը կապտում են, լնդերը՝ ուռչում, խոցոտվում և արյունահոսում, շարժվում և ընկնում են ատամները: Կտրուկ թուլանում է օրգանիզմի դիմադրողականությունը: 

вит с.jpg

 C թերվիտամինոզի ծայրագույն աստիճանը՝ լնդախտը (ցինգա), հազվադեպ է հանդիպում. ուղեկցվում է ցանով (վառ կարմիր, այնուհետև՝ կապտասև), արյունազեղումներով, ստամոքսաղիքային համակարգի խանգարումներով: Ավելցուկային չափաքանակները (օրական՝ մի քանի գրամ) նույնպես վնասակար են օրգանիզմի համար և կարող են առաջացնել ծանր բարդություններ (օրինակ՝ երիկամաքարային հիվանդություն): Ասկորբինաթթվի հիմնական աղբյուր են հատապտուղները, բանջարեղենը և մրգերը: Օրական պահանջը լրացվում է կաղամբի, կարտոֆիլի, կանաչ սոխի, լոլիկի հաշվին: C վիտամինի առավելագույն քանակությունը (մինչև 1200 մգ) պարունակվում է մասուրում, սև հաղարջում (մինչև 200 մգ), կարմիր տաքդեղում (մինչև 250 մգ), ինչպես նաև չիչխանի հատապտուղներում, նարինջում, կիտրոնում, շատ քիչ՝ կենդանական մթերքներում: C վիտամինը լավ է լուծվում ջրում. այն ամենաանկայունն է. հեշտությամբ օքսիդանում է հատկապես բարձր ջերմաստիճանում և մետաղի (հիմնականում՝ պղնձի) առկայությամբ: Բանջարեղենը եփելիս C վիտամինի մոտ 1/3-ը կորչում է: Սնունդը տաքացնելիս և երկարատև պահելիս կորուստը մեծանում է: Տապակելիս աննշան է քայքայվում, իսկ թթու դնելիս պահպանվում է:C վիտամինն անկայուն է դառնում թարմ սառեցրած մրգի ու բանջարեղենի հալվելու ժամանակ, ուստի դրանք պետք է արագ օգտագործել: Խորհուրդ է տրվում գարնանը օգտագործել թարմ կանաչ սոխ և որոշ պահածոյացրած մթերքներ (լոլիկի մածուկ, կանաչ ոլոռ), որոնցում C վիտամինը լավ է պահպանվում: D վիտամին (կալցիֆերոլներ): Օրգանիզմում փոխարկվում է հորմոնանման նյութի, որը մասնակցում է կալցիումի և ֆոսֆորի աղերի յուրացմանը, ոսկրային հյուսվածքում դրանց կուտակմանը: D վիտամինի մեծ պահանջ ունեն հատկապես 3–4 տարեկան երեխաները (անբավարարությունից մանկական օրգանիզմում զարգանում է ռախիտ հիվանդությունը): Սովորաբար D վիտամինը առաջանում է մարդու մաշկում՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների ներգործությամբ: D վիտամինի աղբյուր է ձկների լյարդի ճարպը: Ոչ մեծ քանակությամբ պարունակվում է կարագում, ձվի դեղնուցում, ձկան յուղում: Մյուս կենդանական մթերքներն աղքատ են այս վիտամինով, իսկ բուսական մթերքը, որպես կանոն, բոլորովին չի պարունակում: 

вит д.jpg

Մեծահասակ մարդկանց պահանջը D վիտամինի նկատմամբ մեծ չէ, սակայն այն մեծանում է ցերեկային լույսի պակասի դեպքում (ստորգետնյա աշխատանքներ կատարելիս, հյուսիսում բնակվելու դեպքում): Ձմռանն օրգանիզմում D վիտամինի առաջացումը կարելի է խթանել` քվարցային լամպով ճառագայթահարելով: Կանխարգելիչ նպատակով վաղ մանկական տարիքի երեխաներին հաճախ նշանակում են D վիտամինի պատրաստուկներ, որոնք կարելի է օգտագործել միայն բժշկի հսկողությամբ, քանի որ չափաքանակը գերազանցելիս կարող են բարդություններ առաջանալ: 

shutterstock_576891166.jpg

 E վիտամին (տոկոֆերոլներ): Խթանում է մկանային գործունեությունը և սեռական գեղձերի ֆունկցիաները: Պարունակվում է ձեթերում, գետնանուշի, ոլոռի, եգիպտացորենի, սոյայի սերմերում, հազարում, սպանախում, լյարդում, ձվի դեղնուցում, կաթում: 

е.jpg

 K վիտամին (ֆիլոքինոններ): Մասնակցում է արյան մակարդմանը: Անբավարարությունն առաջացնում է արյունահոսություն՝ քթից, լնդերից, ստամոքսաղիքային համակարգի օրգաններից: Պարունակվում է սպանախի, կաղամբի, եղինջի և այլ բույսերի կանաչ մասերում, գազարում, լոլիկում: Կենդանական ծագման մթերքները (բացի լյարդից) K վիտամին գրեթե չեն պարունակում: Հիմնականում կիրառվում են սինթետիկ պատրաստուկները՝ վիկասոլը և սինկավիտը:

Շնչառության նշանակությունը: Շնչառական օրգանների կառուցվածքը և գործառույթները

Շնչառության նշանակությունը:Բոլոր կենդանի օրգանիզմները, նաև մարդը, նյութափոխանակության իրականացման համար մշտապես թթվածնի կարիք են զգում: Թթվածինը օրգանիզմ է մտնում շնչառության միջոցով:Շնչառությունը գործընթացների համալիր է, որն ապահովում է օրգանիզմի կողմից թթվածնի յուրացումը, նրա օգտագործումը օրգանական նյութերի օքսիդացման համար և նյութափոխանակության արգասիք ածխաթթու գազի հեռացումը:Արդեն գիտեք, որ բջիջներին թթվածնի մատակարարումը և նրանցից ածխաթթու գազի հեռացումն իրականացնում է արյունը: Գազափոխանակությունն արյան և մթնոլորտային օդի միջև իրականացնում են շնչառության օրգանները: Շնչառությունը կարևորագույն կենսական գործընթաց է, որի դադարը կործանարար է օրգանիզմի համար:

shutterstock_450810031.jpg

Շնչառական օրգանների կառուցվածքը և գործառույթները:Շնչառական համակարգը կազմված է օդատար ուղիներից (քթի խոռոչ, քթըմպան, կոկորդ, շնչափող և բրոնխներ) և գազափոխանակության օրգաններից` թոքերից:Օդատար ուղիներից առաջինը, որը շփվում է մթնոլորտային օդի հետ, քթի խոռոչն է: Քթի խոռոչը ոսկրաաճառային միջնորմով բաժանվում է երկու խոռոչների: Յուրաքանչյուր խոռոչ ունի ոլորապտույտ անցուղիներ, որոնք մեծացնում են նրա ներքին մակերեսը: Այդ ամբողջ մակերեսը պատված է լորձաթաղանթով, որը կազմված է թարթիչավոր էպիթելային հյուսվածքից: Թարթիչների թարթման, շարժման օգնությամբ քթի խոռոչից հեռացվում է լորձը՝ նրան կպած մանրէների և փոշու հետ միասին: Քթի խոռոչում ներշնչված օդը, շփվելով լորձաթաղանթի արյունատար անոթների հետ, տաքանում է՝ հասնելով մարմնի ջերմաստիճանին, իսկ լորձի միջոցով խոնավանում է (մինչև 95% խոնավություն): Քթի խոռոչը և քթըմպանը 

20196867_702101623328208_188518343_n.jpg

 Այսպիսով` քթի խոռոչով անցնելիս օդը փոշեզերծվում, մանրէազերծվում, տաքանում և խոնավանում է:Բերանի խոռոչի մակերեսը անհամեմատ փոքր է: Այդ պատճառով բերանով շնչելիս օդը չի ենթարկվում վերոհիշյալ փոփոխություններին, որի հետևանքով հաճախ առաջանում են օդատար ուղիների բորբոքումներ: Քթի խոռոչի վերին մասում գտնվում են հոտառական ընկալիչներ, որի շնորհիվ քիթը համարվում է նաև հոտառական օրգան: Քթի խոռոչից օդը անցնում է քթըմպան, որն ըմպանի վերին մասն է, ապա մտնում է կոկորդ:  Կոկորդ Կոկորդը գտնվում է պարանոցի վերին մասում: Այն մի քանի աճառներով, կապաններով, ջլերով և մկաններով միմյանց միացած խոռոչ է: Աճառներից ամենամեծը՝ վահանաճառը, շոշափվում է պարանոցի վրա առջևից: Այն արտաքինից պաշտպանում է կոկորդը: Կոկորդի մուտքը վերևից փակվում է մակկոկորդի աճառով, որը կլլման պահին խոչընդոտում է սննդագնդիկի թափանցումը շնչափող: Հակառակ դեպքում սննդանյութի անցումը շնչափող շնչահեղձության և մահվան պատճառ կարող է դառնալ: Կոկորդի խոռոչը պատված է լորձաթաղանթով, որը վնասազերծում է օդի հետ այստեղ հասած մանրէները, փոշին և շարունակում է տաքացնել ու խոնավացնել օդը: 

лечение-фарингита-у-взрослых.jpeg

 Կոկորդը նաև ձայնային օրգան է: Այդ խոռոչի ամենանեղ տեղում ձգվում են ձայնալարերը, որոնց միջև գտնվում է ձայնախորշը: Ձայնախորշը եռանկյունաձև է: Այն խոսելու պահին նեղանում է, և ձայնալարերը միմյանց են մոտենում: Ձայնը ձևավորվում է արտաշնչվող օդի միջոցով ձայնալարերի տատանման արդյունքում: Որքան մեծ է ձայնալարերի տատանման հաճախականությունը, այնքան բարձր է ձայնը: Ձայնի և հոդաբաշխ խոսքի ձևավորման վրա ազդում է նաև լեզվի, շրթունքների, ստորին ծնոտի դիրքը, քթի և բերանի խոռոչների ձևը և այլն: Այդ է պատճառը, որ շնչառական ուղիների հիվանդությունների ժամանակ (անգինա և այլն) փոխվում է ձայնի որակը: Ձայնախորշ 

vocal_cords_anatomy.png

  Շնչափողը անմիջապես կոկորդի շարունակությունն է: Այն 10−15սմ երկարությամբ խողովակավոր օրգան է: Կազմված է 16−20 աճառային կիսաօղակներից, որոնց շնորհիվ պարանոցի շարժումների դեպքում շնչափողի լուսածերպը մնում է բաց վիճակում, և օդն անարգել անցնում է շնչառական ուղիներ: Շնչափողի հետին պատը հպվում է կերակրափողին, և աճառի բացակայության շնորհիվ չի խանգարվում սննդագնդիկի տեղաշարժը: Շնչափողը ստորին մասում վեր է ածվում երկու գլխավոր՝ աջ և ձախ բրոնխների: 

imgpsh_fullsize (2).jpg

 Բրոնխները կառուցվածքով նման են շնչափողին: Նրանք երկու խոշոր խողովակներ են, որոնք մտնում են թոքեր և այնտեղ ճյուղավորվելով առաջացնում են բրոնխածառ: Խոշոր բրոնխները վեր են ածվում մանր բրոնխների, սրանք էլ` մանրագույն բրոնխների, որոնք ավարտվում են օդով լցված թոքաբշտերով: Թոքաբշտերի պատերը կազմված են միաշերտ հարթ էպիթելից, բարակ առաձգական թելերից և պատված են արյան մազանոթների խիտ ցանցով: Յուրաքանչյուր թոքում հաշվվում է մինչև 400 մլն թոքաբուշտ, որոնց ընդհանուր մակերեսը 100−150 մ² է: 

shutterstock_374675080.jpg

 Փաստորեն, թոքերի շնչառական մակերեսը 70−100 անգամ մեծ է մարդու մաշկի մակերեսից: Թոքերի այդ հսկայական մակերևույթն ապահովում է գազափոխանակության մեծ արագությունը:
Թոքերը երկուսն են, տեղավորված են կրծքավանդակում, գրավում են համարյա նրա ամբողջ խոռոչը: Թոքերը նման են հատած կոնի, գագաթով ուղղված են վեր, հիմքով՝ ցած և հենվում են ստոծանուն: Թոքերը խոր ակոսներով բաժանվում են բլթերի: Յուրաքանչյուր թոքի մեջ մտնում է մեկ բրոնխ, բազմակի ճյուղավորվելով վերածվում մանրագույն բրոնխների, որոնք ավարտվում են մանրադիտակային մեծություն և կառուցվածք ունեցող թոքաբշտիկներով և նմանվում խաղողի ողկույզի: 

shutterstock_228843106.jpg

 Թոքաբշտիկների պատը կազմված է միաշերտ բջիջներից, որոնք արտաքուստ ծածկված են արյունատար մազանոթների խիտ ցանցով: Թոքաբշտերի և մազանոթների պատերի միջև կատարվում է գազափոխանակություն: Արտաքինից թոքը պատված է շարակցահյուսվածքային թաղանթով՝ թոքամզով (թոքային պլևրայով): Այն կազմված է երկու թաղանթներից, որոնցից մեկը պատում է թոքերի մակերեսը (թոքամզային թաղանթ), մյուսը՝ կրծքավանդակի պատը ներսից (մերձպատային թոքամզային թաղանթ):Թոքային և մերձպատային թոքամզային թաղանթների միջև առաջանում է ճեղքանման ազատ տարածություն, որը կոչվում է թոքամզային խոռոչ:Թոքամզային թաղանթներից այդ խոռոչ է արտադրվում քիչ քանակությամբ հեղուկ, որը թուլացնում է շնչառության ժամանակ թոքերի և կրծքավանդակի պատերի միջև առաջացող շփման ուժը: 

gif.gif

Մարսողությունն աղիներում: Սննդանյութերի ներծծումը

shutterstock_354629873.jpg

 Ստամոքսից սննդախյուսն անցնում է բարակ աղիներ, որը մարսողական խողովակի ամենաերկար հատվածն է (4,5−6)մ:Բարակ աղու սկզբնամասը կոչվում է 12-մատնյա աղի, որի մեջ են բացվում լեղածորանը և ենթաստամոքսային գեղձի ծորանը: Բարակ աղու լորձաթաղանթում գտնվող գեղձերի կողմից արտադրվում է մեծ քանակությամբ աղիքահյութ, որի ազդեցության տակ տեղի է ունենում սննդանյութերի հետագա մարսումը: 

մարսողականgd-w658.jpg

Բարակ աղիում են մարսվում սննդի հիմնական բաղադրամասերից ածխաջրերը, ճարպերն ու սպիտակուցները: Այստեղ սպիտակուցները քայքայվում են` վերածվելով ամինաթթուների, ճարպերը` գլիցերինի և ճարպաթթուների, ածխաջրերը` գլյուկոզի: Բարակ աղու լորձաթաղանթը առաջացնում է բազմաթիվ մանր ելուստներ՝ թավիկներ, որոնք խիստ մեծացնում են ներծծող մակերեսը և նպաստում առպատային մարսողությանը: Բարակ աղիում մարսողության գործընթացը կատարվում է 3 փուլով` խոռոչային, առպատային մարսողություն և ներծծում:  Խոռոչային մարսողությունը տեղի է ունենում աղիների խոռոչում ֆերմենտների ազդեցությամբ. սննդի խոշոր մոլեկուլները մտնում են աղիքի խոռոչ, որտեղ կատարվում է դրանց մարսողությունը: Առպատային մարսողությունը կատարվում է աղիքի լորձաթաղանթի մակերեսային շերտում, որտեղ սննդի մասնիկները թափանցում են միջթավիկային տարածություն:

shutterstock_651966376.jpg

Բարակ աղիում մարսողական հյութով շաղախված և ապա նաև մարսված սննդանյութերը տեղաշարժվում են դեպի հաստ աղի: Դա կատարվում է աղիքի պատի օղակաձև և երկայնակի մկանաթելերի պարբերական կծկման շնորհիվ: Օղակաձև մկանաթելերն աղիքի մի մասում կծկվում են, իսկ հարևան տեղամասում թուլանում, և այդ ընթացքում սննդանյութերը տեղաշարժվում են կծկման հատվածից թուլացման հատվածը: Հաստ աղի: Բարակ աղու շարունակությունը հաստ աղին է, որն ունի 1,5−2 մ երկարություն: Հաստ աղիում կուտակվում է սննդանյութերի չմարսված զանգվածը, որը կարող է այստեղ պահպանվել 12−20 ժ: Այդ ընթացքում որոշ մանրէների ազդեցությամբ շարունակում են քայքայվել սննդի դեռևս չմարսված բուսական (մասամբ նաև կենդանական) ծագում ունեցող բաղադրամասերի ճարպերն ու բարդ ածխաջրերը (օսլա, ցելյուլոզ) և ջրի հետ ներծծվում է հաստ աղու պատերում գտնվող արյան անոթների մեջ: Սննդի չմարսված մասերից ձևավորվում է կղանքը, որը հաստ աղու վերջնամասի` ուղիղ աղու միջոցով հեռացվում է օրգանիզմից: Բարակ աղուց հաստ աղի անցման տեղում գտնվում է կույր աղին` իր որդանման ելունով, որում կան մեծ քանակությամբ ավշային գեղձեր: Վերջիններս կատարում են պաշտպանական գործառույթ:Հաճախ մարդու կույր աղի են ներթափանցում մանրէներ կամ չմարսված սննդի կոշտ մասնիկներ և առաջացնում են բորբոքային երևույթներ: Դա վտանգավոր է կյանքի համար, և այդպիսի դեպքերում վիրահատության միջոցով հեռացնում են կույր աղու որդանման ելունդը: 

hwkb17_007_09.jpg

        Ներծծում: Ներծծումը սննդանյութերի տեղափոխությունն է աղու խոռոչից դեպի արյան անոթներ: Որոշ նյութեր, ինչպիսիք են ալկոհոլը, հանքային աղերը, ջուրը, գլյուկոզը, արյան մեջ են թափանցում նաև ստամոքսի պատերից: Սակայն մարսված նյութերի հիմնական մասի ներծծումը կատարվում է բարակ աղիներում: Բարակ աղու լորձաթաղանթում կան հսկայական քանակությամբ թավիկներ, որոնք մեծացնում են ներծծման մակերեսը: Յուրաքանչյուր թավիկ մոտ 1 մմ երկարություն ունեցող լորձաթաղանթի ելուն է, որի պատը ծածկված է միաշերտ էպիթելով, իսկ ներսում գտնվում են արյան և ավշային անոթներ, նյարդաթելեր: Թավիկներ: Ածխաջրերի քայքայման հետևանքով առաջացած գլյուկոզը և սպիտակուցների քայքայումից ձևավորված ամինաթթուներն անմիջականորեն ներծծվում են արյան մեջ: Օրգանիզմի բջիջներում այդ նյութերից նորից սինթեզվում են արդեն օրգանիզմին բնորոշ սպիտակուցներ և ածխաջրեր: Ճարպերի քայքայումից առաջացած ճարպաթթուներից ու գլիցերինից թավիկի էպիթելում սինթեզվում են օրգանիզմին բնորոշ ճարպեր և ներթափանցում ավշային մազանոթներ: Ներծծման գործընթացն ընթանում է էներգիայի մեծ ծախսով և կարգավորվում է ինչպես նյարդային, այնպես էլ հումորալ մեխանիզմով:  

shutterstock_387748708.jpg

 Մարսողության նյարդային և հումորալ կարգավորում:  Մարսողական համակարգի գործառույթը կարգավորվում է նյարդային և հումորալ եղանակներով:Այսպես` սնունդը գրգռում է բերանի խոռոչի ընկալիչները, որոնցից գրգիռը կենտրոնաձիգ նյարդերով անցնում է երկարավուն ուղեղ (թքարտադրության կենտրոն): Այստեղից կենտրոնախույս նյարդերով գրգիռն անցնում է թքագեղձեր, և թքազատությունն ուժեղանում է: Դա ոչ պայմանական ռեֆլեքս է: Սակայն թքազատությունը կարող է ուժեղանալ նաև սննդի տեսքից, հոտից (պայմանական ռեֆլեքս): Մարսողական գեղձերի հումորալ կարգավորումն իրականանում է  սննդանյութերի և նրանց քայքայման արգասիքների միջոցով: Սննդանյութերի քայքայումից հետո նրանցում գտնվող կենսաբանական ակտիվ նյութերը ստամոքսի պատից ներծծվում են արյան մեջ և նպաստում ստամոքսահյութի արտադրմանը: 

38ML7V2.gif

Սննդային բաղադրամասեր։

Սնման նշանակությունը: Օրգանիզմի բջիջների կենսագործունեության ընթացքում օգտագործվում է էներգիա, որն առաջանում է օրգանական նյութերի քայքայման ժամանակ: Այդ էներգիան պարփակված է սննդամթերքում` հաց, միս, կաթ, ձու, կարագ, մրգեր, բանջարեղեն: Սննդամթերքում են գտնվում հիմնական սննդանյութերը` սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերը, հանքային աղերը, ջուրը, վիտամինները: Ջուրը, հանքային աղերը և վիտամինները յուրացվում են օրգանիզմի կողմից ճիշտ նույն վիճակում, ինչպիսին կան բնական պայմաններում: Ճարպերը, սպիտակուցներն ու ածխաջրերը համարվում են բարդ օրգանական միացություններ: Դրանք խոշոր մոլեկուլներ են, ուստի անկարող են անցնել մարսողական խողովակի պատերից արյան մեջ: Այդ պատճառով նրանք ենթարկվում են մեխանիկական և քիմիական մշակման և ապա նոր դառնում մատչելի յուրացման համար:Այն բոլոր գործընթացների ամբողջությունը, որոնց միջոցով սննդանյութերը ենթարկվում են մեխանիկական և քիմիական մշակման ու դառնում են մատչելի աղիներից արյան մեջ ներծծվելու համար, կոչվում է մարսողություն:Սննդի բաղադրամասերը և դրանց նշանակությունը: Սննդանյութերը կարող են լինել բուսական և կենդանական ծագման: Լիարժեք սնունդը պետք է պարունակի երկու ծագման սնունդն էլ:
Հայտնի է, որ մարդու մարմինը միջին հաշվով պարունակում է մոտ 15−20% սպիտակուցներ, 60−65% ջուր, 0,6% ածխաջրեր, 19% ճարպ, 5,8% աղեր: Այդ նյութերը կատարում են տարբեր գործառույթներ և մշտապես պետք է լրացվեն ընդունած սննդանյութերի միջոցով: Սպիտակուցներով առավել հարուստ են կաթնամթերքը, ձկնեղենը, ընդեղենը, ընկույզը:Սպիտակուցներով հարուստ սննդամթերք

v-kakix-produktax-soderzhitsya-belok.jpg

 Սպիտակուցները մարդու օրգանիզմում մտնում են բջիջների թաղանթների կազմի մեջ, իրականացնում են գազափոխանակությունը և շատ այլ գործառույթներ: Ֆերմենտ սպիտակուցներն արագացնում են կենսաքիմիական գործընթացները: Ածխաջրերը պարունակվում են հատկապես բուսական ծագման սննդամթերքում (մրգեր, բանջարեղեն, մեղր և այլն) և օրգանիզմում համարվում են էներգիայի հիմնական աղբյուր: Ածխաջրերով հարուստ սննդամթերք.

ащш.jpg

Ճարպերն ավելի շատ պարունակվում են կարագի, ձվի, կենդանական ճարպի մեջ: Ճարպերը մարդու օրգանիզմում իրականացնում են ջերմակարգավորում, համարվում են պահեստային էներգիայի աղբյուր և այլն: Ճարպերով հարուստ սննդամթերք.

54EC1B11-39E8-4412-8886-61FBDAF5C391.jpg

 Ջրով հարուստ են մրգերն ու բանջարեղենը: Ջուրն ապահովում է բջիջների լարվածությունը, համարվում է շատ կենսաբանական հեղուկների հիմնական բաղադրիչ (արյուն, լորձ, թուք), մասնակցում է նյութերի լուծմանը, փոխադրմանը և այլն:Հանքային աղերը օրգանիզմ են մտնում ջրի և սննդամթերքի միջոցով: Հանքային աղերն ապահովում են ոսկրերի, ատամների ամրությունը, մտնում են մարսողական հյութերի, արյան և հորմոնների բաղադրության մեջ: Վիտամինները մասնակցում են նյութափոխանակությանը, ֆերմենտների առաջացման գործընթացներին: Մարդը և կենդանիները դրանք ստանում են սննդանյութերի հետ՝ պատրաստի վիճակում: Կենդանիների օրգանիզմում կարող են սինթեզվել միայն D և B վիտամիններ: Վիտամիններով հարուստ են մրգերը, բանջարեղենը, լյարդը, ձկան յուղը: Սննդի էկոլոգիական անվտանգությունը: Մարդն առավել շատ օգտագործում է բնական սննդամթերք (սունկ, պտուղներ): Սակայն սննդամթերքի հիմնական մասը մշակվում և ստացվում է գյուղատնտեսական արտադրությունում և դրանց հանդեպ պահանջարկը հարաճուն կերպով մեծանում է: Այդ պատճառով բերքատվության բարձրացման համար անհրաժեշտություն է առաջանում հողը հարստացնել օրգանական և քիմիական պարարտանյութերով, որոնց մեծ քանակները հաճախ թողնում են վնասակար ազդեցություն: Այսպես, օրինակ` օրգանական պարարտանյութերից գոմաղբի կիրառումը կարող է նպաստել հողում զանազան մանրէների, մակաբույծ որդերի ձվերի կուտակմանը և դառնալ հիվանդությունների վարակի աղբյուր: Պարարտացման կանոնների խախտման, վնասատու միջատների դեմ պայքարի քիմիական միջոցների չարաշահման կամ ագրոտեխնիկական միջոցառումների ոչ ճիշտ իրականացման հետևանքով սննդանյութերի մեջ կարող են հայտնվել վտանգավոր քիմիական նյութեր (նիտրատներ): Սննդամթերքն օգտագործելուց առաջ պետք է խնամքով լվանալ հոսող ջրի տակ: Գնեք միայն որակյալ սննդամթերք, օգտվեք արտոնագրված խանութներից և սննդի կետերից։