մաշկի ջրային բալանս

ջուրը ամենակարևոր գործոնն է կենդանի օրգանիզմի բոլոր հյուսվածքների և օրգանների բնական գործունեության համար ներառյալ մաշկը։ Մաշկի խոնավեցման օպտիմալ մակարդակը պահպանվում է երկու համակարգերի հավասարակշռված աշխատանքով։

  1. մաշկի դերմիսում արյան անոթներից խոնավությունը կապում և պահպանում է հիարունաթթվի պրոտեոգլիկանների և այլ գլիկոզամինոգլիկանների միջոցով ձևավորելով ժելեյանման միչբջջային նյութ մասամբ հեղուկը բարձրանում է էպիդերմիս և գոլորշիանում մաշկի մակերեսին։
  2. մշակում ջրի հավասարակշռությունը ապահովում է ջրի ներթափանցումը դեպի մաշկ արտաքինից` օդի և կոսմետիկ պրոցեդուրաների միջոցով։

մաշկի ջրային բալանդը խախտվելու դեպքում այն կորցնում է արաձգականությունը դառնում է ոչ էլաստիկ, թեփոտված, առաջանում են մանր կնճիռներ։ Ջրազրկումը կարող է լինել ոչ ճիշտ խնամքը, ագրեսիվ մաքրող միջոցները և արտաքին միջավայրը։

էպիդերմիսի վերին շերտի խոնավությունը կարող է խաղտվել տարիքի հետ և նվազում է ֆիբրոգլաստների ակտիվությունը, որի վերականգնման համար կան կոսմետոլգիական շատ միջամտություններ։

Տնային խնամք

տնային խնամքի մեջ կարելի է ընդգրկել բրնձի ալյուրից և շիլայից պատրաստուկներ, ինչպես նաև ցորենի եփուկ որոնց մեջ կան շատ սպիտակուցներ, կոլագեն, լինոլիկ, յուղեր և այլ կարևոր նյութեր որոնք պատասխանատու են մաշկի կառուցվածքային բջջանքի։ Մաշկի բարձր խոնավությունը կարելի է ապահովել կոսմետոլգիական ներարկումային և ոչ ներարկումային միջամտությունները

Լիմֆա (ավիշ)

լիմֆան թափանցիկ դեղնավուն հեղուկ է որը մեր օրգանիզմի ներքին համակարգի բաղադրիչներից է, այն ձևավորվում է զարկերակներով արյունատար անոթներով և մազանոթներով, արյունը հոսելու ընթացքում, արյան մի մասը մազանոթների միջոցով թափանցում է մարմնի հյուսվածքներ զտվելով վերածվում դեղնավուն նյութի ավիշի։ Շարժվում են և վերադառնում արյան հոսքին։ Լիմֆայի բաղադրությունը շատ նման է արյան պլազմային սակայն այն շատ ավելի հարուստ է արյան սպիտակ բջիջներով, հատկապես լիմֆոտիներով իմունային համակարգի բջիջներով։ Լիմֆատիկ համակարգը կատարում է հետևյալ գործունեությունները

  1. պահպանում է հեղուկի մակարդակը մարմնում,
  2. հեռացնում է մարսողական տրակտից կլանված ճարպերն ու որոշակի նյութերի և տեղափոխում արյուն,
  3. պաշտպանում է օրգանիզմը վարաքներից
  4. տեղափոխում և հեռացնում է թափոնները և վնասված աննմորմալ բջիջները։

Լիմֆատիկ հանգույցները գեղձեր են որոնք վերահսկում են ավշի բաղադրությունը և մաքրում այն։ լիմֆատիկ հանգույցներում հասունանում և պահպանվում են լիմֆոտիկներ և իմունային համակարգի այլ բջիջներ, որոնք էլ հայտնաբերում և հարձակվում են ապա ոչնչացնում են բակտերիաները վիրուսները սնկերը և այլ վնասակար տարեր։ օրգանիզմում կա մոտ 600ավշահանգույց որոնք տեղակայված են անհատական կամ խմբավորված թևատակերում։

Լիմֆոդրինաժային պրոցեդուրաները օգնում են ազդել օրգանիզմի ավշային համակարգի հոսքի և ազատել լիմֆատիկ ավելորդ հեղուկից։ Այդ պրոցեդուրաներից են մեխանիկական մերսում, կրեսոթերապիա դրինաժմիկրոհոսանքներով գալբանիզացիա lpe վակումային թերապիա էլեկտոկինոֆորես և այլ նորարարական տեխնոլոգիաներ։

միկրոդերմաբրազիա

Սա պիլինգի մեխանիկական տեսակ է որն իրականացվում է ալմազային պիլինգի միջոցով։ Հպվելով մաշկին հեռացնում է եղջերային շերտը, որի արդյունքում բարելավվում է արյան միկրոշրջանառությունը, հարթեցնում է մանր կնչճիռները, թեթևանում է պիգմենտացիան, նրբանում են սպիերը, մաշկը դառնում է թարմ, նուրբ և էլաստիկ։ Երկուսից չորս պրոցեդուրա հետո կարելի է նկատել մաշկի երիտասարդացում։

ցուցումներ

մանր կնճիռներ, տարիքային փոփոխություններ, ատրոֆիկ սպիեր, ստրիաներ (ռասծյաժկի), հիպերպիգմենտացիա, պոստակնեի հետքեր։

հակացուցումներ

ճարպոտ մաշկ, թարախային բշտիկներ, ալերգիաներ, անոթային աստղիկներ (կուպիրոզ), ռոզացեա, ցանավորումներ։

սարքն ունի բազմաթիվ ծայրադիրներ (գլխիկներ), որոնք նախատեսված են դեմքի, քթի, կոպերի և մարմնի համար։ Ծայրադիրի անցքի մեջ դրվում է զտիչ (ֆիլտր), որի վրա կհավաքվի մաշկի եղջերացած թեփուկները։ Գլխիկը միանում է բանակին, բանակին միացված է խողովակ, սարքը բացասական ճնշման ազդեցության տակ (վակում) մաշկից կարողանում է քաշել հեռացնել առաջացած թեփուկները։ Ծայրադիրները յուրաքանչյուր հաճախորդից հետե ախտահանվում են կամ օգտագործվում են որպես մեկանգամյա գլխիկ։ Մեկ Ծայրադիրը կարելի է կիրառել 7֊8 անգամ։

կատարման տեխնիկա

իրականացնել դեմոկիաժ, այս պրացեդուրայի ժամանակ սկրաբ չի օգտագործվում (քերծվածքներ չառաջացնելու նպատակով)։ Դեմքը լավ լվանալ չորացնելուց հետո մաշկին քսում ենք ճարպազերծող նյութ, որի մեջ կպարունակվի սպիրտ։ Պրոցեդուրան սկսել ճակատից մինչև կզակ։ մեկ հատվածում պետք է անցնել երկու առավելագույնը երեք անգամ։ անցումները կարող են լինել վերևից֊նեքև և աջից֊ձախ։ Պրոցեդուրան ավարտելուց հետո մաշկն ախտահանել 0.05%հեքսիլոկի լուծույթով կամ միրամիսծինով։ Դեմքին դնել հանգստացնող ծակոտիները փակող դիմակ 15֊20րոպե, լավ լվանալ, ըստ ցանկության կարելի է անել հեղուկ ազոտով մերսում։ քսել խոնավեցնող քսուկ ավարտել արևապաշտպանով։ Հաճախորդի պետք է 7֊10օր։ կուրսը իրականացվում է 3֊4պրոցեդուրա 10֊15օր ընդմիճմամբ։ Կնճիռների կամ սպիերի հարթեցման նպատակով կարելի է կատարել 10պրոցեդուրա 7֊10օրըմեկ անգամ։

ֆիզիկական պիլինգ

Ըստ ազդեցության լինում է մակերեսային միջին և խորը

մակերեսայինի ժամանակ իրականացվում է ուլտրաձայնային սարքի միջոցով , որը հեռացնում է մաշկի եղջերացած շերտը և համարվում է ոչ տրավմածիկ միջին և խորը ֆիզիկական պիլինգը իրականացվում է լազերային սարքերի միջոցով։ Որից ամենատարածվածը co2ն է այստեղ վերին շերտը չեզոքանում է և ըստ ազդեցության լինում է միջին և խորը, որը կարող է հասնել մինչև հիմնային շերտ։ Արդյունքում առողջ չվնասված բջիջները սկսում են ակտիվանալ կիսվել և կատարել իրենց ռեգեներացիոն ֆունկցիան։ Այս պիլինգի արդյունքում ակտիվանում է կոլագենի սինթեզը որի արդյունքում։ Մաշկը դառնում է առաձգական և ամուր, զգալիորեն հարթվում է մաշկի ռելիեֆը, քչանում է կնճիռների խորությունը, սպիերը նրբանում են։ ինչպես մեխանիկական այնպես էլ ֆիզիկական պիլինգի ժամանակ, հակացուցված է երբ առկա է բշտիկներ, ցանավորումներ, բորբոքային վիճակներ ալերգիկ ռեակցիաներ։ Մաշկի բարձր զգայունություն։ ցանավորում։ Հղիություն լակտացիա և որոշ մաշկային հիվանդություններ։

քիմիական պիլինգ

իրականացվում է ինչպես մակերեսային այնպես էլ միջին և խորը։ Քիմիական պիլինգները իրականացվում են թթվային լուծույթներով որի մեջ մտնող տարբեր տեսակի ագենտները կատարում են կերատոլիտիկ ներգործություն։

մակերեսային քիմիական պիլինգներից են

25֊70% մրգաթթվային պիլինգներ, 15%սալիցիլաթթվի պիլինգ, 20% ազելայինաթթվային պիլինգ, 6% Ջեսների լուծույթով պիլինգ, 10֊15% եռաքլոր քացախաթթվային պիլինգ, 50% կաթնաթթվային պիլինգ, 40% նշաթթվով պիլինգ։

միջին խորության քիմիական պիլինգներից են

20֊45%անոց քացախաթթվային պիլինգ, 35% եռաքլոր քացախաթթային պիլինգ, 12% և ավելի Ջեսների լուծույթով պիլինգ, 70% գլիկոլաթթվով պիլինգ

խորը ազդեցությամբ քիմիական պիլինգներ

50% եռաքլոր քացախաթթվային պիլինգ, ֆենոլային լուծույթով պիլինգ, ամենախորը որը կարող է նույնիսկ հիմնային շերտը անցնել դա ֆերմենտատիվ կամ էնզիմային պիլինգն է։

խորը պիլինգների ժամանակակից տեսակներից է ռետինոլային պիլինգները, որն առանձին խումբ է կազմում և կատարվում է դեղին պիլինգների ձևով։

Քիմիական պիլինգները ցուցված են

մաշկի խորը և մանր կնճիռներ, մաշկի գույնի փոփոխություն, կորեական հիվանդություններ առաջին և երկրորդ ստադիա, հետկորյակաին, պոստ ակնե, սպիեր, ատրոֆիկ սպիեր, ճարպոտ մաշկ, հղիություն և լակտացիա։ իրականացվում են մաշկի ռելիեֆը հարթեցնելու նպատակով, տարբեր վնասվածքների հետո, մաշկի վերականգնման համար։

Քիմիական պիլինգները բարձրացնում են տեղային արյան շրջանառությունը, այդպիսով մաշկը ապահովվում է թթվածնի բալանսով։

Քիմիական պիլինգնի հակացուցումները, Մաշկի ինֆեկցիոն և վիռուսային հիվանդություններ (ջրծաղիկ, հերպես, ռոզացեա) մաշկի չորրորդ և վեցերորդ տիպեր, արտահայտված ֆոտոծերացում, բազմաթիվ խալերի առկայություն, խրոնիկ դերմատիտներ, մանկական տարիքից մինչև 16տարեկան, վահանաձև գեղձի խանգարումներ, տարվա շոգ եղանակներ(միջին և մակերեսային, սեզոնային պիլինգներ, ընդհանուր սեզոնային պիլինգներ կարելի է կատարել) վնասված մաշկ, հղիություն և լակտացիա։

Քիմիական պիլինգ էպիլացիայից հետո կարելի է կատարել մեկ շաբաթ անց։ լազերային բուժումն ավարտելուց հետո 6ամիս հետո։ եթե օգտագործվել են ռետինոիդներ խմելու ձևով, սահմանափակվում է օգտագործումը և պիլինգը կարելի է կատարել 1֊2 ամիս հետո։

մակերեսային քիմիական պիլինգի

հեռացվում է եղջերային շերտի առաջին երկու շերտերը, չվնասելով վերնամաշկի ավելի խորը շերտերը պիլինգն ուղեկցվում է մակերեսային թույլ թեփոթվածությամբ և հետպիլինգային շրջանը լինում է առանց փոփոխությունների և բորբոքային ռեակցիաների։

ցեւցումներ կորեական ցանավորումներ թացոտ կամ ճարպոտ սեբորեա, գերգունավորում ծակոտկեն մաշկ, գերեղջերացում, արևայրուքից ստացած մաշկաբորբեր, ծերացման կանխարգելում, նոր սկսվող տարիքային փոփոխություններ,

պրաֆիլակտիկա

մակերեսյաին պիլինգն իր արդյունքին հասցնելու համար անհրաժեշտ է իրականացնել մի քանի պրոցեդուրա։ Տարիքային փոփոխությունների պրոֆիլակտիկայի համար այն արդեն չի կարող գործել 35տարեկանից հետո և ունի շատ թույլ ազդեցություն մարմնի այլ հատվածների վրա։ Մակերեսային պիլինգ չի կարելի կատարել արտահայտված անոթային աստղիկների ժամանակ (կուպիրոզ)։ Մակերեսային պիլինգները կարող են լինել հստակ սեզոնային և ընդհանուր սեզոնային։

երիտասարդ մաշկի խնամք

երիտասարդ է համարվում 18֊25տարիքի մաշկը, իդեալական վիճակում այն պետք է լինի էլաստիկ տոնուսավորված տուրբոռը բարձր, գույնը առողջ։ Երիտասարդ մաշկը շատ հաճախ խնդիր է ունենում սեռական հասունացման ժամանակ, քանի որ այդ ժամանակ բարձրանում է ճարպարտադրությունը, որի համար էլ անհրաժեշտ է ճիշտ ընտրել կոսմետիկ միջոցները առաջացած բշտիկները չսեղմել, ցանավորումները կարող են շարունակվել մինչև 25տ հասակ, որը կապված է անդրոգենների արտադրությամբ։ Երիտասարդ մաշկի համար վտանգ կարող է հանդիսանալ արևային լոգանքների չարաշահումը։ Անհրաժեշտ է հետևել սննդակարգին, բացառել կծու, թթու, քաղցր սնունդը և ֆասթ ֆուդները։ բորբոքված բշտիկների ժամանակ դիշել բժշկի։

25֊30միջին հասունացման շրջան խնամքը կարող է համընկնել Երիտասարդ և հասուն մաշկի խնամքին։

հասուն է համարվում 35֊40մաշկը, այդ տարիքում մաշկի սկսում է պակասել կոլագենը, որն ապահովում է մաշկի ձգությունը ։ Մաշկը այդ տարիքում սկսում է չորանալ առաջացնելով միջին և խորը կնճիռներ հատկապես բերանի և աչքերի շուրջ, ինչպես նաև պարանոցի շրջանում։ Խնամքը ճիշտ կազմակերպելու դեպքում կարելի է երկար ժամանակ կանգնեցնել ծերացումը։ 35տ.ից հետո ճարպագեղձերի աշխատանքը դանդաղում է հիարուլոնի քանակը պակասում առաջացնելով մանր կնճիռներ։ Այս շրջանում վատանում է նաև արյան միկրոշրջանառությունը, ինչի պատճառով մաշկը կորցնում է փայլը։ Դանդաղում է ռեգեներացիան և մաշկը սկսում է թորշոմել կարող են առաջացնել նաև պիգմենտային բծեր։ 35տից սկսած անհրաժեշտ է հետևել սննդակարգին քնի ռեժիմին հանգստին և հոգեկան վիճակին։ Անհրաժեշտ է ընտրել ճիշտ լվացում միջոցներ տարիքին համապատասխան կոսմետիկ միջոցներ։ անհրաժեշտ է զբաղվել սպորտով (մաքուր օդում), որը կլավացնի արյան շրջանառությունը անհրաժեշտ է հետևել ջրի քանակին, քանի որ օրգանիզմում ջրի քանակը պակասում է ։ Կանաչ թեյը հյութերը, հանքային ջրերը քնելուց առաջ չի կարելի օգտագործել շատ քանակությամբ հեղուկ, քանի որ այն կնպաստի այտուցների և աչքերի տակ պարկերի առաջացմանը։ պետք է հրաժարվել օճառից օգտվել մաքրող կաթերից, որոնք կսնուցեն և կմաքրեն մաշկը։ Կաթի ավելցուկը ըստ իր ցուցումների կարելի է մաքրել անձեռոցիկով և մաքրել, որից հետո կիրառել տոնիկ առանց սպիրտի, ապա շիճուկ և տարիքին ու մաշկի համապատասխան կրեմ։ մաշկը հեռու պահել ջրի կոնտրաստային շփումներից այն կարող է առաջացնել կուպերոզ։

ծերացող մաշկի խնամք։ 45տից կարող են երևալ խորը կնճիռներ մաշկն ավելի է չորանում թորշոմում և կարող է նկատվել դեմքի ծավալի փոփոխում, գրավիտացիոն պտոս։ այդ տարիքից անհրաժեշտ է երկարատև ամենօրյա մանրակրկիտ խնամքը։ Հրաժարվել տաք ջրից և օճառից։ օգտվել շպարման կաթերից խուսափել տաք և սառը ջրի շփումից։ պաշտպանել մաշկը քամուց և ցրտից հրաժարվել սպիրտ պարունակող նյութերից (չորանում է մաշկը) ճիշտ ընտրել դեկորատիվ կոսմետիկան։ շատ կիրառել շիճուկներ որոնք պարունակում են բիոակտիվ նյութեր կոլագեն , օգտագործել հիալուրոնային միջոցներ որտեղ կան վիտամիններ, բուսական նյութեր և այլ բուժիչ նյութեր։ օգտագործել ոչ միայն խոնավեցնող այլև սնուցող կրեմն էր։ ծերացող մաշկի համար համապատասխանում են ճարպոտ հիմքով քսուկներ ֆլակոմիդ։ Շաբաթը մեկից երկու անգամ կիրառել սնուցող դիմակներ, կատարել մերսումներ որը կապահովի արյան շրջանառությունը (կարելի է կատարել վիտամինացված յուղերով)։ Մաշկի առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ է ապահովել թթվածնի մշտական մուտքը, որն էլ կարող է ապահովել մերսումները կարբոքսիդթերախիան և ապառատային այլ պրոցեդուրաներ։

Մաշկի ծերացումը չենք կարող կանգնեցնել բայց կարելի է այն դանդաղեցնել, որը կարելի է կատարել նաև ժամանակակից մեթոդներով։

Մաշկի վաղաժամ ծերացման պատճառները։ Ֆոտոծերացում ։ Պատճառը արևի ուլտարամանուշակագույն ճառագայթներն են ինչպես նաև սոլյարին։ Որը կարող է պատճառ դառնալ նաև նորագոյացությունների առաջացման։ մաշկը կարող է մաշկը ավելի չորանալ քանի որ 45տից հետո ծերացման ընթացքը արագանում է, դեմքի գույնը փոխվում է և կնճիռները տարածվում են ամբողջ դեմքով մաշկին անհրաժեշտ էարևից լավ պաշտպանություն ամբողջ տարվա ընթացքում

ոչ բավարար խոնավություն։ մաշկը կազմված է 70% ջրից հետևաբար, այն ունի ծախսի լրացման կարիք և յուրաքանչյուր օրգանիզմ ունի իր պահանջները, կախված թե տվյալ մաշկը ինչքան ջրի կորուստ է անում օրվա ընթացքում։ Ջրի կիրառումը դառնում է ինդիվիդուալ։ Ջրազրկված մաշկը կարող է լինել չոր թեփոթված ձգվածության զգացումով, մանր կնճիռների առկայությամբ։ Անհրաժեշտ է կիրառել խոնավեցնող դիմակներ և ապահովել մաշկում վիտամինների քանակը։ Տարին 2անգամ խորհուրդ է տրվում օգտագործել վիտամիններ որում ընդգրկված լինեն a e վիտամինները։ Կիրառել այնպիսի արտաքին միջոցներ որոնք կլինի գլիցիրինի բաղադրիչ, որը չի թողնի մաշկի վերին շերտից գոլորշիանա ջուրը։

սթրես։ Սթրեսը քայքայում է նյարդային համակարգը որն էլ բացասական է ազդում մաշկի և ողջ օրգանիզմի վրա։ Հաճախակի սթրեսները բերում են կնճիռների առաջացման։ Շամկը դառնում է գորշ, չոր, երբեմն առաջացնելով վերքեր։

Թունավոր նյութերի կուտակում։ ժամանակի ընթացքում մաշկի մեջ կուտակվում են թունավոր նյութեր։ Դեղամիջոցի հաճախակի օգտագործումից, անորակ սննդից, ֆասթ ֆուդներից չիպսերից, քլորացված ջրի օգտագործումը։ կուտակված թույնը թույլ չի տալիս պաշտպանվել արտաքին վատ ազդեցություններից

ծխել, խմել։ անոթները դարձնում են ավելի զգայուն, մաշկը ստանում է ավելի քիչ թթվածին և խախտվում է մաշկի սնուցումը։ Ծխող կանացի մոտ մաշկի գույնը դառնում է գորշ և չոր։

Անոթային փոփոխություններով մաշկի խնամք ։ Մաշկի վրա անոթային փոփոխությունները բնածին ձեռք բերովի և սխալ խնամքի արդյունքում, ինչպես նաև կարող է առաջանել որոշ հիվանդությունների հետևանքով, Հիպերտոնիա սիրտ անոթային հիվանդություններ արյան հետ կապված խնդիրներ, կարմիր գայլախտ և ռոզացեյա։ Անոթային փոփոխություններ կարող են լինել նաև տարիքային փոփոխության հետ կապված, մաշկը բարակում է, խանգարվում է անոթների կծկման ֆունկցիան։ Այս խնդրի ժամանակ կոսմետիկ միջամտությունները պետք է լինեն շատ նուրբ, հիմնականում մաշկի խոնավեցմամբ և սառեցնող պրոցեդուրաներով, որոնք կարող են ժամանակավոր անցկացնել այդ վիճակը։ մասնագետի խնդիրն է ճիշտ հասկանալ առաջացած խնդիրը, գտնել պատճառները, հիվանդությունը և բուժումը սկսել խնդիրը հայտնաբերելուց հետո։ Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել սննդակարգին բացառել կծուն թթուն ալկոհոլը տաք սնունդը և բոլոր այն միջոցները որոնք կարող են առաջացնել կաիմրություն։ Դեմքը լվանալ սենյակային ջերմաստիճանի ջրով, բացառել սաունաները խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, մեխանիկական պիլինգները, սկրաբը,գրգռող դիմակները, արյան հոսքը ակտիվացնել միջոցները, ցեղերը պառաֆինը նույնպես չի կարելի կիրառել։ Այսպիսի մաշկի կարելի է միայն կրիոթերապիան, սառը թրջոցներ, ալգինատե դիմակներ իոնոֆորեզ և համապատասխան քիմիական պիլինգներ։ Կարելի է իրականացնել ֆոտոթերապիա և մեզոթերապիա համապատասխան նյութերով։

Մազի աճի շրջանները

Յուրաքանչյուր մազ ունի սահմանափակ կյանքի տևողություն, օրինակ գլխի վրայի մազերը թափվում են և նոսրանում 2֊4տարին մեկ անգամ։ Թերթիչների և հոնքերի մազերը 3֊5 ամիսը մեկ անգամ։ Առողջ չափահաս մարդու մոտ 1ամսվա ընթացքում մազերը աճում են 1֊1,5սմ, տարեց մարդկանց մոտ դրանք աստիճանաբար քչանում են , աճը նոսրանում է։ Մազերի կյանքի տևողությունը տարբեր էթնիկ խմբերի ներկայացուցիչների մոտ տարբեր է ինչպես նաև մարդու մարմնի տարբեր մասերում նույնպես մազերի աճի շրջանը տարբեր է։ Դա կախված է նաև մարդու տարիքից, նյարդային համակարգից և էնդոկրին գեղձերի վիճակից, նյութափոխանակությունից, սննդակարգից և այլն։ Ամեն օր մազերից 15֊70 երբեմն 100֊450 հատ թափվում է և նույնքան էլ սկսում են աճել։

Մազերի աճը ցիկլ է յուրաքանչյուր մազի ֆոլեկուլ անցնում է աճի կրկնվող ցիկլ, որը բաղկացած է 3փուլից`

  1. Անագեն` աճի փուլ։ Ակտիվ աճի շրջանն է, ամենաերկարը ամբողջ ցիկլից մինչև 5տարի։ Անագենի աճի տեմպը և տևողությունը մազերի տարբեր տեսակների ժամանակ լինում է տարբեր։ Թավշյա մազերի մեջ անագեն փուլը կարճ է և նրանք ավելի դանդաղ են աճում, ամենաերկար անագենի շրջան ունեցող մազերը գլխամաշկի մազերն են, որոնք կոչվում են տերմինալ մազեր և դա է պատճառը, որ մազերը մարմնի տարբեր հատվածներում ունեն տարբեր երկարություն։ Նույն աճի փուլում գտնվող ֆոլեկուլների %ը նույնպես տարբեր է մարմնի տարբեր հատվածներում։ Յուրաքանչյուր մազի ֆոլեկուլ կարող է արտադրել 25֊30մազ։ Հաշվի առնելով, որ մազերի փոփոխության ցիկլը կատարվում է 5֊7տարին մեկ անգամ։ Անագեն փուլը երկարում է հղիության ժամանակ և կարճանում ծերության շրջանում։
  2. Կատագեն` անցումային փուլ(ռեգրեսիոն)։ Երբ ֆոլեկուլի բջիջները դադարում են բաժանվել և մազի ցողունի աճը դադարում է մազի ֆոլեկուլը անջատվում է իրեն սնուցող անոթներից, այնուհետև սկսում է փոքրանալ և աստիճանաբար բարձրանալ դեպի դերմայի վերին շերտ (էպիդերմիս)։ Մազի ցողունի երկարությունը նվազում է, գույնը դառնում է խամրած, կատագեն փուլում են գտնվում շատ քիչ քանակի մազեր 1֊2%։ Կատագեն փուլը տևում է 2֊3շաբաթ և անցնում հանգստի։
  3. Տելոգեն` հանգստի փուլ։ Այս փուլում մազերն ընկնում են առանց որևէ ջանքի կամ սանրի միջոցով։ Հնարավոր է որ դեռ այս փուլը չավարտված կրկին սկսվի անագեն փուլ։ Իսկ երբեմն տելոգեն փուլում գտնվող ֆոլեկուլը կարող է կրկին ակտիվանալ տարբեր ներքին և արտաքին ազդեցություններից և նրա կյանքը երկարի ևս մի քանի ամիս ինչպես նաև տելոգենի գործընթացի հետ հնարավոր է մեկ մազի արյունատար ճյուղից զարգանա 2֊3 ֆոլեկուլ։ Տելոգեն փուլը կարող է տևել մինչև 4ամիս։

Մազի ֆոլեկուլ

Դինամիկ օրգան է, որը գտնվում է դերմայում և բաղկացած է 20տարբեր տեսակի բջիջներից։ Ֆոլեկուլը կարգավորում է մազի աճը, հորմոնների և իմունային բջիջների փոխազդեցությունը, որը թույլ է տալիս ֆոլեկուլին ստեղծել տարբեր տեսակի մազեր մարմնի տարբեր հատվածներում, օրինակ գլխի վրայի մազերը պիգմենտային են, իսկ թավշյա մազերը ծածկում են մարմինը, իսկ մազը կազմված է 3շերտից`

  1. մոդուլա (ձող) գտնվում է մազի ցողունի կենտրոնում, հիմնականում լինում են երկար մարզերում, հիմնականում բացակայում են աղվամազերում և կազմված է բազմանիստ եղջերացող բջիջներից, որոնք ունեն կորիզ և քիչ քանակ գունակ։ Մոդուլան ոչ մի դեր չի խաղում մազերի ոչ քիմիական, ոչ էլ ֆիզիկական հատկությունները փոխելու մեջ։
  2. կորտեքս (կեղևային շերտ) մազերի հիմնական նյութն է, որը կազմում է մազերի ծավալի 80֊85%ը բաղկացած է 1մլն կթրատինային թելերից, զարգանում է իլիկանման եղջերային տարրերից, դրանք ոլորված են միմյանց հետ և միացված են ամուր խաչաձև կապերով, այս բջիջները պարունակում են պիգմենտ, գունանյութ։ Գունանյութը կարող է լինել կարմիր, դեղին կամ սև և այս գույների համադրությունը ստեղծում է մազերի անհատական գույն։ Եթե պիգմենտը բացակայում է մազը դառնում է սպիտակ։
  3. կուտիկուլ։ Մազի արտաքին շերտն է, կատարում է պաշտպանիչ, խոչընդոտող դեր։ Այն ձևավորում է թափանցիկ կերատին է թիթեղներում 6֊10 համընկնող շերտերի, որոնք փոխկապակցված են բազմաթիվ խաչաձև կապերով և լիպիդային շերտերով։ Գլխամաշկի մազերի կուտիկուլը կանխում է մազերի վրա մեխանիկական և ֆիզիկական ազդեցությունը։ Չվնասված կամ անխավար կուտիկուլը լավ է արտացոլում լույսը, մազերը փայլուն են, առաձգական և չեն կոտրվում։ Մազի սնուցողական ֆունկցիան իրականացվում է ինչպես նյարդային համակարգով այնպես էլ ներզատիչ գեղձերի հորմոնով որոնք են` հիպոֆիզ, սեռական գեղձերը, վահանաձև սեռական գեղձերը։

Մազերը կախված գենետիկայից կարող են ունենալ 3տեսակի գլխամաշկի ծածկույթ ուղիղ, ալիքաձև և գանգռաձև։ ֆոլիկուլի կլորավուն ձևից աճում է ուղիղ մազեր, օղակաձև ֆոլեկուլից ալիքաձև, իսկ տափակ և քիչ փոսիկով ֆոլեկուլից գանգուռ մազեր

ԲՈՏՈՒԼԻԶՄ

Սա սուր տոսքիկոինֆեկցիոն հիվանդություն է, որը բնութագրվում է կենտրոնական և վեգետատիվ նյարդային համակարգի ախտահարումով բարձր մահացությամբ։

ԷԹԻՈԼՈԳԻԱ

հարուցիչը կլոստրիդիում բոտուլինումն է, որը շարժուն խիստ անաէրոբ, սպոր առաջացնող մանէ է, արտադրում է էկզոտոքսին, որի 0.3միկրոգրամը մահացու է մարդու համար։ Հայտնի են հարուցիչների 7սեռոտիպ A B C D E F J որոնցից հատկապես վտանգավոր է A B E ձևերը։ Սպորները տարածված են ամենուրեք արտաքին միջավայրում, հողում և շատ կայուն են ֆիզիկական և քիմիական գերծոնների նկատմամբ, մինչև 5ժամ դիմանում են եռացմանը, իսկ աֆտոկլավում ոչնչանում են 30րոպեից։ Անաէրոբ պայմաններում օրինակ պահածոյացնելիս բանկաներում մնացած սպորները վերածվում են վեգետատիվ ձևի և արտադրում բոտուլոտոքսին, որը ուժեղագույն թույն է։ Հարուցիչների վեգետատիվ ձևերը և բոտուլոտոքսինը զգայուն են բարձր ջերմաստիճանի նկատմամբ, քայքայվում են 10֊15րոպե եռացնելիս։ Ալկոհոլը խիտ Աղաջուրը և շաքարաջուրը թուլացնում են բոտուլոտոքսինի ազդեցությունը։

ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Հատկապես մեծ վտանգ են ներկայացնում տնային պայմաններում պատրաստված պահածոները, քանի որ 100°ում եռացնելիս սպորները պահպանվում են բանկաների մեջ անօդ պայմաններում վերածվում վեգետատիվ ձևի և արտադրում բոտուլոտոքսին։ Ընդ որում սննդամթերքի արտաքին տեսքը և օրգանոլեպտիկ հատկությունները չեն փոխվում։ Հաճախ հանդիպում են ընտանեկան և խմբակային թունավորումներ։ Հիվանդ մարդը մյուսների համար վտանգավոր չէ։ Սննդի հետ ներթափանցելով օրգանիզմ բոտուլոտոքսինը անցնում է արյան մեջ առաջացնելով հարթ մկանների պարեզ, կաթվածներ, քանի որ խանգարվում է նյարդային գրգիռների հաղորդումը։ Զարգանում է շնչական անբավարարություն և մահ։

ԿԼԻՆԻԿԱ

ինկուբացիոն շրջանը 4֊6ժամից մինչև 2֊5օր է։ Հիվանդությունը սկսվում է հանկարծակի սուր ձևով ցավ էպիգաստրալ շրջանում փսխում լուծ բերանի չորություն, մկանային թուլություն փքվածություն, Գլխացավ թուլություն։ Շատ կարևոր են ակնային սիմպտոմները (հիվանդը նշում է երկտեսություն, աչքերի առջև շղարշ, կարդալը դժվարանում է, առաջանում է շրություն, բերի լայնացում կոպերի իջեցում, ձայնը դառնում է խռպոտ, երբեմն լրիվ բացակայում է (աֆոնիա) առաջանում է կլման խանգարում անհնարինություն, սկզբում պինդ սննդի հետո նաև հեղուկի խանգարում է շնչառությունը, առաջանում է հևոց, օդի պակասի զգացում, հեղձուկ ի վերջո շնչառության կանգ, շնչական մկանների կաթվածի պատճառով)։

ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սուր շնչական անբավարարություն, թոքաբորբ, միոկարդիտ, միոզիտ։

Ախտորոշման համար վերցնում են փսխման զանգվածը, ստամոքսի լվացման ջրերը, սննդամթերքի մնացորդը, արյունը, կղանքը։ Կատարում են կենսաբանական եղանակով կենդանիների վարաքում։ Նաև բակտերիոլոգիական և սեռոլգիական քննություն։

ԲՈՒԺՈՒՄԸ և ԽՆԱՄՔԸ

հիվանդները հոսպիտալացվում են շնչական խանգարումների դեպքում վերակենդանացման բաժանմունքում, անհրաժեշտության դեպքում միացվում է արհեստական շնչառության ապարատ։ Կերակրումը կատարվում է զոնդով կամ պարենտերալ ճանապարհով։ Շատ կարևոր է որքան հնարավոր է շուտ ստամոքսի լվացման կատարումը տոքսինը հեռացնելու նպատակով։ Տրվում են նաև ակտիվացված ածուխ կատարվում է սեզոնային հոգնաներ, տրվում է նաև լուծողական։ Ամենակարևոր բուժումը հակաբոտուլինային իմուն շիճուկի ներարկումն է սկզբից պոլիվալենտ, իսկ ախտորոշումից հետո համապատասխան սեռոտիպի։ Նշանակվում են նաև ներերակային կաթիլային հեղուկներ (հեմոդեզ, գլյուկոզա, ռեոպոլիգլուկին և այլն) միաժամանակ ներարկելով միզամուղներ։ Նշանակում են նաև նյարդամկանային հաղորդականությունը վերականգնող պրոզերին։ Արհեստական շնչառության ժամանակ կարևոր է նաև խնամքը թթվածնաբուժումը պարկելախոցերի կանխարգելումը։ Բոտուլիզմից վերականգնումը տևում է ամիսներ։

ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

Պետք է խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից կամ դրանք օգտագործելուց առաջ եռացնել 15֊20րոպե։ Կարևոր է նաև հսկողությունը սննդամթերքի արտադրության և պահպանման տեխնոլոգիաների վրա ։

Սալմոնելոզ

Սուր աղիքային ինֆեկցիա է բնորոշվում են ստամոքս֊աղիքային խանգարումներով և ինդոկսիկացիայով։

ԷԹԻՈԼՈԳԻԱ

հարուցիչը պատկանում է Սալմոնելա ցեղին գրամ բացասական շարժուն սպոր և պատիճ չառաջացնող ցուպիկ է բավականին կայուն է արտաքին միջավայրում օրինակ ջրում պահպանվում է 4ամիս կենդանիների չոր արտաթորանքում տարիներ։ Շատ լավ դիմանում են սառեցված մթերքներում իսկ բարձր ջերմաստիճանում, եռացնելիս արագ ոչնչանում են։ Սալմոնելաների լրիվ ոչնչացման համար 400գրամանոց միսը պետք է եփել ամենաքիչը 2ժամ։ Սալմոնելաները արտադրում են էնդոտոքսին և էկզոտոքսին։

ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Զոոանթրոպոնոզ ինֆեկցիա է։ Վարակի աղբյուր են հանդիսանում գյուղատնտեսական կենդանիները, թռչունները նաև հիվանդ և բակտերիակիր մարդիկ։ Վարակը փոխանցվում է ֆեկալ օրալ եղանակով հիմնականում կենդանիների ու թռչունների մսի կաթի ձվի միջոցով նաև ջրային և կոնտակտային ճանապարհով։ Ընկալունակությունը հատկապես բարձր է փոքր երեխաների և ծերերի մոտ։ Հիվանդությունից հետո ձևավորված իմունիտետը կարճատև է։ Ներթափանցելով օրգանիզմ բերանով հարուցիչները հասնում են բարակ աղիներ առաջացնում բորբոքում, անջատում էնդոտոքսին և էկզոտոքսին, որի հետևանքով առաջանում է լուծ օրգանիզմի ինդոկսիկացիա։

ԿԼԻՆԻԿԱ

ինկուբացիոն շրջանը 2֊4ժամից մինչև 2֊3օր է։ Տարբերում ենք Սալմոնելոզի հետևյալ դասակարգումը`

  1. ստամոքս աղիքային կամ գաստրոինտեստինալ ձև, որը ընդհանում է ստամոքսի բարակ և հաստ աղիների ախտահարումով։
  2. Տարածում կամ գեներալիզացված ձև, որը ընդհանում է տիֆանման կամ սեպտիկ ձևերով։
  3. բակտերիակրություն

հիմնական ձևը ստամոքս֊աղիքայինն է, որը սկսվում է սուր հանկարծակի, ջերմությունը բարձրանում է 38֊40°, հիվանդը նշում է սրտխառնոց, փսխում, լուծ, կծկումային ցավեր որովայնում, ծանր ձևերի ժամանակ փսխումը անզուսպ է, լուծը օրը 10֊20անգամ փրփռոտ կանաչաշագանակագույն առատ ջրային և տհաճ հոտով կղանքով։ Նշում են նաև Գլխացավ, գլխապտույտ, պուլդը հաճախացած է թելանման, զարկերակային ճնշումը ցածր, զարգանում է ջրազրկում, կոլապս, աչքերի տակ մուգ օղակներ, մաշկը չոր է ցիանոտիկ, առաջանում են մկանային ցնցումներ, մեզի քանակի պակասում։ Որովայնը շոշափելիս ցավոտ է էպիգաստրալ շրջանում և պորտի շուրջ։ Տարածուն ձևը հազվադեպ է հանդիպում ընդհանում է շատ ծանր ինդոկսիկացիայով տիֆի և սեպսիսի նշաններով։

ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հիպոբոլեմիկ շոկ, կոլապս (ճնշման անկում), սուր սրտային և երիկամային անբավարարություն, ինֆեկցիոն տոքսիկ շոկ, այլ օրգանների սեպտիկ ախտահարում։ Ախտորոշման համար վերցվում են փսխման զանգվածը ստամոքսի լվացման ջրերը, կղանքը, կատարվում է բակտերիոլոգիական և շճաբանական հետազոտություն

ԲՈՒԺՈՒՄԸ և ԽՆԱՄՔԸ

Ոչ ծանր ձևերը բուժվում են տանը, իսկ մինչև մեկ տարեկան երեխաները, ծերերը և ծանր ձևերը հոսպիտալացվում են անհրաժեշտ է խստորեն պահպանել սանիտարահիգենիկ պայմանները խնամք իրականացնելիս կատարել ընթացիկ դեզինֆեկցիա (Հատկապես սանհանգույցի վարակազերծումը)։

ՍՆՈՒՆԴԸ

նշանակում են համար 4 դիետիկ սեղան հետագայում անցնում են համար 2ին։ Սահմանափակվում են ածխաջրերը, բացառում են մեխանիկական, քիմիական և ջերմային գրգռիչ մթերքները։ Սնունդը պետք է լինի կալորիական վիտամիններով հարուստ մեծ քանակությամբ հեղուկով։ Դեղորայքային բուժման մեջ նախ և առաջ պետք է կատարել ստամոքսի լվացում սոդայաջրով եթե հնարավոր է զոնդով։ Ամենակարևորը պայքարն է ջրազրկման դեմ, որի համար թեթև ընթացքի դեպքում տրվում են օրալ ռեհիդրատացիոն միջոցներ (Ռեհիդրոն, օրալիտ, ցիտրոգլյուկոսոլա, փսխման ռեակցիայի դեպքում տրվում է ցերուկալ)։ Ծանր դեպքերում հեղուկները տրվում են ներերակային կաթիլային ձևով (Տրիսոլ, կվարտասոլ, ացեսոլ, լակտոսոլ ացեսոլ և այլն)։ Տարածուն ձևերի ժամանակ նշանակվում են հակաբիոտիկներ (ցիպրոֆլոկսացին, ցեֆտրակսոն, լեվոմիցեծին և այլն)։ Նշանակվում է նաև բակտրիմ, բիսեպտոլ, ֆուրազոլիդոն, ֆուրադոնին։ Լավ արդյունք է տալիս էնտերոսորբենների նշանակությունը (ակտիվացված ածուխ, կաղնու, նռան կեղևի թուրմ։ Նաև ֆերմենտսյին պրեպարատներ (մեզիմ ֆորտե, ֆեստալ, պանզինորմ և այլն)։ Բակտերիակրության ժամանակ նշանակվում են սալմոնելոզային բակտերիոֆագ էուբիոտիկներ (բիֆիկոլ(յոգեւրտի մեջ), լակտոբակտերին, Նարինե, լինեքս և այլն)։ Հիվանդները դուրս են գրվում կղանքի բացասական պատասխանից հետո և երեք ամիս ժամկետով վերցվում են դիսպանսեր հսկողության։

ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

ինչպես բոլոր աղիքային ինֆեկցիաների ժամանակ։

Կրիոթերապիա

կրիոթերաիան դա կոնսերվատիվ բուժման եղանակ է, պայմանավորված կարճատև սառեցման հետ։ Կրիոթերապիայի ժամանակ տեղի է ունենում արյունատար անոթների սեղմում, հյուսվածքի մեռուկացում և հեռացում։ Որից հետո սկսվում է նոր անոթների զարգացում արյան հոսքի վերականգնում և նոր հյուսվածքների զարգացում։ Տարբերում ենք ընդհանուր կրիոթերապիա ամբողջ մարմնի համար և տեղային կրիոթերապիա։

Ընդհանուր կրիոթերապիան ազդելով ամբողջ մարմնի վրա և կենտրոնական նյարդային համակարգի վրա ակտիվացնում է օրգանիզմի ադապտացիոն համակարգերը։ Լոկալ (տեղային) կրիոթերապիան անվերապահորեն ազդում է պաթոլոգիկ հատվածի վրա և ունի տեխնիկայի և ապեցիֆիկայի մեծ տարբերություն ընդհանուր կրիոթերապիայի հետ։ Ընդհանուր կրիոթերապիայի ժամանակ հիվանդը մտնում է հատուկ տարածք որը լցվում է սառեցված գազով և այնտեղ համապատասխան ջերմաստիճանի և ժամանակի ընթացքում ստանում է բուժումը և մաշկը անմիջական շփման մեջ չի գտնվում հեղուկ ազոտի հետ։

Տեղային կրիոտերապիայի կատարման տեխնիկան

տեղային կրիոտերապիան կատարվում է հետևյալ կերպ

անցանկալի հյուսվածքի հատվածը, որը ենթակա է հեռացման նախապատրաստվում է գործողության համար (ախտահանվում սպիրտային ախտահանման նյութով), հարակից հյուսվածքները պաշտպանելու նպատակով կապում ենք որևէ է պաշտպանիչ քսուկով։ Որից հետո հեղուկ ազոտը լցնում են պենոպլաստային որևէ անոթի մեջ, որից հետո փայտե ձողի վրա ծայրին հատվածում փաթաթում ենք բնական բամբակ, որից հետո բամբակ է սայլը երկու վարկյանով իջեցնում ենք հեղու ազոտի մեջ։ Հեղուկ ազոտով ներծծված բամբակ է ծայրը հպում ենք անցանկալի հյուսվածքի վրա, սեղմված պահելով 1֊2վրկ (գործողությունը կատարել 3անգամ)։ Գործողությունը ավարտելուց հետո 24ժամվա ընթացքում տարածքը չթրչել որևէ քսուկ չքսել։ Հաջորդող 3օրերի ընթացքում օրգանիզմը մաշկը փորձում է ազատվել մեռուկացած ոչնչացված հյուսվածքից։ Կրիոտերապիայի հատվածում զարգանում է բուշտ որի կենտրոնում գտնվում է հեռացվող հյուսվածքը, որից հետո ևս 1֊3օրվանից հետո գոյացած հեղուկը սկսվում է ներծծվել։ Բշտի վերին հատվածը անցանկալի հյուսվածքի հետ կեղևի տեսքով մաշկից հեռանում է։ Որպեսզի պրոցեսն ավելի արագ և անցավ լինի 3րդ և 4րդ օրերին ստերիլ ասեղով անցք են բացում բշտի վրա և դատարկում հեղուկը։ Հետո տարածքը մշակվում է անտիսեպտիկ նյութով։

Կրիոտերապիայի միջոցով հեռացնում ենք խալեր, գորտնուկներ, պապիլոմաներ, մաշկային գերաճումներ, կոշտուկներ։ Կոսմոտոլոգիայում լայն կիրառում ունի կրիոմերսումը, որը կատարվում է նույն տեխնիկայով մերսման ուղղություններով արագ շարժումներով։ Կրոմերսման ժամանակ մաշկը անմիջական շփում չպետք է ունենա հեղուկ ազոտի հետ, կատարվում է մաշկից 3֊4մմ բարձրության վրա։ Կրիոտերապիայի մերսումը տևում է 3 րոպե։ Նպատակն է մաշկի երիտասրադածում, ծածկույթների միտրոցիկուլացիայի լավացում, օգնում է ցեյլուլիտից ազատվել։

Լայն կիրառություն ունի նաև աէրոկրիոթերապիան։ Այն օգտագործվում է քաշի ավելցուկի դեպքում, վաղաժամ ծերացման դեպքում, մաշկային հիվանդությունների դեպքում, հոգածության, անքնության, նյարդային հյուծվածության դեպքում։

Հակացուցումներ

Հղիություն, խրոնիկ հիվանդություն, արյան մակարդելության խնդիրներ, քաշի 40կգից ցածր դեպքում։

Պարատիֆեր Ա և Բ

Սրանք սուր աղիքային ինֆեկցիաներ են որոնք համաճարագաբանության և կլինիկայով շատ նման են որովայնային տիֆին։ Հարուցիչները դարձյալ պատկանում են սարմոնելաների ցեղին նման հատկություններով, սակայն ավելի պակաս վիրուլենտ են։ Պարատիֆ Ա֊ն ավելի հաճախ հանդիպում է տաք երկրներում վարակի աղբյուրը մարդն է, իսկ պարատիֆ Բ֊ի դեպքում վարակի աղբյուր կարող են լինել նաև խոշոր եղջերավոր անասունները։ Պարատիֆ Ա֊ն հիմնականում փոխանցվում է ջրային ճանապարհով, իսկ Բ֊ն ավելի հաճախ սննդային ճանապարհով։ Կլինիկական պատկերը հիմնականում նման է որովայնային տիֆին որոշ առանձնահատկություններով։ Պարատիֆ Ա֊ի ինկուբացիոն շրջանը ավելի կարճ է 8֊10օր, հաճախ սկսվում է վերին շնչուղիների բորբոքումով հարբուխով հազով, հայտնաբերվում է մաշկի կարմրվածություն շրթունքների հերպես, ցանավորումը ի հայտ է գալիս ավելի շուտ, լինում է ավելի առատ և բազմաձև, ցանավորումը հիմնականում տարածվում է վերջույթների վրա հիմնականում բարդություններ քիչ են լինում, ընթացքը ավելի թեթև է կրկնությունները ավելի հաճախ են։

Պարատիֆ Բ֊ին նույնպես բնորոշվում է կարճ ինկուբացիոն շրջանով 5֊10օր։ Հենց առաջին օրից զարգանում է ստամոքս֊աղիքային խանգարումներ (սրտխառնոց, փոխում, լուծ) ցանավորումը ևս առատ է, բազմաձև, առաջանում է հիվանդության վաղ փուլում։ Ընթացքը նույնպես թեթև է։ Պարատիֆերի ժամանակ արյան մեջ հայտնաբերվում է լեյկոցիտոզ։

Բուժումը խնամքը և կանխարգելում

Նման է որովայնային տիֆին։