Հիշողություն: Հիշողության ֆիզիոլոգիական մեխանիզմները, տեսակները, գործընթացները

Մարդու հոգեկանը բնութագրվում է որպես նրա կողմից շրջապատող աշխարհի առարկաների և երևույթների արտացոլում և հուզական ապրում: Իսկ ինչպիսին է արտացոլման շնորհիվ առաջ եկող հոգեկան պատկերների հետագա ճակատագիրը: Ինչ է տեղի ունենում դրանց հետ. արդյոք մնում են անձի հոգեկան աշխարհում, թե անհետանում են: Իհարկե անհետ չեն կորչում, այլ քիչ թե շատ տևականորեն,մասնակի կամ ամբողջությամբ պահպանվում են մարդու հոգեկանում և օգտագործվում են նրա հետագա կյանքի ընթացքում: Ընկալված մտապատկերների, մտքերի, տպավորությունների շնորհիվ յուրաքանչյուր անհատ ձեռք է բերում կենսափորձ, որը նրա անձի հիմքն է: Ահա հիշողությունը ընկալված ինֆորմացիայի մտապահման, հոգեկանում պահպանելու և հետագայում վերարտադրելու երևույթն է: Հիշողություն ունեն բոլոր կենդանի էակները և այժմ նաև  տեխնիկական որոշ սարքեր,  ինչպես օրինակ` համակարգիչները:  Մարդու հիշողությունը բարդ երևույթ է. Այն ունի մի շարք շերտեր, հոգեբանական առանձնահատկություններ:  Հիշողությունը ընկած է բոլոր մյուս հոգեկան գործընթացների հիմքում:

Հիշողության պրոցեսներն են՝

մտապահում

պահպանում

վերարտադրում

մոոռացոում

Հիշողության տեսակները:

Հիշողության տեսակները դասակարգվում են՝

Ըստ իր ծագման լինում է օնտոգենետիկական և ֆիլոգենետիկական: Օնտոգենետիկական ծագմամբ հիշողությունը ներառում է  մարդու անհատական զարգացման ընթացքում կուտակած ինֆորմացիան: Իսկ ֆիլոգենետիկական ծագմամբ հիշողության հիմքում ժառանգականությունն է:Ըստ մարդու գործունեության մեջ գիտակցական կամքի ու նպատակադրման մասնակցության  հիշողությունը լինում է ոչ կամածին և կամածին:

Ըստ հոգեկանում ընկալված ինֆորմացիայի պահպանման տևողության առանձնացվում են հիշողության կարճատև, տևական և օպերատիվ տեսակները:

Ըստ հոգեկան ակտիվության առանձնացվում են հիշողության շարժողական, պատկերավոր, խոսքային-տրամաբանական և հուզական տեսակները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *