Ձեռնարկատիրական գործունեություն

Իրավաբանական անձ

Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: Իրավաբանական անձը պետք է ունենա ինքնուրույն հաշվեկշիռ:

Իրավաբանական անձինք կարող են լինել իրենց գործունեությամբ շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպություններ:

Առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձինք կարող են ստեղծվել տնտեսական ընկերությունների, ընկերակցությունների կամ կոոպերատիվների ձևով:

Անհատ ձեռնարկատերն

Անհատ ձեռնարկատերն այն ֆիզիկական անձն է, որն իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, ինքնուրույն, իր անունից և իր ռիսկով իրականացնել գործունեություն, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ (եկամուտ) ստանալն է:

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

“ԲԵԼԱՎԻԱՍԵՐՎԻՍ” ՍՊԸ

Գլխավոր տնօրեն` Արմեն Սարգսյան

Աշխատակիցների քանակ՝ 1-15(ՍՊԸ ընկերությունների մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 49-ը):

Հիմնադրման տարեթիվ՝ 1997թ․

Լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերություն

 «Բրենդկոմ» ԼՊԸ-ն Բելառուսում։

Բաժնետիրական ընկերություն

«ՍԱԴԵ» ԲԸ

Աշխատողների քանակ՝ 16-ից մինչև 50-ը

Սեփականության ձև՝ Միջազգային

Հիմնադրման տարի՝ 2008։

Բաժնետիրական ընկերությունները լինում են փակ (ՓԲԸ) և բաց (ԲԲԸ):

Բաց բաժնետիրական է։ Ընկերությունն իրավունք ունի իրականացնել իր թողարկած բաժնետոմսերի ազատ վաճառք: 

“ԳՐԱՆԴ ՀՈԹԵԼ ԵՐԵՎԱՆ”ԲԲԸ

Գլխավոր տնօրեն` Նիկոլա Մանդոլինի

Աշխատակիցների քանակ՝ 51-250

Հիմնադրման տարեթիվ՝ 2000թ․

Փակ բաժնետիրական է ։ Նման ընկերությունն իրավունք չունի անցկացնելու իր թողարկած բաժնետոմսերի բաց բաժանորդագրություն կամ սահմանափակ թվով անձանց առաջարկել այլ կերպ ձեռք բերելու դրանք: ՓԲԸ-ն պետք է ունենա 49-ից ոչ ավել բաժնետեր, այլապես՝ պետք է վերակազմակերպվի ԲԲԸ-ի: 

“ԱՄԵՐԻԱԲԱՆԿ”ՓԲԸ

Գլխավոր տնօրեն` Արտակ Հանեսյան

Աշխատակիցների քանակ՝ 1000 և ավելի

Հիմնադրման տարեթիվ՝ 2008թ․։

Լիակատար ընկերակցություն

Լիակատար ընկերակցության կառավարումն իրականացվում է բոլոր մասնակիցների ընդհանուր համաձայնությամբ։

Վստահության վրա հիմնված ընկերակցություն

Ի տարբերության լիակատար ընկերակցության, այս դեպքում լիակատար ընկերակցությանը, լիակատար ընկերներից բացի, մասնակցում են նաև մեկ կամ մի քանի ավանդատուներ կամ կոմենդատներ, որոնք իրենց ներդրած ավանդների գումարների սահմաններում կրում են ընկերակցության գործունեության հետ կապված վնասների ռիսկը չեն մասնակցում ընկերակցության ձեռնարկատիրական գործունեությանը: Վստահության վրա հիմնված ընկերության անվան մեջ ավանդատուների անունները չեն նշվում, հակառակ դեպքում ավանդատուն դառնում է լիակատար ընկեր:

Ոչ առևտրային կազմակերություններ

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գոյություն ունեն ոչ առևտրային կազմակերպությունների մի շարք կազմակերպա-իրավական ձևեր, ինչպիսիք են հասարակական կազմակերպություններ (ՀԿ), հիմնադրամներ, կրոնական կազմակերպություններ, իրավաբանական անձանց միություններ, պետական ոչ առևտրային կազմակերպություններ (ՊՈԱԿ), համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ և այլն: 

“ՀՈՒՅՍ ԵՎ ԱՊԱԳԱ” ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ

“ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ”ՊՈԱԿ՝

Տնօրեն` Սերգեյ Սարգսյան

Աշխատակիցների քանակ՝ 51-250

Հիմնադրման տարեթիվ՝ 1991թ․

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *