Daily Archives: September 2, 2020

Պարարվեստ

Պարը, արվեստի ձև է, որն արտահայտվում է մարմնի ռիթմիկ շարժումների միջոցով։ Պարն անբաժան է երաժշտությունից և կատարվում է վերջինիս ուղեկցությամբ։ Պարային ռիթմիկ շարժումները սովորաբար որոշակի դասավորություն են ունենում՝ ստեղծելով կոմպոզիցիա:Պարի գլխավոր բնութագրական հատկանիշներն են՝

1. ռիթմը,

2. պարի «գծապատկերը»՝ պարային կոմպոզիցիայում շարժումների համադրումը,

3. դինամիկան

4. տեխնիկան:

Պարի արտահայտչականության տեսակետից կարևոր դեր է վերապահված նաև դիմախաղին, ձեռքերի, մատների ժեստերին, և, իհարկե, տարազին: Կարևորվում է հատկապես կատարման տեխնիկան՝ մարմնին տիրապետելու աստիճանը և հիմնական պարաքայլերի ու դիրքերի կատարման վարպետությունը: