Նախադպրոցական տարիքի երեխաների էկոլոգիական կրթության նպատակները և խնդիրները։

Տարբեր ծրագրերի հեղինակներ առաջարկում են խնդիրների և նպատակների տարբեր ձևակերպումներ՝ էկոլոգիական մշակույթի դաստիարակություն, գիտակցված վերաբերմունք բնության և մարդկության հանդեպ, պատասխանատվության դաստիրակություն, բնության նկատմամբ հոգատարության և ստեղծագործական մոտեցման զարգացում։ Այսպիսով մենք հայտնաբերեցինք, որ հեղինակները, որպես էկոլոգիական դաստիարակության նպատակ և խնդիր հասկանում են էկոլոգիական մշակույթի, էկոլոգիական գիտակցության համապատասխան վարվելակերպի և հոգատար վերաբերմունքի ձևավորումը բնության նկատմամբ։ Այսպիսով էկոլոգիական կրթությունը նախադպրոցականի համար դա կրթության, դաստիարակության և զարգացման անընդհատ պրոցես է, որը ուղղված է բնության հանդեպ սիրո, հոգատարության և գիտակցված վերաբերմունքի մեջ։ Այդ խնդիրը իրականացնելու նպատակով անհրաժեշտ է լուծել մի շարք փոխկապակցված խնդիրներ։

Դրանք են ՝

▪︎Տարրական էկոլոգիական գիտելիքների ձևավորում երեխայի մոտ, որոնք հասանելի կլինեն այդ տարիքի երեխաներին։

▪︎Հետաքրքրության խթանում բնաշխարհի վերաբերյալ։

▪︎Էկոլոգիապես գրագետ և անվտանգ վարվելակերպի ձևավորում, նախնական հմտությունների զարգացում բնության պահպանության հետ կապված։

▪︎Նախնական արժեքների համակարգի ձևավորում ( մարդու և բնության փոխկապվածությունը , բնության բազմազանությունը, բնության հետ շփման արժեվորումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *