Daily Archives: October 11, 2020

Ուշադրություն

Ուշադրության հիմնական առանձնահատկություններն են կենտրոնացումը, բաշխումը, ծավալը, լարվածությունը, կայունությունը, ցրվածությունն ու տեղափոխելիությունը:

Ուշադրության կենտրոնացումը դիտվում է այն ժամանակ, երբ մարդու հոգեկան ակտիվությունը վերաբերում է միայն այն առարկային կամ գործունեությանը, ինչով նա զբաղված է տվյալ ժամանակահատվածում: Կենտրոնացած ժամանակ անհատը խորանում է տվյալ գործունեության մեջ: Ուշադրության կենտրոնացման բարձր աստիճանը մտավոր, հատկապես ստեղծագործական աշխատանքում շոշափելի արդյունքների հասնելու հիմնական պայմաններից մեկն է: Ուշադրության կենտրոնացմանը նպաստում են լռությունը, մեկուսացումը, տարբեր աազդակներից վերանալը:

Ուշադրության բաշխումը միաժամանակ գործունեության երկու և ավելի տեսակներ կատարելու, դրանք ընկալելու և սեփական գործողությունները վերահսկելու կարողությունն է:

Ուշադրության ծավալը առարկաների, գործունեությունների, ինչպես նաև ներհոգեկան բովանդակությունների այն քանակն է, որն անձը տվյալ պահին կարող է գիտակցորեն ընկալել և պահել իր ուշադրության կենտրոնում: Պարզվել է, որ աղջիկների ուշադրության ծավալն ավելի մեծ է, քան տղաներինը: Անձի ուշադրության ծավալը կախված է նրա հետաքրքրությունից, մտավոր զարգացման մակարդակից, ընկալվող ինֆորմացիայի հետ ունեցած նախնական ծանոթությունից, ինչպես նաև այն իրադրությունից, որտեղ տեղի է ունենում անձի գործունեությունը: Ուշադրության ծավալի վրա մեծ ազդեցություն են գործում նաև նախկին փորձն ու հետաքրքրությունները:

Ուշադրության լարվածություն կամ ինտենսիվություն ասելով հասկանում ենք հոգեկան-նյարդային եռանդի այն քանակությունը, որը ծախսվում է գործունեության կատարման ընթացքում: Ուշադրության լարվածությունը պայմանավորված է ներքին դրդապատճառների առկայությամբ:

Ուշադրության կայունությունն արտահայտվում է օբյեկտի վրա ուշադրության կենտրոնացվածության տևականությունը:

Ուշադրության ցրվածությունը ուշադրությունը որևէ օբյեկտի վրա տևականորեն կենտրոնացնելու անկարողությունն է:

Ուշադրության տեղափոխելիությունը ուշադրությունը մի օբյեկտից մյուսին տեղափոխելու կարողությունն է:

Ուշադրություն

Ուշադրությունը հոգեկան գործունեության ուղղվածությունը և նրա կենտրոնացվածությունն է այն օբյեկտի վրա, որը անձի համար որոշակի նշանակություն ունի: Ուղղվածություն ասելով պետք է հասկանալ հոգեկան գործունեության ընտրական բնույթը, նրա օբյեկտի կամածին կամ ոչ կամածին ընտրությունը:

Ուշադրությունը ենթադրում է հոգեկան գործունեության ուղղվածությունը և կենտրոնացվածությունը: Հոգեկան գործունեության ուղղվածությունը այդ գործունեության ընտրությունը և այդ ընտրության պահպանումն է: Կենտրնացվածությունը տվյալ գործունեությամբ տարված լինելնէ, նրանում խորացված լինելը:

Ուշադրությունը լինում է ներքին և արտաքին, ոչ կամածին,կամածին և հետկամածին:

Ներքին ուշադրությունը մարդու հոգեկան գործունեության ուղղվածությունն է դեպի սեփական ներաշխարհի բովանդակությունները, սեփական ապրումներն ու մտքերը:

Արտաքին ուշադրությունը մարդու հոգեկան գործունեության ուղղվածությունն է դեպի արտաքին աշխարհի առարկաներն ու երևույթները: Այն իրագործվում է զգայարանների օգնությամբ:

Ոչ կամածին է կոչվում այն ուշադրությունը, որն առաջ է գալիս մարդու կամքից անկախ, ինքնաբերաբար, առանց գիտակցական նպատակադրման: Ոչ կամածին ուշադրություն առաջ բերող գործոնները բաժանվում են երկու խմբի՝ արտաքին (բարձր ձայն, պայծառ լույս, նորություններ և այլն) և ներհոգեկան (պահանջմունքներ, դրդապատճառներ, գիտելիքներ և այլն): Ոչ կամածին ուշադրություն դրսևորելիս մարդը ճիգեր չի գործադրում: Ուշադրության այս տեսակը հատուկ է նաև կենդանիներին:

Կամածին ուշադրությունը միայն բնորոշ է մարդուն և այն առաջացել է գիտակցական աշխատանքային գործունեության շնորհիվ: Կամածին է կոչվում այն ուշադրությունը, որը կապված է գիտակցաբար դրված նպատակի և կամային ջանքերի հետ: Դա մարդու գիտակցական կենտրոնացումն է որոշակի օբյեկտի, ինֆորմացիայի վրա՝ որոշակի կամային ջանքերի գործադրման շնորհիվ: Կամածին ուշադրությունը մեր կամքի դրսևորումն է: Որևիցե գործունեությամբ զբաղվելու որոշում կայացնելիս մենք կատարում ենք այդ որոշումը՝ գիտակցորեն ուշադրություն դարձնելով նույնիսկ այն բանի վրա, ինչը տվյալ պահին մեզ չի հետաքրքրում, բայց որով զբաղվելը մենք անհրաժեշտ ենք համարում: Կամածին ուշադրությունը միջնորդվում է գիտակցորենդրված նպատակներով:

Հետկամածին ուշադրությունը նպատակասլաց բնույթ է կրում, բայց մշտական կամային ճիգեր չի պահանջում: Երբ կամային ջանքերի գնով մենք մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք որևէ գործունեության վրա, որը ստիպված ենք կատարել և որը մեզ չի հետաքրքրում և սկսում ենք իրագործել այն: Այդ գործունեությունը աստիճանաբար սկսում է մեզ դուր գալ, և մենք չենք էլ նկատում, թե ինչպես ենք կլանվում դրա մեջ: Այս դեպքում ուշադրությունը կամածինից դառնում է հետկամածին:

Կյանքի առաջին ամիսներին երեխայի համար բնորոշ է միայն ոչ կամածին ուշադրությունը: Սկսած կյանքի երկրորդ ամսից երեխան արդեն ավելի շատ է հետաքրքրվում առարկաների արտաքին կողմերով: Կամածին ուշադրությունը սովորաբար ծագում է կյանքի առաջին տարվա վերջին կամ երկրորդ տարվա սկզբին: Այդ ուշադրությունը առաջանում է դաստիարակության ընթացքում: Երեխային մաքրություն, կարգ ու կանոն, արաշակի կարգապահություն սովորեցնելով՝ մենք նրա մոտ կամածին ուշադրություն ենք զարգացնում: Մինչդպրոցական տարիքում կամածինուշադրության զարգացման համար մեծ նշանակություն ունի խաղը: Նախադպրոցական կամածին ուշադրությունը դեռևս խիստ անկայուն է, չի կարողանում երկար կենտրոնանալ մեկ օբյեկտի վրա, խորը լինել: Սրան հակառակ նրա ոչ կամածին ուշադրությունը կարող է լինել երկարատև, կայուն 

Մարդու հյուսվածքները։ Օրգանիզմը որպես միասնական ամբողջություն։

Մարդու օրգանիզմը ունի բջջային կառուցվածք:Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային և գործառույթային տարրական միավորն է։Մարդու բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից և կորիզից։ Բջիջները միավորվելով՝ ստեղծում են հյուսվածքներ: 

բջիջ.jpg

Բջիջների այն խումբը,որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով կոչվում են հյուսվածք:Մարդու օրգանիզմում կան 4 տեսակի հյուսվածքներ` էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային:

հյ1.jpg

  Տարբերում են հարթգեղձային և թարթչավոր էպիթելային հյուսվածքի տարատեսակներ։ Էպիթելային հյուսվածքը պատում է մարդու մարմնի արտաքին մակերևույթը, մարմնի բոլոր խոռոչները, սնամեջ օրգանների և անոթների ներքին պատերը, մտնում գեղձերի բաղադրամասերի մեջ։ Հարթ էպիթելը կազմված է միմյանց կիպ հարող բջիջներից, որոնք պատում են մաշկի մակերևույթը, բերանի խոռոչը, կերակրափողը, թոքաբշտիկները։ Մաշկային էպիթելը բազմաշերտ է, և նրա ածանցյալներն են եղունգներն ու մազերը Գեղձային էպիթելը մտնում է գեղձերի կազմի մեջ և կատարում հյութազատական գործառույթ։ Աղիքային էպիթելը մարսողական ուղու պատը ծածկող լորձաթաղանթն է։ Այն մասնակցում է նաև գեղձերի (ենթաստամոքսային գեղձ, լյարդ, թքագեղձ) առաջացմանը։ Թարթչավոր էպիթելը պատում է շնչուղիների խոռոչը։ Էպիթելային բջիջները բազմանում են արագ և փոխարինում մահացած բջիջներին։ 

1155.jpg

Շարակցական հյուսվածքը կազմում է կմախքը, ենթամաշկային ճարպային շերտը, արյունը, ավիշը։ Այն մտնում է բոլոր ներքին օրգանների կազմության մեջ, օժտված է արագ վերականգնվելու հատկությամբ։ Տարբերում են բուն շարակցական, աճառային և ոսկրայինհյուսվածքներ։ Բուն շարակցական հյուսվածքի տարատեսակներն են փուխր թելավոր, ամուր թելավոր, ցանցանման, ճարպային և այլն։ Թելավոր շարակցական հյուսվածքը հանդիպում է համարյա բոլոր օրգաններում։ Նրանցից են կազմված բուն մաշկը, ջլերը, կապանները, թաղանթները։ Փուխր շարակցական հյուսվածքը գտնվում է ներքին օրգանների միջև (օրինակ՝ ենթամաշկային ճարպային շերտը), իսկ ցանցանմանը կազմում է կարմիր ոսկրածուծը, փայծաղը և ավշային հանգույցները։ Հեղուկ շարակցական հյուսվածք են արյունը և ավիշը, որոնք կազմված են միջբջջային հեղուկ նյութից և նրա մեջ լողացող ձևավոր տարրերից։ Աճառային հյուսվածքը կազմված է աճառային, կլոր, ձվաձև բջիջներից և միջբջջային նյութից.գտնվում է ողերը միացնող միջնաշերտում, պատում է հոդային մակերեսները և կատարում է հենարանային դեր։ Ոսկրային  հյուսվածքը կազմված է միջբջջային նյութից՝ ոսկրային թիթեղներից, որոնց արանքում տեղավորված են ոսկրային բջիջներ։ Միջբջջային նյութը հարուստ է անօրգանական նյութերով, մասնավորապես կալցիումի աղերով։ Շարակցական հյուսվածքը տարածված է ամբողջ օրգանիզմում՝ իրականացնելով հենարանային, սնուցողական, պաշտպանական, փոխադրող և այլ գործառույթներ։Մկանային հյուսվածքը կազմված է մկանաթելերից (մկանային բջիջ) և միջբջջային նյութից։Մկանային բջիջների ցիտոպլազմայում կան մանրադիտակային թելիկներ, որոնք կծկվում են և ապահովում մկանի կծկողական գործառույթը։ Մկանային հյուսվածքը լինում է միջաձիգ զոլավոր և հարթ: Հարթ մկանային հյուսվածքը գտնվում է ներքին օրգաններում, արյան և ավշային անոթների պատերում և մաշկում։ Այն կազմված է մանր՝ 0,1 մմ երկարությամբ իլիկաձև միակորիզ բջիջներից, որոնց բջջապլազմայում կան կծկվող թելեր և կծկվում են ոչ կամային։ Նրանց կծկողական ուժը և արագությունը փոքր է, քան կմախքային մկաններինը։ Միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքը կազմված է կամային կծկվող 10−12 սմ երկարությամբ բազմակորիզ մկանաբջիջներից, որոնց լայնական դասավորված մուգ ու բաց շերտերը հաջորդում են միմյանց։ Միջաձիգ զոլավոր են կմախքի, դեմքի, լեզվի, կոկորդի, կերակրափողի վերին մասի և ստոծանու մկանները։ Նրանց կծկումները կամային են։ Սրտամկանն ունի հատուկ կառուցվածք.նրա միջաձիգ զոլավոր մկանաթելերը տեղ-տեղ իրար են միանում կամրջակներով և կծկվում են հարթ մկանաթելերի նման: 

tipy_myshechnoj_tkani_copy.jpg

Նյարդային հյուսվածքը կազմված է նյարդային բջիջներից՝ նեյրոններից, ուղեկից բջիջներից և միջբջջային նյութից։Նեյրոններն ունեն մարմին և ելուստներ։ Մարմինը կազմված է ցիտոպլազմայից և կորիզից։ Ելուստները լինում են կարճ և ճյուղավորված։ Դրանք կոչվում են դենդրիտներ, որոնք ընկալում են նյարդային գրգիռը և փոխանցում նեյրոնի մարմնին։ Նեյրոններն ունեն նաև երկար (մինչև 1 մ երկարությամբ) ելուստներ, որոնք պատված են միելինային թաղանթով։ Երկար ելուստները կոչվում են աքսոններ, որոնց միջոցով գրգիռը հաղորդվում է նեյրոնի մարմնից դեպի ելուստի ծայրը և այնտեղից՝ մեկ այլ նյարդային բջջին կամ աշխատող օրգանին։ Նյարդային հյուսվածքում, բացի նեյրոնից, կան նաև ուղեկից բջիջներ, որոնք նեյրոնից փոքր են 3−4 անգամ, կազմում են կենտրոնական նյարդային համակարգի 40 %-ը։ Տարիքի մեծացմանը զուգընթաց ուղեկից բջիջների թիվը ավելանում է, իսկ նեյրոնները ընդհակառակը՝ պակասում են։ Դա պայմանավորված է նրանով, որ կյանքի ընթացքում նեյրոնների մի մասը մահանում է, իսկ նոր նեյրոններ չեն առաջանում (նյարդային բջիջները չեն բաժանվում)։ Ուղեկից բջիջները կատարում են հենարանային, պաշտպանական և սնուցողական գործառույթներ։ 

slide_18.jpg

Հյուսվածքները իրենց հերթին կազմում են օրգաններ:Օրգանը մարմնի այն մասն է, որն  օրգանիզմում զբաղեցնում է որոշակի տեղ, ունի որոշակի ձև, կառուցվածք և կատարում է որոշակի ֆունկցիա։Օրգանը կազմված է մի քանի հյուսվածքներից։

My favourite writer

ALEXANDER PUSHKIN (1799-1837)

Alexander Pushkin is one of the most outstanding Russians. He was the greatest Russian poet and writer. Pushkin devoted his life to writing poems.

The young Alexander’s first poems appeared when he was fifteen. Pushkin was the first poet who touched problems that were important for Russia and its people. Because of that he was sent to exile a few times.

Pushkin wrote a lot of poems and novels.  Children like to read his fairy tales and watch wonderful cartoons based on them.

Most of Pushkin’s best works are studied at school. There is a statue to Pushkin in Moscow at Pushkin Square.

Young and old people gather by the statue, read poems and just meet friends.

Pushkin is respected not only in Russia, but all over the world.

His novels and poems have been translated into many languages and are enjoyed by foreigners.