Daily Archives: September 9, 2021

Քամի, պտտահողմ, փոթորիկ։

Երեխաներ իսկ դուք գիտե՞ք թե մենք ինչու չենք տեսնում քամին։

Մենք չենք կարող տեսնել քամին, քանի որ այն օդի շարժումն է, իսկ օդը անտեսանելի է։ Ճիշտ է մենք չենք տեսնում քամին, այն ու հանդերձ կարող ենք տեսնել թե քամին ինչպես է շարժում ծառերը։ Այսինքն մենք չենք տեսնում քամին, բայց տեսնում ենք նրա շարժումը։ Քամիները լինում են երեք տեսակի՝ մեղմ, ուժեղ, շատ ուժեղ։ Ամենա մեղմ քամին զեփյուրն է։ Ամենուժգին քամու ժամանակ առաջանում է պտտահողմ։ Ի տարբերություն ուժգին քամու, պտտահողմը կարող ենք տեսնել, քանի որ այն առաջանում է ուժգին քամու ժամանակ փոշուց և աղբից (որը բարձրանում է երկինք։ Եթե լավ մտածենք պտտահողմը կնմանեցն ենք փոշեկուլին, չէ որ փոշեկուլնել աղբն ու փոշին հավաքում է։ Պտտահողմը շատ վտանգավոր է, այն կարող է քաշել ծառերը, լճերի ջրերը ձկների հետ միասին։ Նկատել եք երբ լվացվում եք ջուրը ինչպե՞ս է դատարկվում լվացարանից, այն կարծես պտտվի, ճի՞շտ եմ։ Հենց այդպես էլ պտտվում է պտտահողմը, բայց ոչ թե ներքև, այլ վերև և քաշում այն ինչ իր ճանապարհին հանդիպում է։ Ճիշտ է պտտահողմը վտանգավոր է, բայց այն երկար չի տևում՝ արագ կարող է անհետանալ, իսկ այ փոթորիկը շատ երկար կարող է տևել, և այնքան ուժեղ լինել, որ քանդի քաղաքներ։ Փոթորիկը առաջանում է օվկիանոսի տաք օդի շփումից, որից հետո ալիքների միջոցով հասնում է բնակելի տարածքներ, այդ տարածքները լցվում են օվկիանոսից եկած ջրով։

— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…

Քամին է, քամին,

Տես անզգամին.

Բերան չունի՝ փըչում է,

Թևեր չունի՝ թռչում է,

Ձեռքեր չունի՝ քաշում է,

Իմ փոքրիկին քըշում է։

Կորի՛, դու քամի,

Անպիտան քամի։

Մի վախի, ջանիկ,

Փեշըս պինդ բռնի,

Ես թող չեմ անի,

Քամին քեզ տանի։

Խաղ 1։ Քամի

Սեղանին դնել տարբեր իրեր։ Երեխաները պետք է գան և փչեն իրերը սալոմկաների օգնությամբ։ Հետո որոշենք թե որ իրներ ծանր, որը թեթև։ Կարող ենք նաև որպես մրցույթ կազմակերպել և որոշել թե ով ավելի ուժեղ քամի ստացավ։

Խաղ 2։ Պտտահողմ

Երկու երեխա իրար ձեռք են բռնում(պտտահողմ են դառնում), մնացածը կքանստում են։ Խաղը սկսելուն պես կքանստած երեխաները պետք է այնպես անեն որպեսզի փախչեն պտտահողմից՝ առանց կանգնելու։ Այն երկու երեխաները պտահողմի նման պտվելով պետք է այնպես անեն որպեսզի կքանստած երեխաները հայտնվեն շրջանի կենտրոնում։ Եթե կքանստածներից մեկը հայտնվում է պտահողմում վեր է կենում և դառնում պտտահողմ։ Խաղը ավարտվում է երբ բոլոր կքանստած երեխաները դառնում են պտտահողմ, կամ երբ որ պտահողմ դարձած երեխաներից մեկը բաց է թողնում թիմակցի ձեռքը։

Յանուշ Կորչակի 10 պատվիրանները։

«Չկան երեխաներ, կան մարդիկ»: Յանուշ ԿորչակՀուլիսի 22-ին ծնվել է մանկավարժ, բժիշկ, գրող, լրագրող, հասարակական գործիչ Յանուշ Կորչակը:Նա առաջինն է նախաձեռնել «Երեխաների իրավունքների համաձայնագրի» ստեղծումը, որը 1989թ. ընդունվել է Միավորված Ազգերի կազմակերպության կողմից։ Գրել է «Փողոցի երեխաներ», «Մոսկին, Իոսկիոն և Սրուլին», «Մաթիուշ առաջին թագավորը» վիպակները, «Խելագարների սենատ» պիեսը, զրույցներ, հոդվածներ և այլն: Կորչակի դաստիարակչական համակարգի գլխավոր սկզբունքները շարադրված են «Ինչպես սիրել երեխային» գրքում:Զոհվել է 1942թ.-ին՝  Տրեբլինկայի գազախցում՝ իր 200 սաների հետ: Կյանքի վերջին օրերին Կորչակն իր օրագրում գրի է առել հետևյալ տողերը. «Ես ոչ մեկին չարը չեմ կամենում: Չեմ կարող: Չգիտեմ` դա ինչպես է արվում»:Յանուշ Կորչակը իր մանկավարժական գործունեության արդյունքում մշակել է 10 պատվիրան, որոնք անհրաժեշտ են ծնողներին` երեխաների դաստիարակությունը ճիշտ կազմակերպելու համար:

10 պատվիրան ծնողներին

Մի՛ ակնկալիր, որ   երեխադ կլինի այնպիսին, ինչպիսին  դու ես կամ ինչպիսին դու ուզում ես: Օգնի՛ր նրան դառնալ ոչ թե քեզ նման, այլ՝ իր: (քանի որ յուրաքանչյուր երեխա համարվում է համարվում է անհատ և ինքը պետք է որոշի թե ինչ է ցանկանում)

Մի՛ պահանջիր երեխայից վարձահատույց լինել ամեն ինչի համար, ինչ  դու տվել ես նրան: Դու կյանք ես տվել նրան, ինչպե՞ս կարող է նա վարձատրել քեզ: Նա կյանք կտա մեկ ուրիշի, այս ուրիշը՝ երրորդին. սա երախտագիտության անշրջելի օրենքն է:

Մի՛ թափիր քո վիրավորանքները երեխայի վրա, որպեսզի ծեր տարիքում գլխիդ չտաս, քանի որ՝ ինչ ցանես, այն կհնձես:

Մի՛ նայիր նրա խնդիրներին վերևից: Կյանքը յուրաքանչյուրին տրվում է իր ուժերի չափով, վստահ եղիր, որ նրա համար էլ պակաս դժվար չէ, գուցե՝ ավելի ծանր է, քանի որ նա փորձ չունի: (ուղղակի պետք է օգնեն և ասեն որ ամեն խնդիր ունենում է իր լուծումը և փորձեն միասին լուծել այն։

Մի՛ նվաստացրու:

Մի՛ մոռացիր, որ մարդու ամենակարևոր հանդիպումները հանդիպումներն են երեխաների հետ:

Ավելի ուշադիր եղիր նրանց նկատմամբ, մենք երբեք չենք կարող իմանալ՝ ում ենք հանդիպում երեխայի մեջ:

Մի՛ տանջիր ինքդ քեզ, եթե ինչ-որ բան չես կարող անել երեխայիդ համար: Տանջվիր, եթե կարող ես, բայց չես անում: Հիշիր, որ երեխայի համար բավարար արված չէ,  քանի դեռ  ամեն ինչ արված չէ: (վաղ տարիքում պետք է շատ աշխատել(զբաղվել) երեխայի հետ, քանի որ այդ տարիքում աշխատելով երեխայի հետ հետագայում կունենանք առողջ դատողություն ունեցող երեխա, ով կսիրի աշխարհը)

Երեխան բռնակալ չէ, որը տիրում է քո ողջ կյանքը, նա  միայն մարմնի և արյան պտուղ չէ: Նա այն թանկ սափորն է, որ Կյանքը տվել է քեզ, նրա մեջ պահպանի՛ ր և զարգացրո՛ ւ ստեղծագործական կրակը: Այն մոր ու հոր ազատագրված սերն է. պետք է աճեցնել ոչ թե սեփական երեխան, այլ՝  պահ տրված հոգին:

Կարողացի՛ր սիրել ուրիշի երեխային: Երբեք ուրիշին մի՛ արա այն, ինչը չես ուզենա, որ անեն քո երեխային:

Սիրի՛ր քո երեխային ինչպիսին որ կա` անտաղանդ, ձախորդ, հասուն: Ուրախացիր, երբ շփվում ես նրա հետ, քանի որ երեխան տոն է, քանի դեռ քեզ հետ է: (երեխայի համար կարևորը ծնողների կողմից գնահատված և սիրված լինելն է

Նախագիծ՝ խաղ կոճակներով

Անվանում՝ խաղ կոճակներով

Ժամանակ՝ սեպտեմբերի 10

Տևողությունը ՝ 15 րոպե

Մասնակիցներ՝ 2֊4 տարեկաններ

Դաստիարակներ՝ Գայանե Ավետիսյան, Արմինե Ամիրյան

Համակարգող՝ Միլենա Հակոբյան

Նպատակ՝ տարբերակել մեծ֊փոքր հասկացությունը, գույները։ Զարգացնել մանր մոտորիկան, ուշադրությունը, դիտելու և կրկնելու կարողությունը, հիշողությունը։

Խնդիր՝ 

▪︎Ծանոթացնել խաղի կանոններին

▪︎Խաղ 1՝ կոճակները խմբավորել գույներով

▪︎Խաղ 2՝ գտնել ավելորդը

▪︎Խաղ 3՝ փորձիր հիշել։

Ընթացք՝ սկզբում երեխաները խառը գույներով կոճակները դասավորեցին ըստ գույների։ Հետո առանձնացնում էինք 4 կոճակ, որից մեկը ավելորդ էր և երեխաները պետք է ասեին, թե որն է ավելորդ և ինչու։ Ինչպես նաև դասավորեցի կոճակները մի շարքի վրա հերթականությամբ, իսկ երեխաները պետք է նույն հերթականությամբ դասավորեին կոճակները երկրորդ շարքում։

Արդյունք՝Խաղ կոճակներով

08.09.2021

  • Ի՞նչ է բանահյությունը: Բանահյուսությունը ժողովրդական բանավոր ստեղծագործություններիամբողջություն է. ձևավորվել է մարդկային լեզվի ու մտածողությանծագմանը զուգընթաց:
  • Ի՞նչ խմբերի է բաժանվում բանահյուսությունը: Բանահյուսությունը բաժանվում է 3 հիմնական խմբի` արձակ-պատմողական (հեքիաթ, առակ, ավանդություն, զրույց-հուշապատում), չափածո-երգային (ժողովրդական վեպ, վիպական, ծիսական, քնարական երգեր, ժողովրդական խաղեր) և բանաձևային (առած, հանելուկ, հմայական աղոթք, երդում, անեծք, օրհնանք-բարեմաղթություն): Երբեմն երեքն էլ հանդես են գալիս միաժամանակ (չափածո-երգային հատվածներ ունեցող արձակ հեքիաթներ, զրույցներ կամ արձակ-պատմողական հատվածներ ունեցող ժողովրդական վեպ, վիպական երգեր):
  • Ինչպե՞ս է ստեղծվում բանահյուսական նյութը: Բանահյուսական յուրաքանչյուր երկ ծագումով` անհատական է, բնույթով՝ կոլեկտիվ ստեղծագործություն. տարածվում է տեղից տեղ, ժամանակաշրջանից ժամանակաշրջան, փոխանցվում սոցիալական տարբեր խմբերի, փոփոխվում թե՜ ձևով (լեզու-բարբառ, տաղաչափություն, կատարման եղանակ), թե՜ բովանդակությամբ (կոնկրետ իրականություն, գաղափարախոսություն): Այդպես առաջանում են միևնույն երկի մի քանի տարբերակներ: 

2. Համացանցից դուրս դրել առած֊ասացվածքներ։

Ամառվա անձրևին, ձմեռվա արեգակին մի հավատա:

Արինը ջուր չի դառնա:

Գեղ կանգնի գերան կկոտրի:

Գետը չտեսած մի բոբիկանա:

Գիժը մի քար գցեց, հազար խելոք չկարացին հանել:

Էշն ինչ գիտի նուշն ինչ ա:

Ձեռը ձեռք կլվանա, երկու ձեռքը` երես:

3. Այդ ասացվածքներից առանձնացնել այն ասացվածքները, որոնք հասկացվոււմ են նաև ուղիղ իմաստով։

Ամեն բանի վերջն է գովելի։


Անտեր ոչխարը գայլը կուտի։


Ձեռը ձեռք կլվանա, երկու ձեռքը` երես:

4. Համացանցից դուրս գրել ժողովրդական հանելուկներ։