Daily Archives: May 28, 2021

Փոդքասթ- հասարակական տրանսպորտ

Հայաստանի համար` շատ կարևոր հարց է երթուղայինի խնդիրը։ 63-համարի երթուղու պայթյունից հետո, այս հարցում համոզվեցին բոլորը։  Ինչպես նաև ունենք մեծ խնդիր պակասում են երթուղայիները (օրինակ` 17.18) որի հետևանքով ծանրաբեռնվում են մնացած երթուղիները։ Այս խնդրի հետևանքով երթուղայինի մեջ շատ ուղևորներ են լինում, իսկ դա առողջության և ողնաշարի համար այդքանել լավ չէ։ Հատկապես ՝ համաճարակի ժամանակահատվածում, պետք է խստորեն վերաբերվել  այս հարցին։ Երթուղայինի վատ աշխատանքի պատճառով, մարդիկ ուշանում են աշխատանքից, դասերից, գործնական հանդիպումներից և այլն։ Կան երթուղայիներ, որոնք սեփական են և չեն աշխատում ժամը 7ից հետո օրինակ` 23 համարը որը դեպի հաղթանակ թաղամաս է գնում երեկոյան 7ից հետո չի աշխատում, մարդիկ ստիպված 77համարով են գնում ։ Ինչպես նաև երթուղայինի գծերը միմյանցից էականորեն տարբերվում են եկամտաբերությամբ։ Մեկ ավտոմեքենան օրական կտրվածքով տեղափոխում է 3անգամ ավել մարդ, քան մյուս գծի ավտոմեքենան։ Ստացվում է այնպես,  որ երթուղայինի ավտոմեքենաների ծախսը նույնն է, բայց եկամուտը տարբեր։Մեր կարծիքով՝ պետք է հատուկ օրենք ստեղծվի տրանսպորտային վարորդների հատուկ կարքապահական գործունեությամբ զբաղվելու նպատակով։ Մինչ մենք բողոքում ենք Հայաստանի երթուղայինի վիճակից, կան երկրներ որոնց տրանսպորտային կարգավիճակը ավելի վատ է։ Երթուղայինի ամենավատ վիճակը հիմնականում լինում է, միլիոնավոր բնակչություն ունեցող քաղաքներում կամ քիչ զարգացած երկրներում։Հետաքրքիր է, որ մեր մոլորակի տարբեր հատվածներում մարդիկ ունեն նույն խնդիրները, որոնց հանդիպում ենք նաև մենք մեր առօրյա կյանքում։ Երթևեկության կատվածահար վիճակ է՝ Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում, գնացքից կախված ուղևորները Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում, Բենիայում։ Բազմամարդ ավտոբուսները հնդկական Մումբայում փոխադրման անսովոր միջոցները Բանգլադեշում և ոչ միայն։

Հայաստանից դուրս՝ երկրների տրանսպորտային կարգավիճակը։