Monthly Archives: October 2021

Նախագիծ “Քամի”

Նախագիծ “Քամի”

Նպատակ՝
1.խորացնել քամու մասին գիտելիքները, ներկայացնել քամին որպես էներգիայի աղբյուր
2. Զարգացնել երեխաների բառապաշարը հողմատուրբին, քամու էներգիա, հոսանքալար, տուրբին, մեխանիզմ բառերով։

Խաղեր, փորձեր, դասեր քամու և քամու էներգիայի հետ կապված՝

Ինքնաթիռներ

հողմատուրբիններ

քամու ուժ

քամու էներգիա

Քամու էներգիա

Պատրասեցի մուլտֆիլմ քամու էներգիայի մասին։ Փոկրիկների հետ բարձրացանք 5տ խումբ որպեսզի միասին դիտեն, քանի որ մուլտֆիլմը ուսումնական էր և մեծ երեխաների հետ փոքրիկները ավելի ուշադիր կլինեին։ Հետաքրքրեց մուլտֆիլմը ուշադիր լսում էին։ Մուլտֆիլմի ավարտից հետո ևս մեկ անգամ ցանկացան դիտել։

Մի փոքրիկ հատված՝

Նախագիծ՝ փորձիր գցել գնդակը

Անվանում՝ փորձիր գցել գնդակը
Ժամանակ՝ հոկտեմբերի 21
Տևողությունը ՝ 15 րոպե
Մասնակիցներ՝ 2֊4 տարեկաններ
Դաստիարակներ՝ Ինգա Անտոնյան
Համակարգող՝ Միլենա Հակոբյան

Նպատակներ և խնդիրներ՝ կոփել երեխաներին, նպաստել շնչառության ճիշտ զարգացմանը։ Ներգրավել խմբակային խաղերին, զարգացնել ֆիզիկական պատրաստվածությունը։

Ընթացք՝ սեղանի վրա դնում ենք գնդակներ։ Երեխաներին ծանոթացնում խաղի կանոններին։ Պետք է շնչառությունը ճիշտ օգտագործելով գցել գնդակը սեղանից։

Արդյունք՝

Փորձիր գցել գնդակը։

Փորձիր գցել գնդակը (վերլուծություն)

Երեխայի ամբողջական զարգացման գործում կարևոր դեր է խաղում նաև ճիշտ շնչառության օգտագործումը։ Այդ նպատակով երեխաների հետ խաղացել ենք խաղ՝ փորձիր գցել գնդակը։ Սեղանի վրա դրված էին գնդակներ։ Երեխաները պետք է փչելով գցեին գնդակները սեղանից։ Ինչպես միշտ երեխաները շատ ակտիվ էին, իսկ խորամանակ երեխաները հաճախ գնդակը թաքուն ձեռքով հրում էին որ հաղթեին։

Հողմատուրբին

Պատրաստեցինք հողմատուրբինները և գնացինք դուրս փորձարկելու։ Սկզբում երեխաների մոտ չէր ստացվում և այդքան էլ ոգևորված չէին, բայց հետո ես սկսեցի օգնել, բացատրել թե ինչպես է պետք պահել որպեսզի ուժեղ պտտվի, որից հետո երեխաները ոգևորվեցին և շատ ուրախացան։ Երկար վազվզեցին տեղ տեղ հանգատանալով։ Երեխաներին շատ էր դուր եկել, չէին ուզում կտրվեին այդ հետաքրքիր խաղից, վազվզոցից, բայց արդեն հոգնել էին և վերադարձանք խումբ։ Խմբում ևս մի փոքր խաղացին հողմատուրբիններով։ Ուրախ էի որ երեխաներին դուր եկավ։

Լավաշթխիկ

Գնացինք մոտակա թոնրատուն և տեսանք թե ինչպես են լավաշ թխում նոր տեխնոլոգիաներով։ Երեխաները հետևեցին աշխատանքին, երգեցին։ Անրիին այնքան դուր եկավ այդ աշխատանքը որ ասաց. “երբ մեծանամ կգամ և այստեղ կաշխատեմ”։ Վերջում երեխաները ցանկացան փորձ էլ լավաշը։ Աշխատակիցները հյուրասիրեցին լավաշ, որը երեխաները փորձեցին քոլեջի բակում կազմակերպած պիկնիկի ժամանակ։

Կարող եք դիտել նաև տեսանյութը՝