ԱՆՁՆԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ (CV)

Сurriculum vitae, կրճատ՝ CV (լատ.՝  թարգմանաբար՝ «կյանքի ընթացք») — մարդու կյանքի և մասնագիտական հմտությունների հակիրճ նկարագրություն։ CV և ռեզյումե տերմինները Հայաստանում հաճախ կիրառվում են որպես լրիվ հոմանիշեր և նշանակում են փաստաթուղթ, որը հայցորդը ներկայացնում է պոտենցիալ գործատուին՝ իր թեկնածությունը դնելով ազատ աշխատատեղի (թափուր հաստիքի) համար։ Այլ երկրներում CV-ն և ռեզյումեն կարող են տարբեր փաստաթղթեր նշանակել։ Հիմնական տարբերությունն այն է, որ CV-ն պարունակում է մանրամասն տեղեկություններ թեկնածուի մասին և կարող է մի քանի տասնյակ A4 ֆորմատի էջի ծավալ ունենալ։ Այդպիսի մանրամասն նկարագրությունը օգտակար է գիտական աշխատողների կամ լրագրողների համար, օրինակ, երբ անհրաժեշտ է թվարկել բոլոր հրապարակումները։ Աշխատանքի ընդունվելիս կազմակերպությունների մեծամասնությունում թեկնածուի մանրամասն նկարագրության կարիք չի լինում։ Այդ դեպքերում կիրառվում է ռեզյումեն՝ հակիրճ նկարագրություն, որը զբաղեցնում է A4 ֆորմատի երկու թերթից ոչ ավել տարածք։ Ռեզյումեին կարելի է կցել ուղեկցող նամակ, որը պետք է զբաղեցնի մեկ էջից ոչ ավել տարածք։ԱՄՆ-ում և Կանադայում CV-ն սովորաբար օգտագործվում է գիտական և բժշկական շրջանակներում, իսկ résumé տերմինը կիրառում են այս մասնագիտությունների տեր մարդկանց աշխատանքի ընդունելիս։ CV-ում շեշտն ավելի շատ դրվում է կրթության վրա, սովորաբար CV-ում ներառում են հրապարակումների, գիտական աշխատությունների, ստաժավորման, զգալի ձեռքբերումների ամբողջական ցուցակը։ Որոշ մասնագիտությունների դեպքում CV-ում կարող են ներառվել նույնիսկ որոշ աշխատանքներից հատվածներ, և այդ CV-ների ծավալը կարող է հասնել մի քանի տասնյակ էջերի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *