Սալմոնելոզ

Սուր աղիքային ինֆեկցիա է բնորոշվում են ստամոքս֊աղիքային խանգարումներով և ինդոկսիկացիայով։

ԷԹԻՈԼՈԳԻԱ

հարուցիչը պատկանում է Սալմոնելա ցեղին գրամ բացասական շարժուն սպոր և պատիճ չառաջացնող ցուպիկ է բավականին կայուն է արտաքին միջավայրում օրինակ ջրում պահպանվում է 4ամիս կենդանիների չոր արտաթորանքում տարիներ։ Շատ լավ դիմանում են սառեցված մթերքներում իսկ բարձր ջերմաստիճանում, եռացնելիս արագ ոչնչանում են։ Սալմոնելաների լրիվ ոչնչացման համար 400գրամանոց միսը պետք է եփել ամենաքիչը 2ժամ։ Սալմոնելաները արտադրում են էնդոտոքսին և էկզոտոքսին։

ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Զոոանթրոպոնոզ ինֆեկցիա է։ Վարակի աղբյուր են հանդիսանում գյուղատնտեսական կենդանիները, թռչունները նաև հիվանդ և բակտերիակիր մարդիկ։ Վարակը փոխանցվում է ֆեկալ օրալ եղանակով հիմնականում կենդանիների ու թռչունների մսի կաթի ձվի միջոցով նաև ջրային և կոնտակտային ճանապարհով։ Ընկալունակությունը հատկապես բարձր է փոքր երեխաների և ծերերի մոտ։ Հիվանդությունից հետո ձևավորված իմունիտետը կարճատև է։ Ներթափանցելով օրգանիզմ բերանով հարուցիչները հասնում են բարակ աղիներ առաջացնում բորբոքում, անջատում էնդոտոքսին և էկզոտոքսին, որի հետևանքով առաջանում է լուծ օրգանիզմի ինդոկսիկացիա։

ԿԼԻՆԻԿԱ

ինկուբացիոն շրջանը 2֊4ժամից մինչև 2֊3օր է։ Տարբերում ենք Սալմոնելոզի հետևյալ դասակարգումը`

  1. ստամոքս աղիքային կամ գաստրոինտեստինալ ձև, որը ընդհանում է ստամոքսի բարակ և հաստ աղիների ախտահարումով։
  2. Տարածում կամ գեներալիզացված ձև, որը ընդհանում է տիֆանման կամ սեպտիկ ձևերով։
  3. բակտերիակրություն

հիմնական ձևը ստամոքս֊աղիքայինն է, որը սկսվում է սուր հանկարծակի, ջերմությունը բարձրանում է 38֊40°, հիվանդը նշում է սրտխառնոց, փսխում, լուծ, կծկումային ցավեր որովայնում, ծանր ձևերի ժամանակ փսխումը անզուսպ է, լուծը օրը 10֊20անգամ փրփռոտ կանաչաշագանակագույն առատ ջրային և տհաճ հոտով կղանքով։ Նշում են նաև Գլխացավ, գլխապտույտ, պուլդը հաճախացած է թելանման, զարկերակային ճնշումը ցածր, զարգանում է ջրազրկում, կոլապս, աչքերի տակ մուգ օղակներ, մաշկը չոր է ցիանոտիկ, առաջանում են մկանային ցնցումներ, մեզի քանակի պակասում։ Որովայնը շոշափելիս ցավոտ է էպիգաստրալ շրջանում և պորտի շուրջ։ Տարածուն ձևը հազվադեպ է հանդիպում ընդհանում է շատ ծանր ինդոկսիկացիայով տիֆի և սեպսիսի նշաններով։

ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հիպոբոլեմիկ շոկ, կոլապս (ճնշման անկում), սուր սրտային և երիկամային անբավարարություն, ինֆեկցիոն տոքսիկ շոկ, այլ օրգանների սեպտիկ ախտահարում։ Ախտորոշման համար վերցվում են փսխման զանգվածը ստամոքսի լվացման ջրերը, կղանքը, կատարվում է բակտերիոլոգիական և շճաբանական հետազոտություն

ԲՈՒԺՈՒՄԸ և ԽՆԱՄՔԸ

Ոչ ծանր ձևերը բուժվում են տանը, իսկ մինչև մեկ տարեկան երեխաները, ծերերը և ծանր ձևերը հոսպիտալացվում են անհրաժեշտ է խստորեն պահպանել սանիտարահիգենիկ պայմանները խնամք իրականացնելիս կատարել ընթացիկ դեզինֆեկցիա (Հատկապես սանհանգույցի վարակազերծումը)։

ՍՆՈՒՆԴԸ

նշանակում են համար 4 դիետիկ սեղան հետագայում անցնում են համար 2ին։ Սահմանափակվում են ածխաջրերը, բացառում են մեխանիկական, քիմիական և ջերմային գրգռիչ մթերքները։ Սնունդը պետք է լինի կալորիական վիտամիններով հարուստ մեծ քանակությամբ հեղուկով։ Դեղորայքային բուժման մեջ նախ և առաջ պետք է կատարել ստամոքսի լվացում սոդայաջրով եթե հնարավոր է զոնդով։ Ամենակարևորը պայքարն է ջրազրկման դեմ, որի համար թեթև ընթացքի դեպքում տրվում են օրալ ռեհիդրատացիոն միջոցներ (Ռեհիդրոն, օրալիտ, ցիտրոգլյուկոսոլա, փսխման ռեակցիայի դեպքում տրվում է ցերուկալ)։ Ծանր դեպքերում հեղուկները տրվում են ներերակային կաթիլային ձևով (Տրիսոլ, կվարտասոլ, ացեսոլ, լակտոսոլ ացեսոլ և այլն)։ Տարածուն ձևերի ժամանակ նշանակվում են հակաբիոտիկներ (ցիպրոֆլոկսացին, ցեֆտրակսոն, լեվոմիցեծին և այլն)։ Նշանակվում է նաև բակտրիմ, բիսեպտոլ, ֆուրազոլիդոն, ֆուրադոնին։ Լավ արդյունք է տալիս էնտերոսորբենների նշանակությունը (ակտիվացված ածուխ, կաղնու, նռան կեղևի թուրմ։ Նաև ֆերմենտսյին պրեպարատներ (մեզիմ ֆորտե, ֆեստալ, պանզինորմ և այլն)։ Բակտերիակրության ժամանակ նշանակվում են սալմոնելոզային բակտերիոֆագ էուբիոտիկներ (բիֆիկոլ(յոգեւրտի մեջ), լակտոբակտերին, Նարինե, լինեքս և այլն)։ Հիվանդները դուրս են գրվում կղանքի բացասական պատասխանից հետո և երեք ամիս ժամկետով վերցվում են դիսպանսեր հսկողության։

ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

ինչպես բոլոր աղիքային ինֆեկցիաների ժամանակ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *