Category Archives: Գործնական

Օգտակար և առողջ նկարներ (վերլուծություն)

բաժանեցի թերթիկներ, մատիտներ և երեխաներին ասեցի որ նկար են առողջ և օգտակար բաներ, հարցնելով, թե իրենց կարծիքով ի՞նչն է առողջ և օգտակար։ Երեխաները սկսեցին նկարել։ Նկարում էին մրգեր, բանջարեղեն, անձրև, ձեռքեր, մարզվող ռոբոտ։ Իսկ ավելի փոքր երեխաների  նկարները պարզ չէին խզբզանքներ էին, բայց մեկ է նրանք կարողանում էին մեկնաբանել թե ինչ են նկարել։ Զարգացավ մանր մոտորիկան, ինչպես նաև երևակայությունը, քանի որ երեխաները Նկարեցին նարնջի ծառ որ չէին տեսել, կարմիր կիվի, մարզվող և ուրախ ռոբոտ և այլն։


Նախագիծ՝ օգտակար և առողջ նկարներ

անվանում՝ օգտակար և առողջ նկարներ

ժամանակ՝ մայիսի 25

տևողություն՝ 10֊15րոպե

մասնակիցներ՝ 2֊4տարեկաններ

Նպատակ՝ զարգացնել մանր մոտորիկան, նպաստել երևակայությանը

Խնդիր՝
Նկարել օգտակար և առողջարար բաներ

Ընթացք՝ բաժանել թերթիկներ և մատիտներ, ասել հանձնարարությունը, հարց պատասխանի միջոցով մի փոքր հուշել թե մոտավոր ինչ էր կարող են նկարել։

Ազգային բակային խաղեր (վերլուծություն)

Մեր ազգային խաղերից չհեռանալով շարժախաղերի մեջ նեռարեցին նաև ազգային բակային խաղերը։

Կարմիր կոճակ չհաջողվեց խաղալ, ես որպես խաղավար բացատրեցի կանոնները, սկսեցի խաղը,բայց էդպես էլ կոճակը դուրս չթռչեց, ամբողջ խմբով էի կազմակերպել երևի դրա համար էլ չստացվեց։ Իսկ թաշկինակ և զիլինա հաճույքով խաղացին։ Թաշկինակ խաղալու ընթացքում կքանստած երեխաները սկսեցին հողով խաղալ, դա էլ նպաստեց մանր մոտորիկայի զարգացմանը։ Զիլինայի ժամանակել կքանստելիս սկսում էինք մի փոքր խաղալ հողով նորից վեր էինք կենում և շարունակում։ Այդ կերպ երեխաներին ավելի հետաքրքիր էր և չէին ձանձրանում։

Նախագիծ՝ ազգային բակային խաղեր

անվանում՝ ազգային բակային խաղեր

ժամանակ՝ մայիսի 20

տևողություն՝ 15֊20րոպե

մասնակիցներ՝ 2֊4տարեկաններ

Նպատակ՝ զարգացնել խոշոր մկանային համակարգը, ուշադրությունը, արագաշարժությունը, նպաստել շարժողական ակտիվությանը, ծանոթացնել բակային խաղերին

Խնդիր՝
Խաղ 1՝ կարմիր կոճակ
Խաղ 2՝ թաշկինակ
Խաղ 3՝ զիլինա

Ընթացք՝ բացատրել խաղի կանոնները, և սկսել խաղալ


Կարմիր կոճակ՝ խաղավարը ձեռքերում պահում է կոճակ և մոտենում է մասնակիցներին։ Մասնակիցները ձեռքերը պարզում են, որպեսզի խաղավարը մոտենա։ Այնուհետև բացականչում են՝ “Կարմիր կոճակ դուրս թռիր”։
Ում կոճակը ընկավ, նա էլ շարունակում է խաղը։


Թաշկինակ՝ բոլորը շրջանաձև կքանստում են, բացի մեկից, ով չի կքանստել պետք է պտտվի շրջանի դրսում և թաշկինակը թողնի մեկի ետևում, ում ետևում թողնում են թաշկինակը, պետք է վերցնի թաշկինակը և վազի մրցակցի ետևից որպեսզի բռնի եթե չի հասցնում բռնել և մրցակիցը կքանստում է վազողի տեղում, թաշկինակը մեկի ետևում թողնում է ինքը և այսպես շարունակ։


Զիլինա՝ շրջանաձև կանգնում ենք, բռնում ձեռքերից և պտտվելով ասում “Զիլինա, զիլինա, հոպ զիլինա, զիլինա”,
“զիլինա, զիլինա” ասելով այնքան  պետք է  պտտվել մինչև ասեն “հոպ զիլինա զիլինա”։ “հոպ զիլինա, զիլինա”-ի ժամանակ բոլորը արագ պետք է կքանստեն, ով չի հասցնում դուրս է մնում խաղից

Խաղ՝ գլուխկոնծի (վերլուծություն)

Գլուխկոնծին ինչպես նաև բոլոր մարզական խաղերը նպաստում են ֆիզիկական ակտիվության զարգացմանը։ Զարգացնում է կոորդինացիան, ուշադրությունը, զգուշությունը։

Այդ նպատակով երեխաների համար փորձություններով լի խաղ էինք կազմակերպել։

Խաղի ընթացքը։ Երեխաները նստարանների վրայով անցնելով պետք է հասնեին հարթակին հետո գլուխկոնծի տաին։  
Անցկացրեցի 2֊4տարեկանների խմբում։ Այս խաղն էլ շատ լավ անցկացրեցինք և այն էր ուրախալի, որ անգամ այն երեխաները մասնակցեցին ովքեր այդքան էլ ակտիվ չէին լինում։ Խաղից հետո թույլ տվեցինք, որպեսզի երեխաները մի փոքր էլ ազատ խաղային և արդեն անհերթ գլուխկոնծիներ էին տալիս։

Նախագիծ՝ գլուխկոնծի

Անվանում՝ գլուխկոնծի։
Ժամանակ՝ մայիսի 3
Տևողությունը ՝ 10 րոպե
Մասնակիցներ՝ 2֊4 տարեկաններ
Դաստիարակներ՝ Գայանե Ավետիսյան, Գոհար Բեշլիյան
Համակարգող՝ Միլենա Հակոբյան

Նպատակ՝ զարգացնել խոշոր մոտորիկան, կոորդինացիան, ֆիզիկական ակտիվությունը, ուշադրությունը։

Խնդիր՝ 
▪︎ծանոթացնել խաղի կանոններին
▪︎խաղ՝ գլխկոնծի

Ընթացք՝ երեխաները նստարանների վրայով անցնելով պետք է հասնեին հարթակին։ Ապա գլուխկոնծի տաին։

Արդյունք՝

Խաղ՝ գլխկոնծի։

Ստեղծագործական խաղ (վերլուծություն)

երեխաները սողացին հարթակի վրայով, վազելով գնացին և աթոռներով սկսեցին ճանապարհ կառուցել որի վրայով սկսեցին քայլել, իսկ հետո ճանապարհը վերածվեց գնացքի։ Երեխաները հաճույքով էին խաղում, քանի որ երեխաներին հաճելի է ստեղծագործելը՝ ինչ֊որ նոր բան ստեղծելը, յուրքանչյուրս էլ փոքր հասակում մեծ ոգևորությամբ էինք նման խաղեր խաղում։

Նախագիծ՝ ստեղծագործական խաղ

անվանում՝ ստեղծագործական խաղ

ժամանակ՝ Ապրիլի 18

տևողություն՝ 15րոպե

մասնակիցներ՝ 2֊4տարեկաններ

դաստիարակներ՝ Անի Մարտիրոսյան, Գայանե Արզումանյան

Համակարգող՝ Միլենա Հակոբյան

Նպատակ՝ զարգացնել խոշոր մկանային համակարգը, նպաստել շարժողական ակտիվությանը, ինքնուրույնությանը և երևակայությանը

խնդիրներ

խաղ 1՝ սողալ հարթակի վրայով

խաղ 2՝ քայլել աթոռներից պատրաստված ճանապարհով

ընթացք՝ սկզբում երեխաները սողում են հարթակի վրայով հետո վազում և սկսում աթոռները իրար միացնելով ճանապարհ կառուցել, որի վրայով քայլում են և ուրախանում

Օղակներով խաղեր (վերլուծություն)

Ֆիզիկական դաստիարակության գործում
մեծ տեղ է տրվում նաև շարժախաղերի անցկացմանը, որոնց ընթացքում երեխաները հմտանում են քայլքի, վազքի, ցատկերի, նետումների և այլ շարժաձևերում։ Մշակվում են նրանց շարժողական ընդունակությունները՝ ճարպկություն, արագաշարժություն, դիմացկունություն, կոորդինացիա և տարածության մեջ կողմնորոշում ։ Դրանք նպաստում են նաև երեխաների համարձակության, ինքնավստահության, նախաձեռնության, ինքնուրույնության, սեփական ուժերի նկատմամբ վստահության դաստիարակմանը։

Այս անգամ երեխաների հետ խաղացել ենք օղակներով խաղ։

Խաղ 1, ընթացքը։ Երեխաները պառկում են ներքնակի վրա։ Առջևում և հետևում դրված են աթոռներ։ Աթոռներից մեկի վրա անցկացված են օղակները։ Երեխաները պետք է օղակները անցկացնեն մեկ աթոռից՝ մյուսը։

Խաղ 2, ընթացքը։ Մասնակիցները կանգնում են շրջանաձև։ Օղակները պետք է անցկացնեն, բաց չթողնելով միմյանց ձեռքերը։

Երեխաները ակտիվ էին, իրար ոգևորում էին և ուրախանում մեկը մյուսի հաղթանակով։ Ավելի փոքրերը դժվարանում էին, բայց երեխաները այնպես էին ոգևորում, որ ամեն կերպ փորձում էին կատարել և նրանց մոտ ստացվում էր։