Category Archives: Uncategorized

մաշկի ջրային բալանս

ջուրը ամենակարևոր գործոնն է կենդանի օրգանիզմի բոլոր հյուսվածքների և օրգանների բնական գործունեության համար ներառյալ մաշկը։ Մաշկի խոնավեցման օպտիմալ մակարդակը պահպանվում է երկու համակարգերի հավասարակշռված աշխատանքով։

  1. մաշկի դերմիսում արյան անոթներից խոնավությունը կապում և պահպանում է հիարունաթթվի պրոտեոգլիկանների և այլ գլիկոզամինոգլիկանների միջոցով ձևավորելով ժելեյանման միչբջջային նյութ մասամբ հեղուկը բարձրանում է էպիդերմիս և գոլորշիանում մաշկի մակերեսին։
  2. մշակում ջրի հավասարակշռությունը ապահովում է ջրի ներթափանցումը դեպի մաշկ արտաքինից` օդի և կոսմետիկ պրոցեդուրաների միջոցով։

մաշկի ջրային բալանդը խախտվելու դեպքում այն կորցնում է արաձգականությունը դառնում է ոչ էլաստիկ, թեփոտված, առաջանում են մանր կնճիռներ։ Ջրազրկումը կարող է լինել ոչ ճիշտ խնամքը, ագրեսիվ մաքրող միջոցները և արտաքին միջավայրը։

էպիդերմիսի վերին շերտի խոնավությունը կարող է խաղտվել տարիքի հետ և նվազում է ֆիբրոգլաստների ակտիվությունը, որի վերականգնման համար կան կոսմետոլգիական շատ միջամտություններ։

Տնային խնամք

տնային խնամքի մեջ կարելի է ընդգրկել բրնձի ալյուրից և շիլայից պատրաստուկներ, ինչպես նաև ցորենի եփուկ որոնց մեջ կան շատ սպիտակուցներ, կոլագեն, լինոլիկ, յուղեր և այլ կարևոր նյութեր որոնք պատասխանատու են մաշկի կառուցվածքային բջջանքի։ Մաշկի բարձր խոնավությունը կարելի է ապահովել կոսմետոլգիական ներարկումային և ոչ ներարկումային միջամտությունները

Լիմֆա (ավիշ)

լիմֆան թափանցիկ դեղնավուն հեղուկ է որը մեր օրգանիզմի ներքին համակարգի բաղադրիչներից է, այն ձևավորվում է զարկերակներով արյունատար անոթներով և մազանոթներով, արյունը հոսելու ընթացքում, արյան մի մասը մազանոթների միջոցով թափանցում է մարմնի հյուսվածքներ զտվելով վերածվում դեղնավուն նյութի ավիշի։ Շարժվում են և վերադառնում արյան հոսքին։ Լիմֆայի բաղադրությունը շատ նման է արյան պլազմային սակայն այն շատ ավելի հարուստ է արյան սպիտակ բջիջներով, հատկապես լիմֆոտիներով իմունային համակարգի բջիջներով։ Լիմֆատիկ համակարգը կատարում է հետևյալ գործունեությունները

  1. պահպանում է հեղուկի մակարդակը մարմնում,
  2. հեռացնում է մարսողական տրակտից կլանված ճարպերն ու որոշակի նյութերի և տեղափոխում արյուն,
  3. պաշտպանում է օրգանիզմը վարաքներից
  4. տեղափոխում և հեռացնում է թափոնները և վնասված աննմորմալ բջիջները։

Լիմֆատիկ հանգույցները գեղձեր են որոնք վերահսկում են ավշի բաղադրությունը և մաքրում այն։ լիմֆատիկ հանգույցներում հասունանում և պահպանվում են լիմֆոտիկներ և իմունային համակարգի այլ բջիջներ, որոնք էլ հայտնաբերում և հարձակվում են ապա ոչնչացնում են բակտերիաները վիրուսները սնկերը և այլ վնասակար տարեր։ օրգանիզմում կա մոտ 600ավշահանգույց որոնք տեղակայված են անհատական կամ խմբավորված թևատակերում։

Լիմֆոդրինաժային պրոցեդուրաները օգնում են ազդել օրգանիզմի ավշային համակարգի հոսքի և ազատել լիմֆատիկ ավելորդ հեղուկից։ Այդ պրոցեդուրաներից են մեխանիկական մերսում, կրեսոթերապիա դրինաժմիկրոհոսանքներով գալբանիզացիա lpe վակումային թերապիա էլեկտոկինոֆորես և այլ նորարարական տեխնոլոգիաներ։

միկրոդերմաբրազիա

Սա պիլինգի մեխանիկական տեսակ է որն իրականացվում է ալմազային պիլինգի միջոցով։ Հպվելով մաշկին հեռացնում է եղջերային շերտը, որի արդյունքում բարելավվում է արյան միկրոշրջանառությունը, հարթեցնում է մանր կնչճիռները, թեթևանում է պիգմենտացիան, նրբանում են սպիերը, մաշկը դառնում է թարմ, նուրբ և էլաստիկ։ Երկուսից չորս պրոցեդուրա հետո կարելի է նկատել մաշկի երիտասարդացում։

ցուցումներ

մանր կնճիռներ, տարիքային փոփոխություններ, ատրոֆիկ սպիեր, ստրիաներ (ռասծյաժկի), հիպերպիգմենտացիա, պոստակնեի հետքեր։

հակացուցումներ

ճարպոտ մաշկ, թարախային բշտիկներ, ալերգիաներ, անոթային աստղիկներ (կուպիրոզ), ռոզացեա, ցանավորումներ։

սարքն ունի բազմաթիվ ծայրադիրներ (գլխիկներ), որոնք նախատեսված են դեմքի, քթի, կոպերի և մարմնի համար։ Ծայրադիրի անցքի մեջ դրվում է զտիչ (ֆիլտր), որի վրա կհավաքվի մաշկի եղջերացած թեփուկները։ Գլխիկը միանում է բանակին, բանակին միացված է խողովակ, սարքը բացասական ճնշման ազդեցության տակ (վակում) մաշկից կարողանում է քաշել հեռացնել առաջացած թեփուկները։ Ծայրադիրները յուրաքանչյուր հաճախորդից հետե ախտահանվում են կամ օգտագործվում են որպես մեկանգամյա գլխիկ։ Մեկ Ծայրադիրը կարելի է կիրառել 7֊8 անգամ։

կատարման տեխնիկա

իրականացնել դեմոկիաժ, այս պրացեդուրայի ժամանակ սկրաբ չի օգտագործվում (քերծվածքներ չառաջացնելու նպատակով)։ Դեմքը լավ լվանալ չորացնելուց հետո մաշկին քսում ենք ճարպազերծող նյութ, որի մեջ կպարունակվի սպիրտ։ Պրոցեդուրան սկսել ճակատից մինչև կզակ։ մեկ հատվածում պետք է անցնել երկու առավելագույնը երեք անգամ։ անցումները կարող են լինել վերևից֊նեքև և աջից֊ձախ։ Պրոցեդուրան ավարտելուց հետո մաշկն ախտահանել 0.05%հեքսիլոկի լուծույթով կամ միրամիսծինով։ Դեմքին դնել հանգստացնող ծակոտիները փակող դիմակ 15֊20րոպե, լավ լվանալ, ըստ ցանկության կարելի է անել հեղուկ ազոտով մերսում։ քսել խոնավեցնող քսուկ ավարտել արևապաշտպանով։ Հաճախորդի պետք է 7֊10օր։ կուրսը իրականացվում է 3֊4պրոցեդուրա 10֊15օր ընդմիճմամբ։ Կնճիռների կամ սպիերի հարթեցման նպատակով կարելի է կատարել 10պրոցեդուրա 7֊10օրըմեկ անգամ։

ֆիզիկական պիլինգ

Ըստ ազդեցության լինում է մակերեսային միջին և խորը

մակերեսայինի ժամանակ իրականացվում է ուլտրաձայնային սարքի միջոցով , որը հեռացնում է մաշկի եղջերացած շերտը և համարվում է ոչ տրավմածիկ միջին և խորը ֆիզիկական պիլինգը իրականացվում է լազերային սարքերի միջոցով։ Որից ամենատարածվածը co2ն է այստեղ վերին շերտը չեզոքանում է և ըստ ազդեցության լինում է միջին և խորը, որը կարող է հասնել մինչև հիմնային շերտ։ Արդյունքում առողջ չվնասված բջիջները սկսում են ակտիվանալ կիսվել և կատարել իրենց ռեգեներացիոն ֆունկցիան։ Այս պիլինգի արդյունքում ակտիվանում է կոլագենի սինթեզը որի արդյունքում։ Մաշկը դառնում է առաձգական և ամուր, զգալիորեն հարթվում է մաշկի ռելիեֆը, քչանում է կնճիռների խորությունը, սպիերը նրբանում են։ ինչպես մեխանիկական այնպես էլ ֆիզիկական պիլինգի ժամանակ, հակացուցված է երբ առկա է բշտիկներ, ցանավորումներ, բորբոքային վիճակներ ալերգիկ ռեակցիաներ։ Մաշկի բարձր զգայունություն։ ցանավորում։ Հղիություն լակտացիա և որոշ մաշկային հիվանդություններ։

քիմիական պիլինգ

իրականացվում է ինչպես մակերեսային այնպես էլ միջին և խորը։ Քիմիական պիլինգները իրականացվում են թթվային լուծույթներով որի մեջ մտնող տարբեր տեսակի ագենտները կատարում են կերատոլիտիկ ներգործություն։

մակերեսային քիմիական պիլինգներից են

25֊70% մրգաթթվային պիլինգներ, 15%սալիցիլաթթվի պիլինգ, 20% ազելայինաթթվային պիլինգ, 6% Ջեսների լուծույթով պիլինգ, 10֊15% եռաքլոր քացախաթթվային պիլինգ, 50% կաթնաթթվային պիլինգ, 40% նշաթթվով պիլինգ։

միջին խորության քիմիական պիլինգներից են

20֊45%անոց քացախաթթվային պիլինգ, 35% եռաքլոր քացախաթթային պիլինգ, 12% և ավելի Ջեսների լուծույթով պիլինգ, 70% գլիկոլաթթվով պիլինգ

խորը ազդեցությամբ քիմիական պիլինգներ

50% եռաքլոր քացախաթթվային պիլինգ, ֆենոլային լուծույթով պիլինգ, ամենախորը որը կարող է նույնիսկ հիմնային շերտը անցնել դա ֆերմենտատիվ կամ էնզիմային պիլինգն է։

խորը պիլինգների ժամանակակից տեսակներից է ռետինոլային պիլինգները, որն առանձին խումբ է կազմում և կատարվում է դեղին պիլինգների ձևով։

Քիմիական պիլինգները ցուցված են

մաշկի խորը և մանր կնճիռներ, մաշկի գույնի փոփոխություն, կորեական հիվանդություններ առաջին և երկրորդ ստադիա, հետկորյակաին, պոստ ակնե, սպիեր, ատրոֆիկ սպիեր, ճարպոտ մաշկ, հղիություն և լակտացիա։ իրականացվում են մաշկի ռելիեֆը հարթեցնելու նպատակով, տարբեր վնասվածքների հետո, մաշկի վերականգնման համար։

Քիմիական պիլինգները բարձրացնում են տեղային արյան շրջանառությունը, այդպիսով մաշկը ապահովվում է թթվածնի բալանսով։

Քիմիական պիլինգնի հակացուցումները, Մաշկի ինֆեկցիոն և վիռուսային հիվանդություններ (ջրծաղիկ, հերպես, ռոզացեա) մաշկի չորրորդ և վեցերորդ տիպեր, արտահայտված ֆոտոծերացում, բազմաթիվ խալերի առկայություն, խրոնիկ դերմատիտներ, մանկական տարիքից մինչև 16տարեկան, վահանաձև գեղձի խանգարումներ, տարվա շոգ եղանակներ(միջին և մակերեսային, սեզոնային պիլինգներ, ընդհանուր սեզոնային պիլինգներ կարելի է կատարել) վնասված մաշկ, հղիություն և լակտացիա։

Քիմիական պիլինգ էպիլացիայից հետո կարելի է կատարել մեկ շաբաթ անց։ լազերային բուժումն ավարտելուց հետո 6ամիս հետո։ եթե օգտագործվել են ռետինոիդներ խմելու ձևով, սահմանափակվում է օգտագործումը և պիլինգը կարելի է կատարել 1֊2 ամիս հետո։

մակերեսային քիմիական պիլինգի

հեռացվում է եղջերային շերտի առաջին երկու շերտերը, չվնասելով վերնամաշկի ավելի խորը շերտերը պիլինգն ուղեկցվում է մակերեսային թույլ թեփոթվածությամբ և հետպիլինգային շրջանը լինում է առանց փոփոխությունների և բորբոքային ռեակցիաների։

ցեւցումներ կորեական ցանավորումներ թացոտ կամ ճարպոտ սեբորեա, գերգունավորում ծակոտկեն մաշկ, գերեղջերացում, արևայրուքից ստացած մաշկաբորբեր, ծերացման կանխարգելում, նոր սկսվող տարիքային փոփոխություններ,

պրաֆիլակտիկա

մակերեսյաին պիլինգն իր արդյունքին հասցնելու համար անհրաժեշտ է իրականացնել մի քանի պրոցեդուրա։ Տարիքային փոփոխությունների պրոֆիլակտիկայի համար այն արդեն չի կարող գործել 35տարեկանից հետո և ունի շատ թույլ ազդեցություն մարմնի այլ հատվածների վրա։ Մակերեսային պիլինգ չի կարելի կատարել արտահայտված անոթային աստղիկների ժամանակ (կուպիրոզ)։ Մակերեսային պիլինգները կարող են լինել հստակ սեզոնային և ընդհանուր սեզոնային։

երիտասարդ մաշկի խնամք

երիտասարդ է համարվում 18֊25տարիքի մաշկը, իդեալական վիճակում այն պետք է լինի էլաստիկ տոնուսավորված տուրբոռը բարձր, գույնը առողջ։ Երիտասարդ մաշկը շատ հաճախ խնդիր է ունենում սեռական հասունացման ժամանակ, քանի որ այդ ժամանակ բարձրանում է ճարպարտադրությունը, որի համար էլ անհրաժեշտ է ճիշտ ընտրել կոսմետիկ միջոցները առաջացած բշտիկները չսեղմել, ցանավորումները կարող են շարունակվել մինչև 25տ հասակ, որը կապված է անդրոգենների արտադրությամբ։ Երիտասարդ մաշկի համար վտանգ կարող է հանդիսանալ արևային լոգանքների չարաշահումը։ Անհրաժեշտ է հետևել սննդակարգին, բացառել կծու, թթու, քաղցր սնունդը և ֆասթ ֆուդները։ բորբոքված բշտիկների ժամանակ դիշել բժշկի։

25֊30միջին հասունացման շրջան խնամքը կարող է համընկնել Երիտասարդ և հասուն մաշկի խնամքին։

հասուն է համարվում 35֊40մաշկը, այդ տարիքում մաշկի սկսում է պակասել կոլագենը, որն ապահովում է մաշկի ձգությունը ։ Մաշկը այդ տարիքում սկսում է չորանալ առաջացնելով միջին և խորը կնճիռներ հատկապես բերանի և աչքերի շուրջ, ինչպես նաև պարանոցի շրջանում։ Խնամքը ճիշտ կազմակերպելու դեպքում կարելի է երկար ժամանակ կանգնեցնել ծերացումը։ 35տ.ից հետո ճարպագեղձերի աշխատանքը դանդաղում է հիարուլոնի քանակը պակասում առաջացնելով մանր կնճիռներ։ Այս շրջանում վատանում է նաև արյան միկրոշրջանառությունը, ինչի պատճառով մաշկը կորցնում է փայլը։ Դանդաղում է ռեգեներացիան և մաշկը սկսում է թորշոմել կարող են առաջացնել նաև պիգմենտային բծեր։ 35տից սկսած անհրաժեշտ է հետևել սննդակարգին քնի ռեժիմին հանգստին և հոգեկան վիճակին։ Անհրաժեշտ է ընտրել ճիշտ լվացում միջոցներ տարիքին համապատասխան կոսմետիկ միջոցներ։ անհրաժեշտ է զբաղվել սպորտով (մաքուր օդում), որը կլավացնի արյան շրջանառությունը անհրաժեշտ է հետևել ջրի քանակին, քանի որ օրգանիզմում ջրի քանակը պակասում է ։ Կանաչ թեյը հյութերը, հանքային ջրերը քնելուց առաջ չի կարելի օգտագործել շատ քանակությամբ հեղուկ, քանի որ այն կնպաստի այտուցների և աչքերի տակ պարկերի առաջացմանը։ պետք է հրաժարվել օճառից օգտվել մաքրող կաթերից, որոնք կսնուցեն և կմաքրեն մաշկը։ Կաթի ավելցուկը ըստ իր ցուցումների կարելի է մաքրել անձեռոցիկով և մաքրել, որից հետո կիրառել տոնիկ առանց սպիրտի, ապա շիճուկ և տարիքին ու մաշկի համապատասխան կրեմ։ մաշկը հեռու պահել ջրի կոնտրաստային շփումներից այն կարող է առաջացնել կուպերոզ։

ծերացող մաշկի խնամք։ 45տից կարող են երևալ խորը կնճիռներ մաշկն ավելի է չորանում թորշոմում և կարող է նկատվել դեմքի ծավալի փոփոխում, գրավիտացիոն պտոս։ այդ տարիքից անհրաժեշտ է երկարատև ամենօրյա մանրակրկիտ խնամքը։ Հրաժարվել տաք ջրից և օճառից։ օգտվել շպարման կաթերից խուսափել տաք և սառը ջրի շփումից։ պաշտպանել մաշկը քամուց և ցրտից հրաժարվել սպիրտ պարունակող նյութերից (չորանում է մաշկը) ճիշտ ընտրել դեկորատիվ կոսմետիկան։ շատ կիրառել շիճուկներ որոնք պարունակում են բիոակտիվ նյութեր կոլագեն , օգտագործել հիալուրոնային միջոցներ որտեղ կան վիտամիններ, բուսական նյութեր և այլ բուժիչ նյութեր։ օգտագործել ոչ միայն խոնավեցնող այլև սնուցող կրեմն էր։ ծերացող մաշկի համար համապատասխանում են ճարպոտ հիմքով քսուկներ ֆլակոմիդ։ Շաբաթը մեկից երկու անգամ կիրառել սնուցող դիմակներ, կատարել մերսումներ որը կապահովի արյան շրջանառությունը (կարելի է կատարել վիտամինացված յուղերով)։ Մաշկի առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ է ապահովել թթվածնի մշտական մուտքը, որն էլ կարող է ապահովել մերսումները կարբոքսիդթերախիան և ապառատային այլ պրոցեդուրաներ։

Մաշկի ծերացումը չենք կարող կանգնեցնել բայց կարելի է այն դանդաղեցնել, որը կարելի է կատարել նաև ժամանակակից մեթոդներով։

Մաշկի վաղաժամ ծերացման պատճառները։ Ֆոտոծերացում ։ Պատճառը արևի ուլտարամանուշակագույն ճառագայթներն են ինչպես նաև սոլյարին։ Որը կարող է պատճառ դառնալ նաև նորագոյացությունների առաջացման։ մաշկը կարող է մաշկը ավելի չորանալ քանի որ 45տից հետո ծերացման ընթացքը արագանում է, դեմքի գույնը փոխվում է և կնճիռները տարածվում են ամբողջ դեմքով մաշկին անհրաժեշտ էարևից լավ պաշտպանություն ամբողջ տարվա ընթացքում

ոչ բավարար խոնավություն։ մաշկը կազմված է 70% ջրից հետևաբար, այն ունի ծախսի լրացման կարիք և յուրաքանչյուր օրգանիզմ ունի իր պահանջները, կախված թե տվյալ մաշկը ինչքան ջրի կորուստ է անում օրվա ընթացքում։ Ջրի կիրառումը դառնում է ինդիվիդուալ։ Ջրազրկված մաշկը կարող է լինել չոր թեփոթված ձգվածության զգացումով, մանր կնճիռների առկայությամբ։ Անհրաժեշտ է կիրառել խոնավեցնող դիմակներ և ապահովել մաշկում վիտամինների քանակը։ Տարին 2անգամ խորհուրդ է տրվում օգտագործել վիտամիններ որում ընդգրկված լինեն a e վիտամինները։ Կիրառել այնպիսի արտաքին միջոցներ որոնք կլինի գլիցիրինի բաղադրիչ, որը չի թողնի մաշկի վերին շերտից գոլորշիանա ջուրը։

սթրես։ Սթրեսը քայքայում է նյարդային համակարգը որն էլ բացասական է ազդում մաշկի և ողջ օրգանիզմի վրա։ Հաճախակի սթրեսները բերում են կնճիռների առաջացման։ Շամկը դառնում է գորշ, չոր, երբեմն առաջացնելով վերքեր։

Թունավոր նյութերի կուտակում։ ժամանակի ընթացքում մաշկի մեջ կուտակվում են թունավոր նյութեր։ Դեղամիջոցի հաճախակի օգտագործումից, անորակ սննդից, ֆասթ ֆուդներից չիպսերից, քլորացված ջրի օգտագործումը։ կուտակված թույնը թույլ չի տալիս պաշտպանվել արտաքին վատ ազդեցություններից

ծխել, խմել։ անոթները դարձնում են ավելի զգայուն, մաշկը ստանում է ավելի քիչ թթվածին և խախտվում է մաշկի սնուցումը։ Ծխող կանացի մոտ մաշկի գույնը դառնում է գորշ և չոր։

Անոթային փոփոխություններով մաշկի խնամք ։ Մաշկի վրա անոթային փոփոխությունները բնածին ձեռք բերովի և սխալ խնամքի արդյունքում, ինչպես նաև կարող է առաջանել որոշ հիվանդությունների հետևանքով, Հիպերտոնիա սիրտ անոթային հիվանդություններ արյան հետ կապված խնդիրներ, կարմիր գայլախտ և ռոզացեյա։ Անոթային փոփոխություններ կարող են լինել նաև տարիքային փոփոխության հետ կապված, մաշկը բարակում է, խանգարվում է անոթների կծկման ֆունկցիան։ Այս խնդրի ժամանակ կոսմետիկ միջամտությունները պետք է լինեն շատ նուրբ, հիմնականում մաշկի խոնավեցմամբ և սառեցնող պրոցեդուրաներով, որոնք կարող են ժամանակավոր անցկացնել այդ վիճակը։ մասնագետի խնդիրն է ճիշտ հասկանալ առաջացած խնդիրը, գտնել պատճառները, հիվանդությունը և բուժումը սկսել խնդիրը հայտնաբերելուց հետո։ Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել սննդակարգին բացառել կծուն թթուն ալկոհոլը տաք սնունդը և բոլոր այն միջոցները որոնք կարող են առաջացնել կաիմրություն։ Դեմքը լվանալ սենյակային ջերմաստիճանի ջրով, բացառել սաունաները խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, մեխանիկական պիլինգները, սկրաբը,գրգռող դիմակները, արյան հոսքը ակտիվացնել միջոցները, ցեղերը պառաֆինը նույնպես չի կարելի կիրառել։ Այսպիսի մաշկի կարելի է միայն կրիոթերապիան, սառը թրջոցներ, ալգինատե դիմակներ իոնոֆորեզ և համապատասխան քիմիական պիլինգներ։ Կարելի է իրականացնել ֆոտոթերապիա և մեզոթերապիա համապատասխան նյութերով։

Սալմոնելոզ

Սուր աղիքային ինֆեկցիա է բնորոշվում են ստամոքս֊աղիքային խանգարումներով և ինդոկսիկացիայով։

ԷԹԻՈԼՈԳԻԱ

հարուցիչը պատկանում է Սալմոնելա ցեղին գրամ բացասական շարժուն սպոր և պատիճ չառաջացնող ցուպիկ է բավականին կայուն է արտաքին միջավայրում օրինակ ջրում պահպանվում է 4ամիս կենդանիների չոր արտաթորանքում տարիներ։ Շատ լավ դիմանում են սառեցված մթերքներում իսկ բարձր ջերմաստիճանում, եռացնելիս արագ ոչնչանում են։ Սալմոնելաների լրիվ ոչնչացման համար 400գրամանոց միսը պետք է եփել ամենաքիչը 2ժամ։ Սալմոնելաները արտադրում են էնդոտոքսին և էկզոտոքսին։

ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Զոոանթրոպոնոզ ինֆեկցիա է։ Վարակի աղբյուր են հանդիսանում գյուղատնտեսական կենդանիները, թռչունները նաև հիվանդ և բակտերիակիր մարդիկ։ Վարակը փոխանցվում է ֆեկալ օրալ եղանակով հիմնականում կենդանիների ու թռչունների մսի կաթի ձվի միջոցով նաև ջրային և կոնտակտային ճանապարհով։ Ընկալունակությունը հատկապես բարձր է փոքր երեխաների և ծերերի մոտ։ Հիվանդությունից հետո ձևավորված իմունիտետը կարճատև է։ Ներթափանցելով օրգանիզմ բերանով հարուցիչները հասնում են բարակ աղիներ առաջացնում բորբոքում, անջատում էնդոտոքսին և էկզոտոքսին, որի հետևանքով առաջանում է լուծ օրգանիզմի ինդոկսիկացիա։

ԿԼԻՆԻԿԱ

ինկուբացիոն շրջանը 2֊4ժամից մինչև 2֊3օր է։ Տարբերում ենք Սալմոնելոզի հետևյալ դասակարգումը`

  1. ստամոքս աղիքային կամ գաստրոինտեստինալ ձև, որը ընդհանում է ստամոքսի բարակ և հաստ աղիների ախտահարումով։
  2. Տարածում կամ գեներալիզացված ձև, որը ընդհանում է տիֆանման կամ սեպտիկ ձևերով։
  3. բակտերիակրություն

հիմնական ձևը ստամոքս֊աղիքայինն է, որը սկսվում է սուր հանկարծակի, ջերմությունը բարձրանում է 38֊40°, հիվանդը նշում է սրտխառնոց, փսխում, լուծ, կծկումային ցավեր որովայնում, ծանր ձևերի ժամանակ փսխումը անզուսպ է, լուծը օրը 10֊20անգամ փրփռոտ կանաչաշագանակագույն առատ ջրային և տհաճ հոտով կղանքով։ Նշում են նաև Գլխացավ, գլխապտույտ, պուլդը հաճախացած է թելանման, զարկերակային ճնշումը ցածր, զարգանում է ջրազրկում, կոլապս, աչքերի տակ մուգ օղակներ, մաշկը չոր է ցիանոտիկ, առաջանում են մկանային ցնցումներ, մեզի քանակի պակասում։ Որովայնը շոշափելիս ցավոտ է էպիգաստրալ շրջանում և պորտի շուրջ։ Տարածուն ձևը հազվադեպ է հանդիպում ընդհանում է շատ ծանր ինդոկսիկացիայով տիֆի և սեպսիսի նշաններով։

ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հիպոբոլեմիկ շոկ, կոլապս (ճնշման անկում), սուր սրտային և երիկամային անբավարարություն, ինֆեկցիոն տոքսիկ շոկ, այլ օրգանների սեպտիկ ախտահարում։ Ախտորոշման համար վերցվում են փսխման զանգվածը ստամոքսի լվացման ջրերը, կղանքը, կատարվում է բակտերիոլոգիական և շճաբանական հետազոտություն

ԲՈՒԺՈՒՄԸ և ԽՆԱՄՔԸ

Ոչ ծանր ձևերը բուժվում են տանը, իսկ մինչև մեկ տարեկան երեխաները, ծերերը և ծանր ձևերը հոսպիտալացվում են անհրաժեշտ է խստորեն պահպանել սանիտարահիգենիկ պայմանները խնամք իրականացնելիս կատարել ընթացիկ դեզինֆեկցիա (Հատկապես սանհանգույցի վարակազերծումը)։

ՍՆՈՒՆԴԸ

նշանակում են համար 4 դիետիկ սեղան հետագայում անցնում են համար 2ին։ Սահմանափակվում են ածխաջրերը, բացառում են մեխանիկական, քիմիական և ջերմային գրգռիչ մթերքները։ Սնունդը պետք է լինի կալորիական վիտամիններով հարուստ մեծ քանակությամբ հեղուկով։ Դեղորայքային բուժման մեջ նախ և առաջ պետք է կատարել ստամոքսի լվացում սոդայաջրով եթե հնարավոր է զոնդով։ Ամենակարևորը պայքարն է ջրազրկման դեմ, որի համար թեթև ընթացքի դեպքում տրվում են օրալ ռեհիդրատացիոն միջոցներ (Ռեհիդրոն, օրալիտ, ցիտրոգլյուկոսոլա, փսխման ռեակցիայի դեպքում տրվում է ցերուկալ)։ Ծանր դեպքերում հեղուկները տրվում են ներերակային կաթիլային ձևով (Տրիսոլ, կվարտասոլ, ացեսոլ, լակտոսոլ ացեսոլ և այլն)։ Տարածուն ձևերի ժամանակ նշանակվում են հակաբիոտիկներ (ցիպրոֆլոկսացին, ցեֆտրակսոն, լեվոմիցեծին և այլն)։ Նշանակվում է նաև բակտրիմ, բիսեպտոլ, ֆուրազոլիդոն, ֆուրադոնին։ Լավ արդյունք է տալիս էնտերոսորբենների նշանակությունը (ակտիվացված ածուխ, կաղնու, նռան կեղևի թուրմ։ Նաև ֆերմենտսյին պրեպարատներ (մեզիմ ֆորտե, ֆեստալ, պանզինորմ և այլն)։ Բակտերիակրության ժամանակ նշանակվում են սալմոնելոզային բակտերիոֆագ էուբիոտիկներ (բիֆիկոլ(յոգեւրտի մեջ), լակտոբակտերին, Նարինե, լինեքս և այլն)։ Հիվանդները դուրս են գրվում կղանքի բացասական պատասխանից հետո և երեք ամիս ժամկետով վերցվում են դիսպանսեր հսկողության։

ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

ինչպես բոլոր աղիքային ինֆեկցիաների ժամանակ։

Գերմազակալում

կա գերմազակալման հիրսուդիզմ և հիպերդիրխոզ։

հիրսուդիզմ

նշանակում է հավելյալ մազակալում, այս հիվանդությունը տարածված է ավելի շատ կովկասյան ազգաբնակչության մոտ։ Սա արական տիպի գերմազակալում է, այն հատվածներում որտեղ հիմնականում դրանք բացակայում են կամ աննշան են արտահայտված։ Հիրսուդիզմի ժամանակ լինում է կոշտ արտահայտված երկար, մուգ գույնի մազեր։ Այս հիվանդությունը հրեաների մոտ ունի առանձնահատուկ բնույթ և այն պաթոլոգիա չի համարվում։

Պատճառներն են

  1. էնդոկրին`մակերիկամի խանգարում,
  2. արական սեռական հորմոնի (տեստոստերոնի) ավելցուկ,
  3. էստրոգեն հորմոնի խանգարում ((ձվարանի պոլիկիստոս) ստեյնն֊լեվենտայի սինդրոմ),
  4. նյարդային համակարգի փոփոխություն (էնցեֆալիտ),
  5. հղիություն, կլիմակս, որոնք կարող են թափվել հետագայում,
  6. հորմոնային պրեպարատների ընդունում,
  7. ֆիզիկական գործոնը
  8. սպիտակեցնող դիմակները (պերեկիս)

բուժում

անհրաժեշտ է հավաքել անամնեզ, ճշտել պատճառները նշանակել համապատասխան բուժում և զուգահեռ անցկացնել մազահեռացման պրացեդուրաներ

հիպերտրիխոզ

նշանակում է գերմազակալում։ հիպերտրիխոզ առաջանում է մարմնի ցանկացած հատվածում որտեղ մազերի աճը կախված չէ անդրոգեններից։

Պատճառներն են

հորմոնալ պրեպարատները` կործիկոստերոիդների ընդունումը և հիմնականում հանդիպում է այն կանանց մոտ ում դաշտանային ցիկլը նորմալ է անդրոգենի քանակը նորմալ է և հնարավոր չէ գտնել պատճառ և կարող է պատճառը լինել ձվարանի պոլիկիստոզը, որը համարվում է ժառանգական հիվանդություն։ Ինչպես նաև մակերիկամի կեղևի բնածին հիպերպլազիան (անդրոգենիտալ համախտանիշ), կորտիկոլի խանգարումների ամբողջականություն է, որի արդյունքում շիճուկում նվազում է կորտիկոլի մակարդակը և մեծանում է ադրենոկորտիկոլի հորմոնի խտությունը (ադրենոկորտիկոտրիկոտրոպի) ավելցուկը ավելացնում է մակերիկամի կեղևի հիպերպլազիան և ադրոգենների սեկրեցիսյի մեծացում, ինչը պատճառ է դառնում հիրսուդիզմի առաջացման։ Տարբերում ենք առաջնային (բնածին) հիպերտրիխոզ և երկրորդային (ձեռքբերովի) հիպերտրիխոզ

առաջնայինը քիչ է հանդիպում։ Այս ձևի ժամանակ մաշկի մակերեսը ամբողջությամբ ծածկված է լինում մուգ մազերով։ Մազեր ավելի շատ արտահայտվում պիգմենտային խալերի վրա

երկրորդային առանց պատճառի չի լինում։ Պատճառ է հանդիսանում տերատոգեն սիդրոմը (արատածին վիճակում), խրոնիկ ալկոհոլի օգտագործումը, վիրուսային էնցեֆալիտը և վահանաձև գեղձի հիպոֆունկցիան։ Հանդիպում է նաև հիպոֆիզի հիվանդության ժամանակ (հետերոգենիա֊տղամարդկանց տիպի երկար մազերի առաջացում), որը լինում է տեղանքային։

բուժում

Հավաքել անամնեզ, գտնել պատճառները, բուժել հիմնական հիվանդությունը, զուգահեռ կամ բուժումից հետո կատարել մազահեռացման պրոցեդուրաներ։

Մազի կառուցվածքը

Մազերը համարվում են մաշկի հավելումները, մարդու մաշկը 95%ով պատված է մազերով, բացառությամբ ձեռքերի ու ոտքերի ափերը։ Մազերի ավելի քան 80%ը մշտական աճի գործընթացում է, 10֊15%ը հանգստանում է, իսկ 1֊2%ը վերջնական մահանում են։ Մազերի աճի խտությունը 1²սմ֊ում կազմում է մինչև 300հատ։ Մազերը մարդու մարմնի 2֊րդ ամենաարագ աճող հյուսվածքն է։ Աճի տեմպերով 1ին տեղում փոխպատվաստումից հետո ոսկրածուծն է։ Հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդկանց մազերն աճում են ավելի արագ, քան կանանցը։ Աղջիկների մոտ 12տարեկանում և տղաների մոտ 14տարեկանում մազերը սկսում են փոփոխվել (թափվել) և նորերն աճել։ Հասուն մարդու մոտ մազերի աճը մեծապես կախված է սեռական գեղձի աշխատանքից։ Արական հորմոնները մեծացնում են մազերի զարգացումը դեմքի և մարմնի վրա և կանխում դրանց աճը գլխի վրա։ Իգական հորմոնները ընդհակառակը նպաստում են գլխի մազերի զարգացմանը, բայց ոչ մարմնի կամ դեմքի։

ՄԱԶԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Մազերը կազմված է ծծումբով ևազոտով հարուստ եղջերային, սպիտակուցային նյութերից կեռատինից, որը գտնվում է մազի միջուկի մեջ։ Կոռատինն էլ իր հերթին ունի միկրոէլեմենտներ երկաթ, ցինկ, մագնեզիում, քրոմ և վիտամիններ A, B, C, D, P։ Առողջ մազի հիմնական կազմի մեջ մտնում է 15%ջուր, 6%ճարպ, 1%գունակ(պիգմենտ) և 78% սպիտակուց։ Մազերի հիմնական մասը` 85֊95% բաղկացած է կեղևային նյութերից (դրանք երկարավուն, բջիջներ են միմյանց և իրենք են պարունակում գունանյութ։

Էլեկտոէպիլացիայի կատարման տեխնիկա

Ապարատի կազմված է ոտնակից գրիչից որի ծայրին ամրացվում է ասեղը` էլեկտրոդը։ Ապարատի վրա գտնվում է հոսանքի կարգավորիչը, որը մարմնի տարբեր հատվածների համար ընտրվում է համապատասխան ուժգնություն։

Նախապես մաշկն ախտահանվում է սպիրտով պացիենտի ցանկությամբ կարող է քսվել ցավազրկող կրեմ, 20ր անց նյութը լավ մաքրվում է ախտահանվում է սպիրտով, էլեկտրոդը սուր մկրատով (արդեն գրիպի վրա գտնվող) թեքությամբ կտրվում է թեքությամբ 3֊4մմ երկարությամբ։ Ձախ ձեռքով պրոցեդուրայի հատվածը մի փոքր ձգում ենք …….. ոտնակը սեղմում ենք 2֊3վրկ և նոր հանում ասեղը(մտնել, սեղմել, թողնել, հանել)։ Պրոցեդուրայի վերջում քսում ենք հակաբորբոքային քսուկ (солькосерил կամ վաղինակի (կալենգուլաի) յուղ այլ կարելի է շարունակել քսել երկուսից երեք օր, օրը 2անգամ։ Խորհուրդ է տրվում չմրսացնել և 24ժամ չթրջել և օգտագործել արևապաշտպան)։

Կոսմետիկայում օգտագործվող հումքերը

Կոսմետոլոգիայում անհրաժեշտ հումքի տեսակներից են հակաօքսիդանտները, էմուլգատորները, ներկանյութերը և հոտավետ նյութերը։

Հակաօքսիդանտները քիմիական բաղադրիչներ են, որոնք կանխարգելում են էպիդերմիսի մահը։ Յուրաքանչյուր բաղադրիչ կարող է հաղորդել էլեկտրոններ և չեզոք ազդող ռադիկալներ։ Կան հակաօքսիդանտներ որոնք գործում են`

  1. Թուլացնում է ազատ ռադիկալների ուժը
  2. Կանխարգելում են դրանց գոյացությունը
  3. Դանդաղեցնում են օքսիդացման շղթայական ռեակցիան։

Օքսիդացման քիմիական երևույթի ժամանակ 1 մասնիկի ատոմը կորցնում է 1կամ ավելի էլեկտրոններ և տալիս են մեկ այլ մասնիկի ատոմի, որի արդյունքում ի հայտ են գալիս ազատ ռադիկալները։ կարող է տեղի ունենալ շղթայական ռեակցիա (բջիջը կամ վնասվում է, կամ ոչնչանում)։ Օրգանիզմում հակաօքսիդանտների պակասը բերում է նյութափոխանակության խանգարման, ինչպես նաև իմունիտետի անկման և մաշկի ծերացման։ հակաօքսիդանտների պակասից օրգանիզմում կարող է առաջանալ դիետաներից, երբ սննդակարգից հանվում են ճարպերը, վիտամինները, սննդարար նյութերը։

Հակաօքսիդանտները օգտակար նյութեր են, որոնք ոչնչացնում են ազատ ռադիկալները պաշտպանելով առողջ բջիջները, կանխարգելելով քաղծկեղների առաջացմանը (ազնվամորի, ելակ, հապալաս, խնձոր, տանձ, բալ, կեռաս, կիվի, արքայախնձոր, սպանախ, լոլիկ, կաղամբ, կարտոֆիլ, սոխ, կարմիր պղպեղ, նեխուր, լոբսզգիներ, կանաչ թեյ, մեխակ, դարչին, ալյուր(վարսակի), ընդեղեն։ Դերմատոկոսմետոլոգիայում օգտագործվող ամենատարածված հակաօքսիդանտներից են վիտամին A, D, E, C, Q¹⁰, կանաչ թեյի լուծավմզվածքը։

վիտամին A Ռետինոլ

լավացնում է տեսողությունը, լավ է պահպանում մաշկի խոնավությունը և առաձգականությունը, բարձրացնում մաշկի իմունիտետը, վերականգնում և դանդաղեցնում ծերացման գործընթացը հարթեցնելով կնճիռները։

վիտամին E (տոկոֆերոլ)

Օրական անհրաժեշտ քանակը` 11֊13մգ, նպաստում է մաշկի իմունիտետի բարձրացմանը և վերականգնմանը, իսկ նրա բացակայությունից բջջային թաղանթները թթվայնությունից վատ են պաշտպանվում, որը բերում է արյունատար անոթներում թրոմբոցիտների կուտակման։ Լինում են բորբոքային պրոցեսներ և սիրտ֊անոթային հիվանդություններ։

վիտամին C ասկորբինաթթու

Օրական անհրաժեշտ քանակը 60մլ։ Այս հակաօքսիդանտը անհրաժեշտ է կոլագենի

Թափահարվող կախուկներ

Թափահարվող կախուկները (թափահարուկ, սուսպենզիա, հեղուկ ցանափոշի, հեղուկ մածուկ) փոշիանման նյութերի (ցինկ, տալկ, օսլա) սուսպենզիան է ջրային կամ յուղային հեղուկներում 1/2, 1/3, 1/4 փոխհարաբերությամբ։ Տարբերում ենք ջրային, ջրագլիցերինային, ջրագլիցելինասպիրտային կախուկներ։ Կախուկների կարևոր բաղադրիչներից են չեզոք փոշիները 30%ից ոչ ավելի թանձրության` ցինկի օքսիդը տալկը, սպիտակ կավը և այլն հակաբորբոքային արագ արդյունքի համար ավելացվում է թորած ջուր, իսկ չորացնող հակաքորային և հակավարաքային ազդեցությունը ուժեղացնելու նպատակով 10֊15% էթիլ սպիրտ։ Կախուկը կարող է բաղկացած լինել նաև եռատոն սպիրտ֊գլիցերինից և այլ բաղադրիչներից որոնք երկարացնում են պահպանման ժամկետը և հավասարաչափ են տարածվում մաշկի մակերեսին։ Գլիցերինն ունի փափկեցնող ազդեցություն և ի տարբերություն ցանափոշիների խոչընդոտում է մաշկի չորացմանը, այն վերականգնում է մաշկի կորցրած ամբողջականությունը, խոնավեցնում և կիրառվում է մաշկի չարությամբ ուղեկցվող ենթասուր և սրացած բորբոքային գործընթացների ժամանակ (էկզեմաից հետո)։ Ճարպային բաղադրիչ է հանդիսանում արևածաղկի, դեղձի, վոշի, եգիպտացորենի ձեթը և ալյն։ Լավագույն արդյունք է տալիս Լասսարի ցինկային յուղը (30֊40% ցինկի օքսիդ, 60֊70% տարբեր բուսայուղեր)։