Daily Archives: March 17, 2021

Լորիս Մալագուցի. «100 լեզու» Ո՛չ, հարյուրը կա՛

Ո՛չ, հարյուրը կա՛
Երեխան կազմված է
հարյուրյակներից։
Երեխան ունի
հարյուր լեզու,
հարյուր ձեռք,
հարյուր միտք,
մտածելու, խաղալու, խոսելու
հարյուր ձև։
Հարյուր, միշտ հարյուր ձև՝
Լսելու, հիանալու, սիրելու համար,
Հարյուր երջանիկ հույզ՝
երգելու և հասկանալու համար,
հարյուր աշխարհ՝ բացահայտելու,
հարյուր աշխարհ՝
ստեղծելու,
հարյուր աշխարհ՝
երազելու համար։
Երեխան ունի
հարյուր լեզու
(և էլի՝ հարյուր անգամ հարյուր),
բայց դրանցից իննսունինը նրանք գողանում են։
Դպրոցն ու մշակույթը
անջատում են գլուխը մարմնից։
Նրանք սովորեցնում են.
մտածել առանց ձեռքերի,
կատարել առանց գլխի,
լսել և չխոսել,
հասկանալ առանց ուրախության,
սիրել և հիանալ
միայն Զատիկի և Սուրբ Ծննդյան օրերին։
Նրանք սովորեցնում են
բացահայտել արդեն գոյություն ունեցող աշխարհը,
իսկ հարյուրից իննսունինը գողանում են։
Նրանք ասում են երեխային, որ
աշխատանքն ու խաղը,
իրականությունն ու ֆանտազիան,
գիտությունն ու երևակայությունը
երկինքն ու երկիրը,
բանականությունն ու երազանքները
անհամատեղելիւ բաներ են։
Եվ դրանով ասում են երեխային,
Որ ոչ մի հարյուր էլ չկա։
Իսկ երեխան ասում է.
Ո՛չ, հարյուրը կա՛։

Մատնախոսության այբուբեն

images-bararan-1-350x409

Մատնախոսության այբուբենը տառանշանների համակարգ է: Յուրաքանչյուր տառ արտահայտելու համար մատներին տրվում է որոշակի դիրք, որը լրիվ կամ մասնակիորեն նմանվում է տառի պատկերին: Կան նշաններ, որոնք ուղեկցվում են շարժումով կամ օդում ուրվագծում են տառերի պատկերները (օրինակ` զ, ձ):

Որոշ նշաններ ունեն ընդհանուր ուրվագիծ (օրինակ` մ, շ) և տարբերվում են միայն մատների դիրքով: Մատնախոսության այբուբենում կա այնքան նշան, որքան տառ` տվյալ լեզվում:

Պետք է մատնախոսել աջ ձեռքով` ձեռքը պահելով կրծքավանդակի առջև, ուսից մի քիչ ցած:

Պետք է մատնախոսել այնպես, ինչպես գրվում է բառը:

Մատնախոսությունը բառային խոսք է:

Մատնախոսության առաջին այբուբենը ստեղծվել է 1620 թվականին` Իսպանիայում, իսկ հայկական տարբերակը` 1960-ին:

Աշխարհում ստեղծվել է ազգային մատնախոսության այբուբենի 43 տարբերակ և կիրառվում է 59 երկրներում: