Category Archives: Հոգեբանություն

Զգայություններ և ընկալում

Զգայությունը արտաքին և ներքին միջավայրերի վիճակի և հատկությունների մտավոր արտացոլանքն է, որն առաջանում է օրգանիզմի համապատասխան զգայարանների վրա գրգիռների անմիջական ազդեցության հետևանքով։ Մարդու մոտ զգայություններն առաջանում են տեսողության, լսողության, համի, հոտի, ցավի զգացումների տեսքով, շոշափողական զգացումը, մկանային զգայությունը և այլն։ Զգայությունների շնորհիվ հնարավոր է դառնում աշխարհի առանձնահատկությունների , միջավայրի ճանաչումը։ Այն նաև անհրաժեշտ նախադրյալ է հանդիսանում ավելի բարդ իմացական գործընթացներին՝  ըմբռնման  և  մտածողության  զարգացման համար: Զգայության հիմնական տեսակներն ըստ զգայարանների լինում են՝ տեսողության, համի, հոտի, լսողության և շոշափելիքի: Սակայն մեկ այլ դասակարգման, որն առաջարկել է Շերինգտոնը զգայությունները լինում են՝ ինտերոցեպտիվ, էսքտերոցեպտիվ և  պրիոպրոցեպտիվ:

Էքստերոցեպտիվ զգայությունները  մարդուն տեղեկություն են տալիս իր մարմնից դուրս գտնվող երևույթների ու գործընթացների մասին՝ նրան կապելով արտաքին աշխարհի հետ։

Էքստերոցեպտիվ  զգայությունները լինում են.

կոնտակտային` երբ գրգռիչները ազդում են մարմնի մակերեսի կամ անմիջականորեն մաշկի տակ գտնվող ռեցեպտորների վրա (շոշափելիքի, համի)

դիստանտային` երբ գրգռիչները ազդում են զգայությունների վրա որոշակի տարածությունից (տեսողական, լսողական)

հոտառական  զգայությունները միջանկյալ դիրք են գրավում։ (կոնտակտ-դիստանտային են):

Ինտերոցեպտիվ զգայությունները  առաջանում են մարդու ներքին օրգաններում գտնվող ռեցեպտորների վրա գրգռիչների ազդեցությունից։

Պրոպրիոցեպտիվ զգայություններն  առաջ են գալիս, երբ գրգռվում են մկաններում և հոդակապերում տեղավորված հատուկ տեսակի ռեցեպտորները, որոնք ուղեղին տեղյակ են պահում մարմնի զանազան մասերի տարածության մեջ գրաված դիրքի մասին։

Ընկալում (ըմբռնում) — զգայական իմացության ձև է։ Այն առարկաների հետ փոխներգործության ընթացքում մարդու հոգեկանում առաջացած ամբողջական պատկերն է։ Ընկալումը զգայության հետ աշխարհի իմացության ելակետն է, ինֆորմացիայի ընդունման ու մշակման պրոցեսների բարդ համակարգը։  Գոյություն ունեն ընկալումների դասակարգման մի շարք մոտեցումներ։ Ինչպես և զգայությունների դեպքում, ընկալումը նույնպես կարելի է դասակարգել ըստ զգայության օրգանների՝ տեսողական, լսողական, համի, հոտառության և շոշափական։

Ընկալման առանձնահատկություններն են

Առարկայնությունը, որը պատասխանատու է արտացոլելու շրջապատող առարկաները և երևույթներն առանձին։ Այն ընկալման բնածին հատկություն չէ։ Վերջինիս ծագումը և կատարելագործումը կատարվում էկյանքի ընթացքում:

Ապերցեպտիվությունը կախված է մարդու անցյալի փորձի հետ:

Ամբողջականությունը  արտացոլում է առարկային առանձին հատկանիշները, ընկալումը տալիս է առարկայի ամբողջական պատկերը։ Այն հիմնված է առարկայի առանձին հատկանիշների վերաբերյալ տարբեր զգայություններից ստացված ինֆորմացիայի ընդհանրացման վրա։

Կառուցվածքայնությունը ընկալումը զգայությունների ուղղակի համագումար չէ։ Մարդն ընկալում է զգայություններից վերացարկված կառուցվածք, որը ձևավորվում է որոշակի ժամանակահատվածի ընթացքում։

Հաստատունությունը առարկայի որոշակի հատկանիշների համեմատական հաստատունությունն է ընկալման պայմանների փոփոխության դեպքում։ Օրինակ՝ գույնի ընկալումը հաստատուն է լուսավորության պայմանների փոփոխության դեպքում։ Առանց հաստատունության՝ մարդը չի կարող կողմնորոշվել շարունակ փոփոխվող աշխարհում։

Իմաստավորվածություն- ընկալվող ինֆորմացիայի իմաստավորումը կարելի է ներկայացնել կառուցվածքային-տրամաբանական սխեմայով։ Առաջին փուլում տեղի է ունենում ինֆորմացիայի հոսքից ընկալման օբյեկտի առանձնացում։ Երկրորդ փուլում հիշողության մեջ փնտրվում է նման հատկանիշների կոմպլեքս, որով կարելի է նույնականացնել առարկան։ Երրորդ փուլում ընկալված առարկան դասվում է որոշակի կատեգորիայի մեջ։ Չորրորդում՝ ձևավորվում է ընկալված առարկայի վերջնական, ամբողջական պատկերացում։

Ընտրողականությունը որպես առանձնահատկություն-. ժամանակի յուրաքանչյուր պահին մենք ընկալում ենք կամ մեկ կամ առարկաների որոշակի խումբ, երբ մյուս օբյեկտները դառնում են մեր ընկալման ֆոնը։

Ընդհանրացվածություն. վերջինս նշանակում է յուրաքանչյուր պատկերի դասումը առարկաների որոշակի կատեգորիայի մեջ, որոնք ունեն անվանում։

Մտածողություն:Մտածողության տեսակները

Մտածողությունը շրջապատող միջավայրի առարկաների և երևույթների հարաբերությունների և կապերի իմացությունն է: Վերջինս նորի որոնումն է;

Մտածողությունն իմացական գործընթաց է, որի միջամտությամբ մարդը կարողանում է դուրս գալ անմիջական զգայական արտացոլման միջոցով ստացված տվյալնեի սահմաններից, բացահայել երևույթներիների էական, օրինաչափ կապերն ու հատկանիշները:  Մտածողությունը միջնորդված և ընհանրացված իմացություն է, ունի սոցիալական պայմանավորվածություն, իսկ նրա բարձրագույն տեսակները կապված են խոսքի հետ:

Մտածողության հիմնական առանձնահատկություններն են՝

1.ինքնուրույնություն

2.ճկունություն

3.արագություն

4.լայնություն

Մարդը սկսում մտածել այն ժամանակ, երբ նրան անհրաժեշտ է որևէ հարց լուծել, որևէ խնդիր իրականացնել: Այսինքն մարդը անընդհատ չի մտածում: Մարդ լարում է ուղեղը, մտածում , երբ կա պրոբլեմային իրավիճակ:

Գոյություն ունի մտածողության երեք տեսակ՝ակնառու գործնականակնառու պատկերավորխոսքային տրամաբանական կամ վերացական

Ակնառու գործնական

Կիրառվում է մինչև երեք տարեկան երեխաների կողմից, օրինակ՝ երեխան կոտրում է խաղալիքը պարզելու համար թե ինչ կա դրա մեջ:

Ակնառու պատկերավոր 

Կիրառվում է երեքից բարձր մինչև յոթ տարեկան երեխաների կողմից, օրինակ՝ նրանք մտածում են պատկերացնում են, բայց չեն կարողանում դա կիրառել:

Խոսքային տրամաբանական,

Այն մտածողությունն է, երբ մարդը ինչ որ մտածում է, կարողանում է իր մտածածի, պատկերացրածի, եթե ոչ ամբողջությամբ արտաբերել,  իրականացնել խոսքի և լեզվի միջոցով:

Մտածողության զարգացման հիմնական տեսակները նախադպրոցական տարիքում անցումն է ակնառու-գործնական մտածողությունից ակնառու-պատկերավոր մտածողության, որը Ժ.Պիաժեն անվանում է ռեպրեզենտատիվ ինտելեկտին:

Հիշողություն: Հիշողության ֆիզիոլոգիական մեխանիզմները, տեսակները, գործընթացները

Մարդու հոգեկանը բնութագրվում է որպես նրա կողմից շրջապատող աշխարհի առարկաների և երևույթների արտացոլում և հուզական ապրում: Իսկ ինչպիսին է արտացոլման շնորհիվ առաջ եկող հոգեկան պատկերների հետագա ճակատագիրը: Ինչ է տեղի ունենում դրանց հետ. արդյոք մնում են անձի հոգեկան աշխարհում, թե անհետանում են: Իհարկե անհետ չեն կորչում, այլ քիչ թե շատ տևականորեն,մասնակի կամ ամբողջությամբ պահպանվում են մարդու հոգեկանում և օգտագործվում են նրա հետագա կյանքի ընթացքում: Ընկալված մտապատկերների, մտքերի, տպավորությունների շնորհիվ յուրաքանչյուր անհատ ձեռք է բերում կենսափորձ, որը նրա անձի հիմքն է: Ահա հիշողությունը ընկալված ինֆորմացիայի մտապահման, հոգեկանում պահպանելու և հետագայում վերարտադրելու երևույթն է: Հիշողություն ունեն բոլոր կենդանի էակները և այժմ նաև  տեխնիկական որոշ սարքեր,  ինչպես օրինակ` համակարգիչները:  Մարդու հիշողությունը բարդ երևույթ է. Այն ունի մի շարք շերտեր, հոգեբանական առանձնահատկություններ:  Հիշողությունը ընկած է բոլոր մյուս հոգեկան գործընթացների հիմքում:

Հիշողության պրոցեսներն են՝

մտապահում

պահպանում

վերարտադրում

մոոռացոում

Հիշողության տեսակները:

Հիշողության տեսակները դասակարգվում են՝

Ըստ իր ծագման լինում է օնտոգենետիկական և ֆիլոգենետիկական: Օնտոգենետիկական ծագմամբ հիշողությունը ներառում է  մարդու անհատական զարգացման ընթացքում կուտակած ինֆորմացիան: Իսկ ֆիլոգենետիկական ծագմամբ հիշողության հիմքում ժառանգականությունն է:Ըստ մարդու գործունեության մեջ գիտակցական կամքի ու նպատակադրման մասնակցության  հիշողությունը լինում է ոչ կամածին և կամածին:

Ըստ հոգեկանում ընկալված ինֆորմացիայի պահպանման տևողության առանձնացվում են հիշողության կարճատև, տևական և օպերատիվ տեսակները:

Ըստ հոգեկան ակտիվության առանձնացվում են հիշողության շարժողական, պատկերավոր, խոսքային-տրամաբանական և հուզական տեսակները:

Մնեմոնիկ տեխնիկա։ Հիշողության զարգացման մեթոդ

Մնեմոնիկան կամ մնեմոտեխնիկան հիշողությունն ակտիվացնող, զարգացնող,ամրապնդող արվեստ է: Տեխնիկայի անվանումը հիշողության աստվածուհու և ինը մուսաների’ Մնեմոսինեի հետ է կապված:  Սակայն կա նաև մեկ այլ մեկնաբանություն, ըստ որի <<Մնեմոնիկա>> – հունարեն մնեմե բառից է ծագել, որ նշանակում է հիշողություն: Այն հիշելու, գիտելիքներ մտապահելու արվեստ է, որը սկսել է զարգանալ դեռևս Հին աշխարհում:Մնեմոնիկան սովորական, մեխանիկական հիշողությունից տարբերվում է նրանով, որ ինֆորմացիան հիշելու համար կիրառվում են հնարքներ, որոնք իրենցից ներկայացնում են համեմատություններ, պատկերացումներ, կարող են օգտագործվել զգացմունքները, մինչդեռ մեխանիկորեն հիշելը զուրկ է դրանցից: Վերջինը տեղի է ունենում կրկնողության միջոցով կամ առանց դրա :Որքան էլ զարմանալի է ,բայց գոյություն ունի հիշողության ամենամյա մրցույթ, որտեղ մարդիկ ցուցադրում են իրենց հիշելու զարմանալի կարողությունը։ Այսպես օրինակ’ Ալեքս Մալենը, ԱՄՆ-ից , կարողացել է 5 րոպեում մտապահել 568 թիվ, իսկ Մոնղոլիայից Մունխշուռ Նարմանդախը 1 ժամում հիշել է 1924 խաղաքարտ։Ըստ այս տեխնիկայի հեշտ է հիշել ծիածանի գույները.Կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն— հայրերեն հիշելու մնեմոտեխնիկան՝ 

Каждый охотник желает знать, где сидит Фазан.

Ուշադրություն: Ուշադրությունը որպես իմացական գործընթաց, տեսակները, որակները և դրսևորումները նախադպրոցական տարիքում

Ուշադրությունը հոգեկան գործունեության ուղղվածությունը և նրա կենտրոնացվածությունն է այն օբյեկտի վրա, որը անձի համար որոշակի նշանակություն ունի: Ուղղվածություն ասելով պետք է հասկանալ հոգեկան գործունեության ընտրական բնույթը, նրա օբյեկտի կամածին կամ ոչ կամածին ընտրությունը:Կախված մարդու գիտակցական ընտրությունից և կարգավորման առանձնահատկություններից՝ առանձնացնում ենք կամածին, ոչ կամածին և հետկամածին ուշադրության տեսակներ։Ոչ կամածին ուշադրություն:Ուշադրության այն տեսակը,  որն առաջ է գալիս մարդու կամքից անկախ, ինքնաբերաբար, առանց գիտակցական նպատակադրման, կոչվում է կամքից անկախ, ոչ կամածին ուշադրություն: Ոչ կամածին ուշադրություն առաջացնող երկու գործոնների խումբ ենք առանձնացնում՝ արտաքին (բարձր ձայն, պայծառ լույս, նորություններ և այլն) և ներհոգեկան (պահանջմունքներ, դրդապատճառներ, գիտելիքներ և այլն): Ոչ կամածին ուշադրությունը առանց որևէ ջանքի է տեղի ունենում:Կամածին ուշադրություն:Ուշադրության այն տեսակը, որը կապված է գիտակցաբար դրված նպատակի և կամային ջանքերի հետ, կոչվում է կամածին ուշադրություն: Դա մարդու գիտակցական կենտրոնացումն է որոշակի օբյեկտի, ինֆորմացիայի վրա՝ որոշակի կամային ջանքերի գործադրման շնորհիվ: Կամային ուշադրության մեխանիզմները սոցիալական են իրենց ծագմամբ և միջնորդավորված են ներքին խոսքային գործընթացներում: Այն չի հասունանում օրգանիզմում, այլ երեխայի մոտ ձևավորվում է մեծահասակի հետ շփման ընթացքում։ Կամածին ուշադրությունը մեր կամքի դրսևորումն է: Երբ ինքներս որոշում ենք կենտրոնանալ այս կամ այն օբյեկտի , երևույթի վրա, ապա աշխատում է կամածին ուշադրությունը:Հետկամածին ուշադրություն:Հետկամածին է  կոչվում ուշադրության այն տեսակը, որը ծագում է գործունեության մեջ մարդու մտնելու և աշխատելու ընթացքում, հետաքրքրության  շնորհիվ: Այսինքն, երբ կամային ջանքերի շնորհիվ  մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք որևէ գործունեության վրա, որը ստիպված ենք կատարել, բայց այն մեզ  չի հետաքրքրում և սկսում ենք իրագործել այն: Այդ գործունեությունը աստիճանաբար սկսում է մեզ դուր գալ, և մենք չենք էլ նկատում, թե ինչպես ենք կլանվում դրա մեջ: Այս դեպքում ուշադրությունը կամածինից դառնում է հետկամածին:AdvertisementsREPORT THIS ADՈւշադրության հիմնական որակներն են՝ կենտրոնացումը, ծավալը, տեղափոխելիությունը, բաշխումը, կայունությունը:Ուշադրության կայունացումը այն որակն է, որն արտահայտում է ուշադրության կենտրոնացվածության աստիճանը տվյալ օբյեկտի վրա:Ուշադրության ծավալն արտահայտում է առարկաների, օբյեկտների այն քանակը, որոնք միաժամանակ կարող են ընդգրկված լինել ուշադրության կենտրոնում:Ուշադրության տեղափոխելիությունն այն է, որ մարդը գիտակցաբար իր ուշադրությունը մի օբյեկտից տեղափոխում է մեկ այլ օբյեկտի վրա:Ուշադրության բաշխում ասելով հասկանում ենք միաժամանակ մի քանի օբյեկտներ ուշադրության ոլորտում պահելու և մի քանի գործունեություն կատարելու հնարավորությունը:Ուշադրության կայունությունն արտահայտում է օբյեկտի վրա ուշադրության կենտրոնացվածության տևականությունը, երկար մնալը:Ուշադրության զարգացումը-նախադպրոցական տարիք:Մարդու կյանքի առաջին ամիսներին բնորոշ է որ կամածին ուշադրությունը: Երեխան տեղափոխում և կտրուկ շարժում է կատարում խավարից պայծառ լույսին, անցնելիս,հանկարծակի բարձր ձայնից:  Ահա կյանքի երկրորդ-երրորդ ամիսներից սկսած երեխան արդեն ավելի շատ է հետաքրքրվում առարկաների արտաքին տեսքով,  կողմերով: Կամածին ուշադրությունը սովորաբար ծագում է կյանքի առաջին տարվա վերջին կամ երկրորդ տարվա սկզբին: Այդ ուշադրությունը առաջանում, զարգանում  է դաստիարակության ընթացքում: Երեխային  երբ սովորեցնոմ ենք մաքրություն, կարգ ու կանոն,  կարգապահություն մենք նրա մոտ կամածին ուշադրություն ենք զարգացնում: Այս փուլում  կամածին ուշադրության զարգացման համար մեծ նշանակություն ունի նաև խաղը: Նախադպրոցական կամածին ուշադրությունը դեռևս խիստ անկայուն է, չի կարողանում երկար կենտրոնանալ մեկ օբյեկտի վրա: Սրան հակառակ նրա ոչ կամածին ուշադրությունը կարող է լինել երկարատև, կայուն և կենտրոնացված:

Լոգոպեդիա: Ուսումնասիրության առարկան, խնդիրները: Խոսքային խնդիրների դասակարգումը: Խոսքային խանգարումների առաջացման պատճառները: Խոսքի զարգացման կրիտիկական շրջանները

Լոգոպեդիա: Ուսումնասիրության առարկան, խնդիրները: Խոսքային խնդիրների դասակարգումը: Խոսքային խանգարումների առաջացման պատճառները: 

Լոգոպեդիան գիտություն է խոսքային խանգարումների ախտորոշման, ուսումնասիրման, շտկման և կանխարգելման մասին: Լոգոպեդիան հատուկ մանկավարժության մի բնագավառ է: Լոգոպեդիան որպես մանկավարժական գիտություն սերտորեն կապված է մի շարք այլ գիտությունների հետ` սուրդոմանկավարժություն, տիֆլոմանկավարժություն, օլիգոֆրենոմանկավարժություն և այլն:

Լոգոպեդիայի  առարկան խոսքային խանգարումներն են և դրանց շտկման գործընթացը: Հետազոտման  օբյեկտը` մարդն է, որն ունի այս կամ այն խոսքային խանգարումը: Լոգոպեդիայի  նպատակն է խոսքային խանգարումների կանխարգելումը և խոսքային խանգարումներով անձանց համար կրթության և դաստիարակության տեսական հիմնավորված համակարգի մշակումը: 

Լոգոպեդիայում հիմնականում կիրառվում են հետևյալ լեզվական տերմինները և հասկացությունները`

  1. Հնչյունային արտաբերության թերություններ (բացակայություն, շփոթում, աղավաղություն):
  2. Բառաքերականական թերություններ (աղքատ բառապաշար, բառերի աղավաղում, բառում վանկային փոփոխություններ, ագրամատիզմներ):
  3. Խոսքի մեղեդային, շեշտադրական խանգարումներ, որոնք բնութագրվում են ձայնառաջացման շեղումներով, ձայնի բարձրության ուժգնության և տեմբրի փոփոխություններով: Ձայնը խռպոտ է, ցածր, խուլ, մարող:
  4. Խոսքի տեմպոռիթմիկ խանգարումներ (խոսքի արագացված տեմպ, խոսքի դանդաղեցված տեմպ, խոսքի չպատճառաբանված ընդհատումներ):
  5. Գրավոր խոսքային խանգարումներ (ոչ ճիշտ տառային ընկալում, որն արտահայտվում է ընթերցանության ժամանակ տառերի շփոթում, բաց թողումներ, ագրամատիզմներ):

Լոգոպեդիան իր առջև, որպես գիտություն լուծում է հետևյալ  խնդիրները`

  1. Խոսքի գործունեության օնտոգենեզի ուսումնասիրություն` խոսքի խանգարումների տարբեր ձևերի ժամանակ,
  2. Խոսքի խանգարման էթիոլոգիայի (առաջացման պատճառներ), ախտահարման մեխանիզմի և ախտանիշների ճշտում,
  3. Խոսքի խանգարման շտկման մեթոդների և սկզբունքների մշակում,
  4. Խոսքի խանգարման կանխարգելում և այլն:

Խոսքը, որպես բարձրագույն հոգեկան ֆունկցիա ձևավորվում է գլխուղեղի կեղևի բազայի վրա, խոսքի գործունեությունը իրականացնում է խոսքի ապարատը: Խոսքի ապարատը պայմանականորեն բաժանվում է 2 մասի` կենտրոնական և ծայրամասային բաժին: Խոսքի ապարատի կենտրոնական բաժինը կազմում են գլխուղեղի կեղևը, ենթակեղևային հանգույցները, հաղորդող ուղիները, խոսքաշարժողական կենտրոնը (Բրոկի կենտրոն, որն ապահովում է խոսքի էքսպրեսիվ կողմը` վերարտադրողական կողմը) և խոսքալսողական կենտրոնը (Վերնիկեյի կենտրոն, որն ապահովում է խոսքի ընկալումը և ըմբռնումը, այսինքն իմպրեսիվ կողմը): Խոսքի ծայրամասային բաժինը ներկայացված է 3 համակարգերի տեսքով.

  1. Շնչառական (թոքեր, բրոնխներ, ստոծանի),
  2. Ձայնառաջացման (կոկորդ, ձայնալարեր),
  3. Արտաբերական (շուրթեր, լեզու, քիմք, քթըմպան և այլն):

Խոսքային խանգարումների առաջացմանպատճառները

Խոսքային խանգարումների առաջացման պատճառներն (էթիոլոգիան) են օրգանիզմի վրա բացասաբար ներազդող արտաքին (էկզոգեն) և ներքին (էնդոգեն) գործոնները: Էթիոլոգիա հունական ծագման բառ է: Այն ուսմունք է հիվանդության առաջացման պատճառների մասին:

Մ.Ե. Խվատցևը խոսքային խանգարումների առաջացման պատճառները դասակարգեց և առանձնացրեց արտաքին և ներքին պատճառներ, ինչպես նաև առանձնացրեց օրգանական և ֆունկցիոնալսոցիալհոգեբանական և հոգենյարդաբանական պատճառներ:

Խոսքային խանգարման էթիոլոգիայում հարկ է նշել ժառանգականգործոնի դերը: Անհաջող ժառանգականությունը և ծնողների ոչ ճիշտ ապրելակերպը անմիջականորեն կարող են ներազդել ապագա երեխայի խոսքային գործունեության վրա: Մասնավորապես`

  • թմրամոլությունը
  • ալկոհոլիզմը և ծխախոտը
  • մասնագիտական միջավայրը (աշխատանք քիմիական ակտիվ տարրերի հետ):

Պրենատալ (ներարգանդային) , նատալ (ծննդաբերական) և պոստնատալ (հետծննդյան) շրջաններում առաջացած խնդիրները նույնպես կարող են առաջացնել խոսքային խանգարումներ:

Պրենատալ (ներարգանդային) շրջանում պտղի վրա անբարենպաստ ազդեցություն կարող են ունենալ հետևյալ գործոնները`

  • տոքսիկ հղիությունը, մոր խրոնիկ և սուր ինֆեկցիոն հիվանդությունները (գրիպ, կարմրուկ, ցիտոմեգալո վիրուս, տոքսոպլազմոս, երիկամային և սրտային աբավարարություն և այլն)
  • ռեզուս-գործոն
  • սթրեսային վիճակները:

Նատալ (ծննդաբերական) շրջանում տրավմաները (թթվածնային քաղց, ոչ ճիշտ աքցանադրում և այլն):

Պոստնատալ (հետծննդյան) շրջանում երեխայի վաղ զարգացման փուլում խոսքի ձևավորման վրա կարող են ներազդել հետևյալ պատճառները`

  • Գլխի տրավմաները, գլխուղեղի ցնցումները:
  • Մենինգիտները և մենինգո-էնցեֆալիտները:
  • Միջին և ներքին ականջի երկարատև բորբոքային հիվանդությունները, որի արդյունքում կա՛մ նվազում է երեխայի լսողությունը, կա՛մ էլ իսպառ կորում:
  • Որոշ դեղորայքի կիրառումը, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ լսողական նյարդի վրա, իսկ արդյունքում նաև խոսքի վրա և այլն:

Խոսքայինօրգանականևֆունկցիոնալխանգարումները.

Խոսքային խանգարումների առաջացման պատճառները պայմանականորեն բաժանվում է երկու խմբի`

  1. օրգանական
  2. ֆունկցիոնալ

Օրգանականպատճառների շարքին դասվում են նրանք, որոնց ներազդեցության արդյունքում կարող են անատոմիական փոփոխություններ առաջանալ խոսքային ապարատի կենտրոնական և ծայրամասային բաժիններում:

Օրգանական պատճառների շարքին են դասվում ուղեղի թերզարգացումը և ախտահարումը պրենատալ, նատալ և պոսնատալ շրջաններում, ինչպես նաև խոսքային ապարատի ծայրամասային բաժնում տարբեր օրգանական խանգարումները (քիմքի ճեղքվածքներ և արտաբերական ապարատում այլ մորֆոլոգիական (կառուցվածքային) փոփոխություններ):

Ֆունկցիոնալպատճառների շարքին են դասվում այնպիսիք, որոնք խոսքային ապարատի կազմության փոփոխություններ չեն առաջացնում այլ միայն խանգարում են նրա նորմալ աշխատանքին: Օրինակ` սթրեսային իրավիճակները, երեխայի երկարատև սոմատիկ հիվանդությունը վաղ տարիքում, անբարենպաստ սոցիալական և խոսքային միջավայրը և այլն:

Մ.Ե. Խվատցևը մեծ նշանակություն է տվել նաև սոցիալ-հոգեբանական պատճառներին, ի նկատի ունենալով շրջապատի բացասական ազդեցությունը երեխայի խոսքի զարգացման վրա:

Խոսքի զարգացման կրիտիկական շրջանները

Առանձնացնում ենք խոսքի զարգացման մի քանի ժամանակահատվածներ, որոնք կոչվում են կրիտիկական (սենզիտիվ):

Առաջինկրիտիկականփուլը համարվում է կյանքի 1-2 տարին, երբ ձևավորվում են խոսքի նախադրյալները և սկսվում է խոսքի զարգացումը, այսինքն հիմք է դրվում խոսքի կոմմունիկատիվ ֆունկցիային, որի շարժիչ ուժը շփվելու ցանկությունն է:

Երկրորդկրիտիկականշրջանը 3 տարեկանն է, երբ շատ ինտենսիվ զարգանում է կապակցված խոսքը, երբ իրավիճակային խոսքը փոխակերպվում է կոնտեքստայինի, որն էլ իր հերթին պահանջում է կենտրոնական նյարդային համակարգի խիստ համաձայնեցված աշխատանք (խոսքաշարժողական մեխանիզմի, ուշադրության, հիշողության և այլն):

Երրորդկրիտիկականշրջանը 6-7 տարեկանն է, երբ սկսվում է ձևավորվել երեխայի գրավոր խոսքը, մեծանում է ծանրաբեռնվածությունը երեխայի կենտրոնական նյարդային համակարգի վրա:

Եթե երեխան մինչև 6 տարեկան հասակը շրջապատի կողմից համապատասխան օգնություն չի ստանում, որը կնպաստի նրա խոսքի զարգացմանը, նրա խոսքը կարող է վերջնականորեն չձևավորվել:

Նորմայում մոտ ամսեկանում ձևավորվում է գղգղանքը: Երեխան արտաբերում է ձայնարկություններ, որոնք նման չեն խոսքային հնչյուններին: Դեռևս գղգղանքի ժամանակ արտաբերական ապարատը և ձայնալարերը զուգակցված աշխատում են: Գղգղանքը դեռևս խոսք չէ: Գղգղանքի շրջանը տևում է մինչև 6 ամսեկանը, որից հետո այն փոխակերպվում է թոթովանքի:

Այդ փուլում սկսվում է խոսքի զարգացման համար շատ կարևոր նախապայմանի ձևավորումը, այն է վանկային մեխանիզմի ձևավորումը: Թոթովանքին ակտիվորեն մասնակցում են լեզուն, լեզվի ծայրը, շուրթերը: 7 ամսեկանում երեխան կարող է ժամերով թոթովել: Նորմայում` 9-10 ամսեկանում երեխաները արտաբերում են 3-4 բառ, սակայն` ըմբռնել շատ ավելին: Առաջին տարվա վերջում բառապաշարը հասնում է 8-12 բառերի: 2-րդ տարվա վերջում երեխայի բառապաշարում առկա է լինում մոտ 300 բառ, 3-րդ տարվա վերջում` 1000 բառ: 3-րդ տարվա սկզբում երեխայի մոտ սկսվում է զարգանալ խոսքի քերականական կառուցվածքը:

Նախադպրոցական տարիքում շատ երեխաների մոտ դեռևս կարող է նկատվել հնչյունների սխալ արտաբերություն: 4 տարեկան հասակում երեխան օգտագործում է պարզ և բարդ նախադասություններ: 5 տարեկան երեխաների խոսքը արդեն նման է կարճ պատմվածքի:

Խոսքային խնդիրների դասակարգումը

Խոսքային խանգարումները կարելի է բաժանել 2 մեծ խմբի` պայմանավորված թե հաղորդակցման որ ձևն է առավել տուժած` գրավոր, թե բանավոր: Առանձնացնում են բանավոր ձևի խոսքային խանգարման հետևյալ տեսակները.

  1. Դիսֆոնիա, աֆոնիա– ձայնիբացակայություն կամ խանգարում, պայմանավորված ձայնային ապարատի պաթոլոգիկ փոփոխություններով:
  2. Բրադիլալիա– խոսքիտեմպի պաթոլոգիկ դանդաղեցումն է:
  3. Տախիլալիա– խոսքիտեմպի պաթոլոգիկ արագացված տեմպն է:
  4. Կակազություն– խոսքիտեմպի և ռիթմի պաթոլոգիկ խանգարումն է, պայմանավորված խոսքային մկանունքի ջղաձգումներով, որը կարող է արտահայտվել շնչառական, ձայնային և արտաբերական մկանունքում:
  5. Դիսլալիա — հնչարտաբերման խանգարում է, պահպանված կենսաբանական լսողության և իներվացիայի(նյարդավորման) պայմաններում:
  6. Դիզարտրիա– խոսքիհոդաբաշխ պրոսոդիկ կողմի խանգարում է, պայմանավորված խոսքի ապարատի կենտրոնական բաժնից ծայրամասային բաժին իջնող անբավարար իներվացիայով:
  7. Ալալիա–խոսքիբացակայությունն է, պայմանավորված գլխուղեղի կեղևի խոսքային գոտիների օրգանականն ախտահարումներով, որի ժամանակ տուժում է խոսքի ծագումը և վերարտադրումը` այն է խոսքի էքսպրեսիվ կողմը, կամ խոսքի ընկալումը և ըմբռնումը` այն է խոսքի իմպրեսիվ կողմը: Կարող է լինել նաև զուգակցված խնդիր, երբ միաժամանակ տուժածէ և՛ իմպրեսիվ, և՛ էքսպրեսիվ կողմը:
  8. Ռինոլալիա (ռինոս-քիթ) – այն հնչարտաբերման և ձայնի տեմբրի խանգարումն է, պայմանավորված արտաբերական ապարատում առկա անատոմոֆիզիոլոգիական փոփոխություններով:
  9. Աֆազիա– ձևավորվածխոսքի կորուստն է , պայմանավորված խոսքային ապարատի կենտրոնական բաժնի օրգանական ծանր ախտահարումներով:

Այսպիսով առանձնացնում են հաղորդակցման բանավոր ձևի 9 խանգարում և 2 գրավոր հաղորդակցման ձևի խանգարում` այն է դիսգրաֆիա և դիսլեքսիա:

  1. Դիսգրաֆիա – գրի գործընթացի մասնակի խանգարում է, պայմանավորված գրի գործընթացի մասնակից բարձրագույն հոգեկան ֆունկցիաների մինիմալ դիսֆունկցիայով, որի ժամանակ սխալները կրում են կայուն և կրկնվող բնույթ:
  2. Դիսլեքսիա – ընթերցանության գործընթացի խանգարում է, պայմանավորված ընթերցանության գործընթացի մասնակից բարձրագույն հոգեկան ֆունկցիաների մինիմալ դիսֆունկցիայով, որի ժամանակ սխալները կրում են կայուն և կրկնվող բնույթ:

Բրայլյան այբուբեն

Image_3303

Կույրերին կարդալ ու գրել սովորեցնելու համար 1829 թ-ին ֆրանսիացի մանկավարժ Լուի Բրայլն ստեղծել է ուռուցիկ-կետավոր տպագիր գրատեսակը / համակցություն վեց կետի սահմաններում/: Բրայլյան գրատեսակը հարմարեցվել է նաև հայերենի այբուբենին: Բրայլի տպագրությունն առաջին անգամ Հայաստանում 1921 թ-ին կիրառել է կոմպոզիտոր Նիկողայոս Տիգրանյանը Գյումրիում` իր հիմնադրած դպրոցում:

Տիֆլոմանկավարժություն

Տիֆլոմանկավարժությունը գիտություն է տեսողության խանգարումով երեխաների կրթության ու դաստիարակության մասին: Այն մտնում է մանկավարժական գիտությունների համակարգի մեջ:

Տիֆլոմանկավարժության հիմնական խնդիրներն են.

* Տեսողության խորը խանգարում ունեցող երեխաների հոգեբանամանկավարժական և կլինիկական ուսումնասիրումը:

* Տեսողության խանգարման ծագումնաբանական ախտորոշումը:

* Մանկական կուրության կամ թույլ տեսողության դեպքում օրգանիզմի չզարգացած գործառույթների փոխհատուցման, շտկման և վերականգնման ուղիները:

* Տեսողության գործառույթի տարբեր բնույթի խախտումների դեպքում անձի ձևավորման և զարգացման պայմանների ուսումնասիրումը ` հաշվի առնելով այդ երեխաների տարիքային և անհատական առանձնահատկությունները:

* Կույր և թույլ տեսնող երեխաների ուսուցման , դաստիարակության , աշխատանքային և պրոֆեսիոնալ պատրաստականության կազմակերպման բովանդակության, մեթոդների և պայմանների մշակումը:

* Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների ճանաչողական հնարավորությունների զարգացմանը նպաստող ուսումնադաստիարակչական գործընթացի ուսումնական պլանների, ծրագրերի , դասագրքերի, տեխնիկական միջոցների գիտական հիմքերի մշակումը:

* Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների մնացորդային տեսողության պահպանման և զարգացման հիգիենիկ միջոցառումների համակարգի մշակումը / լուսավորվածության չափանիշներ, տեսողական ծանրաբեռնվածության ռեժիմը և այլն/:

Տարբերում ենք տեսողության խանգարման հետևյալ աստիճանները.

* Թեթև աստիճանի կարճատեսություն և հեռատեսություն / մինչև 3 դիոպտր/;

* Միջին աստիճանի կարճատեսություն և հեռատեսություն / 3-6 դիոպտր/;

* Բարձր աստիճանի կարճատեսություն և հեռատեսություն / 6-ից բարձր դիոպտր/;

Տեսողության խանգարումների առաջացման պատճառները տարբեր են, և դրանց ազդեցության հետևանքով էլ ի հայտ են գալիս տեսողական օրգանի զանազան հիվանդություններ, իջնում է տեսողության սրությունը, և նույնիսկ կարող է առաջանալ կուրություն: Տեսողության խանգարումների առաջացման հնարավոր պատճառները կարելի է բաժանել երկու խմբի ` բնածին և ձեռքբերովի:

Տեսողության խանգարումների առաջացման հնարավոր պատճառները

Բնածին-Ծննդաբերության ժամանակ,Ժառանգական,Ինֆեկցիոն

Ձեռքբերովի-Ծննդաբերական վնասվածքներ,Ինֆեկցիոն,Բորբոքային,Վնասվածքներ,այրվածքներ

Նորմալ տեսնող երեխան երեք ամսական հասակում իր հայացքը սովորաբար կանգնեցնում է առարկաների վրա, և անհետանում են աչքերի չկոորդինացված շարժումները:

Միայն 14 տարեկանում ամբողջությամբ ձևավորվում է մարդու տեսողության մեխանիզմը:

Ողջ աշխարհում յուրաքանչյուր երրորդը վատ է տեսնում: Առավել անհանգտացնողը դպրոցահասակների կարճատեսության աճի միտումն է, որը հիմնականում առաջ է գալիս պառկած վիճակում ընթերցանությունից, վատ լուսավորությունից, սեղանի անհարմարավետությունից, առանց ընդմիջման տեսողական աշխատանք կատարելուց և այլն: Այս երևույթի կանխման համար անհրաժեշտ է .

* Հիգիենայի կանոնների պահպանումը:

* Ռացիոնալ ռեժիմի ապահովումը:

* Տանը և դպրոցում երեխայի համար հարմարավետ, ճիշտ լուսավորվածությամբ աշխատանքային տեղի ստեղծումը:

* Ճիշտ կեցվածքի ձևավորումը և զարգացումը: