Ինֆեկցիա (բացատրություն)

Լատ. Infekcio նշանակում է վարակել, որից էլ ծագել է ինֆեկցիա բառը։ 1֊ին անգամ օգտագործվել է Գուֆելանդի կողմից 1841թ.ին։

Ինֆեկցիան միկրոօրգանիզմի փոպազդեցությունն է մակրոօրգանիզմի հետ։ Ինֆեկցիոն գործընթացը միկրո և մակրո օրգանիզմների փոխազդեցության պրոցեսն է արտաքին միջավայրի պայմաններում, որի ժամանակ առաջանում են որոշակի ախտաբանական փոփոխություններ։

Որոշ դեպքերում ինֆեկցիոն պրոցեսը ավարտվում է ինֆեկցիոն հիվանդությամբ։ Ինֆեկցիոն գործընթացը ունի 3հիմնական օղակ`

  1. հարուցիչ կամ միկրոօրգանիզմ
  2. մակրոօրգանիզմ կամ ընկալումը օրգանիզմ (մարդ)
  3. շրջակա միջավայրի պայմաններ

ՀԱՐՈՒՑՉԻ ԲՆՈՒԹԱԳԻՐ

Որպես ինֆեկցիայի հարուցիչ հանդես են գալիս բակտերիաները, վիրուսները, նախակենդանիները, սնկերը, ռիկետսիաները։

Հիվանդություն առաջացնելու համար հարուցիչը պետք է օժտված լինի հետևյալ հատկանիշներով`

  1. ախտածնություն կամ պաթոգենություն
  2. վիրուլենտություն
  3. ին ազնվություն
  4. տօքսիգենություն

Տարբերում են էկզո (արտաքին) և էնդո (ներքին) տոքսիններ։ Մակրոօրգանիզմների այն օրգանը կամ հյուսվածքը, որտեղից հարուցիչը ներթափանցում է օրգանիզմ կոչվում է մուտքի դուռ։ (օրինակ շնչուղիներ, բերան, մաշկ և այլն)

ՄԱԿՐՈՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ԲՆՈՒՅԹԸ

ինֆեկցիայի ներթափանցմանը մարդու օրգանիզմը պատասխանում է պաշտպանական մեխանիզմով։ Դրանք են` առողջ մաշկը և լորձաթաղանթները, ստամոքսահյութի թթվությունը, ֆերմենտները, ավշային հյուսվածքը, արյան, արցունքի և թքի մանրէասպան հատկությունը, մարմնի նորմալ միկրոֆլորան, ինտերֆերոնը։ Իմունիտետի կարևոր գործոն են ֆագոցիտոզը, մակրոֆագերը, T-լիմֆոցիտները, հակամարմիննթրի սինթեզը և այլն։ Իմունիտետի ձևավորման մեջ կարևոր դեր ունեն ժառանգական նյարդային և էնդոկրին համակարգի վիճակը։

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Ինֆեկցիոն պրոցեսի զարգացման համար կարևոր են նաև արտաքին միջավայրի պայմանները, որոնք կարող են ունենալ ինչպես դրական այնպես էլ բացասական ազդեցություն օրինակ` չորացումը, ճառագայթումը, բարձր ճնշումը, ախտահանող նյութերը բացասական ազդեցություն են թողնում մանրէների վրա, իսկ ցածր ջերմաստիճանը կամ շոգը, ոչ լիարժեք սնունդը ճառագայթները, թուլացնում են մարդու օրգանիզմի դիմադրողականությունը ինֆեկցիաների նկատմամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *