Category Archives: Գրաբար

Գրաբարով գրված այս հատվածը փոխադրեցի ժամանակակից հայերենի։

2.Գրաբարով գրված այս հատվածը փոխադրի՛ր ժամանակակից հայերենի.

Ձմեռն էանց, անձրեւք անցին, և գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց:

Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, և եկ դու: Երեւեցո ինձ զերես քո և լսելի արա ինձ զբարբառ քո. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:

Ձմեռն անցավ, անձրևներն անցան և գնացին, հեռացան: Ծաղիկներ երևացին մեր երկրում, հասավ էտելու ժամանակը, տատրակի ձայնը լսելի դարձավ մեր երկրում: Թզենին արձակեց իր բողբոջը, մեր ծաղիկների տունկերը տվեցին իրենց բույրը:

Արի´, իմ մերձավոր, իմ գեղեցիկ, իմ աղավնի, արի´ և դու: Ցույց տուր ինձ քո երեսը և լսելի դարձրու ինձ քո խոսքը, քանի որ քո խոսքը քաղցր է և քո տեսքը ` գեղեցիկ:

Բան Ա

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Ա
Ձա~յն հառաչանաց հեծութեան ողբոց սրտից աղաղակի
Քեզ վերընծայեմ, տեսողդ գաղտնեաց,
Եւ մատուցեալ եդեալ ի հուր թախծութեան անձին տոչորման
Զպտուղ ըղձից ճենճերոյ սասանեալ մտացս`
Բուրվառաւ կամացս առաքել առ քեզ:
Այլ հոտոտեսցիս, հայեսցիս, գթած,
Քան ի պատարագն բոլորապտուղ,
Մատուցեալ ծխոյն բարդութեան:
Ընկալ զսակաւամասնեայ յաւդուածս բանից`
Քեզ ի հաճութիւն եւ մի ի բարկութիւն:
Ելցէ ի խորոց աստի զգայութեանց խորհրդակիր սենեկիս`
Վաղվաղակի ժամանել առ քեզ`
Կամաւորական նուէր բանական զոհիս,
Ողջակիզեալ զաւրութեամբ ճարպոյ,
Որ յիսն է պարարտութիւն:
Եւ ի դնելս իմ ընդ քեզ դատ` խառնեալ աղերսիւ, հզաւր,
Մի իբրեւ զհամբարձումն ձեռաց ամբարշտեալն Յակոբու,-
Ըստ բողոքելոյն Եսայեայ,-
Եւ զանիրաւութիւնն Բաբելոնի
Տաղտկալի քեզ երեւեսցի,
Զոր առակ եւթանասներորդի երկրորդի սաղմոսին ազդէ,
Այլ իբր զբուրեալ խունկն հաճոյական` ի խորանին Սելովայ,
Զոր Դաւիթն կանգնեալ նորոգեաց
Տապանակին հանգստեան, ի գերութենէն դարձելոյ,
Որ ի վերստին գիւտ կորուսեալս հոգւոյ առակի,
Ընդունելի կամաց քոց լիցի:
Բ
Բայց քանզի ձայնդ ահաւոր դատաստանիդ հատուցման,
Ուժգինս հնչեցեալ ի ձորն վրէժխնդրութեան,
Կրկինս ինձ երկնէ մարտից յարուցմունս`
Այժմէն գուշակեալ շարժմունս յուզմանց ներհակականաց,
Որ յիմումս անձին ցուցանի,
Խռովութիւնս ամբոխից`
Հարեալք ընդ միմեանս զէն առ սուսեր,
Խորհրդոցն հոյլք չարեացն ընդ բարիսն,
Եւ գերեալ զիս ի մահ, ըստ հին դիպուածոյն,
Որ նախ քան զշնորհին ժամանելն առ իս,
Զոր ընտրեալն առաքելականացն դասուց Պաւղոս,
Աւրինակ առեալ զՄովսէս,
ԶՔրիստոսի փրկութիւնն յաղթող ցուցանէ:
Վասն զի թէ` Մերձ է աւր Տեառն, որպէս Գիր ասէ,
Ի հովիտն անձուկ ասպարիսին Յովսափաթու
Եւ հեղեղատին Կեդրոնի`
Փոքր հանդիսարանացն իրաւանց ժամադրութեանց,
Որ կենցաղականաւ այսր յաւիտենիւ
Զհանդերձելոցն ինձ կերպաւորեն,
Ապա եւս յաւէտ մերձեցաւ ի վերայ իմ
Արքայութիւնն Աստուծոյ մարմին եղելոյ`
Մեծապէս գտեալ զիս առիթ վնասուց բազմաց տոկոսեաց`
Զանազան մասանց յանդիմանողաց ճշմարտապատմից,
Քան զձեռին նորին վերակացումն անդ ուրեմն երբեմն
Ի հարուածսն եդոմայեցւոց եւ փղշտացւոց
Եւ այլոց բարբարոս ազգաց:
Քանզի այն ընտրութիւն ամաւք չափեցաւ,
Իսկ պատուհաս իմումս պարտուց
Առանց աւարտման ունի զսահման:
Ահ, գուբ եւ որոգայթ անճողոպրելի,
Ըստ մարգարէին եւ առակողին,
Տագնապաւ մեծաւ առ դուրս ինձ հասեալ,
Զամաւթն մշտնջենաւոր աստէն գծագրեն:
Զոր միայն քո է հրաշագործել
Պտուղս դեղոց ի հնարս կենաց`
Ամենավարան տարակուսանաց հոգւոց վտանգից, քաւիչ ամենայնի,
Գովեալ ի փառս անճառս անսահմանելի բարձրութեան
Յաւիտեանս յաւիտենից:
Ամէն:

Գրաբար դաս 1

Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք:

Ինչպե՞ս ես հասկանում այս նախադասությունը

Իմ կարծիքով բոլոր չարիքները բխում են ուսման պակասից։ Մտավոր լույսը, իմաստությունը,  անհրաժեշտ է յուրաքանչյուր մարդուն։ Եթե մարդը խավարամիտ է, նրա հոգին էլ թուլանում է, զրկվում առաքինությունից, սաստիկ երկյուղի մեջ է ընկնում, վախենում ամեն ինչից, հատկապես մահից ։