Հասարակական նախագիծ։

Նախագծի շրջանակներում մոտենում ենք անցորդներին։
Մոտենալու նպատակը ՝ քանի որ մեր երկիրը վերջին շրջանում հայտնվել էր ծանր վիճակում, և մարդիկ  խորը հիասթափություն են ապրում, որոշները շարունակում են ապրել՝ մտածելով, որ ամեն ինչ ավարտված է, ցանկանում ենք այս փոքրիկ նախաձեռնությամբ որոշ չափով ուրախացնել նրանց։
Ցանկանում ենք, որ մարդիկ միշտ դրական լիցքեր ունենան, շարունակեն  ապրել, որպեսզի նրանք հասկանան , որ ոչինչ կորած չէ և ամեն ինչ դեռ առջևում է։
Ներկայացնեմ, թե ինչպես ենք իրականացնելու մեր նախաձեռնությունը։ Մոտենում ենք պատահական անցորդների։ Մեր ձեռքում պահում ենք կոնֆետ։ Մոտենալով նրանց խնդրում ենք, որպեսզի հարվածեն մեր ձեռքին և կոնֆետը նրանց ենք տալիս։
Նախաձեռնությունը փոքր է, բայց կարևորն այն է, որ ի սրտե է արվում։ Քանի որ մենք արդեն իրականացրել ենք այն, դուք կարող եք դիտել և տեսնել , թե ինչպես ուրախացան նրանք։ Պարզապես պետք է մի փոքր ուշադրություն։ Նրանք այդ պահին մոռացան իրենց հոգսերը։
Շատ շնորհակալ ենք ընկեր Էլյաին նմանատիպ հիանալի նախագիծ համակարգելու համար։
Նախագծի կատարման ամսաթիվը ՝ 19.05.2021

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *