Daily Archives: September 8, 2021

08.09.2021

Բանահյուսությունն ու նրա ժանրերը Բանահյուսությունը ժողովրդական բանավոր ստեղծագործություններիամբողջություն է. ձևավորվել է մարդկային լեզվի ու մտածողությանծագմանը զուգընթաց: Բանահյուսությունը բաժանվում է 3 հիմնական խմբի` արձակ-պատմողական (հեքիաթ, առակ, ավանդություն, զրույց-հուշապատում), չափածո-երգային (ժողովրդական վեպ, վիպական, ծիսական, քնարական երգեր, ժողովրդական խաղեր) և բանաձևային (առած, հանելուկ, հմայական աղոթք, երդում, անեծք, օրհնանք-բարեմաղթություն): Երբեմն երեքն էլ հանդես են գալիս միաժամանակ (չափածո-երգային հատվածներ ունեցող արձակ հեքիաթներ, զրույցներ կամ արձակ-պատմողական հատվածներ ունեցող ժողովրդական վեպ, վիպական երգեր): Բանահյուսական յուրաքանչյուր երկ ծագումով` անհատական է, բնույթով՝ կոլեկտիվ ստեղծագործություն. տարածվում է տեղից տեղ, ժամանակաշրջանից ժամանակաշրջան, փոխանցվում սոցիալական տարբեր խմբերի, փոփոխվում թե՜ ձևով (լեզու-բարբառ, տաղաչափություն, կատարման եղանակ), թե՜ բովանդակությամբ (կոնկրետ իրականություն, գաղափարախոսություն): Այդպես առաջանում են միևնույն երկի մի քանի տարբերակներ:  Բանահյուսությունը կապված է կյանքի ու կենցաղի հետ և, գեղարվեստական նշանակությունից բացի, ունի տարբեր կիրառական գործառնություններ: Ժողովրդական երգեր, աղոթքներ, հմայական ու սովորական այլևայլ բանաձևեր կիրառվել և կիրառվում են կենցաղի ու տոհմաընտանեկան տարբեր ծիսական արարողությունների ժամանակ՝ արտացոլելով այդ արարողությունների իմաստը, մարդկանց ցանկությունները, հավատալիքներն ու գաղափարախոսությունը: Կապված լինելով ծիսակենցաղային տարբեր իրադրությունների հետ՝ բանահյուսական տարբեր ժանրեր դրսևորվում են արվեստի այլևայլ ձևերով (մեղեդի, պար, դիմախաղ, շարժուձև): Բանահյուսական երկերն արտացոլում են տարբեր դարաշրջանների պատմակենցաղային ու կրոնահավատալիքային իրողություններ, դասակարգերի և սոցիալական խմբերի գաղափարներ ու միտումներ, ազգային շրջանների ու միջավայրի առանձնահատկություններ, սովորույթներ:

Ամառվա անձրևին, ձմեռվա արեգակին մի հավատա:

Արինը ջուր չի դառնա:

Գեղ կանգնի գերան կկոտրի:

Գետը չտեսած մի բոբիկանա:

Գիժը մի քար գցեց, հազար խելոք չկարացին հանել:

Էշն ինչ գիտի նուշն ինչ ա:

Ձեռը ձեռք կլվանա, երկու ձեռքը` երես:

Ամեն բանի վերջն է գովելի։

Անտեր ոչխարը գայլը կուտի։

Ձեռը ձեռք կլվանա, երկու ձեռքը` երես: