Category Archives: Նախադպրոցական մանկավարժություն

Այց Մանկավարժական համալսարան։

Այցը Մանկավարժական համալսարան՝ շատ հետաքրքիր անցավ։ Սկզբում ծանոթացանք համալսարանի պատմությանը, այցելեցինք թանգարան։

Այնուհետև գնացինք ռադիոհաղորդավարության սենյակ։ Բոլորիս հնարավորություն ընձեռվեց, որպեսզի փորձենք  մեզ պատկերացնել ռադիոհաղորդավարի դերում, բայց այդ հնարավորությունից օգտվեց միայն Սաթենը։

Տեսանք խաղերի արտադրամասը, որտեղ բոլոր խաղերը ուսանողների ձեռքի աշխատանքն էր, որոնք պետք է ուսումնասիրեն  և հետագայում նաև տարածեն։

Ռեկտորի հետ զրույցը շատ հետաքրքիր էր, բայց քանի որ ժամանակի մեջ չէինք տեղավորվում՝ առաջադրանքը կիսատ թողնելով՝ գնացինք մեկ այլ հետաքրքիր առաջադրանք կատարելու։ Գնացինք և Ջ. Հոլանդի՝ անձնավորության տիպի և մասնագիտական գործունեության ոլորտի միջև փոխհարաբերությունների մասին, թեստ լրացրեցինք։ Այն մեզ պետք է օգներ մասնագիտության կողմնորոշման հարցում։
Ես պատկանում էի Սոցիալական և Կոնվենցիոնալ տիպերին։

Թեստը լրացնելուց հետո՝ քանի որ շատ էինք ցանկանում ավարտել ընկեր Կարապետյանի հետ սկսած հետաքրքիր առաջադրանքը՝ փնտրեցինք նրան և շարունակեցինք մեր զրույցը։ “Կյանքի անիվ” անվամբ թեստ հանձնեցինք՝ եթե վերջում մեզ մոտ ստացվեր անիվ ՝ ուրեմն մենք երջանիկ ենք, բայց ոչ ոքի մոտ անիվը շրջանաձև չէր։ Բոլորին էլ ինչ-որ բան խանգարում էր լիարժեք երջանիկ լինելու համար։
Այսքանը համալսարանի այցից։ Շատ տպավորիչ, ուսուցողական և ամենակարևորը օգտակար այցելություն էր։

Լորիս Մալագուցի. «100 լեզու» Ո՛չ, հարյուրը կա՛

Ո՛չ, հարյուրը կա՛
Երեխան կազմված է
հարյուրյակներից։
Երեխան ունի
հարյուր լեզու,
հարյուր ձեռք,
հարյուր միտք,
մտածելու, խաղալու, խոսելու
հարյուր ձև։
Հարյուր, միշտ հարյուր ձև՝
Լսելու, հիանալու, սիրելու համար,
Հարյուր երջանիկ հույզ՝
երգելու և հասկանալու համար,
հարյուր աշխարհ՝ բացահայտելու,
հարյուր աշխարհ՝
ստեղծելու,
հարյուր աշխարհ՝
երազելու համար։
Երեխան ունի
հարյուր լեզու
(և էլի՝ հարյուր անգամ հարյուր),
բայց դրանցից իննսունինը նրանք գողանում են։
Դպրոցն ու մշակույթը
անջատում են գլուխը մարմնից։
Նրանք սովորեցնում են.
մտածել առանց ձեռքերի,
կատարել առանց գլխի,
լսել և չխոսել,
հասկանալ առանց ուրախության,
սիրել և հիանալ
միայն Զատիկի և Սուրբ Ծննդյան օրերին։
Նրանք սովորեցնում են
բացահայտել արդեն գոյություն ունեցող աշխարհը,
իսկ հարյուրից իննսունինը գողանում են։
Նրանք ասում են երեխային, որ
աշխատանքն ու խաղը,
իրականությունն ու ֆանտազիան,
գիտությունն ու երևակայությունը
երկինքն ու երկիրը,
բանականությունն ու երազանքները
անհամատեղելիւ բաներ են։
Եվ դրանով ասում են երեխային,
Որ ոչ մի հարյուր էլ չկա։
Իսկ երեխան ասում է.
Ո՛չ, հարյուրը կա՛։

Երեխայի զարգացման ոլորտներ

1. Շարժողական ոլորտ

1.1 Խոշոր շարժումներ

1.2 Նուրբ / մանր շարժումներ

2. Խոսքի և հաղորդակցման ոլորտ

2.1 Բանավոր խոսք

2.1.1 Խոսքի ընկալում և օգտագործում

2.1.2 Լեզու և հաղորդակցում

2.1.3 Խոսքի քերականական և հնչյունաբանական իմացություն

2.2 Գրավոր խոսք

2.2.1 Վաղ ընթերցանություն և հետաքրքրություն պատկերազարդ գրքերի նկատմամբ

2.2.2 Վաղ գրաճանաչություն

3. Իմացական ոլորտ

3.1 Մտածողություն և տրամաբանություն

3.2 Տարրական մաթեմատիկական գիտելիքներ

3.3 Երևակայություն և ստեղծագործական մտածողություն

3.4 Սոցիալ — մշակութային, կենցաղային կողմնորոշում և վերաբերմունք շրջակա միջավայրի նկատմամբ․

4. Սոցիալական, հուզական և անձնային ոլորտ

4.1 Սոցիալական զարգացում

4.1.1 Փոխհարաբերություններ մեծահասակների հետ

4.1.2 Փեխհարաբերություններ հասակակիցների հետ

4.2 Սոցիալական վարք

4.3 Անձնային զարգացում

4.1.3 <<Ես կոնցեպցիան>>

4.4 Հուզական զարգացում

5. Ինքնասպասարկման, առողջության պահպանման և անվտանգության ոլորտ

5.1 Ինքնասպասարկում

5.2 Անվտանգություն

6. Սովորելու նկատմամբ վերաբերմունքի ոլորտ

6.1 Հետաքրքրասիրություն

6.2 Նախաձեռնություն

6.3 Մասնակցություն և հետևողականություն

6.4 Տեխնոլոգիա

6.5 Ուշադրություն

6.6 Հիշողություն

6.7 Պրոբլեմների հիմնավորում և լուծում

6.8 Դիտարկում, հետազոտում

Игры

Тянем-потянем

Մասնակիցների քանակը՝ 2

Խաղը անցկացնելու համար անհրաժեշտ է սահնակ, պարան։

Բակում կազմակերպելու համար հարկավոր է ոչ բարձր սյուն, մետաղյա մարզափայտ և այլն։ Պարանը ամուր կապում ենք սյունից, այնպես որ յուրաքանչյուր խաղացողից վերջնակետը հեռու լինի 5֊6մ։ 2մասնակից խաղավարի հրահանգից հետո նստում են սահնակին վերցնում են պարանի ծայրը և ձգում են որպեսզի հասնեն սյանը։ Ով առաջինը դիպչում է սյանը հաղթում է։

Кто дальше

Մասնակիցների քանակը՝2

Խաղի համար անհրաժեշտ է՝ դահուկներ, լեռնադահուկային ձողեր։

Հարթ մակերեսի վրա մասնակիցները հաքնում են դահուկները և ձյան մեջ են ամրացնում ձողերը։ Վարողը հեռանում է մասնակիցներից 6֊10մ և վերջնագիծ գծում։ Ազդանշանից հետո մասնակիցները պետք է հասնեն վերջնագծին։ Հաղթում է նա ով առաջինն է անցնում վերջնագիծը։

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ։

Մանկավարժը պետք է լինի նախ և առաջ լավ հոգեբան։ Եթե մանկավարժը կարողանա հասկանալ ամեն երեխայի հոգեբանական վիճակը կկարողանա օգնել տվյալ երեխային։ Պետք է սիրի երեխաներին, լինի համբերատար, որոշակի չափով նաև երեխա, այնպես անի որ երեխաները ազատ զգան իրենց։ Պետք է կենտրոնանա բոլոր երեխաների վրա ոչ թե ջոգողություն դնի ինչը ցավոք հիմա անում են շատ մանկավարժներ։

Մասնագիտական բառարան։

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

Նախադպրոցական կրթության ծրագիր — Նախադպրոցական կրթության նպատակների իրականացմանն ուղղված փաստաթուղթ, որը սահմանում է աշխատանքի բովանդակությունը, ձևերը, կիրառվող մեթոդները և այն, թե երեխաները ինչ պիտի իմանան ու կարողանանա անել ըստ տարիքային խմբերի։

Նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագիր — Պետական ծրագրից տարբերվող նախադպրոցական կրթական ծրագիր, որն ապահովում է նախադպրոցական պետական կրթական չափորոշչով սահմանված արդյունքները։

Նախադպրոցական միջազգային կրթական ծրագիր — Այլընտրանքային նախադպրոցական կրթական ծրագրի տեսակ, որը միջազգային չափանիշներով ճանաչված (վկայագրված) է։

Նախադպրոցական փորձարարական կրթական ծրագիր — Այլընտրանքային նախադպրոցական կրթական ծրագիր, որը ներդրվում է փորձնական կարգով։

Նախադպրոցական լրացուցիչ կրթական ծրագիր — Նախադպրոցական կրթական ծրագիր, որը նպատակաուղղված է երեխաների նախասիրությունների, զարգացման պահանջների բավարարմանը՝ հիմնական ծրագրերից դուրս։

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախադպրոցական կրթություն — Նախադպրոցական տարիքի երեխաների մտավոր, հոգեկան և ֆիզիկական զարգացման, ուսուցման, խնամքի և դաստիարակության գործընթաց, որը ապահովում է երեխայի՝ տարիքին համապատասխան զարգացումը, և նախապատրաս-տում է դպրոցին։

Նախադպրոցական ուսումնական հաստատություն — Նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող հաստատություն, որը ապահովում է նախադպրոցական տարիքի յուրաքանչյուր երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության համար անհրաժեշտ միջավայր, ունի մասնագիտացված աշխատակազմ, մեթոդական և նյութատեխնիկական բազա:

Նախակրթարան — Հանրակրթական դպրոցների հիմքի վրա կազմակերպվող ծառայություն, որն իրականացնում է պետական, այլընտրանքային կամ հեղինակային նախադպրոցական կրթական ծրագիր՝ նախադպրոցական ավագ տարիքային խմբի սաների համար:

Երեխաների զարգացման կենտրոն — Կազմակերպություններ, որտեղ իրականացվում են նախադպրոցական տարիքի (0-6 տարեկան) երեխաների խնամքն ու կրթությունը՝ պետական, այլընտրանքային կամ հեղինակային ծրագրերին համապատասխան: Զարգացման կենտրոնները պարտավոր են օրենքով սահմանված կարգով լիցենզավորվել։

ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Ներառական կրթություն — Կրթություն, որը ապահովում է յուրաքանչյուր երեխայի կարիքին և առանձնահատկություններին համապատասխան, մատչելի միջավայր պայմաններ և ուսուցում, որը օգնում է նրան սովորել, զարգանալ և հասնել չափորոշչով սահմանված արդյունքներին։

Կրթության առանձնահատուկ պայմաններ — Յուրաքանչյուր երեխայի նախադպրոցական կրթական ծրագրի յուրացման համար ստեղծված պայմաններ, աջակցող միջավայր, ինչպես նաև մանկավարժահոգեբանական, սոցիալական և այլ ծառայություններ։

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձ — Երեխա, որի ֆիզիկական և (կամ) մտավոր, հոգեկան զարգացման առանձնահատկությունները խոչընդոտում են կրթական ծրագրերի յուրացմանը` առանց կրթության առանձնահատուկ պայմանների։

Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ —Ուսումնամեթոդական, հոգեբանական և մանկավարժական աջակցություն, որը ցուցաբերվում է երեխային, նրա ծնողին և մանկավարժական աշխատողներին։

Անհատական ուսուցման և զարգացման պլան ԱՈՒՊ — Նախադպրոցական կրթության պետական չափորոշչի, կրթական ծրագրերի և երեխայի կարիքի և առանձնահատկությունների հիման վրա կազմված անհատական պլան առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների համար։

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԽՄԲԵՐ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

Նախադպրոցական տարիք — երեխայի մինչև 6 տարեկան հասակը

Նախադպրոցական ուսումնական հաստատության խումբ — Երեխաների տարիքային զարգացման առանձնահատկությունների հիման վրա ձևավորված խումբ

Նախադպրոցական ուսումնական հաստատության տարատարիք երեխաների խումբ — Տարատարիք երեխաների խումբ, որը աշխատում է տարբեր տարիքային խմբերի կրթական և զարգացման ծրագրերով։

Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչ — Փաստաթուղթ, որը սահմանում է կրթական ծրագրերի բովանդակությունը և երեխաներին ներկայացվող որակական պահանջները

Ուսուցման, դաստիարակության և զարգացման միջոցներ — Զարգացնող խաղեր, խաղալիքներ, տեսաձայնային և երաժշտական սարքավորումներ, մարզական գույք, ուսումնադիտողական ձեռնարկներ, տեղեկատվական հաղորդակցման միջոցներ, տպագիր և էլեկտրոնային կրթական ռեսուրսներ, այլ ուսումնական նյութեր։

Մանկավարժական աշխատողի ատեստավորում — մանկավարժի մասնագիտական գիտելիքների, կարողությունների մակարդակի և գործունեության արդյունավետության ստուգում և գնահատում

Reise your hand against smacking.

Ի՞նչ էին ձեռքերը ներկայացնում իրենցից:

Մայրական ձեռքերն էին որոնք հոգ էին տանում երեխային՝ հագցնում, կերակրում, օգնում, սովորեցնում, պաշտպանում և այդ ամենը կատարում առանց բռնության։ Իսկ վերջում երեխան մնաց սիրո մեջ։

REISE YOUR HAND AGAINST SMACKING.

Հհ օրենքներ նախադպրոցական կրթության մասին։

Հոդված 1.          Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները, կազմակերպական-իրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը, կարգավորում է նախադպրոցական կրթության գործընթացին մասնակից ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավահարաբերությունները, ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված բոլորի համար հավասար կրթության իրավունքի, նախադպրոցական կրթության հասանելիության և մատչելիության հիմքերը:

Հոդված 2. Նախադպրոցական կրթության մասին օրենսդրությունը

 1.Նախադպրոցական կրթության բնագավառը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Կրթության մասին», «Հանրակրթության  մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Ընտանեկան օրենսգրքով, սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:

  1. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 3.  Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններ

նախադպրոցական կրթություն՝ նախադպրոցական  տարիքի յուրաքանչյուր երեխայի մտավոր, հոգեկան և ֆիզիկական զարգացման, ուսուցման, խնամքի և դաստիարակության գործընթաց, որը նպատակաուղղված է երեխայի՝ տարիքին համապատասխան զարգացմանը, ինքնասպասարկմանը սոցիալիզացիային, կյանքի հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը, տարրական կրթություն սահուն անցման ապահովմանը:

նախադպրոցական տարիք` երեխայի 0- 6 տարեկանը.

նախադպրոցական հաստատություն՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որն իրականացնում է նախադպրոցական կրթական ծրագիր և ապահովում է նախադպրոցական  տարիքի յուրաքանչյուր երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության, ինչպես նաև խնամքի ու հսկողության, առողջության պահպանման ու ամրապնդման համար անհրաժեշտ միջավայր,

նախադպրոցական հաստատության խումբ`  երեխաների տարիքային զարգացման առանձնահատկությունների հիման վրա ձևավորված խումբ․

նախադպրոցական հաստատությանտարատարիք երեխաների խումբ`  տարբեր տարիքային  խմբերի կրթական ծրագրեր յուրացնող  տարատարիք երեխաների համակազմով ձևավորված խումբ.

կրթության առանձնահատուկ պայմաններ` երեխայի նախադպրոցական կրթական ծրագրի յուրացմանը նպատակաուղղված ուսուցման մեթոդների, անհատական ուսուցման տեխնիկական միջոցների, հարմարեցված միջավայրի, ինչպես նաև մանկավարժահոգեբանական, սոցիալական և այլ ծառայությունների ամբողջություն․

կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա՝ նախադպրոցական կրթության կազմակերպման հետ կապված դժվարություններ, այդ թվում՝ զարգացման ֆիզիկական կամ մտավոր առանձնահատկություններ ունեցող երեխա, ում կողմից նախադպրոցական   ծրագրերը յուրացվելու համար անհրաժեշտ են կրթության առանձնահատուկ պայմաններ.

ներառական կրթություն` յուրաքանչյուր երեխայի համար, այդ թվում՝ նախադպրոցական կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ պայմանների և հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և նախադպրոցական  կրթության պետական չափորոշչով սահմանված արդյունքի ապահովում.

մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ՝ ուսումնամեթոդական, հոգեբանական և մանկավարժական աջակցություն, որը ցուցաբերվում է երեխային, նրա ծնողին կամ օրինական ներկայացուցչին և մանկավարժական աշխատողներին.

երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում՝ երեխայի նախադպրոցական ծրագրերին մասնակցության դիտարկում, երեխայի զարգացման հնարավորությունների բացահայտում և կրթության առանձնահատուկ անհրաժեշտ պայմանների սահմանում.

ֆինանսավորման բարձրացված չափաքանակ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած նվազագույն ֆինանսավորման չափ, որն անհրաժեշտ է կրթության առանձնահատուկ պայմանների ապահովման համար.

անհատական ուսուցման և զարգացման պլան` նախադպրոցական կրթության պետական չափորոշչի, կրթական ծրագրերի և երեխայի առանձնահատկությունների հիման վրա կազմված փաստաթուղթ, որը սահմանում է երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության տարեկան նպատակները, խնդիրները և դրանց հասնելու գործողությունները (կարիքի դեպքում նաև՝ աջակցող ծառայությունները).

 երեխաների խնամք և հսկողություն`  երեխաների խնամքի կազմակերպմանն ուղղված համալիր, որոնք ապահովում են  հաստատությունում երեխաների օրվա ռեժիմի և անձնական հիգիենայի պահպանումը․

ուսուցման ևդաստիարակության միջոցներ – զարգացնող խաղեր, խաղալիքներ, տեսաձայնային և երաժշտական սարքավորումներ, մարզական գույք, ուսումնադիտողական  ձեռնարկներ, տեղեկատվական հաղորդակցման միջոցներ, տպագիր և էլեկտրոնային կրթական ռեսուրսներ․

մանկավարժական աշխատող` երեխաների կողմից նախադպրոցական կրթական (այդ թվում`  լրացուցիչ ) ծրագրերի յուրացման, նախադպրոցական կրթության չափորոշիչների պահանջների ապահովման, ինչպես նաև ուսուցման, զարգացման և դաստիարակության  մեթոդների կիրառման միջոցով երեխաների համապատասխան գիտելիքների, կարողությունների, հմտությունների  ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը նպաստող և(կամ) դրանք ապահովող նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատակից.

մանկավարժական աշխատողի ատեստավորում՝ մասնագիտական գիտելիքների, աշխատանքային կարողությունների, հմտությունների՝ զբաղեցրած պաշտոնին  համապատասխանության որոշման գործընթաց.

մանկավարժական աշխատողի վերապատրաստումվերապատրաստող կազմակերպություններում մանկավարժական աշխատողի կողմից կրթության պետական կառավարման լիազորված  մարմնի սահմանած վերապատրաստման չափորոշիչներին և ծրագրերին համապատասխան` մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների  կատարելագործման գործընթաց.

նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչ`  նորմատիվ,  որը սահմանում է նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման կրթական ծրագրերի բովանդակությունը, նրանց ներկայացվող որակական պահանջները,   ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը, ինչպես նաև այդ տարիքի  երեխաների կրթության կազմակերպման պայմանների ապահովումը, որի արդյունքում երեխան կկարողանա առավելագույնս յուրացնել նախադպրոցական կրթական ծրագիրը և հասնել կրթության միջոցով ապահովվող արդյունքին.

նախադպրոցական կրթական ծրագիր` նախադպրոցական կրթության նպատակների իրականացմանն ուղղված ուսումնադաստիարակչական գործընթացի բովանդակության, կրթության  կազմակերպման ձևերի, կիրառվող մեթոդաբանության, տեխնոլոգիաների և  ըստ տարիքային խմբերի` երեխաների գիտելիքների, կարողությունների և հմտությունների, զարգացման ոլորտներին և ուղղություններին համապատասխան ակնկալվող արդյունքների ամբողջություն.

նախադպրոցական կրթության այլընտրանքային ծրագիր` ուսումնական պարապմունքների, ուսուցման և դաստիարակության կազմակերպման ձևերի, միջոցների և մեթոդների բազմազանություն առաջարկող նախադպրոցական կրթական ծրագիր, որն ապահովում է  նախադպրոցական պետական կրթական  չափորոշչով սահմանված արդյունքները.

հեղինակային նախադպրոցական կրթական ծրագիր` այլընտրանքային նախադպրոցական կրթական ծրագրի տեսակ, որը միջազգային չափանիշներով ճանաչված (վկայագրված) է որպես հեղինակային կամ ստեղծված, մշակված և ներդրված է մանկավարժական որոշակի համակազմի կամ կառավարման մարմնի (մարմինների) կողմից.

 փորձարարականնախադպրոցական կրթական ծրագիր` սահմանված կարգով որոշակի ժամկետով ներդրված այլընտրանքային նախադպրոցական  կրթական ծրագիր, որի նպատակն է ապահովել կրթության կազմակերպման բազմազանությունը, միջազգային համագործակցությունը, կրթության արդյունավետ կազմակերպման համակարգերի բացահայտումը և ներդրումը.

նախադպրոցական լրացուցիչ կրթական ծրագիր՝ նախադպրոցական կրթական ծրագիր, որը  նպատակաուղղված է հիմնական ծրագրերից դուրս երեխաների նախասիրությունների, զարգացման պահանջների բավարարմանը

փորձաքննություն` կրթական ծրագրի, ուսումնական, ուսումնամեթոդական, ուսումնաօժանդակ ձեռնարկի, ուսումնադիտողական նյութի՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով նախադպրոցական կրթության պետական չափորոշիչներին, կրթական ծրագրերին մեթոդաբանության  համապատասխանության գնահատման գործընթաց.