Monthly Archives: January 2021

Գազայի չիր։

Գազարի չիր պատրաստելու համար անհրաժեշտ է՝ 5կգ գազար, 4բաժան ջուր, 5կգ շաքարավազ, 1թեյի գդալ կիտրոնի աղ, 2-3 մեխակ։ Պատրաստման եղանակ՝ 5 կգ գազարը դնում ենք կաթսայի մեջ ավելացնում ենք 4 բաժակ ջուր, 5կգ շաքարավազ, 1թեյի գդալ կիտրոնի աղ և 2-3 Մեխակ ու եփում։

Սեպտեմբեր֊հունվար հաշվետվություն։

Կատարել եմ երկու թարգմանական աշխատանք ռուսերենից հայերեն։ Առաջինը Ֆլորաի և Մերիի, իսկ երկրորդը Ֆլորաի հետ։ Բլոգում ներկայացված է թարգմանության միայն իմ հատվածները՝

Կատարել եմ սեբաստացիական օրեր նախագիծը։ Սովորել եմ պանիր պատրաստել, մանկապարտեզում կազմակերպել եմ խաղ, օգնել եմ որպեսզի զինվորների համար ցանց գործեն և այլն։ Սեբաստացիական օրերը մեկ հղման մեջ՝

Ուսումնասիրել ենք գրաբարը, հայկական բարբառները։

Հյուսիսային դպրոցում մասնակցել ենք ցուցահանդես վաճառքի։ Որի գումարը փոխանցվել է զինվորներին՝

Մասնակցել եմ սովորող֊սովորեցնող (մասնագիտական) նախագծերին՝

Ընկեր Քրիստինեի հետ գնացել ենք մանկապարտեզի խմբեր և սովորեցրել ճիշտ լվանալ ձեռքերը և ատամները ավելի առողջ լինելու համար

Ընկեր Հասմիկի հետ սովորեցրեցինք պանիր և գազարի, դդմի չիր պատրաստել

Ընկեր Թերեզի հետ, Միջին դպրոցի երեխաներին օգնեցինք կավով աշխատել

Մասնագիտական խաղեր՝

Ընկեր Գայանեի հետ ռուսերենից հայերեն թարգմանեցինք խաղեր, որպեսզի իրականացնենք՝

Երբ ձյուն եկավ ռուսերենի ուսուցչուհու հետ գնացինք որպեսզի իրականացնենք նախագծերը, բայց կազմակերպվեց միայն Հասմիկի խաղը քանի որ քնության էինք

Ընկեր Մարինեի հետ իրականացրեցինք շատ հետաքրքիր նախագիծ՝ Ընկուզախաղ

Հոգեբանության դասաժամին Ֆլորաին օգնել եմ կազմակերպել իր ընտրած խաղը, քանի որ դեռ չէի կողմնորոշվել թե ինչ խաղ կցանկանաի կազմակերպել

Անգելինաի հետ կատարել ենք ռուսերենի ամանորյա նախագիծը՝

Ես, Անգելինան, Ֆլորան կազմակերպեցինք հարցում պատերազմի վերաբերյան։(Ընկեր Լուսինե)

Ունեցել ենք բանկից հյուրեր որոնց համար ամեն մեկս պատրաստել էին երկուական հարց

Այցելել եմ նաև “Իրինա Ռոդինյանի անվան սահադաշտ”

Տրամաբանական մտածողությունը զարգացնող խաղ։

<<Խառնաշփոթ>> տրամաբանական մտածողությունը զարգացնող և բառապաշարը հարստացնող խաղ:

Խաղը նպաստում է տրամաբանական մտածողության զարգացմանը. երեխան պետք է տարբերակի մրգի ու բանջարեղենի տեսակները: Այսպիսի խաղը նպաստում է բառապաշարի հարստացմանըտրամաբանական մտածողության զարգացմանը:

Մտածողություն։ Մտածողության տեսակները ։

Մտածողությունը շրջապատող միջավայրի առարկաների և երևույթների հարաբերությունների և կապերի իմացությունն է: Վերջինս նորի որոնումն է;

Մտածողությունն իմացական գործընթաց է, որի միջամտությամբ մարդը կարողանում է դուրս գալ անմիջական զգայական արտացոլման միջոցով ստացված տվյալնեի սահմաններից, բացահայել երևույթներիների էական, օրինաչափ կապերն ու հատկանիշները:  Մտածողությունը միջնորդված և ընհանրացված իմացություն է, ունի սոցիալական պայմանավորվածություն, իսկ նրա բարձրագույն տեսակները կապված են խոսքի հետ:

Մարդը սկսում մտածել այն ժամանակ, երբ նրան անհրաժեշտ է որևէ հարց լուծել, որևէ խնդիր իրականացնել: Այսինքն մարդը անընդհատ չի մտածում: Մարդ լարում է ուղեղը, մտածում , երբ կա պրոբլեմային իրավիճակ:

Գոյություն ունի մտածողության երեք տեսակ՝
ակնառու գործնական
ակնառու պատկերավոր
խոսքային տրամաբանական կամ վերացական

Ակնառու գործնական
Կիրառվում է մինչև երեք տարեկան երեխաների կողմից, օրինակ՝ երեխան կոտրում է խաղալիքը պարզելու համար թե ինչ կա դրա մեջ:
Ակնառու պատկերավոր Կիրառվում է երեքից բարձր մինչև յոթ տարեկան երեխաների կողմից, օրինակ՝ նրանք մտածում են պատկերացնում են, բայց չեն կարողանում դա կիրառել:
Խոսքային տրամաբանական,
Այն մտածողությունն է, երբ մարդը ինչ որ մտածում է, կարողանում է իր մտածածի, պատկերացրածի, եթե ոչ ամբողջությամբ արտաբերել,  իրականացնել խոսքի և լեզվի միջոցով:

Մտածողության զարգացման հիմնական տեսակները նախադպրոցական տարիքում անցումն է ակնառու-գործնական մտածողությունից ակնառու-պատկերավոր մտածողության, որը Ժ.Պիաժեն անվանում է ռեպրեզենտատիվ ինտելեկտին:

Երեխայի զարգացման ոլորտներ

1. Շարժողական ոլորտ

1.1 Խոշոր շարժումներ

1.2 Նուրբ / մանր շարժումներ

2. Խոսքի և հաղորդակցման ոլորտ

2.1 Բանավոր խոսք

2.1.1 Խոսքի ընկալում և օգտագործում

2.1.2 Լեզու և հաղորդակցում

2.1.3 Խոսքի քերականական և հնչյունաբանական իմացություն

2.2 Գրավոր խոսք

2.2.1 Վաղ ընթերցանություն և հետաքրքրություն պատկերազարդ գրքերի նկատմամբ

2.2.2 Վաղ գրաճանաչություն

3. Իմացական ոլորտ

3.1 Մտածողություն և տրամաբանություն

3.2 Տարրական մաթեմատիկական գիտելիքներ

3.3 Երևակայություն և ստեղծագործական մտածողություն

3.4 Սոցիալ — մշակութային, կենցաղային կողմնորոշում և վերաբերմունք շրջակա միջավայրի նկատմամբ․

4. Սոցիալական, հուզական և անձնային ոլորտ

4.1 Սոցիալական զարգացում

4.1.1 Փոխհարաբերություններ մեծահասակների հետ

4.1.2 Փեխհարաբերություններ հասակակիցների հետ

4.2 Սոցիալական վարք

4.3 Անձնային զարգացում

4.1.3 <<Ես կոնցեպցիան>>

4.4 Հուզական զարգացում

5. Ինքնասպասարկման, առողջության պահպանման և անվտանգության ոլորտ

5.1 Ինքնասպասարկում

5.2 Անվտանգություն

6. Սովորելու նկատմամբ վերաբերմունքի ոլորտ

6.1 Հետաքրքրասիրություն

6.2 Նախաձեռնություն

6.3 Մասնակցություն և հետևողականություն

6.4 Տեխնոլոգիա

6.5 Ուշադրություն

6.6 Հիշողություն

6.7 Պրոբլեմների հիմնավորում և լուծում

6.8 Դիտարկում, հետազոտում

Սահադաշտ։

Այցելեցինք  <<Իրինա Ռոդինյանի անվան սահադաշտը>>։ Սահել չգիտեի այտիսկ պատճառով մի քանի անգամ ընկա և ինձ հետ գցեցի նաև Արևիկին։

Երկուսսել սահել չգիտեինք և մեզ ամեն անգամ վեր կենալ օգնում էր Միլենան։ Վերջում որոշակի չափով վարժվեցինք սահադաշտին, բայց ցավոք ժամանակը ավարտվեց և մենք վերադարձանք քոլեջ։ Շատ հաճելի և հիշվող օր ունեցանք։