Daily Archives: November 30, 2020

Առաջադրանքներ:

Ներգործական կառույցի նախադասությունները դարձրեք կրավորական կառույցի:

Ոստիկանները սրճարանից դուրս բերեցին երեք անծանոթ երիտասարդի:

Երեք անծանոթ երիտասարդ դուրս բերվեց սրճքրանից ոստիկանների կողմից։

Հիմա գիտնականները լուծում են նորահայտ մի առեղծված:

Նորահայտ մի առեղծված հիմա լուծվում է գիտնականների կողմից։

Մացառների փշերը պատառոտել են վաշտի մարտական դրոշակը:

Վաշտի մարտական դրոշակը պատառոտվել է մացառների փշերից։

Սայլերի անիվների միալար թխթխկոցը օրորում էր մեզ:

Մենք օրորվում էինք սայլերի անիվների միալար թխթխկոցից։

Լուսնի կաթնագույն շողերը լուսավորեցին գետի արծաթազօծ գոտին:

Գետի արծաթազօծ գոտին լուսավորվեց լուսնի կաթնագույն շողերով։

Դավիթը սանդուղքից  թափով ցած քաշեց որբևայրի քրոջը:

Որբևայրի քույրը թափով ցած քաշվեց սանդուղքից Դավիթի կողմից։

Առատ տեղացող ձյունը ծածկեց սարերի լերկ գագաթները:

Սարերի լերկ գագաթները ծածկվեցին առատ տեղացող ձյունով։

Անավարտ հուշարձանի շինարարությունը ավարտեց որդին:

Անավարտ հուշարձանի շինարարությունը ավարտվեց որդու կողմից։

Ուղեկցորդները նորեկներին առաջնորդեցին դեպի վերնատուն:

Նորեկները առաջնորդվեցին դեպի վերնատուն ուղեկցորդների կողմից։

Մեղմ զեփյուռը շոյում էր ձիու արևազօծ բաշը:

Ձիու արևազօծ բաշը շոյվում էր մեղմ զեփյուրով։