Category Archives: Մասնագիտական խոսքի զարգացում

Անլուրջ մանկավարժություն։Յանուշ Կորչակ

Դու, իհարկե, ո´չ չարամիտ ես, ո´չ էլ աղմկարար: Դու բռնկուն ես և պոռթկուն: Օ՜, խոստովանում եմ` ես էլ, ես նույնպես այդպիսին եմ:Հիշում եմ, երբ քո տարիքին էի, անվերադարձ ծանոթացա դասընկերոջս հետ, իսկ հետո տեսա, որ գործերս վատ են. անպիտան, ստախոս, ծույլ մեկն է: Ուզում եմ բաժանվել նրանից, իսկ նա կպել է, ինչպես կոկոծ: Ի՞նչ անել: Ես նրան ասում եմ. «Այսպես, այսպես, դու այսպիսին ես, անջատվիր ինձանից»: Իսկ նա ծիծաղում է և չի նեղանում: Իմ ասածը միայն կատակի է վերածում. մեկ ոտ է պահում, մեկ գլխարկս է գլխիցս հանում, մեկ էլ` հրում: Ես կարող եմ նրա հետ այլ կերպ վարվել, այնինչ նա ձյունը լցնում է օձիքիցս ներս: Աչքերիս առաջ սևացավ: Ինչ լինում է, թող լինի: Դուրս կվռնդեն դպրոցից, թող վռնդեն, Սիբիր կաքսորեն, թող աքսորեն, կախաղան, թեկուզ կախաղան: Եվ նա էր հիմարացել, և ուսուցիչը: Իսկ ես մռութին էի հասցնում, մեջքին, վզին… Ո՞վ է մեղավոր: Հիմա ես կարցերում եմ, վարքս երկուս է, իսկ տանը… Դե ծնողներիս կանչեցին:Այդպես էլ մինչև հիմա թպրտում եմ: Իսկ ինչու՞: Բռնկուն եմ: Ոչ կին ունեմ, ոչ թոռ: Իմ ազգականներից մեկը հասարակության մեջ դիրք ունի, մյուսը թոշակ է ստանում և տնամերձ հողամասով տուն ունի: Ով մահացել է, գոնե այրի ունի, ծաղիկներ են բերում գերեզմանին, իսկ ես մենակ եմ, բոլորովին մենակ թպրտում եմ իմ այս արատով: Ես ինձ համար պատիժ մտածեցի` ապաշխարանքը: Հենց աղմուկ եմ բարձրացնում, տրամվայի պտտվող երթուղով երեք անգամ պետք է կտրեմ անցնեմ ամբողջ Վարշավան: Կամ կես օր ինձ ծխել չի կարելի:Բայց պոռթկման ժամանակ կարելի է նաև խելացի բաներ անել, այդ դեպքում դա նույնիսկ դրական հատկանիշ է: Օրինակ` պոռթկումի պահին սեղմում ես ատամներդ ու …, կառչում ես գիտությունից: Բայց պետք է հետևես քեզ, որովհետև կռիվներին, սկանդալներինՙ մեկը կրակում է, մյուսը` խմում, բարկանում ես, գալիս է պահը, և թեկուզ հանցագործ չես, բայց անվերադարձ և անզգուշաբար ընկնում ես փորձանքի մեջ: Այո´, այո´… Ինչ-որ մեկի քարտը չի բացվում, նա սրտանց շպրտում է քարտերը և այլևս չի խաղում, իսկ մի ուրիշը ընկնում է ծուղակը և կրկնապատկում է խաղագումարը: Այո´, եղբա´յր, պետք է հետևես ինքդ քեզ:Մի անգամ ինձ մոտ մի մայր եկավ. նա երեք տղա ուներ: Երեխաները մաքուր էին, ինչպես բյուրեղի կաթիլներ. մեկը մեկից կրակի կտոր: Եվ ի՞նչ:Այտուցներ, մազափնջեր, հարված կերած աչքեր, կապտուկներ, աթոռներ, թանաք, իսկ հարևանները բողոքում էին: Նրանց մայրը մատներն է կոտրատում և ասում, «Օգնի~ր, հոգեբա´ն»: Շարք կանգնեցրի նրանց և հետևում եմ: Իսկ նրանք. «Այդ նա էր սկսել, իսկ ես ի’նչ, պետք է լռեի՞: Նա առաջինն էր»: Հարցնում եմ, թե շաբաթվա ընթացքում քանի անգամ են կռվել: Չգիտեն, չէին հաշվել: Այդպես ճիշտ չէ, պետք է հաշվել միավորները:Ամենափոքր վեճը մեկ միավոր է, միջինը` երկու, ուժեղ կռիվը` երեք: Որքա՞ն է ձեզ անհրաժեշտ կիրակիից մինչև մյուս կիրակի: Գրել և հաշվել: Եթե հավաքեք տասը միավոր, նշանակում է միջին հաշվով հինգ կռիվ է եղել: Եվ ի՞նչ: Ցանկացար կռվել, բայց միանգամից մտածում ես` ո´չ, մեղք են, շաբաթը դեռ նոր է սկսվել, խնայեմ, թողնեմ կռիվները սև օրվան: Եվ ինքդ քեզ ասում ես. «Այսօր չէ: Վաղը ես նրան կմորթեմ»:Սարսափելիորեն ուզում ես մեկին «մորթել», բայց հետաձգում ես, որովհետև գտնում ես, որ չես ուզում հաշիվը խախտել: Դու դեռ չես կռվել այս շաբաթ. չես ցանկանում զրկվել հիպոտեքից: Ահա արդեն չորեքշաբթի է, իսկ դու հինգ կռվի իրավունք ունես: Նորից. նա առաջինը սկսեց, խանգարեց, վիրավորեց, եթե ես չսկսեի, ինքն էր սկսելու, իսկ ինչո՞ւ լռել: Բայց քեզուքեզ մտածում ես. չէ՞ որ տոն օրերին ավելի հեշտ է, զբաղված են այսպես, թե այնպես, բայց, ոչինչ, բոլոր միավորները կթողնենք կիրակի օրվան: Կամ արդեն հետաձգել ես, և հանկարծ ընդհատում ես կռիվը, որ այն համարվի միջին, այլ ոչ թե խիստ: Կամ էլ հարմար է կիրակին, իսկ դու մտածում ես. «Հետո ինչ՞, ինչո՞ւ»: Հանգստանում ես, հավաքվում, կոփում ես բնավորությունդ: Եվ այդ չօգտագործված կռիվները հետձգում ես, ինչպես օրինակ, խնայողական դրամարկղում կուտակում ես անում լավ օրերի համար, իսկ ինքդ մտածում ես. «Ավելի լավ է մի անգամ կռվել այնպես, ինչպես պահանջվում է, քան երեք անգամ` մի կերպ»: Զնգզնգացնում ես այդ խնայած կռիվներդ, ինչպես գիտակցության ու ինքնատիրապետման ոսկե մանրադրամները: Ու˜խ, բերանիդ ջրերը գնում են, որքան ես դու ուզում կռվել (դու բռնկուն ես): Բայց, ո´չ, ի՞նչ իմաստ ունի: Մի օգուտ կա, որ նա կստանա, նա էլ: Բայց դու էլ կստանաս:Երկրորդ միջոցը (իսկ առաջինը` հաշվելն էր) հայելին է:Բանալիի օգնությամբ փակվում ես սենյակում և հայելու առաջ բեմականացնում ես երևակայության թատրոն: Ստեղծում ես վիրավորված, չար դեմք և՝ «փախի´ր, քանի չես բռնվել»: Եվ հայելու առաջ հաճույքի համար «կռիվ ես սարքում»: Եվ նայում ես: Նայում ես և օդը բռունցքներով ու ձեռքերով հարվածում: Քամի ես անում, թե չես անում, հիմար ես, թե հիմար չես: Հարվածներ, ֆինտեր, թեքումներ: Աչքերը` ինչպես ակնախոռոչներ, քիթը քրտնած, ատամները, հարվածները, ցատկերը` ինչպես էշ, էլ ուժ չկա, բայց ուզում ես, թե չէ, արդեն հանձն ես առել: Իսկ կռվից հետո ի՞նչ: Նայի´ր հայելու մեջ, դե´: Զարմացած դեմք, մի քիչ ավելի հիմար, ինչպես պարտվողինը: Ուղղվում ես, ձգվում, կոճկվում, նայում ես հետ, անճոռնի, ծիծաղելի, փքված, ցնցված: Ասացվածքն իզուր չի ասում. «Չարությունը գեղեցկության թշնամին է»:Համեմատական դիտարկում՝ շներ և աքլորներ: Դու կռվից հետո գլուխդ ես կախում, իսկ նա՝ պոչը, դու կոճակներդ ես կորցրել կամ պատռվածքներ կան թևերիդ, դու քեզ ես թափ տալիս, խեղճ ու նիհարած, աքաղաղն էլ իրեն:Առաջին միջոցը միավորները հաշվելն է, երկրորդը` հայելին, երրորդը`սուբլիմացիան: Քեզ չի սազում կռվել այնպես, ինչպես աղջկան է վայել: Բայց դու կարող ես կռվել որպես տղա: Նրանք խոսում են արագ, նույնպես կարմրում են, նույնպես քթերը փայլում են, աչքերը՝ նույնպես, ինչպես ակնախոռոչներ, և այլն, և այլն, իսկ վերջում. «Չեմ կռվի քեզ հետ, ոչ մի դեպքում քեզ չեմ պատասխանի»: Իսկ տղան կռվում է այլ կերպ: Այդ ուրիշը սկսում է, «Վախեցա՞ր, դե´ փորձի´ր, վախենո՞ւմ ես»: Իսկ դու հագնում ես հեգնանքի դիմակը և ատամների արանքից նետում. «Վախենում եմ, այո´, որ հետո գլխիդ հարկ կլինի ոսկե թագ դնել»:Եվ հետո, եթե նա հարցնում է (նենգորեն տրված հարց), եթե հարցնում է. «Ուզո՞ւմ ես հոգսի տակ ընկնել»,- մի´ ասա. «Ուզում եմ»: Կամ նա կասի. «Է´յ, հոգսի տակ կընկնես», իսկ դու՝ հապա փորձի´ր: Նա հետո կասի, որ դու ինքդ խնդրեցիր, դե ինքն էլ փորձեց:Ասում են` զայրույթի պահին պետք է լեզուն կծել: Այնքան էլ պրակտիկ միջոց չէ: Դու ուզում ես նրան փշրել, վերացնել երկրի երեսից, այնինչ դրա փոխարեն, ինչպես հիմար, սեփական լեզո՞ւդ պիտի ծամես:Բայց մի ուրիշ միջոց էլ կա. մինչև նրան առաջին անգամ մորթելը, ասա այսպիսի մի լատինական ասացվածք՝ concordia parvae res crescunt, discordia maximae dilabuntur: Կարելի է նաև մեր լեզվով ասել. «Համաձայնությունը կառուցում է, անհամաձայնությունը՝ ավիրում»: (Երեխաներն ասում են, որ լատիներենով այս առածը ավելի լավ է գործում): Ճիշտ է, բողոքում են, որ չափից ավելի երկար է, և կարելի է չհասցնել: Բայց կարելի է ուղղակի օրը երեք անգամ ուտելուց հետո կրկնել այն՝ որպես քաղցրավենիք: Փակել աչքերը և դանդաղ կամ արագ ասել՝ concordia res parvae crescunt:Հինգերորդ միջոցը ամենակարևորն է. ուժեղ կամք: Քաշել ես սանձը, ինքը քեզ տանում է, իսկ դու չես ուզում՝ անկոտրում կամք ես դրսևորում, ինչպես սպարտացի: Ոչ աքաղաղ ես, ոչ էլ շնիկ, այլ մրրիկ: Բայց միանգամից մի´ հարձակվիր, թե չէ կբորբոքվես ու` պարտություն: Ո´չ, դու ձգտում ես նպատակիդ, հաշվում ես կռիվներդ, քայլ առ քայլ գնում ես դեպի շտկում՝ դեպի հաղթանակ:Հետո ի՞նչ: Մարդն առանց կամքի պիժոն է, փոքրիկ բմբուլ, խամաճիկ (կցատկոտի, եթե քաշես պարանից): Մարդն առանց կամքի եղեգ է, փոշեհատիկ, կոշիկ, գլխարկ, լալկան, փչած պղպղջակ: Առանց ուժեղ կամքի նա ի՞նչ է: Բարակ տաշեղ, թել, օղացանց, կծու պաստեղ, թխվածք: Ֆուո՜ւ: Առանց կամքի գլխանոց է, կտոր, շուլալ, չամչահատիկ, երկուս, շողք, պիծակ:Մարդն առանց ուժեղ կամքի ամենա-ամենա վեցնոցն է, մնացուկ, փոշեհատիկ, մարինացված սունկ, անտառային թռչուն, մռութը շիմշատի մեջ խրած խոճկոր, մարդն առանց կամքի փոշու շոր է, այտուց է, մետաքսե գուլպայի հանգույց, հորթի մսի սառեցրած դոնդող:Ես գիտեմ՝դու դյուրաբորբոք ես: Ես ոչ մի խրատ էլ չեմ տալիս, չեմ սիրում մտնել ուրիշի հոգին: Դրանք ձեր ներքին խճճված գործերն են: Ես գիտեմ. կարճ ընդհատումները, դինամիտը, հանգեցնում են կռվի պայթյունի: Դուք ձեր գործերը բոլորից լավ գիտեք: Հաճախ, համենայն դեպս, հնարավոր չի լինում խուսափել կռիվներից: Բայց որ օրվա մեջ երեք անգամ բախվե՞ք, երեք որո՞տ, երեք դինամի՞տ: Դա արդեն չափից շատ է:Ես գիտեմ` մեծերի համար ավելի հեշտ է: Նրանք ունեն դատարաններ` քաղաքացիական, շրջանային, պատվի, առևտրային, ծովային, զինվորական, կարգապահական և նույնիսկ շատ հազվադեպ՝ մենամարտերի:Դրա համար էլ ես չեմ արգելում պատանիներին, եթե ուժերը հավասար են կամ, եթե ավելի ուժեղը չափավորում է իր հարվածը, իսկ ավելի թույլը չի իրագործում արգելված բռնելաձևեր: Եվ չի կարելի հրահրել. «Մի´ հանձնվիր, վախկո´տ, խփի´ր դրան, բռնի´ր դրան, ինչպես շանը»: Չի կարելի ուրախանալ և ծաղրել:Երեխաները բացականչում են. «Տեսե˜ք, նրանք քաշքշում են իրար»: Ես միանգամից գալիս եմ և նայում, բայց չեմ խառնվում: Ինչու՞: Եթե մեկի ձեռքից բռնեմ, մյուսը կօգտվի դրանից և ոտքերով կհարվածի նրան, այդ դեպքում առաջինը ավելի շատ կբորբոքվի: Իսկ հետո ինչ՞: Ես նրանց «ոչ մասնագիտորեն» կբաժանեմ, իսկ նրանք հետո կվերջացնեն կռիվը մեկ այլ վայրում: Կամ էլ կվախենան, որ ես կընդհատեմ, և չեն հասցնի ավարտել, բայց շտապելու ընթացքում «գործը» կփչացնեն: Եվ իդեալական բյուրեղացված կռվի փոխարեն մենք կստանանք դեֆորմացված, աղավաղված, հակաբնական կտորտանք, հատված, կրծուկ:Կռվում նորեկի համար ամենավախենալին է. չգիտի, չի կանխատեսում, չի կարողանում, միանգամից բռունցքով հարված է ստանում քթին: Լինում են շատ արնահոսող քթեր, փորձառու կռվարարը գիտի այդ մասին և զգուշության համար այդպիսի հարվածներից խուսափում է, իսկ նորեկը թակարդն է ընկնում: Մեծերը միանգամից ասում են. «Արյո~ւն, ավազա´կ »: Իսկ նա իրականում ավազակ չէ, ամբողջ խնդիրն ուղղակի վերոնշյալ քթերի հատկությունների մեջ է:Ես գիտեմ` չի կարելի բռնել կոկորդից, հարվածել փորին, պտտել գլուխը, կոտրել մատները (կռվի երկրորդ փուլում ): Չի կարելի պատառոտել շորերը: Շորերը, աթոռները, սարքավորումները ընդամենը չեզոք դիտորդներ են: Բայց ճիշտ կռիվը` սկզբունքների պահպանմամբ, տեխնիկական, խորացված, կռիվը որպես այդպիսին, արժանի է հարգանքի, ուսումնասիրման և հետաքրքրության: Եվ հենց դրա համար էլ հարգանքից ելնելով` ոչ այդքան հաճախ, պետք չէ սովորական երևույթ դարձնել և գռեհկացնել: Երբեմն, բացառիկ դեպքերում, երբ հնարավոր չէ փախչել, ինչ-որ մի դատարկ բանի պատճառով:Հենց դրա համար էլ ես մտածել եմ հինգ եղանակ: Եվ հենց ուժեղ կամքի դեպքում էլ արգելակում ես: Այո´, կամքը առյուծի ճանկ է, արծվի փետուր, բազեի թև, բայց բռունցք չէ կամքը:ՈւշադրությունԵս կռվի կողմնակից չեմ: Բայց որպես դաստիարակ` պարտավոր եմ դրանք իմանալ: Գիտեմ: Չեմ դատապարտում: Հաշտվել եմ դրանց հետ: Ես կարող եմ այս թեմայի շուրջ ամբողջ մի ժամ, երկու ժամ խոսել: Սա արդիական թեմա է: Իսկ ի՞նչ, միայն արգելե՞լ և ուրիշ ոչի՞նչ

Մանկավարժական ինվարիանտներ։Սելեստեն Ֆրենե

Մանկավարժական ինվարիանտներ։

Սելեստեն Ֆրենե

Ինվարիանտ 1. Երեխայի բնույթը ճիշտ այնպիսին է, ինչպիսին մեծինն է: Քանի որ երեխան սովորում է այն ինչ տեսնում է իր ծնողներից։

Ինվարիանտ 2. Մարդու բարձր հասակն ամենևին շրջապատի նկատմամբ նրա առավելության մասին չի վկայում: Հասակից, արտաքինց, սոցիալական վիճակից չէ կախված մարդու առավելությունները ։ Առավելություն է օրինակ հարգանքը դիմացինի հանդեպ։

Ինվարիանտ 3. Դպրոցում երեխայի վարքը նրա հոգեկան խառնվածքից և առողջական վիճակից է կախված: Որոշ դեպքերում նաև ուսուցչի վերաբերմունքից։

Ինվարիանտ 4. Ոչ ոք (այդ թվում՝ և երեխան, ինչպես և մեծահասակը) չի սիրում, որ իրեն հրամայում են: Հրամայելու փոխարեն պետք է այնպիսի վերաբերմունք ցույց տանք որպեսզի երեխան ինքը ցանկանա օգնել կամ լսել

Ինվարիանտ 5. Ոչ ոք չի սիրում ըստ հրամանի շարք կանգնել, որովհետև դա նշանակում է կրավորաբար ուրիշի հրամանին ենթարկվել:

Ինվարիանտ 6. Մահակի սպառնալիքով աշխատել մարդը չի սիրում, անգամ եթե աշխատանքն ինքնին տհաճ չէ. հենց հարկադրելն է դիմադրություն առաջացնում: Այո, ես ինքս չեմ սիրում հարկադրված ինչ որ բան անել, բայց կան պարտակնություններ որոնք չեմ կարող չանել։ Ճիշտ է անում եմ, բայց արդյունքը այնպես չի ստացվում, ինպես կստացվեր այն դեպքում երբ ցանկանաի

Ինվարիանտ 7. Յուրաքանչյուր մարդ գերադասում է ինքն ընտրել իր աշխատանքը, նույնիսկ եթե այդ ընտրությունն իրեն ձեռնտու չէ: Եթե անգամ ձեռնտու չի լինում մարդ դրանից դրական էներգիա է ստանում, որը ավելի կարևոր է։

Ինվարիանտ 8. Ոչ ոք չի սիրում աշխատանք անելու աննպատակ գործառույթ իրականացնել, այսինքն՝ անել գործողություններ և ենթարկել մտահղացումների, որոնք իրեն օտար են ու անհասանելի:

Ինվարիանտ 9. Անհրաժեշտ է ձգտել նրան, որ աշխատանքը մոտիվացված դառնա: Առանց մոտիվացիայի մարդ չի կարողանա առաջ գնալ

Ինվարիանտ 10. Անհրաժեշտ է վերջ դնել սխոլաստիկային:

Ինվարիանտ 10 ա. Յուրաքանչյուր մարդ ձգտում է հաջողության: Անհաջողությունն արգելակում է աշխատանքը և զրկում ոգևորությունից: Բայց առանց անհաջողությունների հետագայում հաջողությունը այդքան գնահատված չի լինում, որքան անհաջողություններից հետո

Ինվարիանտ 10 բ. Ոչ թե խաղը այլ աշխատանքն է երեխայի բնական զբաղմունքը: Աշխատանքը իր անձի վրա խաղի միջոցով

Ինվարիանտ 11. Ո՛չ հսկումն է գիտելիքների յուրացման առավել արդյունավետ ճանապարհ, ո՛չ բացատրությունը և ո՛չ ցուցադրությունը, որ ավանդական դպրոցի հիմնական գործելաձևերն են կազմում, այլ փորձարարական որոնումը՝ իմացության համակողմանի և բնական մեթոդը:

Ինվարիանտ 12. Հիշողությունը, որին դպրոցն այնքան մեծ կարևորություն է տալիս, մեծ արժեք ունի այն դեպքում, եթե միացած է փորձարարական որոնման գործընթացին:

Ինվարիանտ 13. Գիտելիքները ձեռք են բերվում փորձի ճանապարհով, այլ ոչ թե, ինչպես հաճախ մտածում են, օրենքների և կանոնների ուսումնասիրությամբ: Փորձի ճանապարհով ձեռք բերված գիտելիքները ավելի ընկալելի են և շատ երկար ժամանակով են տպավորվում երեխայի մտքում։

Ինվարիանտ 14. Հակառակ սխոլաստիկայի դրույթներին՝ մտածողությունը մտածելու՝ ոչ թե կարծես մեկուսի և փակ շրջանում անջատ գործող, այլ մարդու մյուս հատկությունների հետ սերտ համագործակցող կարողությունն է:

Ինվարիանտ 15. Ավանդական դպրոցը զարգացնում է իրական կյանքի պահանջներից հեռու, վերացական մտածողության ունակություններ:

Ինվարիանտ 16. Երեխան չի սիրում ex cathedra3 բացատրություններ լսել:

Ինվարիանտ 17. Երեխան այն աշխատանքից չի հոգնում, որն իր գործառնական (ֆունկցիոնալ) կենսական պահանջմունքներին է համապատասխանում:

Ինվարիանտ 18. Ոչ ոք՝ ո՛չ երեխան, ո՛չ մեծերը չեն սիրում հսկողություն և պատիժ, որը հաճախ ընկալվում է որպես արժանապատվության ոտնահարում, մանավանդ եթե արվում է հրապարակավ: Պետք է ստեղծել հաշտ մթնոլորտ, որպեսզի երեխան վստահի ծնողին և ծնողը հսկելու կարիք չունենա, իսկ պատժելու փոխարեն կարող են նստել և քննարկել թե ինչու այս ինչ բանը պետք է չաներ։

Ինվարիանտ 19. Առաջադիմության գնահատանիշ դնելը և աշակերտներին որակավորելը սկզբունքորեն սխալ են: Ես կցանկանաի որ գնահատականների փոխարեն դնեին օրինակ +, – ։ Դասարաններում երեխաների քանակը չգերազնացեր 15ը, որպեսզի ուսուցիչները հավասարաչափ զբաղվեին աշակերտների հետ, ինչպես նաև ծանոթի երեխաներին չառանձնացնեին մնացածից, բոլորին վերաբերվեին նույն կերպ

Ինվարիանտ 20. Անհրաժեշտ է հնարավորինս քիչ խոսել:

Ինվարիանտ 21. Երեխան չի սիրում աշխատանք «հոտում», որտեղ յուրաքանչյուր անհատ պիտի ենթարկվի «հովվին»: Նա սիրում է անհատական աշխատանքը կամ էլ աշխատանք կոլեկտիվում, որտեղ իշխում է համագործակցության ոգին: Ինձ թվում է դա բոլորն են սիրում

Ինվարիանտ 22. Դասարանում անհրաժեշտ է պահպանել կարգապահություն, կարգ ու կանոն:

Ինվարիանտ 23. Պատիժը միշտ սխալ է: Այն ստորացուցիչ է բոլորի համար և երբեք չի հասնում ցանկալի նպատակին: Դա ամենածայրահեղ միջոցն է: Պատժվելով երեխան վատ է տրամադրում պատժողի հանդեպ և չի ցանկանում ընդունել իր սխալները։

Ինվարիանտ 24. Դպրոցի նոր կյանքը կառուցվում է համերաշխության սկզբունքով, այսինքն՝ աշակերտներին ուսուցիչների հետ հավասարապես դպրոցի կյանքի և գործունեության ղեկավարման իրավունք է տրվում:

Ինվարիանտ 25. Դասարանի գերխտությունը միշտ էլ մանկավարժական վրիպում է:

Ինվարիանտ 26. Խոշոր դպրոցական համալիրների (կոմբինատների) ժամանակակից հայեցակարգը հանգեցնում է ինչպես ուսուցիչների, այնպես էլ աշակերտների անանունությանը. այդ հայեցակարգը սխալական է և խոչընդոտ մեր նպատակների իրականացման ճանապարհին:

Ինվարիանտ 27. Ապագայում հասարակության ժողովրդավարացումը նախապատրաստվում է դպրոցի ժողովրդավարացմամբ. Ավտորիտար դպրոցը չի կարող ժողովրդավարական հասարակության ապագա քաղաքացիներ ձևավորել:

Ինվարիանտ 28. Դաստիարակության հիմքում անհատի արժանապատվությունն է: Ուսոցչի և աշակերտի փոխադարձ հարգանքը դպրոցի նորացման գլխավոր պայմաններից մեկն է: Հարգանքը փոխադարձ է լինում, բայց շատ ուսուցիչներ պահանջում են հարգանք, առանց դիմացինին հարգելու։ (Քոլեջի ուսուցիչներին չի վերաբերում)

Ինվարիանտ 29. Սոցիալական և քաղաքական ռեակցիաների բաղկացուցիչ մաս կազմող մանկավարժական ռեակցիան հակադրվում է առաջադիմական բարեփոխումներին:

Ինվարիանտ 30. Վերջին ինվարիանտը, որը հաստատում է մեր փնտրտուքների անհրաժեշտությունը և արդարացնում մեր գործունեությունը, լավատեսական հավատն է կյանքի հանդեպ:

Առանձնացրել է հետևյալ մանկավարժական ուղղվածությունները.

երեխայի անձի առավելագույն զարգացում խելամտորեն կազմակերպված հասարակության մեջ, որը պետք է ծառայի նրան, և որին ինքը ծառայում է,

վաղվա դպրոցը պետք է կենտրոնացած լինի երեխայի վրա՝ որպես հասարակության անդամի,

երեխան ինքն է կառուցում իր անձը, իսկ մենք օգնում ենք նրան,

պետք է ստեղծել հնարավորություններ ցանկացած ոլորտում յուրաքանչյուրի ազատ արտահայտման համար,

աշխատանքը կդառնա հիմնարար սկզբունքը, շարժիչ ուժը և ժողովրդական դպրոցի փիլիսոփայությունը,

պայծառ գլուխը և հմուտ ձեռքերը ավելի լավ է, քան ավելորդ գիտելիքներով ծանրաբեռնված միտքը,

ողջամիտ կարգապահությունը կազմակերպված աշխատանքի արդյունք է,

ժողովրդական դպրոցը չի կարող գոյություն ունենալ առանց ժողովրդավարական հասարակության։

Դաստիարակության մեջ գլխավոր էր համարում.

Երեխայի առողջությունը, իր ստեղծագործական կարողությունների զարգացումը, ձգտում դեպի գիտելիքները,

Բարենպաստ միջավայրի ստեղծումը,Սարքավորումներ և տեխնիկական միջոցներ (Ս. Ֆրենեն առաջարկել է պարզագույն ուսուցողական մեքենաների օրիգինալ կառուցվածք)։

Փոքրիկին զբաղեցնելու 30 հնարներ ըստ Մոնթեսորի

Կարդացեք բոլոր խաղերը։

2․ Գրեք՝ ի՞նչ հմտություններ են զարգացնում այդ խաղերը։ (զարգացնում են զգայարանները, մոտորիկան, ուշադրությունը)

3․ Ձեր իմացած խաղերից առանձնացրեք կամ ինքներդ մտածեք զարգացնող խաղեր և գրի առեք։

4. Ընտրեք խաղերից մեկը կամ երկուսը, դրանք փորձարկեք խմբերում։ Տեսագրեք, գրեք ձեր դիտարկումները։

Իտալացի հոգեբան եւ մանկավարժ Մարիա Մոնտեսորին երեքից հինգ տարեկան երեխաների դաստիարակման եւ զարգացման համար աջառարկում է խաղեր, որոնք չեն պահանջում հատուկ խաղալիքներ կամ առարկաներ: Այդպիսի խաղերում օգտագործվում են հիմնականում կենցաղային իրեր, այնպիսիք, որ կարելի է գտնել ցանկացած տանը եւ որոնց երեխաները բախվում են ողջ օրը: Կարեւորը լինել մշտապես երեխայի կողքին, ուղղորդել նրան եւ սովորեցնել:

Պետք է վերցնել տարբեր չափերի շշեր, բացել կափարիչները, խառնել եւ առաջարկել երեխային փորձել ետ փակել այդ շշերը:

Վերցնել սպունգ եւ օճառ ու առանց շտապելու երեխային ցույց տալ, թե ինչպես է պետք լվանալ ամանները: Իսկ հետո առաջարկել նրան անել նույնը:

Թափել մանրաձավարը, վերցնել ավելն միասին մաքրել:Նույն սկզբունքով թափել ջուրը եւ սրբել:

Վերցնել կոճակներ, ժապավեններ, ամրակներ: Պատրաստել օրինակ նապաստակ եւ գազար, ամրացնել նրանց իրար հետ ժապավենով կամ կոճակով եւ խաղալ՝ կերակրիր նապաստակին գազարով խաղը:

Վերցնել տարբեր կտորներ՝ մետաքս, բամբակ եւ բուրդ: Քննարկել, թե ինչպիսին են նրանք ձեռք տալիս: Առաջարկել գտնել նրանց համար զույգեր:

Մանր առարկաները՝ կոճակները, մոզաիկան, գնդակները, նետել ջրով լցված լայն բերանով շշի մեջ եւ դուրս հանել գդալով:

Վերցնել երեխային ծանոթ ութից տաս առարկայով լցված տոպրակ: Երեխան փակ աչքերով հանում է առարկաները եւ անվանում է դրանք: Հետագայում կարելի է դժվարացնել խնդիրը՝ տոպրակի մեջ դնելով միայն մեկ տառով սկսվող առարկաներ:

Հարկավոր են երկու ամաններ եւ սպունգ: Մի ամանի մեջ լցնում ենք ջուր եւ սպունգի օգնությամբ տեղափոխում ջուրը մյուս ամանի մեջ:

Տուփեր եւ ուլունքներ: Խառնել տարբեր ուլունքներ եւ առաջարկել դասավորել դրանք տարբեր տուփերի մեջ:

Ուլունքներ, խողովակի կտոր, ափսե: Խողովակից պահել թեքությամբ եւ ուլունքները գլորել նրանով ափսեի մեջ: Կարելի է մրցել, թե ում ուլունքն ավեի շուտ տեղ կհասնի:

Ճմրթել, կտրատել կամ ծալել թուղթը: Դա կզարգացնի երեխայի ձեռքերի ճկունությունը: Օրիգամիի պատրաստումը զարգացնում է նաեւ տարածական երեւակայությունը:

1,2,եւ 3կգ քաշով պարկեր թելի վրա: Երեխան դրանք պետք է քաշի իր հետեւից: Զարգացնում է ձեռքերի ուժն ու դիմացկունությունը:

Անցկացնել ժապավենի վրա ցանկացած առարկա, որ ծակ ունի:Փայտե մեխեր ուրագով: Դրանք կարելի է մեխել ծեփամածիկի կամ փափուկ կավի մեջ:

Շիշ, որի կափարիչի վրա անցքեր կան. Դրանց միջով կարելի է գցել ուլունքներ, կոճակներ, փոքրիկ առարկաներ:

Լոբով, ոլոռով լի պարկեր, կարելի է դատարկել, վերադասավորել, կամ պարկերի մեջ թաքցնել փոքրիկ խաղալիքներ եւ երեխայի հետ որոնել:

Տնտեսական ամրակներ եւ պենոպլաստ:Սառույցի աման եւ պինցետ, ուլունքներ կամ հատապտուղ: Մինչեւ մեկ տարեկան երեխաները թող հատապտուղները հանեն մատիկներով:

Նստացնել երեխային աթոռին եւ սեղանին ալյուր թափել, թող նկարի մատիկներով, փայտիկով եւ վրձինով:

Սկուտեղ, մանրաձավար եւ լոբի, մաղ: Երեխան կարող է որոնել լոբիները մանրաձավարի միջից: Նաեւ կարելի է ցույց տալ, թե ինչպես են մանրաձավարը մաղում:Փոքրիկ տուփ եւ բռնակներ: Եթե երեխան շատ փոքր է, ապա ամրացնել բռնակները տուփին եւ առաջարկել հանել դրանք: Իսկ ավելի մեծերին ցույց տալ ամրացնելու ձեւը եւ թող իրենք փորձեն:

Մագնիս եւ զանազան առարկաներ, մետաղական եւ առանց մետաղի:Ջրով աման, մի կաթիլ ջրային օճառ եւ վրձին: Թող երեխան վրձինով փրփուր ստանա:Երեք տարբեր չափերի կաթսաներ եւ կափարիչներ: Պետք է որոնի ճիշտ կափարիչը: Նաեւ Կարելի է կաթսաները մեկը մյուսի մեջ դնել:Եթե օգտագործում եք աման լվանալու մեքենա, թույլ տվեք երեխային հանել միջից գդալներն ու պատառաքաղները:

Բարձր պլաստմասե բաժակ կամ ջրով ծաղկաման, տարբեր մանր առարկաներ: Մինչ երեխան դրանք հերթով նետում է ջրի մեջ եւ հետեւում թե ինչպես են սուզվում, կարելի է բացատրել, թե որն է ծանր, որը թեթեւ:

Վերցնել հին թերթեր կամ ամսագրեր եւ երեխայի հետ մասնատել: Ընդ որում դա պետք է ճիշտ անել, երկու ձեռքերի մատներով բռնել թուղթը եւ քաշել տարբեր կողմեր: Հետո կարելի է ամբողջը հավաքել եւ օդ նետել, որից հետո միասին հավաքել:

Ծեփամածիկով պետք չէ շտապել անպայման ինչ-որ բան պատրաստել, կարելի է սկզբում պարզապես տրորել ու մարզել ձեռքի մկանները, հետո գլորել եւ վրան հավաքել տարբեր մանր առարկաներ:

Հանգույցներ անել, բացել եւ փակել ճարմանդները, կոճկել եւ բացել կոճակները շատ օգտակար զբաղմունք է երեխաների համար

Ապրել Երեխաների հետ: Ջոն Հոլթ

Կարդալ մանկավարժական հատվածը և քննարկել:
Գրել կարծիք ներկայացված տարբեր իրավիճակների մասին:

Երեխաները, նրանց բնույթն ու կարիքները

Երեխաներին սիրող շատ մարդիկ դեռևս այն հին մտայնությանն են, թե կրթելով նրանց՝ մենք պետք է նրանց մեջ մի կարևոր բան փոխենք: Ինձ համար այս գաղափարը սխալ ու վնասակար է: Պարզապես ճիշտ չէ, թե ցանկացած առաքինություն ճնշված չարիք է, կամ որ քաղաքակիրթ մարդիկ ոչ այլ ինչ են, քան ահաբեկված վայրենիներ: Ինչպես Աբրահամ Մասլոուն է ասում՝ սա բացատրում է մարդկային առաքինությունները՝ «բացառելով դրանք»: Նման բացատրությունները չեն արտացոլում ամենօրյա փորձը:

Մի հայտնի մանկական հոգեբույժ ասել է, որ մանուկը փսիխոպատ է:

Ես իմ լավ ծանոթ մի մայրիկի կողմից եմ, որը յոթ երեխա մեծացնելուց հետո ասել է. «Երեխաները լավ մարդ են»: Փոլ Գուդմանը մի անգամ գրել է «երեխաների վայրի ցեղի» մասին, տպավորիչ և ճշգրիտ մի արտահայտություն։ Երեխաները հաճախ թվում են տաղանդավոր բարբարոսներ, որոնք իսկապես կցանկանային քաղաքակիրթ դառնալ: Շատ ազատ դպրոցներ, և որոշ բարի ու լավ տրամադրված ծնողներ աշխատել են այն մտքով, որ երեխաների մեջ ինչ-որ վայրի ու թանկարժեք բան կա, որը որքան հնարավոր է՝ երկար պիտի պահպանվի աշխարհի հարձակումներից: Հենց որ մենք ազատվենք այս մտքից, կհասկանանք, որ երեխաների հետ մեր կյանքը հեշտանում է, և երեխաներն ավելի երջանիկ են դառնում: Սա գրելիս ես վերջերս շատ ժամանակ եմ անցկացնում փոքր երեխաների հետ, և իմ հիմնական տպավորությունն այն է, որ նրանք հիմնականում ցանկանում են մասնակցել, անել հենց այն, ինչ մենք ենք անում: Եթե միշտ չէ, որ կարողանում են անել դա, նրանից է, որ փորձի պակաս ունեն, և էմոցիաներն են խանգարում իրենց: 

Որքան էլ տարօրինակ է, երեխաներին ճնշելու և ռոմանտիկ ազատական տեսակետները նույն դրամի հակառակ կողմերն են: Համառ մարդիկ ասում են, որ երեխաներին աշխարհին հարմարեցնելու համար պիտի վատ բաները հանել նրանց միջից: Երեխաների ռոմանտիկ երկրպագուներն ասում են, որ նրանց աշխարհին հարմարեցնելու համար խաթարում ենք նրանց մեջ լավագույնը: Մի խումբն ասում է, որ երեխաները փոքր ու անկատար մեծահասակներ են, մյուսը՝ որ մեծահասակները մեծ ու թերի երեխաներ: Ոչ մեկն էլ ճիշտ չէ:

Իսկապես երեխաներին օգնելու ճանապարհներ կան, որ նրանք մեծանան՝ պահպանելով և զարգացնելով իրենց լավագույն հատկանիշները: Այս գլխի թեման է, թե ինչպես կարող ենք դա անել:

****

Մենք շատ բան կարող ենք սովորել Ջին Լիդլոֆի հեղինակած «Շարունակական կոնցեպտ» գրքից (Նյու Յորք, Կնոփֆ, 1975)՝ իմ երբևէ կարդացած գրքերից ամենակարևորը: Լիդլոֆը (մի շարք այլ հեղինակների հետ՝ Լեբոյեր, Մոնթագու, Բոուլբի և այլն) ասում է և ցույց է տալիս, որ երեխաներն ամենալավը մեծանում են առողջության, երջանկության, մտավորականության, անկախության, ինքնավստահության, քաջության և համագործակցության մթնոլորտում, երբ նրանք ծնվում ու դաստիարակվում են մարդկային կենսաբանական «շարունակական» փորձի մթնոլորտում, այսինքն «պարզունակ» մայրական խնամքի ու դաստիարակության պայմաններում, և հավանաբար միլիոնավոր տարիներով գոյատևում են:

Այն, ինչ երեխաները սիրում են, ինչի կարիքը զգում են, ինչից զարգանում են իրենց կյանքի առաջին ամիսներին մինչև չոչ անելու և հետազոտելու փուլին հասնելը, իրենց մայրերի հետ մշտական ֆիզիկական շփումն է (կամ նույնքան լավ ճանաչած ու վստահած մեկի): Երեխաները միշտ ունեցել են սա, համենայն դեպս մինչև վերջին հազարամյակը, և յուրաքանչյուր նորածին երեխա, որ ոչինչ չգիտե պատմությունից, բայց գիտե իր սեփական կենդանական բնույթը, ակնկալում է սա, ուզում է սա, զգում է սրա կարիքը, և ահավոր տառապում է, եթե չի ստանում: Այստեղ, արտակարգ արտահայտիչ և զգայուն զրույցներից մեկում, Ամազոնի ավազանի Յեքուանա հնդկացիների մեջ ապրող երեխայի նկարագրությունն է Լիդլոֆի կողմից, որն ապրել է այնտեղ որոշ ժամանակ․ «Ծնված օրվանից ի վեր անընդհատ նորածիններին տանում են ամենուր: Մինչև պորտալարն ընկնելն արդեն նորածնի կյանքը լի է գործողություններով: Ողջ ժամանակ նա քնած է, բայց նույնիսկ քնած ժամանակ սովորում է իր ցեղակից հարևանների ձայներին, նրանց գործունեությունների ձայներին, խայթոցներին, ռազմականչերին, որ սկսվում են առանց նախազգուշացման և դադարում առանց նախազգուշացման, իր մարմնի տարբեր մասերի վրա ճնշումներին, մինչ իր խնամակալը շարժում է նրան՝ իր աշխատանքին կամ իրեն հարմարեցնելով, և ցերեկվա ու գիշերվա հերթագայությանը, գործվածքի և ջերմաստիճանի փոփոխություններին իր մաշկի վրա, և ապահովության ճիշտ զգացումը կենդանի մարմնի կողքին լինելն է»:  Նման վերաբերմունքի արդյունքը, ինչպես շատ ժամանակակից մարդիկ կակնկալեին,  երկչոտ, փեշին կպած, քմահաճ ու կախյալ մանուկը չէ, այլ ճիշտ հակառակը: Լիդլոֆը գրում է. «Երբ փորձի բոլոր ապաստաններն ու խթանները նրա զինանոցում են ամբողջությամբ, մանուկը կարող է նայել դեպի իր մորից հետո եկող աշխարհին:

Մշտական շփման կարիքն արագ մարում է, երբ նրա փորձառության չափաբաժինը լցվում է, և երեխան՝ ճուտիկը կամ մանչուկը, իրեն տրված ուժի համալրում կպահանջի միայն վտանգի պահերին, որի ժամանակ իր ներկայիս ուժերը չեն բավարարում:

Այս պահերը դառնում են ավելի հազվադեպ և ինքնավստահությունն աճում է արագությամբ, խորությամբ և լայնությամբ, ինչը խիստ հսկայական կթվար բոլոր նրանց համար, ովքեր գիտեին միայն քաղաքակիրթ երեխաներին, որոնք ամբողջովին զրկված են գրկում մեծանալու փորձից»:

Ինչպես Լիդլոֆը ցույց է տալիս, այսպես դաստիարակվող երեխաները նկատում են, թե ինչ են անում իրենց շրջապատում գտնվող մարդիկ և ուզում են միանալ ու մասնակցել, հենց որ և որքանով իրենց ուժերը կներեն: Ոչ ոք ոչինչ չպետք է անի երեխաներին ներառելու կամ խմբի կյանքին մասնակցել ստիպելու համար: Նրանք շփվող են ծնվել, դա նրանց բնույթն է:

«Քաղաքակիրթ» մարդկանց հորինած ամենաուշագրավ կործանարար գաղափարներից մեկն այն է, որ երեխաները վատն են, և նրանց պետք է սպառնալ ու պատժել, որ անեն այն, ինչ շուրջբոլորն անում են: Շարունակական ոչ մի մշակույթ չի ենթադրում, որ երեխաները վատը լինեն, վատ վարք ունենան, անախորժություն ստեղծեն, մերժեն օգնել, փչացնեն ամեն բան և ցավ պատճառեն ուրիշներին, և երեխաների դաստիարակության տևական ավանդույթ ունեցող մշակույթներին մեզանում ընդունված այս ձևերը, ըստ էության, խորթ են:

Մի քանի տարի առաջ ամերիկյան մանկական փորձագետների մի խումբ մեկնեց Չինաստան՝ ուսումնասիրելու չինացի երեխաներին, երեխաների դաստիարակությունը և դպրոցները: Իրենց չինացի գործընկերներին նրանք հարցրին, թե ինչ են անում, երբ երեխաները զայրույթի պոռթկում են ունենում, կռվում են, ծաղրում, քմահաճություն անում, իրեր ջարքում, վիրավորում մարդկանց և այլն: Չինացիները շփոթված նայեցին նրանց:
Ամերիկացիները նույն հաջողությամբ կարող էին հարցնել.
-Ի՞նչ եք դուք անում, երբ ձեր երեխաները երեք հարյուր ֆուտ բարձրությամբ թռչում են օդում:
Չինացիները միայն շարունակ կրկնում էին.
— Երեխաները նման բան չեն անում:

Ամերիկացի այցելուները միանգամայն շփոթված հեռացան: Երբևէ նրանց մտքով չէր անցել ենթադրել, որ չինացի երեխաները մերոնց պես վատը չեն այն պարզ պատճառով, որ ոչ ոք նրանց մասին այդպես չի մտածում: Լինելով փոքր, հսկողությունից դուրս, ոչ փորձառու և ճկուն, նրանք ժամանակ առ ժամանակ կարող են մոռանալ լավ վարքի ուղին: Սակայն պետք է ուղղել նրանց՝ համբերատար հիշեցնելով, որ իրենք մոռացել են, որ այստեղ մենք նման բաներ չենք անում: Ոչ ոք չի մտածում, թե նրանց ուշքն ու միտքը սխալ բան անելն է, և որ միայն երկար ու դժվարին պայքարը նրանց հեռու կպահի այդ մտադրությունից և կստիպի ճիշտն անել: Կարճ ասած՝ արևմտյան հարուստ աշխարհի խնդիր երեխաները մեր մշակույթի արդյունքն են, ինչպես մեր մեքենաները: Ինչ որ մենք կոչում ենք հոգեբանություն, «մարդկային բնույթի» մասին մեր ենթադրյալ գիտելիքն է և որքանով միայն սոցիալապես թերի մարդկանց յուրահատուկ ձևերի ուսումնասիրություն է, այնքանով հեռու մարդկային երկարատև կենսաբանական փորձառության նորմերից, որոնք նրանց (մեր) քմահաճույքն անվանելը դժվար կլինի:

Լիդլոֆի կողմից մանկան ծնվելու և դրան հաջորդող օրերի ու ամիսների (թե ինչպես պիտի մանուկն անցնի դրանք) «ժամանակակից», «բժշկական», «գիտական» նկարագրությունները բավարար են լացելու կամ գիշերային մղձավանջների համար, կամ երկուսի համար էլ: Մի՞թե մենք այդքան վատն ենք:

Բայց ես կցանկանայի, որ տիկին Լիդլոֆը գրքի սկզբում ասեր այն, ինչ վերջապես ասում է ավարտին. վաղաժամ ծանր կորստի (մտերմության և շփման) առավել վնասակար հետևանքներից մի քանիսը կամ դրանց մեծ մասը կարող են հիմնականում շրջանցվել կամ բուժվել, եթե հետագայում կյանքում մարդն իր առաջարկած եղանակներով առատորեն ապահովված լինի այս անհրաժեշտություններով: Սա կարևոր է: Շատ զգայուն ու սիրառատ մայրիկներ ու հայրիկներ, որ ժամանակակից «քաղաքակիրթ» ճանապարհով են ծնել ու մեծացրել են երեխաներին, այս գիրքն ընթերցելով և անդրադառնալով նրան, թե ինչպես են իրենք առանց գիտակցելու դավաճանել իրենց երեխաներին, պիտի որ մեղքի և ցավի զգացում ունենան: Բավականաչափ բարի, քնքույշ, համբերտար և բարեկիրթ յուրաքանչյուր մեկը կարող է ունենալ այս վաղ կորստից:

Ինձ համար անհնար է ասել, թե որքան կարևոր է այս գիրքն ինձ համար: Անցյալ քսանհինգ տարիների ընթացքում ինձ համար պարզ է դարձել, որ աշխարհով մեկ սփռված գիտական ու արդյունաբերական քաղաքակրթությունը, իր ողջ հարստության ու հզորության հետ միասին, ամեն  օրվա հետ ավելի էր մոտենում իր ամբողջական քանդմանը:

Ի՞նչն է սխալ:

Ի՞նչ կարող ենք անել:

Շատ մարդիկ մատնանշել են որոշ օգտակար պատասխաններ:

Սակայն միայն անցյալ տարի կամ վերջին երկու տարիներին ինձ համար պարզ դարձավ, որ մեր խնդրի ամենախորը պատճառն այն է, թե ինչպես ենք վերաբերվում մեր երեխաներին, և ի վերջո բոլոր մանուկներին:

Ես միանգամայն համոզված եմ, որ սոցիալական և քաղաքական փոփոխությունների և ոչ մի ծրագիր, որը չի ներառում այն ձևերի փոփոխություններ, որոնցով մեծացնում և դաստիարակում ենք երեխաներին, և չի սկսվում դրանցից, հնարավորություն չունի բարելավելու հանգամանքները:

Հուսով եմ, որ շատ մարդիկ կկարդան «Շարունակական հայեցակարգ»-ը, որքան շատ, այնքան լավ, և ամենաշատը՝ փոքր երեխաների մայրիկներն ու հայրիկները, ապագա ծնողները, մարդիկ, որոնք երեխաներ չունեն, բայց կարծում են, որ մի օր կունենան, նորապսակները կամ ապագա նորապսակները, դեռահասները, դայակները, մանուկների ավագ եղբայրներն ու քույրերը, նաև բժիշկները, բուժքույրերը, հոգեբանները և այլն: Կարճ ասած՝ յուրաքանչյուր մեկը, որ որևէ կապ կարող է ունենալ մանուկների կամ մանկիկերի հետ:

Մարդկային ռասան, ի վերջո, փոխվում է ամեն նոր սերնդի հետ, և միայն առողջ ու երջանիկ երեխաների մեկ կամ երկու սերունդ կարող է բավարար լինել մեզ փոխելու համար:

Բարի ծնված

Իմ լավ հին ընկերոջ, տարրական դպրոցի ուսուցչի նամակից. «Ինձ դուր եկավ մանկապարտեզի ձեր խմբի հետ լինելը: Չեմ հիշում, թե երբ եմ այսքան ուժգին ընկերություն սկսել երեխայի հետ, այսքան արագ, ինչպես Մոլիի հետ: Մեր զրույցը շատ լուրջ էր, մի երկխոսություն, որ ավելի մեծ մեկից կարելի էր ակնկալել:

Բացի դրանից, շատ զգացված էի իմ մասին նրա մտահոգությունից: Մի պահ, ես դա ձեզ չէի ասել, պպզել էի սեղանի կողքին, որի վրա աշխատում էր երեխաների մի մասը: Ահագին ժամանակ անց վեր կացա, և ինչպես նման դեպքերում միշտ լինում է, փոքր-ինչ փայտացել էի, և մի երկու վայրկյան տևեց, որ ծնկներս ուղղվեն: Մոլին և մի քանի ուրիշներ հարցրեցին, թե ինչ եմ անում, և ես բացատրեցի, որ երբ իմ տարիքի մարդիկ կքանստում են երկար ժամանակով, նրանց վերջույթները թմրում են: 

Ամենաքիչը մեկ ժամ անց, երբ ես կրկին կքանստել էի մի քանի երեխաների կողքին, Մոլին ինձ ասաց.
— Մի՛ նստիր այդքան երկար:
Զարմացած հարցրի.
— Ինչո՞ւ ոչ:
Նա ասաց.
— Ոտքերդ կթմրեն:
Ես արդեն մոռացել էի նախորդ դեպքը:

Հետո, ինչպես արդեն ասացի, երբ նա տեսավ, թե ինչպես եմ ճզմել և քերծել գլխիս ծայրը մեկ շաբաթ կամ մի քիչ ավելի առաջ Մեյնում, շատ անհանգստացավ. ուզում էր իմանալ, թե ինչպես է դա պատահել, և թե արդյոք ցավո՞ւմ է: Սա շատ ավելի շատ կարեկցանք է, քան ես կարող էի ակնկալել նման փոքրիկ անձնավորությունից, և ավելի շատ սիրեցի նրանց»:

«Հոգեբանությունն այսօր» ամսագրի 1979թ․ համարում կար Մայա Փայնզի հեղինակած սրտաշարժ, բացահայտող և քաջալերող մի հոդված, որ կոչվում էր «Բարի սամարացիները երկու տարեկանում»: Հոդվածի թեման այն է, որ խորը հետազոտությունները ցույց են տալիս, որ շատ երեխաներ, նույնիսկ մեկ տարեկան հասակում, երբ տեսնում են ուրիշներին հուսահատված կամ տառապելիս, տխրում են և ցանկանում օգնել: Հոդվածում ասվում է. «Մի երկու տարեկան պատահաբար հարվածում է մի աղջնակի գլխին: Նա սարսափահար է:

— Ես խփեցի քո մազերին,- ասում է նա աղջնակին:- Խնդրում եմ, լաց մի՛ լինիր:

Մի ուրիշ երեխա՝ տասնութ շաբաթական մի աղջնակ, տեսնում է, թե ինչպես է իր տատիկը պառկել հանգստանալու:

Նա թեքվում է դեպի իր օրորոցը, վերցնում իր վերմակը և դրանով ծածկում տատիկին: Այս երեխաները սովորական ամերիկացիներ են, ոչ հրեշտակներ են, ոչ էլ բացառիկ, ասում է Մարիան Ռադկե Յարոուն՝ Ազգային հոգեկան առողջության ինստիտուտի Զարգացման հոգեբանության լաբորատորիայի տնօրենը: Տասն ամսական և երկուս- երկուսուկես տարեկան երեխաների մանրազնին ուսումնասիրությունից հետո նա ակնկալում է, որ երեխաները կարեկցանք ցուցաբերեն մյուսների զգացմունքների հանդեպ:

Նա ասում է, որ նորածինները զարմանալիորեն մեծահոգության ազդակներ ունեն, և շատ երեխաներ կատարում են ալտրուիստական գործողություններ զարմանալիորեն վաղ տարիքում: Նման գիտելիքը մարտահրավեր է նետում երեխայի զարգացման ավանդական տեսություններին, համաձայն որոնց փոքր երեխաներն ամբողջովին եսակենտրոն են ու եսասեր և բացարձակ հակված չեն ալտրուիստական գործողությունների մինչև հինգ կամ վեց տարեկանը:

Այնուամենայնիվ, Յարոուն և Քարոլին Զահն Վաքսիերը չափազանց համոզված են իրենց ապացույցներով։

Նրանց տվյալները հստակ ցույց են տալիս, որ երեխաները գոնե մեկ տարեկանից, ունեն կարեկցանքի և տարբեր տեսակի հասարակական վարքի կարողություն, չնայած այն կարող է զուգակցվել ագրեսիայի և զայրույթի կարողությունների հետ, որոնք հոգեբանները շեշտել են՝ Ֆրեյդից սկսած:

Ուսումնասիրության ամենազարմանալի հայտնագործություններից մեկն այն է, որ որոշ երեխաներ մեկ տարեկանում փորձում են հանգստացնել արտասվող կամ ցավեր ունեցող մարդկանց: Նրանք մագլցում են նրանց վրա, շոյում ու գրկում նրանց: Երբեմն նույնիսկ փորձում են օգնել նրանց:

Երբ մայրիկներից մեկը լցված կոկորդով գնաց բժշկի, նրա կոկորդը փայտիկով տամպոն մտցրին, և նա սկսեց խռխռալ: Հանկարծ նրա փոքրիկ տղան, որ ընդամենը հիսուն շաբաթական էր, միանգամից փորձեց տամպոնը խլել բուժքրոջ ձեռքից և պաշտպանել մորը:

Մեկ ուրիշ մայր պատմում է իր տասներեք շաբաթական որդու մասին, որն ախորժակով շիլա էր ուտում, երբ հայրը գալիս է տուն և ակնհայտորեն հոգնած՝ նստում է տղայի կողքին՝ գլուխը ձեռքերով բռնած: Երեխան անմիջապես քաշում է հոր ձեռքը և փորձում նրան շիլա կերցնել: (- Վեհանձն արարք,- նշում է մայրը,- քանի որ ինքն էր ուզում այդ շիլան ուտել):

Մոտավորապես տասնութ շաբաթականում հնարավոր է դառնում նմանակել ուրիշ մարդկանց ծիծաղը, լացը կամ սպառնական հայացքները: Մի կին, որը պատահաբար կծել էր թուշը, ճմլվելով հայտարարեց, որ իր դստեր դեմքը «ցավի մի իսկական հայելի է»:

Մեկ այլ երեխա տեսավ մի նորածնի արտասվելիս. մեկ րոպեի չափ նայում էր, թե ինչպես են արցունքները գլորվում աչքերից, և ինքն էլ սկսեց արտասվել:

Այն երեխաները, որոնք ալտրուիզմի ճանապարհին են, ուրիշներին օգնելու շատ ձևեր են մշակում։ Երբ Լաուրան տասնչորս ամսական էր, պատմում է մայրը, երբեք ոչինչ չէր անում այն երեխաների համար, որոնք լաց էին լինում իրենց տանը: Մի անգամ, երբ երեք տարեկան մի տղա բարձրաձայն լալիս էր, նա հուսահատվեց, կնճռոտեց դեմքը, ձեռքերը բարձրացնելով՝ մորը ցույց տվեց, որ ուզում է՝ իրեն գրկեն, բայց նա անհանգստացած էր միայն իր համար: Նրա մայրը գրկեց նրան ու շոյեց մազերը: Մոտ մեկ ամսից անց Լաուրան լսեց, թե ինչպես մեկ այլ երեխա լալիս է: Նա սկսեց նույնպես լալ՝ լիարժեք նմանակումով: Տասնյոթ ամսականում նա կատարեց իր առաջին շարժումը դեպի արտասվող երեխան։ Նա մոտենալու փորձ արեց, հետո հետ քաշվեց, հետո նորից մոտեցավ՝ անձեռոցիկ առաջարկելով: Տասնութ ամսականում նա արդեն շատ հնարամիտ ալտրուիստ էր: Երբ բարձր աթոռին վեց ամսական երեխան թխվածքաբլիթը գցելուց հետո սկսեց լաց լինել, Լաուրան վերցրեց այդ թխվածքաբլիթը և դժկամությամբ տվեց նրան (նա սովորություն ուներ ձեռքն ընկած ամեն ինչ ուտելու՝ նկատում է մայրը): Սակայն երեխան շարունակեց լաց լինել. մորն էր ուզում։ Լաուրան էլ շոյեց նրա գլուխը: Երբ դա օգուտ չունեցավ, նա փորձեց խոսել նրա հետ.
— Բալիկ, բալիկ:
Երեխան շարունակեց լաց լինել: Լաուրան սկսեց նվնվալ և պահանջեց, որ մայրը գա իրենց մոտ: Նա նույնիսկ իր մոր ձեռքը դրեց երեխայի գլխին: Երեխան փոքր-ինչ հանգստացավ, սակայն Լաուրան դեռևս մտահոգ տեսք ուներ: Նա շարունակում էր բալիկին խաղալիքներ բերել և շոյել նրա մազերը (ինչպես մայրն էր անում իր համար), մինչև որ նա ամբողջովին խաղաղվեց:

Նման բացահայտումները մեծապես նպաստում են 1975-ի հոգեբան Մարտին Հոֆմանի առաջ քաշած ալտրուիստական տեսությանը: Հոֆմանը պնդում է, որ Արևմուտքում տարածված ենթադրություններն անհիմն են, թե ամբողջ ալտրուիզմը, ի վերջո, կարելի է բացատրել էգոիստական, եսակենտրոն դրդումներով: Նա հավատում է, որ ալտրուիզմը բխում է վշտի պրիմիտիվ ինքնաբուխ զգացողությունից, երբ ուրիշները նույնպես տառապում են, և դրա պատասխանը «տառապանքի ապրումակցումն է», որը հանդիպում է նույնիսկ նորածինների մոտ և կարծես բնածին է:

Երկու օրական նորածինները հիվանդանոցային մսուրներում հաճախ ավելի են հուզվում և բարձրաձայն լաց լինում, երբ մեկ այլ նորածին է լաց լինում,  քան այլ բարձր ձայների դեպքում:

Տառապանքի ապրումակցումն այնքան տհաճ բան է, որ երեխաները ձգտում են օգնել մյուսներին՝ այն հանգցնելու համար:

«Ոչ» ասելիս

Քանի որ քչերն են մեծացնում երեխաներին շարունակական ձևերով, մեզնից շատերը դեռ խնդիր ունեն սովորեցնելու նրանց ապրելու մեր կանոններով: Մենք այս խնդիրը պետք եղածից ավելի ենք բարդացնում, առավել ևս այն պատճառով, որով օգտագործում ենք «ոչ» բառը: Վերջերս ես այցելեցի իմ մի ընկերոջ, որն ունի խասկիի մի գեղեցիկ, աշխույժ, սիրառատ մեկ տարեկան ձագ: Նա միայն մի թերություն ունի: Նա սիրում է, որ իրեն շոյում են, և եթե դուք շոյել եք նրան և դադարել, կամ եթե նա հենց նոր է մոտեցել ձեզ, թաթը դնում է ձեր ոտքին, թողնում է, որ սահի, նորից է դնում, և այսպես այնքան ժամանակ, մինչև որևէ բան չձեռնարկեք: Կեղտոտում է շորերը, ճանկռում մաշկը և ցավեցնում: Նրա տերը ժամանակ առ ժամանակ փորձել է ետ պահել նրան այս սովորությունից՝ հանդիմանելով նրան, ետ հրելով և այլն, սակայն ոչինչ չի ստացվել: Նա չափազանց զբաղված էր իր աշխատանքով, որպեսզի շատ ժամանակ ծախսեր նրա վրա:

Մեկ օր ես մտածեցի, որ քանի որ այցելել եմ, որոշ ժամանակ ունեմ և սիրում եմ ձագուկին, կարելի է ետ պահել նրան այս սովորությունից: Այսպես, ամեն անգամ, որ մոտենում էր ինձ, ես շոյում էի նրան կարճ ժամանակ, իսկ հետո դադարում և սպասում՝ ձեռքս պահած նրա թաթը բռնելու, հենց որ այն բարձրանար: Երբ նա բարձրացնում էր այն, ես բռնում էի այն գետնից մի երկու մատնաչափ բարձր և զգուշորեն իջեցնում գետնին՝ նույնքան մեծահոգաբար ասելով.
— Ոչ, ոչ, թաթդ պահիր գետնին:
Հետո շոյում էի նրան, ասում, թե որքան հրաշալի շուն է նա, և որոշ ժամանակ անց նորից կանգ առնում: Շուտով թաթը նորից բարձրանում էր, և ես բռնում էի այն և կրկնում ամբողջը նորից: Երբեմն անում էի սա նստած, երբեմն՝ կանգնած:

Մի քանի անգամից հետո ես ետ ընկրկեցի. հետո, հենց նա մոտենում էր, ասում էի մեղմ, բայց նախազգուշական ձայնով.
— Հիմա ցած պահիր այս թաթդ։
Կամ.
— Հիմա հիշիր՝ չորսն էլ գետնին:
Ձեռքս պատրաստ պահում էի՝ բռնելու նրա թաթը բարձրանալու պահին, որը նա սկզբում միշտ անում էր:

Սակայն որոշ ժամանակ անց նա սկսեց հասկանալ, և շատ հաճախ իմ ձայնի տոնայնությունը, իմ բառերի հնչողությունը, և երևի թե իմ մարմնի ու ձեռքի դիրքը բավական էին նրան հիշեցնելու, և նա թաթը ցած էր պահում:

Ես այնտեղ էի ընդամենը մի քանի օրով, և չեմ կարող պնդել, թե ամբողջովին արմատախիլ արեցի նրա այս սովորությունը: Բայց նա իհարկե արդեն շատ ավելի լավ էր պահում իրեն, և սովորաբար մեկ նախազգուշացումն ու թաթը բռնելը բավական էր՝ հիշեցնելու համար: Խնդիրն այն է, որ նույնիսկ փոքրիկ շունը բավականաչափ խելացի է հասկանալու համար, որ «ոչ»-ը միայն ազդանշան, աղմկոտ զայրույթի պայթյուն չէ:

Այն կարող է գաղափար փոխանցող բառ լինել: Այն չպետք է ասի.
— Դու վատ շուն ես, բայց մենք պատարստվում ենք դուրս հանել վատ բաները քո միջից:
Փոխարենը կարող է ասել.
— Դու լավ շուն ես, բայց այն, ինչ դու անում ես, այն  չէ, ինչ մենք այստեղ անում ենք, ուրեմն, խնդրում եմ, այլևս մի՛ արա դա:

Եվ եթե հասնում է շանը, ապա ինչո՞ւ ոչ երեխային: Բացի մեծ սթրեսի կամ վերահաս վտանգի ժամանակից, պատճառ չկա, թե ինչու չենք կարող երեխաներին «ոչ» ասել նույնքան բարեկիրթ ու մեղմ տոնով, որով ասում ենք «այո»:

Երկուսն էլ բառեր են: Երկուսն էլ փոխանցում են գաղափարներ, որոնք նույնիսկ փոքրիկ մանուկները բավականաչափ խելացի են ընկալելու:

Մեկն ասում է.
— Մենք դա այդպես չենք անում։
Մյուսն ասում է.
— Մենք այսպես ենք սա անում:
Ըստ էության սա այն է, ինչ երեխաները ցանկանում են իմանալ: Բացի հոգնածության, հետաքրքրասիրության կամ հուզմունքի կամ քնքշության հաղթահարման դեպքերից, նրանք ուզում են անել այնպես, ինչպես մենք, մասնակցել:

*******

Ընկերոջս ու շանն իմ այցելությունից մի փոքր անց ես այցելեցի երկու այլ ընկերների, և նրանց սքանչելի տասնհինգ ամսական տղային: Ճաշի ժամանակ փոքրիկ խոհանոց-հյուրասենյակում ես հանեցի իմ թավջութակն ու սկսեցի նվագել: Երեխան հմայված էր, ինչպես որ սպասում էի: Նա դադարեցրեց այն, ինչ անում էր, և արագ չոչ արեց դեպի թավջութակը: Նրա ծնողները փոքր-ինչ լարված էին թվում, բայց ես ասացի.
— Մի՛ անհանգստացեք, ես կպաշտպանեմ թավջութակը, չեմ թույլ տա, որ նա վնասի:

Նա մոտեցավ թավջութակին, բարձրացավ կանգնեց և սկսեց հպվել լարերին, կամրջակի տակ:

Միևնույն  ժամանակ աղեղը (որը նա կարող էր վնասել) պահելով այնպես, որ նա չկարողանա հասնել դրան, ես հպվում էի լարերին կամրջակի վրայով, որն արտաբերում էր գեղեցիկ հնչյուններ: Ժամանակ առ ժամանակ ես տեսնում էի, թե ինչպես է նրան համակում հուզմունքի ալիքը, և որ նա ուզում է թփթփացնել թավջութակին, ինչպես փոքրիկ բալիկները սիրում են թփթփացնել առարկաների վրա: Բայց երբ նրա ձեռքերը սկսում էին այս իմպուլսիվ շարժումները, ես բռնում էի դրանք շան թաթի պես, դանդաղ իջեցնում, մեղմորեն ասելով․
— Հանգիստ, հանգիստ, թեթև, թեթև, բարի՛ եղիր թավջութակի հանդեպ:
Երբ նրա շարժումները դանդաղում ու հանգստանում էին, ես հանում էի ձեռքերս:

Որոշ ժամանակ նա շոյում էր փայտն ու քաշում լարերը: Հետո նորից սկսում էր հուզվել։ Բայց հենց որ սկսում էր, ես բռնում ու զսպում էի նրա ձեռքերը կրկին, առաջվա պես ասելով.
— Մեղմորեն, մեղմորեն, հանգիստ ու թեթև:
Որոշ ժամանակ անց նա նորից ետ էր սողում, մինչ ես զրուցում էի ծնողների հետ:
Հետո ես էլի էի նվագում, և նա նորից սողալով գալիս էր՝ նայելով ու դիպչելով: Ես պետք է ասեի՝ «Նուրբ, նուրբ», մեկ կամ երկու անգամ, ոչ ավելի:

Մեծ մասամբ այս փոքրիկ տղան, որ տակավին դեռ երեխա էր, նույնքան զգույշ և ուշադիր էր թավջութակի հետ, որքան որ ես: Եվ սրան հասավ լոկ մեկ երեկոյի ընթացքում. առաջին անգամ էր տեսնում նման տարօրինակ, հմայիչ գործիք:

Լուիս Էնդրիեշինը՝ մի ծնող Մենիթոբայից, այս մասին ասում է. «Դուք հիանալի կերպով տարբերություն եք դրել «ոչ» զայրացած ազդանշանի և «ոչ» իմաստալից բառի միջև»:

«Ոչ»-ի երրորդ տեսակն էլ կա, գուցե ամենաընդունվածը, որը ո՛չ զայրույթի պայթյուն է, ո՛չ էլ իմաստալից բառ. ոչ, ոչ, ոչ, որ որոշ ծնողների դեպքում տևում է ողջ օրը: Այս մշտական, պարզապես վազող խոչընդոտը անարդյունավետ արգելք է: Ծնողները դա նկատի չունեն. ո՛չ զայրույթ կա, ո՛չ էլ հանդիմանություն՝ նրանց ձայներում…

Մեր մշակութային ակնկալությունն այն է, որ երեխաները վատն են, միշտ ընկնում են ինչ-որ անախորժությունների մեջ, իսկ ծնողները պետք է դիկտատորներ լինեն, որ հսկում են իրենց երեխաներին (պաշտպանելու համար): Այս երեք «ոչ»-երի հետ հարմարվելը շատ ավելի բարդ է, քան կարելի է կարծել:

Դուք ասում եք՝ եթե իմանանք, թե ինչպես օգտագործենք «ոչ»-ը, կարող ենք փոխել դրա կիրառությունը։ Եվ ես համաձայն եմ ձեզ հետ երկու դեպքում։ Առաջինը, իբրև ծնողներ, կարող ենք պարզապես լռել: Եթե կարողանանք ետ նստել ու լսել ինքներս մեզ, ապա կլսենք, թե որքան բացասական արգելք ենք նետում մեր երեխաների վրա: Եթե ծնողը լրջորեն ու օբյեկտիվորեն լսի (իր երեխայի ականջներով), թե ինքն ինչ է ասում, կվախենա և հավանաբար ջանք կգործադրի նման «ոչ»-ը փոխելու:

******

Այստեղ ես մտածեցի Լայզիի մասին (որն այն ժամանակ երեք տարեկան էր), որն իր վրա կաթ էր թափում երեկ: Նա այն վերցրել էր սառնարանից, բացել, լցրել մի շատ փոքրիկ հյութի բաժակի մեջ, խմել էր այն, ապա թղթե սրբիչ էր վերցրել և սրբում էր սեղանին թափված կաթը: Ավելիշատ կաթ էր թափվել, քան սրբիչը կարող էր ներծծել, այնպես որ նրա սրբելու հետ կաթը սեղանից թափվում էր դռան վրա:

Այդ պահին ես մտա և սկսեցի վազելով «ոչ, ոչ» բղավել բողոքելով.
— Օհ, ո՛չ, Լայզի, դու պետք է ինչ-որ մեկին խնդրեիր մեկ գավաթ կաթ լցնել, ո՛չ, մի՛ սրբիր, թափվում է հատակին, հիմա կանգ առ, մի՛ արա այդպես, ես կանեմ, սեղանին վատ իրավիճակ է, նայի՛ր, հիմա այդ ամբողջը գետնին է. դու շատ աշխատանք ես ստեղծում ինձ համար:

Բարեբախտաբար այդ պահին իմ գլխում մի առողջ միտք ծագեց և ասաց ինձ.
— Բավական է լաչառություն անես, Լայզին հենց նոր լցրել է իր առաջին բաժակ կաթը, այն էլ՝ ինքնուրույն, և դու փչացնում ես նրա ողջ տոնը:

Եվ հանկարծ ես նայեցի ու տեսա մի շատ փոքրիկ աղջնակ, որը ջանում էր մեծանալ՝ փորձում էր սրբել ինքնիրեն այն խառնաշփոթից, որն ինքն էր ստեղծել՝ կաթ վերցնելով:

Եվ ես ասացի.
— Լայզի, կարծում եմ Սփարքլին (շանը) դուր կգա այս ավելորդ կաթը:

Լայզին կանգ առավ և նայեց ինձ: Ես վերջապես ասել էի նշանակություն ունեցող որևէ բան: Մինչ այդ բոլոր բացասական ոտնձգությունները նա փորձում էր անտեսել: Ես ասացի.
— Եթե գտնես Սփարքլի ամանը, կարող ենք կաթն այնտեղ լցնել:
Նա գտավ դա, և մենք այդպես էլ արեցինք:
Եվ անմիջապես նա մի աշխույժ շատախոսություն սկսեց այն մասին, թե ինչպես է Սփարքլին դուր գալու այդ կաթը, և ինչպես է ինքը երկուսին լցրել խմելու կաթ, և այլն։ Մինչ այդ բառ չէր ասել:

Անշուշտ, եթե ես հեռացնեի նրան. — Լավ, Լայզի, դուրս արի խոհանոցից, մինչ ես կմաքրեմ քո ստեղծած խառնաշփոթը,-  նա հավանաբար լացով կավարտեր (թափված կաթի պատճառով):

Բայց այս երջանիկ ավարտն իմ կողմից շատ ջանք չպահանջեց, քանի որ էմոցիոնալ առումով ես այնքան էլ ներգրավված չէի: Մտովի ես դեռևս անկախ էի իրավիճակից և ունակ էի կառավարել կամ փոխել այն:

Երեխաների ռոմանտիկ երկրպագուներն ասում են, որ նրանց աշխարհին հարմարեցնելու համար խաթարում ենք նրանց մեջ լավագույնը: ֊ Համաձայն եմ այս տեսակետի հետ։ Ինձ համար երեխաներին աշխարհին  հարմարեցնելը սխալ է, քանի որ դրանով սահմանափակում են երեխայի ազատությունը։ Արդյունքում ամեն ինչին համարվող երեխան չի կարողանա իրենը ստեղծել հետագայում։  Երեխաներն ամենալավը մեծանում են առողջության, երջանկության, մտավորականության, անկախության, ինքնավստահության, քաջության և համագործակցության մթնոլորտում։Երեխաներին ոչինչ պետք չէ ստիպել ուղղակի մեր գործողություններով պետք է հետաքրքրություն առաջացնենք նրա մեջ։ Երեխաների սիրում են կրկնօրինակել ծնողներին, այդիսկ պատճառով ծնողները երեխայի վաղ տարիքում պետք է շատ ուշադիր լինեն իրենց երեխայի հանդեպ։ Վատ երեխաներ չկան, ամեն ինչ կախված է ծնողներից և հասարակությունից՝ թե ինչ օրինակ կծառայեն երեխային։ Սեր, ջերմություն, ուշադրություն, հարգանք, հոգատարություն ստացած երեխան չի կարող վատը լինել։

Բարի ծնված

Բոլոր երեխաները ունեն կարեկցանք զգացողություն։ Նրանք փորձում են օգնել, հոգատար լինել դիմացինի հանդեպ։ Շատ դեպքերի մասին էր գրված այս մասում, ինքս հանդիպել եմ նման դեպքերի (երեխան լաց էր լինում երբ իր մայրիկը եղունգներն էր կտրում, ենթադրաբար երբ մայրը երեխայի եղունգները կտրում էր երեխան ցավ էր զգում և իրեն թվում էր թե մայրիկինն էլ է ցավում կտրելիս)։

“Ոչ” ասելիս

Պետք է ոչ֊ը նույնքան հանգիստ ասել որքան որ այո֊ն։ Ոչ ասելիս պետք է չվիրավորենք երեխայի անձը, այլ շատ հանգիստ բացատրենք, թե ինչու տվյալ գործողությունը չպետք է անի կամ խոսքը չասի։ Փորձենք տեսնել և գնահատել Երեխաների մեծանալ ցանկանալու ձգտումը, նրանց ինքնուրույնությունը նկատենք, գովենք, ոգևորենք նրանց։ Քանի որ անգամ մեծահասակներն են սիրում գնահատված լինել։ 

Ազատ մարդ: Ս. Սոլովեյչիկ

Սիմոն Սոլովեյչիկ: Նվեր մտքերԲարձրագույն արժեքըՆախկին գաղափարախոսությունը հեռացավ ոչ թե չարանենգ մարդկանց կամքով, ինչպես երբեմն կարծում են, այլ որովհետև նրա հիմքում ուտոպիա էր՝ մի բան, որն աշխարհում չկա, չի կարող լինել: Գեղեցիկ, բայց անիրականանալի երազանք: Իրականում շատ քչերն էին հավատում դրան, այդ պատճառով էլ դաստիարակությունը մշտապես անարդյունավետ էր լինում: Պաշտոնական պրոպագանդան, որն իրականացնում էր նաև դպրոցը, շշմելու չափ չէր համապատասխանում իրական կյանքին: Հիմա իրական աշխարհ ենք վերադառնում: Ահա, թե ինչն է կարևոր. այն խորհրդային չէ, բուրժուական չէ, այն իսկական է, իրական, աշխարհ, որտեղ մարդիկ ապրում են: Լավ, թե վատ, բայց ապրում են: Յուրաքանչյուր ժողովուրդ իր պատմությունն ունի, իր ազգային բնավորությունը, իր լեզուն և իր երազանքները. յուրաքանչյուր ժողովուրդ իրենը, հատուկն ունի: Բայց ամբողջությամբ աշխարհը միասնական է, իրական: Եվ այս իրական աշխարհում սեփական արժեքներ գոյություն ունեն, յուրաքանչյուր մարդու համար սեփական բարձրագույն նպատակներ կան: Կա նաև մի բարձրագույն արժեք, որի համեմատ դասավորվում են մնացած նպատակներն ու արժեքները: Ուսուցչի, դաստիարակի, դաստիարակության համար չափազանց կարևոր է հասկանալ, թե որն է այդ բարձրագույն արժեքը: Մեր կարծիքով այդ բարձրագույն արժեքը, որի մասին մարդիկ երազում և հազարամյակներ շարունակ վիճում են, որը մարդու համար ամենադժվար ընկալելին է, ազատությունն է:Հարցնում են` հիմա ինչպիսի՞ մարդ դաստիարակենք: Պատասխանում ենք՝ ազատ մարդ:Ի՞նչ է ազատությունըԱյս հարցին պատասխանելու համար հարյուրավոր գրքեր են գրվել, և դա հասկանալի է. ազատությունն անվերջ հասկացություն է: Այն մարդու բարձրագույն հասկացությունների թվին է պատկանում և սկզբունքորեն չի կարող ճշգրիտ սահմանում ունենալ: Անվերջը չի կարելի սահմանել բառերով: Նա բառերից բարձր է: Քանի մարդիկ ապրում են, նրանք ձգտելու են հասկանալ, թե ինչ է ազատությունը, և ձգտելու են դրան: Աշխարհում ոչ մի տեղ իրական սոցիալական ազատություն չկա, յուրաքանչյուր մարդու համար տնտեսական ազատություն նույնպես, ըստ ամենայնի, չկա. բայց հսկայական թվով ազատ մարդիկ կան:Դա ինչպե՞ս կարող է պատահել: «Ազատություն» բառի մեջ միմյանցից խիստ տարբերվող երկու հասկացություն է պարունակվում: Ըստ էության բոլորովին տարբեր երկու բաների մասին է խոսքը: Փիլիսոփաները, վերլուծելով այս դժվար բառը, եկել են այն եզրակացության, որ կա «ազատությունից»՝ ինչ-որ արտաքին պարտադրանքից և ճնշումից ազատություն, և կա «ազատություն –համար»՝ մարդու ներքին ազատությունը ինքնիրագործման համար: Ինչպես արդեն ասվեց, արտաքին ազատությունը բացարձակ չի լինում: Բայց ներքին ազատությունը կարող անսահման լինել նույնիսկ ամենածանր կյանքի դեպքում: Մանկավարժության մեջ վաղուց է քննարկվում ազատ դաստիարակությունը: Այդ ուղղությանը հարող ուսուցիչները փորձում են դպրոցում երեխային արտաքին ազատություն տալ:Մենք խոսում ենք մյուս՝ ներքին ազատության մասին, որը ցանկացած պայմանների դեպքում հասանելի է մարդուն, որի համար հատուկ դպրոցներ ստեղծելու անհրաժեշտություն չկա: Ներքին ազատությունն արտաքին ազատությունից ամուր կապված չէ: Ամենաազատ պետության մեջ կարող են լինել կախված, անազատ մարդիկ: Ամենաանազատ պետության մեջ, որտեղ բոլորն են այս կամ այն կերպ ճնշվում, կարող են լինել ազատ մարդիկ: Այսպիսով, ազատ մարդ դաստիարակելը երբեք շուտ չէ և երբեք ուշ չէ: Ազատ մարդիկ պետք է դաստիարակենք ոչ այն պատճառով, որ մեր հասարակությունն ազատություն է ձեռք բերել, դա վիճելի հարց է, այլ այն պատճառով, որ ներքին ազատությունը պետք է հենց մեր սանին՝ ինչ հասարակության մեջ էլ ապրի:Ազատ մարդը ներքուստ ազատ մարդն է: Ինչպես բոլոր մարդիկ, արտաքուստ նա կախված է հասարակությունից: Բայց ներքուստ նա անկախ է: Հասարակությունը կարող է արտաքին ազատություն ձեռք բերել (ճնշումներից), բայց ազատ դառնալ կարող է միայն այն ժամանակ, երբ մարդկանց մեծ մասը ներքուստ ազատ լինի: Մեր կարծիքով, հենց սա էլ պետք է լինի դաստիարակության նպատակը՝ մարդու ներքին ազատությունը: Ներքուստ ազատ մարդիկ դաստիարակելով՝ մենք ամենամեծ օգուտն ենք տալիս և՛ մեր սաներին, և՛ ազատության ձգտող մեր երկրին: Այստեղ ոչ մի նոր բան չկա. նայե՛ք լավագույն ուսուցիչներին, հիշե՛ք ձեր ամենալավ ուսուցիչներին. նրանք բոլորը ջանում էին ազատ մարդիկ դաստիարակել, դրա համար էլ հիշվում են: Ներքուստ ազատ մարդկանց վրա է հենվում և նրանցով է զարգանում աշխարհը:Ի՞նչ է ներքին ազատությունըՆերքին ազատությունը նույնքան հակասական է, ինչքան ազատությունն ընդհանրապես: Ներքուստ ազատ մարդը, ազատ անհատը ինչ-որ տեղ ազատ է, ինչ-որ տեղ՝ ոչ: Ինչի՞ց է ազատ ներքուստ ազատ մարդը: Նախ և առաջ՝ մարդկանց ու կյանքի նկատմամբ վախից: Սովորական հասարակական կարծիքից: Նա անկախ է ամբոխից: Ազատ է մտածողության կարծրատիպերից. ունակ է իր, սեփական հայացքն ունենալու: Ազատ է նախապաշարումներից: Ազատ է նախանձից, շահամոլությունից, իր սեփական ագրեսիվ նկրտումներից: Կարելի է ասել՝ նրա մեջ մարդկայինն է ազատ: Ազատ մարդուն հեշտ է ճանաչելը. նա հասարակ պահվածք ունի, ինքնատիպ է մտածում, երբեք չի ցուցաբերում ո՛չ ստրկամտություն, ո՛չ վրդովվեցնող հանդգնություն: Նա գնահատում է յուրաքանչյուրի ազատությունը: Նա իր ազատությամբ չի գոռոզանում, ամեն գնով ազատության չի ձգտում, չի պայքարում սեփական ազատության համար. դա մշտապես ունի: Դա նրան տրված է հավերժ օգտագործման: Նա ազատության համար չի ապրում, այլ ազատ է ապրում: Նա թեթև մարդ է, նրա հետ հեշտ է, նա լի է կենսական շնչառությամբ:Յուրաքանչյուրս հանդիպել է ազատ մարդկանց: Նրանց միշտ սիրում են: Բայց կա մի բան, որից իրապես ազատ մարդն ազատ չէ: Շատ կարևոր է սա հասկանալը: Ինչի՞ց ազատ չէ ազատ մարդը: Խղճից:Ի՞նչ է խիղճըԵթե չհասկանանք, թե ինչ է խիղճը, ապա չենք հասկանա նաև ներքուստ ազատ մարդուն: Առանց խղճի ազատությունը կեղծ ազատություն է, դա ծանրագույն կախվածության տեսակներից է: Կարծես թե ազատ, բայց անխիղճ մարդն իր նկրտումների գերին է, կյանքի հանգամանքների ստրուկը, և իր արտաքին ազատությունը նա ի չարն է գործադրում: Այդպիսի մարդուն կարելի է ցանկացած անուն տալ, բայց ոչ ազատ: Ազատությունը հասարակական գիտակցության մեջ ընկալվում է որպես բարություն:Ուշադրությո՛ւն դարձրեք մի կարևոր առանձնահատկության. այստեղ չի ասվում՝ ազատ չէ իր խղճից, ինչպես սովորաբար ասում են: Որովհետև իր խիղճ չի լինում. Խիղճը և՛ սեփական է, և՛ ընդհանուր: Խիղճն այն ընդհանուրն է, որը յուրաքանչյուրի մեջ առանձին կա: Խիղճն այն է, որ միավորում է մարդկանց: Խիղճը այն ճշմարտությունն է, որը մարդկանց միջև և յուրաքանչյուր մարդու մեջ է ապրում: Նա միակն է բոլորի համար, այն ընկալում ենք լեզվի միջոցով, դաստիարակության հետ, միմյանց հետ շփվելով: Պետք չէ հարցնել, թե ինչ է ճշմարտությունը. ազատության նման, դա էլ հնարավոր չէ բառերով արտահայտել: Բայց այն զգում ենք արդարության զգացողությամբ, ինչը յուրաքանչյուրս զգում է, երբ կյանքը ճիշտ է ընթանում: Եվ յուրաքանչյուրը տառապում է, երբ արդարությունը խախտվում է, երբ ճշմարտությունն է ոտնահարվում: Խիղճը՝ խիստ ներքին, բայց միաժամանակ հասարակական զգացողություն, մեզ ասում է, թե որտեղ է ճշմարտությունը, և որտեղ` սուտը: Խիղճը մարդուն ստիպում է կառչել ճշմարտությանը, այսինքն՝ ճշմարտությամբ, արդարացի ապրել: Ազատ մարդը խստորեն ենթարկվում է խղճին, բայց միայն նրան:Ուսուցիչը, որի նպատակը ազատ մարդու դաստիարակությունն է, պետք է պահպանի արդարության զգացողությունը: Կրթության համար սա է գլխավորը: Ոչ մի դաստիարակություն էլ չկա: Դաստիարակության համար ոչ մի պետպատվեր հարկավոր չէ: Դաստիարակության նպատակը մեկն է բոլոր ժամանակների համար` մարդու ներքին ազատությունը, ազատությունը ճշմարտության համար:Ազատ երեխաՆերքուստ ազատ մարդու դաստիարակությունն սկսվում է մանկությունից: Ներքին ազատությունը բնածին նվեր է, հատուկ տաղանդ, որը կարելի մարել, ինչպես և ցանկացած տաղանդ, բայց կարելի է նաև զարգացնել: Յուրաքանչյուր մարդ այս կամ այն չափով օժտված է այդ տաղանդով, ինչպես յուրաքանչյուրը խիղճ ունի. բայց մարդը կամ լսում է նրան և ձգտում խղճով ապրել, կամ այն խլացվում է կյանքի հանգամանքներով ու դաստիարակությամբ:Նպատակը՝ ազատ մարդու դաստիարակությունն է որոշում երեխաների հետ շփվելու բոլոր ձևերը, միջոցներն ու մեթոդները: Եթե երեխան չի ճնշվում և սովորում է խղճով ապրել, ինքնաբերաբար ձեռք է բերում կենցաղային և հասարակական բոլոր կարողությունները, որոնց մասին այդքան շատ է խոսվում դաստիարակության տեսություններում:Մեր կարծիքով, ներքին ազատության, որն առանց մեզ էլ կա երեխայի մեջ, զարգացումը, պահպանումն ու պաշտպանությունն է դաստիարակությունը:Բայց երեխաները լինում են ինքնակամ, կամակոր, ագրեսիվ: Շատ մեծահասակների, ծնողների և ուսուցիչների թվում է, թե երեխաներին ազատություն տալը վտանգավոր է: Այստեղով է անցնում ջրբաժանը դաստիարակության երկու մոտեցումների միջև:Նա, ով ազատ երեխա է ցանկանում մեծացնել, նրան ընդունում է այնպիսին, ինչպիսին կա. նրան սիրում է ազատագրող սիրով: Նա երեխային հավատում է, և այդ հավատը նրան օգնում է համբերատար լինել: Նա, ով ազատության մասին չի մտածում, վախենում է դրանից, երեխային չի հավատում, նա անպայման ճնշում է երեխայի ոգին և դրանով ոչնչացնում, լռեցնում է նրա խիղճը։ Երեխայի նկատմամբ նրա սերը դառնում է ճնշող:Այդպիսի անազատ դաստիարակությունն է հասարակությանը տալիս վատ մարդիկ: Առանց ազատության բոլոր նպատակները, նույնիսկ եթե դրանք շատ բարձր են թվում, դառնում են կեղծ և մարդկանց համար վտանգավոր:Ազատ ուսուցիչԱզատ մեծանալու համար երեխան մանկությունից սկսած իր կողքին պետք է տեսնի ազատ մարդկանց և ամենից առաջ՝ ազատ ուսուցչի: Քանի որ ներքին ազատությունը հասարակությունից ուղղակի կախված չէ, միայն մի ուսուցիչը կարող է խիստ ազդել երեխայի մեջ թաքնված ազատության տաղանդի վրա, ինչպես պատահում է երաժշտական, մարզական, գեղարվեստական տաղանդների հետ:Ազատ մարդ կարող է դաստիարակել մեզանից յուրաքանչյուրը, ամեն առանձին ուսուցիչ: Ահա այն դաշտը, որտեղ մեկն էլ զինվոր է, որտեղ մեկը կարող է ամեն ինչ անել: Որովհետև երեխաները ձգտում են դեպի ազատ մարդիկ, վստահում են նրանց, հիանում են նրանցով, շնորհակալ են նրանց: Դպրոցում ինչ էլ պատահի, նեքուստ ազատ ուսուցիչը կարող է հաղթող դուրս գալ: Ազատ ուսուցիչը երեխային ընդունում է որպես իրեն հավասար մարդու: Հենց դրանով նա իր շուրջը ստեղծում է մթնոլորտ, միայն որտեղ կարող է աճել ազատ մարդը։ Հնարավոր է՝ նա երեխային միայն մի կում ազատություն է տալիս և դրանով փրկում նրան, սովորեցնում գնահատել ազատությունը, ցույց է տալիս, որ հնարավոր է ապրել որպես ազատ մարդ:Ազատ դպրոցՈւսուցչի համար շատ հեշտ է ազատ մարդու դաստիարակության ուղղությամբ առաջին քայլն անել, հեշտ է ազատության նկատմամբ սեփական տաղանդը ցուցաբերել, եթե աշխատում է ազատ դպրոցում:Ազատ դպրոցում ազատ երեխաներ են և ազատ ուսուցիչներ: Աշխարհում այդպիսի դպրոցներն այնքան էլ շատ չեն, բայց կան, և դա նշանակում է, որ այդ երազանքն իրականացնելի է: Ազատ դպրոցում կարևորն այն չէ, որ երեխաներին թույլատրում են անել այն ամենը, ինչ ցանկանան, կարգ ու կանոնից ազատելը չէ, այլ ուսուցչական ազատ ոգին, ինքնուրույնությունը, հարգանքը ուսուցչի նկատմամբ:Աշխահում շատ կան խիստ դպրոցներ՝ ավանդական կարգ ու կանոնով, այնուամենայնիվ հենց այդ դպրոցներն են աշխարհին տալիս ամենաարժեքավոր մարդկանց: Քանի որ այդ դպրոցներում աշխատում են ազատ, տաղանդավոր, ազնիվ ուսուցիչներ, որոնք իրենց գործի նվիրյալներն են, և այդ պատճառով դպրոցում խրախուսվում է արդարության ոգին: Բայց այդպիսի ավտորիտար դպրոցներում բոլորն ազատ մարդիկ չեն դառնում: Որոշ երեխաների՝ թույլերի ազատության դաղանդը լռեցվում է, դպրոցը նրանց կոտրում է:Իսկապես ազատ դպրոցն այն է, ուր երեխաներն ուրախությամբ են գնում, որտեղ յուրաքանչյուր դասի ընթացքում է ազատություն տիրում: Երեխաները հենց այդպիսի դպրոցում են գտնում կյանքի իմաստը: Նրանք սովորում են ազատ մտածել, ազատ դրսևորվել, ազատ ապրել և գնահատել ազատությունը՝ իրենց և յուրաքանչյուրի:Ազատների դաստիարակության ճանապարհըԱզատությունը և՛ նպատակն է, և ճանապարհը: Ուսուցչի համար կարևոր է բռնել այդ ճանապարհն ու քայլել՝ առանց շատ շեղումների:Ազատության տանող ճանապարհը շատ դժվար է, այն առանց սխալների չես անցնի, բայց պետք է նպատակասլաց լինել: Ազատ մարդ դաստիարակողի առաջին հարցն է` արդյո՞ք երեխաներին չեմ ճնշում: Եթե նրանց ինչ-որ բան եմ պարտադրում, ապա հանուն ինչի՞: Ինձ թվում է՝ նրանց օգուտի համար, բայց արդյո՞ք չեմ սպանում մանկական ազատության տաղանդը: Իմ առջև դասարան է, և պարապմունք անցկացնելու համար կարիք ունեմ որոշակի կարգապահության, բայց արդյո՞ք չեմ կոտրում երեխային՝ ձգտելով նրան ենթարկել ընդհանուր կարգապահությանը:Հնարավոր է, որ ամեն մի ուսուցիչ չկարողանա այս հարցերի պատասխանները գտնել, բայց կարևոր է, որ յուրաքանչյուրն այս հարցերը ինքն իրեն տա: Ազատությունը մեռնում է այն պահին, երբ հայտնվում է վախը: Հնարավոր է, որ ազատ մարդ դաստիարակելու ճանապարհը վախից ամբողջովին ազատվելն է:Ուսուցիչը երեխաներից չի վախենում, բայց և երեխաներն էլ ուսուցչից չեն վախենում, և ազատությունն ինքն իրեն դասարան է գալիս: Վախից ազատագրվելը դպրոցում ազատության տանող ճանապարհի առաջին քայլն է: Մնում է ավելացնել, որ ազատ մարդը միշտ գեղեցիկ է: Ուսուցչի երազանքը հոգեպես գեղեցիկ, հպարտ մարդկանց դաստիարակությունը չէ՞:

Յանուշ Կորչակի 10 պատվիրանները։

«Չկան երեխաներ, կան մարդիկ»: Յանուշ ԿորչակՀուլիսի 22-ին ծնվել է մանկավարժ, բժիշկ, գրող, լրագրող, հասարակական գործիչ Յանուշ Կորչակը:Նա առաջինն է նախաձեռնել «Երեխաների իրավունքների համաձայնագրի» ստեղծումը, որը 1989թ. ընդունվել է Միավորված Ազգերի կազմակերպության կողմից։ Գրել է «Փողոցի երեխաներ», «Մոսկին, Իոսկիոն և Սրուլին», «Մաթիուշ առաջին թագավորը» վիպակները, «Խելագարների սենատ» պիեսը, զրույցներ, հոդվածներ և այլն: Կորչակի դաստիարակչական համակարգի գլխավոր սկզբունքները շարադրված են «Ինչպես սիրել երեխային» գրքում:Զոհվել է 1942թ.-ին՝  Տրեբլինկայի գազախցում՝ իր 200 սաների հետ: Կյանքի վերջին օրերին Կորչակն իր օրագրում գրի է առել հետևյալ տողերը. «Ես ոչ մեկին չարը չեմ կամենում: Չեմ կարող: Չգիտեմ` դա ինչպես է արվում»:Յանուշ Կորչակը իր մանկավարժական գործունեության արդյունքում մշակել է 10 պատվիրան, որոնք անհրաժեշտ են ծնողներին` երեխաների դաստիարակությունը ճիշտ կազմակերպելու համար:

10 պատվիրան ծնողներին

Մի՛ ակնկալիր, որ   երեխադ կլինի այնպիսին, ինչպիսին  դու ես կամ ինչպիսին դու ուզում ես: Օգնի՛ր նրան դառնալ ոչ թե քեզ նման, այլ՝ իր: (քանի որ յուրաքանչյուր երեխա համարվում է համարվում է անհատ և ինքը պետք է որոշի թե ինչ է ցանկանում)

Մի՛ պահանջիր երեխայից վարձահատույց լինել ամեն ինչի համար, ինչ  դու տվել ես նրան: Դու կյանք ես տվել նրան, ինչպե՞ս կարող է նա վարձատրել քեզ: Նա կյանք կտա մեկ ուրիշի, այս ուրիշը՝ երրորդին. սա երախտագիտության անշրջելի օրենքն է:

Մի՛ թափիր քո վիրավորանքները երեխայի վրա, որպեսզի ծեր տարիքում գլխիդ չտաս, քանի որ՝ ինչ ցանես, այն կհնձես:

Մի՛ նայիր նրա խնդիրներին վերևից: Կյանքը յուրաքանչյուրին տրվում է իր ուժերի չափով, վստահ եղիր, որ նրա համար էլ պակաս դժվար չէ, գուցե՝ ավելի ծանր է, քանի որ նա փորձ չունի: (ուղղակի պետք է օգնեն և ասեն որ ամեն խնդիր ունենում է իր լուծումը և փորձեն միասին լուծել այն։

Մի՛ նվաստացրու:

Մի՛ մոռացիր, որ մարդու ամենակարևոր հանդիպումները հանդիպումներն են երեխաների հետ:

Ավելի ուշադիր եղիր նրանց նկատմամբ, մենք երբեք չենք կարող իմանալ՝ ում ենք հանդիպում երեխայի մեջ:

Մի՛ տանջիր ինքդ քեզ, եթե ինչ-որ բան չես կարող անել երեխայիդ համար: Տանջվիր, եթե կարող ես, բայց չես անում: Հիշիր, որ երեխայի համար բավարար արված չէ,  քանի դեռ  ամեն ինչ արված չէ: (վաղ տարիքում պետք է շատ աշխատել(զբաղվել) երեխայի հետ, քանի որ այդ տարիքում աշխատելով երեխայի հետ հետագայում կունենանք առողջ դատողություն ունեցող երեխա, ով կսիրի աշխարհը)

Երեխան բռնակալ չէ, որը տիրում է քո ողջ կյանքը, նա  միայն մարմնի և արյան պտուղ չէ: Նա այն թանկ սափորն է, որ Կյանքը տվել է քեզ, նրա մեջ պահպանի՛ ր և զարգացրո՛ ւ ստեղծագործական կրակը: Այն մոր ու հոր ազատագրված սերն է. պետք է աճեցնել ոչ թե սեփական երեխան, այլ՝  պահ տրված հոգին:

Կարողացի՛ր սիրել ուրիշի երեխային: Երբեք ուրիշին մի՛ արա այն, ինչը չես ուզենա, որ անեն քո երեխային:

Սիրի՛ր քո երեխային ինչպիսին որ կա` անտաղանդ, ձախորդ, հասուն: Ուրախացիր, երբ շփվում ես նրա հետ, քանի որ երեխան տոն է, քանի դեռ քեզ հետ է: (երեխայի համար կարևորը ծնողների կողմից գնահատված և սիրված լինելն է

03.09.2021

  1. Քննարկել Մարիա Մոնթեսորիի պատվիրանները.

Կարծիք կա, որ 20-րդ  դարի 4 մանկավարժները՝  ամերիկացի Ջ. Դյուին, գերմանացի Գ. Կերշենշտեյները, իտալուհի Մ. Մոնտեսորին և խորհրդային  մանկավարժ Ա. Մակարենկոն դաստիարակության մեջ հեղափոխություն իրականացրին:

Մարիա Մոնտեսորին ձևակերպել է կարճ պատվիրան-հիշեցումներ ծնողների համար: Դրանք պարզ բաներ են, բայց եթե խորանանք դրանցից յուրաքանչյուրի մեջ, կպարզվի՝ բազմահատոր իմաստություն է՝ ամփոփված մի քանի բառի մեջ: Խորհուրդ է տրվում տարին գոնե մեկ անգամ վերընթերցել այս ցուցակը։ Այդ դեպքում երեխաների հետ փոխհարաբերությունները կարող են որակապես այլ մակարդակի հասնել, իսկ երեխան ավելի զարգացած ու ներդաշնակ անձնավորություն կդառնա։

  1. Երեխային ուսուցանում է իրեն շրջապատող միջավայրը: (մարդկանց բնավորության տեսակները կարողեն ազդել երեխայի դաստեարակության վրա)
  2. Եթե երեխային հաճախ քննադատում են, նա  սովորում է դատապարտել:
  3. Եթե երեխային հաճախ են գովում, նա սովորում է գնահատել:
  4. Եթե երեխային վերաբերվում են թշնամաբար, նա սովորում է կռվել:
  5. Եթե երեխայի հետ ազնիվ են, նա սովորում է արդար լինել:
  6. Եթե երեխային հաճախ են ծաղրում, նա վախկոտ լինել է սովորում:
  7. Եթե երեխան ապրում է ապահովության զգացումով, նա սովորում է հավատալ:
  8. Եթե երեխային հաճախ են պախարակում, նա սովորում է մեղավոր զգալ:
  9. Եթե երեխային հաճախ են հավանություն տալիս, նա սովորում է ինքն իրեն լավ վերաբերվել:
  10. Եթե երեխայի նկատմամբ հաճախ են հանդուրժող լինում, նա սովորում է համբերատար լինել:
  11. Եթե երեխային հաճախ են ուրախացնում, նա ինքնավստահություն է ձեռք բերում:
  12. Եթե երեխան ապրում է համերաշխ մթնոլորտում և իրեն պիտանի է զգում, նա սովորում է սեր գտնել այս աշխարհում:
  13. Երեխայի մասին վատ մի խոսեք նրա ներկայությամբ կամ առանց նրա: (պետք է միշտ խոսենք բնավորության լավ գծերի մասին, որպեսզի ոգևորենք և երեխան ցանկություն ունենա ավելի լավը դառնալու)
  14. Կենտրոնացեք երեխայի մեջ լավի զարգացմանն այնքան, որ վատի համար տեղ չմնա:
  15. Միշտ լսեք և պատասխանեք Ձեզ դիմող երեխային: (պետք է լսել պատասխանել որպեսզի իրեն արհամարհված չզգա, և ստանա իրեն անհրաժեշտ գիտելիքները։ ինչպես նաև հետագայում երեխաի կողմից արհամարհված չլինելու համար)
  16. Հարգեք երեխային, որ սխալ է գործել և կարող է հիմա կամ քիչ անց ուղղել դա:
  17. Պատրաստ եղեք օգնելու այն երեխային, ով փնտրում է, և աննկատ մնացեք այն երեխայի համար, որ արդեն գտել է: (քանի որ, այն երեխան որը գտել է, սովորել է ինքնուրույն լինել և պետք է անկատ մնալով հետև ենք նրա զարգացմանը)
  18. Օգնեք երեխային յուրացնելու չյուրացրածը: Արեք դա՝ շրջապատը լցնելով հոգածությամբ, զսպվածությամբ, խաղաղությամբ և սիրով:
  19. Երեխայի հետ շփման ժամանակ մշտապես դրսևորեք լավ վարքագիծ, փոխանցեք նրան ձեր մեջ եղած դրականը:

2.Շարունակեք այս շարքը ձեր խորհուրդներով։