Սրտամկանի ինֆարկտ,առողջ սիրտ,Ինսուլտ՝գլխուղեղի կաթված։

Սրտամկանի ինֆարկտն իրենից ներկայացնում է սրտամկանում մեկ կամ մի քանի մեռուկացման օջախների առաջացումով և սրտի գործունեության խանգարմամբ պայմանավորված սուր հիվանդություն: Առավել հաճախ հիվանդանում են տղամարդիկ՝ 40-60 տարեկանում։

Պատճառներ
Որպես կանոն՝ սրտամկանի ինֆարկտի հիմնական պատճառն աթերոսկլերոզի հետևանքով սրտի պսակային զարկերակների ախտահարումն է, որը հանգեցնում է դրանց լուսանցքների նեղացմանը։ Հաճախ անոթների ախտահարման հատվածում աթերոսկլերոզային գործընթացն ուղեկցվում է թրոմբոզով (անոթների խցանում), որի հետևանքով լրիվ կամ մասնակի դադարում է արյան հոսքը սրտամկանի համապատասխան հատված։ Թրոմբի առաջացմանը նպաստում են արյան մակարդման խանգարումները։ Որոշակի դեր ունի պսակային զարկերակների ճյուղերի կծկանքը։ Սրտամկանի ինֆարկտի առաջացմանը նպաստում են հիպերտոնիկ հիվանդությունը, շաքարախտը, ճարպակալումը, նյարդային գերլարումն ու հոգեկան ցնցումները, ծխելը։ Սրտամկանի ինֆարկտը մեծ մասամբ առաջանում է կրծքային հեղձուկի ֆոնի վրա, որի դեպքում ֆիզիկական և հոգեկան գերլարումները կարող են դառնալ սրտամկանի ինֆարկտի անմիջական պատճառ։

Ախտանիշներ

Սրտամկանի ինֆարկտի հիմնական ախտանշանը կրծքում ուժգին ցավերի երկարատև նոպան է՝ պայմանավորված սրտամկանում արյան, սննդանյութերի ու թթվածնի պահանջի սուր անբավարարությամբ։ Սովորաբար ցավը լինում է սեղմող, տանջող, այրող, տեղակայվում է կրծքավանդակի կենտրոնում (կրծոսկրի հետևում) կամ դեպի ձախ, հաճախ տարածվում է դեպի վեր և աջ, ճառագայթվում ձախ ձեռքը կամ 2 ձեռքերը, մեջքը, ստորին ծնոտը։ Որպես կանոն՝ նոպան տևում է մի քանի ժամ, երբեմն՝ նույնիսկ օր՝ ուղեկցվելով խիստ թուլությամբ, մահվան հանդեպ վախի զգացումով, ինչպես նաև հևոցով և սրտի աշխատանքի խանգարման այլ ախտանշաններով։

Ի տարբերություն կրծքային հեղձուկի՝ սրտամկանի ինֆարկտի դեպքում ցավը սովորաբար չի անցնում նիտրոգլիցերինի կրկնակի օգտագործումից։ Սրտամկանի ինֆարկտը մեծ մասամբ ուղեկցվում է էլեկտրասրտագրի բնորոշ փոփոխություններով, որոնք երբեմն հապաղում են և դրսևորվում միայն ուժգին ցավերը մեղմանալուց մի քանի ժամ կամ նույնիսկ օր հետո։ Սակայն սրտագրության փոփոխություններ նկատվում են նաև ցավային նոպաներով ուղեկցվող այլ հիվանդությունների դեպքում, ուստի միայն բժիշկը (հիվանդին լավ հետազոտելուց և ստացված բոլոր տվյալների վերլուծությունից հետո) կարող է ճիշտ ախտորոշել։ADVERTISEMENTREPORT THIS AD

Սրտամկանի ինֆարկտը հաճախ առաջանում է սրտի իշեմիկ հիվանդության սրացման շրջանում, որը դրսևորվում է հիմնականում սրտային հեղձուկի նոպաների հաճախացումով և սաստկացումով, նիտրոգլիցերինի ազդեցության արդյունավետության նվազումով։ Այդ շրջանն անվանում են նախաինֆարկտային. տևողությունը մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ է։ Հենց այդ շրջանում են ավելի արդյունավետ սրտամկանի ինֆարկտի կանխարգելման միջոցառումները, ուստի անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի։

Բուժում
Կրծոսկրի հետևում սուր ցավերի դեպքում, որոնք նիտրոգլիցերինի օգտագործումից հետո չեն անցնում, անհրաժեշտ է շտապ բժշկական օգնություն կանչել։ Մինչև բժշկի գալը հիվանդի համար ապահովել ֆիզիկական և հոգեկան հանգիստ պայմաններ՝ պառկեցնել և հանգստացնել։ Շնչարգելության կամ օդը չբավարարելու դեպքում հիվանդին անկողնում տալ կիսանստած դիրք։ Չնայած սրտամկանի ինֆարկտի դեպքում նիտրոգլիցերինը ցավերն ամբողջությամբ չի հանգսւոացնում՝ միևնույն է, դրա կրկնակի օգտագործումն անհրաժեշտ է։ Ցավերը զգալիորեն հանգստանում են նաև սրտի ու կրծոսկրի շրջանում մանանեխի ծեփուկներ, ոտքերի տակ ջեռակ դնելիս, ձեռքերը տաքացնելիս։

Սրտամկանի ինֆարկտը լիարժեք բուժվում է միայն հիվանդանոցում։ Հիվանդության սուր շրջանում պահանջվում է բուժանձնակազմի մշտական հսկողություն, որովհետև 1-ին նոպայից հետո հաճախ դրանք կրկնվում են, ընդ որում՝ առավել ծանր ձևով։ Սրտամկանի ինֆարկտով հիվանդների բուժման ժամանակ օգտագործվող շատ դեղանյութեր կիրառելի են միայն հիվանդանոցում՝ բժշկի հսկողությամբ։

Հիվանդության ընթացքը կարող Է բարդանալ նաև սուր սրտային անբավարարությամբ, կյանքի համար վտանգավոր սրտի ռիթմի խանգարումներով և այլն։ Ուստի սրտամկանի ինֆարկտի կասկածի դեպքում անհրաժեշտ Է անհապաղ դիմել բժշկի։ Սրտամկանի ինֆարկտի ընթացքը բազմազան է։ Բուժման ժամկետները (այդ թվում հիվանդանոցային) որոշվում են հիվանդության ընթացքով, բարդությունների առկայությամբ կամ բացակայությամբ և այլն։

Կանխարգելում
Աթերոսկլերոզի կանխումը զգալիորեն նպաստում է սրտամկանի ինֆարկտի կանխարգելմանը։ Սրտամկանի ինֆարկտից հետո կանխարգելիչ միջոցառումներն ուղղված են սրտի իշեմիկ հիվանդության սրացումների, սրտամկանի ինֆարկտի կրկնվելու և սրտի գործունեության խանգարումների կանխմանը։

Օրվա ռեժիմը պետք է լինի խիստ չափավորված, ամեն օր վեր կենալ ու քնել նույն ժամերին։ Քնել 7 ժամից ոչ պակաս։ Շտապողականությունն ու արագ քայլքը սառը օդում կարող են նոպայի պատճառ դառնալ։ Արգելվում են ֆիզիկական և նյարդային լարումով աշխատանքները և այլն։ Հանգստյան օրերն ու արձակուրդն անցկացնել մաքուր օդում, օգտակար են զբոսանքը, թեթև ֆիզիկական բեռնվածությունը, որոնք մարզում են սիրտանոթային համակարգը, բարելավում սրտամկանի կծկողականությունը և արյունամատակարարումը։ Սնուցումը պետք է լինի չորսանգամյա, բազմատեսակ, վիտամիններով հարուստ և սահմանափակ կալորիականությամբ (օրական 2500 կկալ-ից ոչ ավելի)։ Ճիշտ սնուցման դեպքում հիվանդի քաշը չպետք է ավելանա։

Սրտամկանի ինֆարկտի կանխարգելման անհրաժեշտ պայմաններից են չծխելը, ալկոհոլը չչարաշահելը։ Քանի որ նյարդային խանգարումները նոպայի առաջացման անմիջական պատճառ են, ուստի շատ կարևոր է ընտանիքում և աշխատավայրում բնականոն փոխհարաբերությունների պահպանումը։ Առողջարարական բուժման բնույթն անպայման պետք է համաձայնեցնել բժշկի հետ:

Կաթվածը ինսուլտ 

գլխուղեղային արյան շրջանառության սուր խանգարումն է` գլխուղեղի հյուսվածքի վնասմամբ և ֆունկցիաների խանգարմամբ:

Պատճառներ
Կաթվածի հիմնական պատճառներն են հիպերտոնիկ հիվանդությունը և գլխուղեղի արյան անոթների աթերոսկլերոզը: Կաթված կարող է առաջանալ նաև անոթների տարբեր հիվանդությունների, ռևմատիզմի, արյան հիվանդությունների և այլ դեպքերում: Տարբերում են արյունազեղումային կաթված` արյունազզեղումը լինում է գլխուղեղում, և սակավարյունային կաթված` առաջանում է գլխուղեղի որևէ բաժնի արյունամատակարարման անբավարարությունից կամ ընդհատումից, որի հետևանքով տվյալ հատվածում գլխուղեղի հյուսվածքը փափկում է (գլխուղեղի ինֆարկտ):

Ախտանիշներ

Արյունազեղումային կաթվածը հաճախ լինում է ցերեկը. առաջանում է ձեռքերի և ոտքերի կիսալուծանք, հիմնականում` միակողմանի (օրինակ գլխուղեղի ձախ կիսագնդի արյունազեղման ժամանակ` աջ ձեռքը և ոտքը), խանգարվում է խոսքը: Շատ հիվանդներ կորցնում են գիտակցությունը, չեն արձագանքում շրջապատողներին, 1-ին ժամերին լինում են շնչառության խանգարումներ, ցնցումներ և փսխում: Սակավարյունային կաթվածն առաջանում է օրվա տարբեր ժամերին, երբեմն` աստիճանաբար, սկզբում թմրում է ձեռքը, այնուհետև այտերի կեսը, ապա խանգարվում է խոսքը: Կաթվածի դրսևորումներն ամբողջությամբ պայմանավորված են գլխուղեղի արյունազեղումների կամ ինֆարկտի տեղադրությամբ, որը հանգեցնում է գլխուղեղի համապատասխան ֆունկցիաների խանգարման: Կաթվածից հետո, որոշ ժամանակ կարող են պահպանվել շարժողական ֆունկցիաների, խոսքի, զգացողության, միզարձակման տարբեր խանգարումներ:

Բուժում
Կաթվածի դեպքում ցանկալի է բուժվել հիվանդանոցի նյարդաբանական բաժանմունքում, որովհետև տնային պայմաններում հաճախ դժվար է կատարել անհրաժեշտ հետազոտությունները: Որպես կանոն` հիվանդանոց կարելի է փոխադրել կաթվածով բոլոր հիվանդներին, բացառությամբ սրտի աշխատանքի և շնչառության խանգարումների բարդացման դեպքերում, քանի որ սակավարյունային և արյունազեղումային կաթվածով հիվանդների բուժումը տարբեր է, ուստի շատ կարևոր է ճիշտ ախտորոշել, պարզել հիվանդության բնույթը: Մեծ նշանակություն ունեն ողնուղեղային ընդծակումը (պունկցիա)` գլխուղեղաողնուղեղային հեղուկի ուսումնասիրման նպատակով, ակնահատակի դիտումը, էխոուղեղագրությունը և այլն: Որոշ դեպքերում անհրաժեշտ է, որ հիվանդը հետազոտվի և բուժվի նյարդավիրաբուժական բաժանմունքում: Կաթվածից հետո խանգարված ֆունկցիաները (շարժողական, խոսքի և այլն) հաճախ դանդաղ են վերականգնվում, և հիվանդանոցից հիվանդները կարող են դուրս գրվել դեռևս չապաքինված, ուստիտանը ևս նրանք հատուկ խնամքի կարիք ունեն: Նախ անհրաժեշտ է խստորեն պահպանել որոշակի հիգիենային պայմաններ: Հիվանդի ներքնակը պետք է հարթ ու փափուկ լինի, սավանը` առանց ծալքերի, որը կնպաստի կանխելու պառկելախոցերի և այլ բարդությունների առաջացումը: Եթե հիվանդն օգտվում է միզանոթից կամ պետքանոթից, ապա դրանց տակը պետք է մոմլաթ փռել: Հիվանդին ամեն օր պետք է լվացացնել, իսկ մարմինը շփել քափուրի սպիրտով: Կերակրելիս պետք է բարձրացնել հիվանդի գլուխը կամ կիսանստեցնել: Սնունդը պետք է լինի դյուրամարս, իսկ հեղուկները տալ խմուցիչով կամ պոլիէթիլենային փողկապով:

Եթե հիվանդանոցից հետո հիվանդին դեռևս անհրաժեշտ է անկողնային ռեժիմ, ապա պետք է հետևել անկողնում նրա ճիշտ դիրքին: Մեջքի վրա պառկած հիվանդի կաթվածահար ձեռքի կողմում` մահճակալի կողքին անհրաժեշտ է աթոռ դնել, վրան` մեծ բարձ, որի անկյունը լինի ուսահոդի տակ: Վերին վերջույթը պետք է ուղղել արմնկահոդում, միմյանցից զատած մատներով ձեռքին (ափային մակերևույթով) մինչև նախաբազկի կեսը հարկավոր է նրբատախտակից բեկակալ դնել: Այն փաթաթել բինտով ու բանբակով և մեկ այլ բինտով ամրացնել դաստակին ու նախաբազկին: Այնուհետև ձեռքը շրջել ափով դեպի վեր, հեռացնել մարմնից 90 անկյան տակ և դնել բարձին այնպես, որ ուսահոդը և ամբողջ ձեռքը լինեն միևնույն մակարդակի վրա` հորիզոնական հարթությամբ, որով կկանխվեն ուսահոդի դժվար շարժումներն ու ցավերը: Ձեռքի և կրծքավանդակի միջև պետք է բանբակից ու թանզիֆից գլանիկ դնել, իսկ ձեռքը նույն դիրքով պահելու համար` վրան ավազով լցված կես կգ-անոց պարկիկ դնել: Լուծանքի ենթարկված ոտքը պետք է ծալել ծնկահոդում` 15-20 անկյան տակ, ծնկի տակ դնել բամբակե և թանզիֆե գլանիկ: Ոտնաթաթը ծալել 90 անկյան տակ և պահել այդ դիրքով հատուկ սարքի միջոցով (մգդակած բամբակով պատած արկղ կամ որևէ տուփ և այլն), որին հիվանդը հենվում է ներբանով:

Այսպիսով, մեջքի վրա պառկած հիվանդի լուծանքի ենթարկված ձեռքը և ոտքը գտնվում են համարյա կիսաուղղվածդիրքում: Հիվանդն առողջ կողքի վրա պառկելիս լուծանքի ենթարկված ձեռքը պետք է ծալել ուսահոդում և արմնկահոդում ու տակը բարձ դնել, իսկ ոտքը ծալել կոնքազդրային, ծնկային և սրունքաթաթային հոդերում, և տակը բարձ դնել: Հիվանդի դիրքը (մեջքից կողքի և հակառակը) կարելի է փոխել 105-2 ժամը մեկ: Ուտելիս, բուժական մարմնամարզության և մերսման, ինչպես նաև հետճաշյա հանգստի և գիշերային քնի ժամանակ վերջույթներին հատուկ դիրք պետք չէ տալ: Շարժումների մնացորդային խանգարումների աստիճանից անկախ` բժշկի խորհրդով նշանակվում է բուժական մարմնամարզություն: Պառկած հիվանդին պետք է սովորեցնել ճիշտ նստել, իսկ եթե ինքնուրույն նստում է, սովորեցնելանկողնուց փոխադրվել կողքի աթոռին կամ թիկնաթոռին: Իսկ եթե հիվանդը կարողանում է կանգնել, պետք է սովորեցնել ճիշտ քայլել` սկզբում հատուկ փայտիկի (իշոտնուկի) միջոցով, այնուհետև` սովորական ձեռնափայտով և վերջապես` առանց դրա: Հիվանդի աշխուժացմանն ուղղված բոլոր միջոցառումները տնային պայմաններում պետք է իրականացվեն բուժաշխատողի օգնությամբ: Բուժական մարմնամարզության պարապմունքների ծրագիրը կազմում են նյարդախտաբանը և բուժական ֆիզկուլտուրայի մեթոդիստը: Խոսքի խանգարման դեպքում պետք է անցկացնել լոգոպեդական պարապմունքներ: Որպես կանոն, խոսքի վերականգնման և բուժական մարմնամարզության պարապմունքներն սկսում են հիվանդանոցում, այնուհետև շարունակում տնային, ավելի ուշ` ամբուլատոր պայմաններում: Կաթվածի թույլ մնացորդային երևույթների դեպքում խորհուրդ է տրվում առողջարանային բուժում (գերադասելի է սովորական կլիմայական պայմաններում):

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *