Category Archives: Սեբաստացու օրեր

Ցուցահանդես վաճառք։

Այսօր մասնակցեցի Հարավային դպրոցի ցուցահանդես վաճառքին։ Երեխաները մեծ ուրախությամբ ներկայացնում էին իրենց աշխատանքները հասկանալով որ ամբողջ գումարը փոխանցվելու է հայոց բանակին։

Դրանից հետո գնացինք և կլոր սեղանի շուրջ ծանոթացանք աշակերտների նախագծերին։

Պանրի պատրաստում։

Կենսաբանության դասաժամին մենք ուսումնասիրում ենք <<կաթնաթթվաբին բակտերիաներ>>թեման և որպեսզի մեր գիտելիքները ավելի ամրապնդվեն, մենք որոշեցինք մեր գիտելիքները կիռարել գործնականում։ Արդյունքոյմ ունեցանք տեխնոլոգիական գիտելիքներ։

Բակտերիաների մասին նյութ՝

Մուսալեռ։

Մուսա լեռան հերոսամարտի հուշարձան (Մուսալեռ. 1976թ.)

23.10.2020 գնացինք Մուսալեռ՝ ծանոթանալու  պատմությանը։ Ես մինչ այդ օրը ընդամենը գիտեի , որ Մուսալեռը Արմավիրի մարզում է։ Ուսուցիչներից իմացա , որ գյուղն ունի մեկ եկեղեցի` Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին(որտեղ առաջին անգամ էի), մեկ դպրոց, մոտ 2740 բնակչություն, երիտասարդական ակումբ։  Բնակչությունը հիմնականում զբաղվում է այգեգործությամբ և անասնապահությամբ։

Եկեղեցու բակում ասմունքեցինք մեր Հայ մեծերի հայրենասիրական բանաստեղծություներից մի քանիսը և պարեցինք ազգագրական պարեր։

Հաշվետվություն։

Մխիթար Սեբաստացի քոլեջը ունի շատ հետաքրքիր նախագիծ՝ Սեբաստացու օրեր։

Մասնակցել եմ՝

Թամար Ղահրամանյանի <<Կրթահամալիրը սեբաստացու աչքերով>> նախագծին՝

Էլյա Սահակյանի <<Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում>>նախագծին։

Մասնակցել եմ զինվորների համար ցանց գործելու նախագծին։

Հոգեբանության ուսուցչուհու ՝Աննա Օհանյանի հետ, գնացել ենք մանկապարտեզ և խաղեր ենք կազմակերպել երեխաների համար։

Քոլեջում շուտով լինելու է <<Ցուցահանդես վաճառք>>։ Ուսանողների աշխատանքրերը վաճառվելու են և ողջ գումարը փոխանցվելու է մեր զինվորներին։

Մասնակցելու եմ նաև Հասմիկ Ուզունյանի նախագծին՝ <<Սեբաստացիական Կաթնամթերքի Արտադրություն>>։