Monthly Archives: March 2021

Առաջադրանքներ։

Կազմել հայկական ազգանուններ ֊ունի ֊ունց ֊ենց մասնիկնորով
Սալենց Թոթովենց Խաչենց Մեծարենց
Վարդունց Բակունց Շեկունց Առջունց
Արշակունի Բագրատունի Ռշտունի Գնունի

Ուղղակին դարձնել անուղակի

֊ես էլ եմ կարդացել քո անունը,֊ ասացի Սուրենին։
Ես Սուրենին  ասացի, որ ես էլ եմ կարդացել նրա անունը
֊ազջիկներ՝, գնանք՝ լիճը լողանալու,֊ձայնեց հեռվից Աննան
Աննան հեռվից ձայնեց աղջիկներին, գնան արդյոք լիճը լողանալու
“Նա երբ է ինձ հանգիստ տալու”,֊մտքում կրկնում էր հարևանուհին։
Հարևանուհին մտքում կրկնում էր թե նա երբ է իրեն հանգիստ տալու
֊այսպես թե այնպես, քո արածների համար պատասխան ես տալու,֊զգուշացրեց ինձ ընկերս։
Ընկերս ինձ զգուշացրեց, որ այսպես թե այնպես իմ արածների համար պատասխան եմ տալու

Տրված նախադասության ընդգծված մասերը վերած էլ դերբայական դարձվածների

Երբ կորսված հայրենիքի երգերն է երգում, կարծես անէանում էր, իրական կյանքից վերանում։
Կորսված հայրենիքի երգերը երգելիս, կարծես անէանում էր, իրական կյնաքից վերանում

Օվ իր ժողովրդի պատմությունը չգիտ է, չի կարող իր երկրի տերը դառնալ ։
Իր ժողովրդի պատմությունը չիմացողը, չի կարող իր երկրի տերը դառնալ։
Միայն երևում էր պատանու գլխարկը, որ սև կատվի նման վազում էր արտի վրայով։
Միայն երևում էր սև կատվի նման արտի վրայով վազող պատանու գլխարկը։

Լորիս Մալագուցի. «100 լեզու» Ո՛չ, հարյուրը կա՛

Ո՛չ, հարյուրը կա՛
Երեխան կազմված է
հարյուրյակներից։
Երեխան ունի
հարյուր լեզու,
հարյուր ձեռք,
հարյուր միտք,
մտածելու, խաղալու, խոսելու
հարյուր ձև։
Հարյուր, միշտ հարյուր ձև՝
Լսելու, հիանալու, սիրելու համար,
Հարյուր երջանիկ հույզ՝
երգելու և հասկանալու համար,
հարյուր աշխարհ՝ բացահայտելու,
հարյուր աշխարհ՝
ստեղծելու,
հարյուր աշխարհ՝
երազելու համար։
Երեխան ունի
հարյուր լեզու
(և էլի՝ հարյուր անգամ հարյուր),
բայց դրանցից իննսունինը նրանք գողանում են։
Դպրոցն ու մշակույթը
անջատում են գլուխը մարմնից։
Նրանք սովորեցնում են.
մտածել առանց ձեռքերի,
կատարել առանց գլխի,
լսել և չխոսել,
հասկանալ առանց ուրախության,
սիրել և հիանալ
միայն Զատիկի և Սուրբ Ծննդյան օրերին։
Նրանք սովորեցնում են
բացահայտել արդեն գոյություն ունեցող աշխարհը,
իսկ հարյուրից իննսունինը գողանում են։
Նրանք ասում են երեխային, որ
աշխատանքն ու խաղը,
իրականությունն ու ֆանտազիան,
գիտությունն ու երևակայությունը
երկինքն ու երկիրը,
բանականությունն ու երազանքները
անհամատեղելիւ բաներ են։
Եվ դրանով ասում են երեխային,
Որ ոչ մի հարյուր էլ չկա։
Իսկ երեխան ասում է.
Ո՛չ, հարյուրը կա՛։

Մատնախոսության այբուբեն

images-bararan-1-350x409

Մատնախոսության այբուբենը տառանշանների համակարգ է: Յուրաքանչյուր տառ արտահայտելու համար մատներին տրվում է որոշակի դիրք, որը լրիվ կամ մասնակիորեն նմանվում է տառի պատկերին: Կան նշաններ, որոնք ուղեկցվում են շարժումով կամ օդում ուրվագծում են տառերի պատկերները (օրինակ` զ, ձ):

Որոշ նշաններ ունեն ընդհանուր ուրվագիծ (օրինակ` մ, շ) և տարբերվում են միայն մատների դիրքով: Մատնախոսության այբուբենում կա այնքան նշան, որքան տառ` տվյալ լեզվում:

Պետք է մատնախոսել աջ ձեռքով` ձեռքը պահելով կրծքավանդակի առջև, ուսից մի քիչ ցած:

Պետք է մատնախոսել այնպես, ինչպես գրվում է բառը:

Մատնախոսությունը բառային խոսք է:

Մատնախոսության առաջին այբուբենը ստեղծվել է 1620 թվականին` Իսպանիայում, իսկ հայկական տարբերակը` 1960-ին:

Աշխարհում ստեղծվել է ազգային մատնախոսության այբուբենի 43 տարբերակ և կիրառվում է 59 երկրներում:

հարցեր ինքնաստուգման համար

  • Որն է ՄԻԱՎ վարակի աղբյուրը։ Հիվանդ մարդը
  • Որոնք են ՄԻԱՎ-ի փոխանցման ճանապարհները 1. Արյան ճանապարհով 2. Սեռական ճանապարհով 3. Մորից-երեխային (հղիության, ծննդաբերության, կրծքով կերակրելու ժամանակ)
  • Ինչպես խուսափել Միավ-ով վարակվելուց Պետք է ունենալ պատասխանատու վարքագիծ. ունենալ մեկ զուգընկեր, չօգտագործել ներերակային թմրանյութեր:
  • Վարակվելուց որքան ժամանակ անց կարելի է արյան մեջ հայտնաբերել ՄԻԱՎի նկատմամբ հակամարմիններ: ՄԻԱՎի նկատմամբ հակամարմիններ: Վարակվելու պահից վեց ամիս անց կարելի է հետազոտվել ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմինների հայտնաբերման համար:
  • Ով կարող է վարակվել ՄԻԱՎ-ով. ՄԻԱՎ-ով կարող են վարակվել բոլորը
  • Ինչպիսին կարող է լինել ՄԻԱՎ ի նկատմամբ հտազոտության արդյունքը ,,պատուհանի շրջանում,, «Պատուհանի շրջանը» այն ժամանակահատվածն է, երբ մարդը հնարավոր է, որ վարակված է, բայց դեռ հակամարմիններ չկան նրա արյան մեջ, և հետազոտության պատասխանը կարող է լինել բացասական՝ այսինքն ՄԻԱՎ վարակ չհայտնաբերվի: «Պատուհանի շրջանը»կարող է տևել՝ 3-ից մինչև 6 ամիս:
  • Որոնք են ՁԻԱՀ-ի ժամանակ առավել հաճախ հանդիպող հիվանդությունները ՁԻԱՀ-ը ՄԻԱՎ վարակի այն փուլն է, երբ արդեն իմունային խիստ անբավարարություն կա և եթե մարդը չի ընդունում հակառետրովիրուսային դեղորայք, ապա նրա մոտ կարող են առաջանալ տարբեր հիվանդություններ, օրինակ՝ թոքերի տարբեր հիվանդություններ, տուբերկուլոզ, քաղցկեղային հիվանդություններ, և այլն:
  • Ինչ ազդեցություն է գործում ՄԻԱՎ –ը մարդու օրգանիզմի վրա ՄԻԱՎ վարակը երկարատև ընթացքով քրոնիկ վարակային հիվանդություն է, որի հարուցիչը ՄԻԱՎ—ն է: Այն տարիների ընթացքում թուլացնում է մարդու իմունային համակարգը, և մարդը դառնում է խոցելի ցանկացած հիվանդության դեմ:
  • ՈՐ կենսաբանական հեղուկներն են պարունակում ՄԻԱՎ- առավել մեծ քանակները Արյունը, սերմնահեղուկը, կրծքի կաթը: Վարակված մարդու բոլոր կենսաբանական հեղուկներում լինում է ՄԻԱՎ-ը, սակայն բացի վերը նշված հեղուկներից, ուրիշ ոչ մի հեղուկ չի պարունակում վարակելի քանակությամբ ՄԻԱՎ:
  • Որտեղ կարելի է հետազոտվել ՄԻԱՎ-ի նկատմամբ ՁԻԱՀ- ի կանխարգելման հանրապետական կենտրոնում, Երևան, Աճառյան 2 հասցեում: Պաշտոնական կայքը՝ www.armaids.am
  • Վարակվելուց որքան ժամանակ անց կարող են ի հայտ գալ առաջին նշանները Վարակվելուց հետո 3-7 տարի դեռ մարդը եթե չի հետազոտվել, կարող է չիմանալ իր վարակված լինելու մասին: Սական տարիներ անց իմունային համակարգի ընկճվելու հետ կարող են առաջանալ սիմպտոմներ, բայց մինչ այդ մարդը չհետազոտվի ՄԻԱՎ-ի հակամարմինների նկատմամբ, ոչ ոք չի կարող ուրիշ ոչ մի հետազոտության հիման վրա ասել, որ այդ մարդը ունի ՄԻԱՎ վարակ:
  • Վարակվելուց  որքան ժամանակ անց կարող է զարգանալ ՁԻԱՀ –ի փուլը Եթե ՄԻԱՎ-ով վարակված մարդը չի հետազոտվել և չի օգտագործում հակառետրովիրուսային դեղամիջոցներ, ապա ՁԻԱՀ-ը կարող է զարգանալ 3-7 տարում: Բայց եթե հետազոտվել է, և կանոնավոր, ամեն օր խմում է իր նշանակված դեղերը, ապա մինչև նրա կյանքի վերջ ՁԻԱՀ-ը չի զարգանա:
  • ՁԻԱՀ –ի զարգացումն ինի հետևանքով կարող է արագանալ: ՁԻԱՀ-ը կարող է զարգանալ և արագանալ, եթե հիվանդը չի կատարում բժիշկի նշանակումները և կանոնավոր չի խմում հակառետրովիրուսային դեղահաբերը:

Արտաթորության համակարգ։

Արտաթորության համակարգ, արտազատիչ համակարգ, օրգանների ամբողջություն, որով մարդու և կենդանիների օրգանիզմից հեռացվում են ավելորդ ջուրը, նյութափոխանակության վերջնական, աղերը, ինչպես նաև օրգանիզմ մտած և այնտեղ առաջացած թունավոր նյութերը։ Մարդու և բարձրակարգ կենդանիների արտաթորության օրգաններն են՝ երիկամները, թոքերը, մաշկը, քրտնագեղձերը, աղիքները և այլն, որոնց գործունեությամբ ապահովվում է օրգանիզմի ներքին միջավայրի կայունությունը:  Երիկամներում միզագոյացման շնորհիվ  ջրի ավելցուկը և տարբեր աղեր հեռացվում են օրգանիզմից, որով և կարգավորվում է օրգանիզմի օսմոտիկական ճնշման հավասարակշռությունը, իոնային բաղադրությունը և թթվահիմնային կայունությունը։
Արտաթորության օրգանների ֆունկցիայի խանգարումը կարող է պատճառ դառնալ մի շարք հիվանդությունների, երբեմն՝ մահվան։
Երիկամն ունի լոբու ձև: Երիկամի նյութն արտաքինից հարթ է և մուգ կարմիր գույնի:Երիկամները  զույգ օրգաններ են որովայնի խոռոչի հետին պատի որովայնամզի տակ: Երիկամները տեղավորված են ողնաշարի աջ ու ձախ կողմերում, կրծքային վերջին և գոտկային վերին երկու ողների մակարդակի վրա: Աջ երիկամը միջին հաշվով 1-1.5 սմ ավելի ցած է, քան ձախը (լյարդի աջ բլթի ճնշումից կախված): Երիկամների վերին ծայրերը հասնում են XI կողի մակարդակին, նրանց ստորին ծայրերը գտնվում են զստոսկրի կատարից 3-5 սմ բարձր: Երիկամների դիրքի նշված սահմանները ենթակա են անհատական փոփոխությունների. հաճախ վերին սահմանը հասնում է XI կրծքային ողնի վերին եզրի բարձրությանը, ստորին սահմանը կարող է իջնել 1-0.5 ող ավելի ցած:

Առողջ ապրելակերպ։

Ոչ վարակիչ հիվանդություններից Հայաստանում զանգվածային տարածում ունեն և գերակա խնդիր են սրտանոթային (արյան շրջանառության) հիվանդությունները, որոնք կազմում են երկրում արձանագրված մահվան պատճառների շուրջ 48%-ը, չարորակ նորագոյացությունները՝ 19,9%-ը, շաքարային դիաբետը՝ 4,8%-ը: Նշյալ հիվանդությունները հնարավոր է կանխել:

Նշված ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման համար մեծ դեր ունեն ընդհանուր վարքագծային գործոնները (վնասակար սովորությունները)՝ ալկոհոլի, ծխախոտի, ոչ առողջարար սննդի օգտագործումը, ֆիզիկական թերակտիվությունը:

Վնասակար սովորությունները նպաստում են մարմնի քաշի ավելացմանը, ֆիզիկական թերակտիվության հետ մեկտեղ բերում են ճարպակալման, նպաստում են արյան զարկերակային ճնշման, արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացմանը:

Հինմական ռիսկի գործոններն են.

Ալկոհոլը,
Ծխախոտը,
Ճարպերի օգտագործումը,
Մրգերի և բանջարեղենի օգտագործման փոքր քանակությունը,
Ավելորդ քաշը և ճարպակալումը,
Ցածր ֆիզիկական ակտիվությունը,
Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը,
Բարձր զարկերակային ճնշումը,
Արյան մեջ ընդհանուր խոլեստերինի բարձր մակարդակը,
Աղի օգտագործումը,
Ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման համար կարևոր վարքագծային գործոնները բավականին տարածված են. ծխախոտի օգտագործումը կազմում է 25,6%, ալկոհոլի օգտագործումը8,2%, գիրությունը և ճարպակալումը 49%, ֆիզիկական թերակտիվությունը` 17,5% :

Ոչ վարակիչ հիվանդությունները կարելի է կանխել՝ վարելով առողջ ապրելակերպ, ինչի համար անհրաժեշտ է՝
Սննդի մեջ կալորիականությունն ապահովել հագեցած և չհագեցած ճարպաթթուների հաշվին,
Ընդունել մրգերի և բանջարեղենի 5 գումարային չափաբաժին՝ (400 գ) օրական,
Ազատվել ավելորդ քաշից, պահպանել մարմնի զանգվածի գործակիցը՝ մարմնի քաշը, կգ / հասակի քառակուսին, մ 2 ( եթե գործակիցը ≥ 25, ավելորդ քաշ է, եթե այն ≥ 30, ճարպակալում է),
Ապահովել ֆիզիկական ակտիվությունը՝ շաբաթվա ընթացքում 150 րոպե չափավոր ինտենսիվության ակտիվություն,
Պահպանել արյան մեջ շաքարի քանակությունը ≥ 7,0 մմոլ/լ,
Պահպանել արյան զարկերակային ճնշումը 140 / 90 ս.ս. (անհրաժեշտության դեպքում՝ դեղորայքի օգնությամբ),
Օգտագործել կերակրի աղի (նատրիումի քլորիդի) չափավոր քանակություն՝ օրական 5 գ,
Ապահովել արյան մեջ ընդհանուր խոլեստերինի քանակը ≥ 5,0 մմոլ / լ,
Խուսափել ծխախոտի օգտագործումից։

Լսողական հիվանդություներ։

Խլությունը, լսողության լրիվ բացակայություն կամ այն աստիճանի թուլություն է, որի դեպքում խոսքի ընտրողական ընկալումը դառնում է անհնար։ Լրիվ խլությունը լինում է հազվադեպ։ Խուլերի մեծամասնության մոտ պահպանվում են լսողության հետքերը, որի շնորհիվ կարողանում են լսել շատ բարձր ձայներ, իսկ երբեմն որոշ ծանոթ բառեր։ Հիմնական պատճառները ներքին ականջի և լսողական նյարդի ախտաբանական պրոցեսներն են, որոնք հետևանք են վարակիչ մի շարք։ Որոշ դեպքերում խլությունը կարող է հանգեցնել լսողության զարգացող անկման դեպքում։ Երբեմն առաջանում է ուժեղ աղմուկի և ցնցումների երկարատև ազդեցությունից, որոշ նյութերով (մկնդեղ, սնդիկ, կապար) թունավորվելիս։ Խլությունը կարող է լինել նաև բնածին, որն առաջանում է ժառանգական գործոնների կամ զարգացող պտղի վրա վարակի ազդեցությունից և մոր օրգանիզմի թունավորումից։ Բնածին և վաղ մանկական տարիքում ձեռք բերած խլությունը երեխային զրկում է խոսքին ինքնուրույն տիրապետելու հնարավորությունից (խուլհամրություն)։ Ավելի ուշ տարիքում առաջացած խլության դեպքում փոխվում են ձայնի ելևէջները (մոդուլացիա), առաջանում են արտասանության արատներ, սակայն ամբողջական խոսքը չի տուժում։ Շրջապատի մարդկանց հետ խոսքային հաղորդակցությունը որոշ չափով թեթևանում է խոսքի տեսողական ընկալման հմտության տիրապետման (շրթունքների շարժումները, կարդալը), իսկ լսողության հետքերի առկայության դեպքում՝ ձայնաուժեղացուցիչ հատուկ սարքերի օգտագործման շնորհիվ։ Բուժումը քիչ արդյունավետ է։ Բորբոքային պրոցեսների և օտոսկլեռոզի դեպքում լսողության լավացումը երբեմն հնարավոր է վիրաբուժական միջամտությամբ։ Կանխարգելում՝ լսողության կայուն խանգարումներ առաջացնող հիվանդությունների ժամանակին բուժում։

Սուրդոմանկավարժություն

Սուրդոմանկավարժությունը  գիտություն  է  լսողության  խանգարումով  երեխաների  կրթության  և  դաստիարակության  մասին:  Սուրդոմանկավարժությունը  մշակում  և  գիտականորեն հիմնավորում  է  խնդրի  կանխարգելման,  փոխհատուցման  և  շտկման  միջոցները:  Սուրդոմանկավարժությունը  մանկավարժության  գիտությունների  համակարգին  պատկանող  գիտություն  է:

Մինչև  15-20 տարեկան  հասակը  մարդն  ընկալում  է  20-24000 Հց տատանումները:  Տարիքի  հետ  լսողության  սրությունը  վատանում  է.  մինչև  40 տարեկանը  ամենաբարձր  սրության  է  հասնում`  3000 Հց,  40-60 տարեկանում`  2000,  իսկ  60-ից  բարձր` 1000Հց:

Լսողության  խանգարման  պատճառները.

Լսողական  անալիզատորի  ցանկացած  հատվածի  ախտահարումը  առաջացնում  է  լսողական  կորուստ:  Արտաքին  և  միջին  ականջների  ախտահարումը   (կոնդուկտիվ  ծանրալսություն)  հանգեցնում  է  լսողության  իջեցմանը,  բայց  ոչ  խլացմանը:  Խորը  խլություն  առաջանում  է  ներքին  ականջի  ախտահարման  ժամանակ (նեյրոսենսոր):  Խլությունը  կարող  է  առաջանալ  նաև  լսողության  կենտրոնի  ախտահարման  դեպքում:  Լսողության  խագարման  առաջացման  պատճառները  կարող  են  բազմազան  լինել:  Ի  ծնե  առաջացող  պատճառներից  են  լսողական  օրգանի  բնածին  թերությունները:  Կարող  են  լինել  նաև  ի  ծնե,  բայց  ոչ  ժառանգական  պատճառներ:  Ի  ծնե  լսողության  խանգարումների  պատճառները  կարող  են  լինել  հղիության  ժամանակ  մոր  կրած  տրավմաները,  ընդունած  օտոքսիկ  դեղամիջոցները  և  այլն:  Ձեռքբերովի  խանգարումների  պատճառները  կարող  են  լինել  տրավման,  ինեկցիոն  հիվանդությունները,  չափից  բարձր  ձայնը,  քիմիական  թունավորումները  և  այլն:

Լսողությունը  հետազոտվում է  տոնալ  աուդիոմետրիայի  միջոցով:

ՀՀ-ում  կիրառվում  է  առողջապահության  համաշխարհային  կազմակերպության  դասակարգումը.

I աստիճան լսողության  թեթև  կորուստ,

II աստիճան  լսողության  միջին  կորուստ,

III աստիճան  լսողության  ծանր  կորուստ,

IV աստիճան  խորը  կորուստ,

Խլություն:

Խոսքի  վիճակը  այս  երեխաների  մոտ  կախված  է  մի  շարք  գործոններից.

  1. Լսողության իջեցման  աստիճանից,
  2. Լսողության խանգարման  առաջացման  ժամանակը,  եթե  լսողության  խանգարումն  առաջանում  է  3տ.-ից  հետո,  երեխայի  մոտ  կարող  է  լինել  ֆրազային  խոսք,  բառապաշարի,  քերականության  և  հնչարտաբերման  չնչին  խանգարումներով:

Եթե  առաջանում  է  դպրոցական  տարիքում,  ապա  հիմնականում  դրսևորվում  են  հնչարտաբերման  խանգարումները`  լղոզված  արտաբերմամբ:

Վաղ  տարիքում  լսողության  խանգարում  ստացած  երեխաների  մոտ  դիտվող  խոսքային  խանգարումները  զբաղեցնում  են  խոսքի  կոմպոնենտները.  բառապաշար,  քերականություն,  հնչյունաբանություն:

Լսողությամբ  բառերի  ընկալման  անլիարժեքությունը  բերում  է  բառապաշարի  աղքատացմանը  և  աղավաղմանը,  բառերի  նշանակության  սահմանափակմանը:  Այս  երեխաների  բառապաշարում  գրեթե  բացակայում  են  ընդհանրացնող  հասկացությունները (տրանսպորտ,  հագուստ,  կենդանի  և  այլն):  Նկատվում  է.

  • առարկայի և դրա  առանձին  մասերի  անվանման  շփոթում,
  • առարկաների անվանումների և  գործողությունների  շփոթում (նկարել-մատիտ,  բարձ-քնել),
  • առարկաների շփոթում ըստ  արտաքին  նմանության,
  • փոխաբերական, բազմիմաստ բառերի  ընկալման  խանգարումներ:

Չլսելով  բառի  վերջավորությունը`  երեխաները  կամ  բաց  են  թողնում  դրանք,  կամ  կիրառում  աղավաղված  տեքստով:  Հնչյունների  չտարբերակմամբ  պայմանավորված  բարդությունները  առաջացնում   են  հնչարտաբերման  զանազան  խանգարումներ:  Բնորոշ  է  հետևյալը.

  • հնչյունների շփոթում,
  • հնչյունների փոխարինում,
  • հնչյունների բացթողում,
  • հնչյունների աղավաղված արտաբերում:

Լսողության  խանգարումով  երեխաների  խոսքին  բնորոշ  է  լղոզվածությունը,  աղքատությունը  ինտոնացիայում:  Խոսքի  տեմպը,  որպես  կանոն`  դանդաղացած  է:  Բառերի  սահմանափակ  քանակը,  լեզվի  քերականական  կառույցի  յուրացման  անբավարարությունը  իրենց  հերթին  բերում  են  կարդացած  տեքստի բովանդակության չընկալմանը։