Category Archives: Ֆիզկուլտուրա

Ֆիզկուլտ

Ավագ դպրոցի հիմնական նպատակը սովորողին մասնագիտական կրթություն տալն է։ Նախապատրաստելու ինքնուրույն կյանքին, կարողությունների և հմտությունների ապահովելն է։ Այստեղ մեծ դեր ունի ֆիզիկական կուլտուրա առարկան։ Այս առարկայի հիմնական նպատակն է առողջ, ներդաշնակ զարգացած, բավարար ֆիզիկական պատրաստվածությամբ, առողջ ապրելակերպին տիրապետող, տարբեր իրավիճակներում կողմնորոշվող քաղաքացի ձևավորելն է ։
Շրջանավարտը պետք է լինի՝
հայրենասեր, իմանա իր երկրի տարբեր բնագավառներում արվեստի և մարզական նվաճումների մասին, ունենա գիտելիքներ, կարողություններ և հմտություններ կյանքում կիրառելու համար, իմանա իր իրավունքները, պարտականությունները, առողջ ապրելակերպի կանոնները, լինի ազնիվ,օրինապահ։

Առաջադրանք
Ինչ պետք է իմանա շրջանավարտը ֆիզիկական կուլտուրա առարկայից։

Ավագ դպրոց ավարտողը պետք է կարողանա։

Տիրապետի որևէ մարզախաղի։

Դրսևորի ինքնավստահություն։

Ցուցաբերի փոխօգնություն։

Արժեքային համակարգ
Կունենա պատրաստվածություն և պատասխանատվություն սեփական առողջության պահպանմանը։
Ունենա ֆիզկուլտուրայով զբաղվելու մշտական պահանջ։

Ֆիզիկական դաստիարակությունը նպաստելու սովորողների շարժողական ընդունակությունների մշակմանը։

Ֆիզիկական կուլտուրայի դասի ծրագիրը պետք է համապատասխանի սովորողների տարիքային առանձնահատկություններին։

Ֆիզիկական կուլտուրան տարրական դպրոցում։

Նկարագրել իմ առաջին ֆիզկուլտուրայի դասը։