Daily Archives: October 27, 2020

Մասնագիտական բառարան։

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

Նախադպրոցական կրթության ծրագիր — Նախադպրոցական կրթության նպատակների իրականացմանն ուղղված փաստաթուղթ, որը սահմանում է աշխատանքի բովանդակությունը, ձևերը, կիրառվող մեթոդները և այն, թե երեխաները ինչ պիտի իմանան ու կարողանանա անել ըստ տարիքային խմբերի։

Նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագիր — Պետական ծրագրից տարբերվող նախադպրոցական կրթական ծրագիր, որն ապահովում է նախադպրոցական պետական կրթական չափորոշչով սահմանված արդյունքները։

Նախադպրոցական միջազգային կրթական ծրագիր — Այլընտրանքային նախադպրոցական կրթական ծրագրի տեսակ, որը միջազգային չափանիշներով ճանաչված (վկայագրված) է։

Նախադպրոցական փորձարարական կրթական ծրագիր — Այլընտրանքային նախադպրոցական կրթական ծրագիր, որը ներդրվում է փորձնական կարգով։

Նախադպրոցական լրացուցիչ կրթական ծրագիր — Նախադպրոցական կրթական ծրագիր, որը նպատակաուղղված է երեխաների նախասիրությունների, զարգացման պահանջների բավարարմանը՝ հիմնական ծրագրերից դուրս։

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախադպրոցական կրթություն — Նախադպրոցական տարիքի երեխաների մտավոր, հոգեկան և ֆիզիկական զարգացման, ուսուցման, խնամքի և դաստիարակության գործընթաց, որը ապահովում է երեխայի՝ տարիքին համապատասխան զարգացումը, և նախապատրաս-տում է դպրոցին։

Նախադպրոցական ուսումնական հաստատություն — Նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող հաստատություն, որը ապահովում է նախադպրոցական տարիքի յուրաքանչյուր երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության համար անհրաժեշտ միջավայր, ունի մասնագիտացված աշխատակազմ, մեթոդական և նյութատեխնիկական բազա:

Նախակրթարան — Հանրակրթական դպրոցների հիմքի վրա կազմակերպվող ծառայություն, որն իրականացնում է պետական, այլընտրանքային կամ հեղինակային նախադպրոցական կրթական ծրագիր՝ նախադպրոցական ավագ տարիքային խմբի սաների համար:

Երեխաների զարգացման կենտրոն — Կազմակերպություններ, որտեղ իրականացվում են նախադպրոցական տարիքի (0-6 տարեկան) երեխաների խնամքն ու կրթությունը՝ պետական, այլընտրանքային կամ հեղինակային ծրագրերին համապատասխան: Զարգացման կենտրոնները պարտավոր են օրենքով սահմանված կարգով լիցենզավորվել։

ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Ներառական կրթություն — Կրթություն, որը ապահովում է յուրաքանչյուր երեխայի կարիքին և առանձնահատկություններին համապատասխան, մատչելի միջավայր պայմաններ և ուսուցում, որը օգնում է նրան սովորել, զարգանալ և հասնել չափորոշչով սահմանված արդյունքներին։

Կրթության առանձնահատուկ պայմաններ — Յուրաքանչյուր երեխայի նախադպրոցական կրթական ծրագրի յուրացման համար ստեղծված պայմաններ, աջակցող միջավայր, ինչպես նաև մանկավարժահոգեբանական, սոցիալական և այլ ծառայություններ։

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձ — Երեխա, որի ֆիզիկական և (կամ) մտավոր, հոգեկան զարգացման առանձնահատկությունները խոչընդոտում են կրթական ծրագրերի յուրացմանը` առանց կրթության առանձնահատուկ պայմանների։

Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ —Ուսումնամեթոդական, հոգեբանական և մանկավարժական աջակցություն, որը ցուցաբերվում է երեխային, նրա ծնողին և մանկավարժական աշխատողներին։

Անհատական ուսուցման և զարգացման պլան ԱՈՒՊ — Նախադպրոցական կրթության պետական չափորոշչի, կրթական ծրագրերի և երեխայի կարիքի և առանձնահատկությունների հիման վրա կազմված անհատական պլան առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների համար։

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԽՄԲԵՐ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

Նախադպրոցական տարիք — երեխայի մինչև 6 տարեկան հասակը

Նախադպրոցական ուսումնական հաստատության խումբ — Երեխաների տարիքային զարգացման առանձնահատկությունների հիման վրա ձևավորված խումբ

Նախադպրոցական ուսումնական հաստատության տարատարիք երեխաների խումբ — Տարատարիք երեխաների խումբ, որը աշխատում է տարբեր տարիքային խմբերի կրթական և զարգացման ծրագրերով։

Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչ — Փաստաթուղթ, որը սահմանում է կրթական ծրագրերի բովանդակությունը և երեխաներին ներկայացվող որակական պահանջները

Ուսուցման, դաստիարակության և զարգացման միջոցներ — Զարգացնող խաղեր, խաղալիքներ, տեսաձայնային և երաժշտական սարքավորումներ, մարզական գույք, ուսումնադիտողական ձեռնարկներ, տեղեկատվական հաղորդակցման միջոցներ, տպագիր և էլեկտրոնային կրթական ռեսուրսներ, այլ ուսումնական նյութեր։

Մանկավարժական աշխատողի ատեստավորում — մանկավարժի մասնագիտական գիտելիքների, կարողությունների մակարդակի և գործունեության արդյունավետության ստուգում և գնահատում

Reise your hand against smacking.

Ի՞նչ էին ձեռքերը ներկայացնում իրենցից:

Մայրական ձեռքերն էին որոնք հոգ էին տանում երեխային՝ հագցնում, կերակրում, օգնում, սովորեցնում, պաշտպանում և այդ ամենը կատարում առանց բռնության։ Իսկ վերջում երեխան մնաց սիրո մեջ։

REISE YOUR HAND AGAINST SMACKING.

Դիտում։

Ինքնադիտում, սեփական ներհոգեկան վիճակները, գիտակցության ոլորտի բովանդակություններն ու գործողությունները դիտելու և ներքին ուշադրության միջոցով արտացոլելու երևույթը։ Ինքնադիտումը զարգանում է օնտոգենեզում, սկզբում ունենալով տարտամ և ոչ խոսքային, ապա՝ խոսքային, ավելի տարբերակված, հստակ, առարկայական և իմաստավորված բնույթ։ Առանձնացվում է երկու կողմ՝ ինտրոսպեկցիա (ներհայեցողություն) և օբյեկտիվ ինքնադիտում։ Ներհայեցողությունը միջնորդված օբյեկտիվ իմացություն է և ոչ սեփական սուբյեկտիվ վիճակների անմիջական կամ հետհայաց ռեֆլեքսիա, իսկ Ինքնադիտումը օբյեկտիվ աշխարհի և միաժամանակ ներհոգեկան վիճակների իմացության բարդ պրոցես։ Ինքնադիտում կարող է կատարել գիտակցական հոգեվիճակում գտնվող անձը։ Ինքնադիտման տվյալները չի կարելի ճշգրիտ և վերջնական համարել։ Ինքնադիտումը թույլ է տալիս վարկածներ, որոնք ստուգվում և լրացվում են այլ մեթոդներով (հատկապես էքսպերիմենտներով), վերլուծվում և մեկնաբանվում։ Օբյեկտիվ դիտման համար մատչելի վարքի ձևերը ներհոգեկան պրոցեսների ցուցանիշներ կամ դրսևորումներ են, որոնց մեկնաբանումը խորացնում է ներհոգեկան երևույթների իմացությունը՝ ոչ մի չափով չվերացնելով ներհայեցողությունից օգտվելու անհրաժեշտությունը։ Ինքնադիտման օբյեկտիվ բովանդակության առկայության շնորհիվ այդ մեխանիզմի միջոցով ստացված տվյալները (օրինակ՝ ձայնըգույնը, ջերմության զգայությունները, զգայական ընկալումներն ընդհանրապես) օգտագործվում են նաև ֆիզիկա-քիմիական գիտություններում որպես մարմինների ներքին հատկություններն ուսումնասիրելու անհրաժեշտ տվյալներ։ Առանց ինքնադիտան հոգեկան պրոցեսների ուսումնասիրությունն անհնար է։

Սոցիալականացում։

Սոցիալիզացիայի (անձնավորվելու) ողջ ընթացքն ի վերջո հանգում է նրան, որ անհատը անձ է դառնում՝ ձեռք բերելով հասարակական պատմական փորձը, այնուհետև իր վրա է վերցնում այդ փորձը մատաղ սերնդին փոխանցելու պարտականությունը։

Դրա համար էլ մարդու սոցիալականացումը (սոցիալիզացիան) հասարակական-պատմական փորձի յուրացման և օգտագործման տեսանկյունից բաժանվում է երկու  շրջանի։


Առաջին շրջանը վաղ սոցիալիզացիան է, որն ընդգրկում է մինչն երիտասարդության տարիքի վերջը, իսկ մյուս շրջանը՝ դրանից հետո ընկած շրջանները։  


Երկրորդ շրջանում մարդն իր սովորածը, ձեռք բերածը ավել կամ պակաս հարստացված ձևով հաղորդում է կրտսեր սերնդին։ Բայց այդ փորձի ընդունումն ու հաղորդումը այդքան էլ հեշտ ու խաղաղ չի ընթանում, նորից առաջանում են սերունդների միջև հարաբերությունների բազմաթիվ պրոբլեմներ։


1.    Սկզբնական սոցիալիզացիայի կամ ադապտացիայի փուլ։
Դա ընդգրկում է ծնված օրվանից մինչ դեռահասության տարիքը, որի ընթացքում երեխան սոցիալական (մեծերի) փորձը յուրացնում է ոչ քննադատաբար, հարմարվում է սոցիալական միջավայրին և դրա պահանջներին, ընդօրինակում է մեծերի վարքն ու գործողությունները։


2.    Անձնավորման փուլ։ Այս ժամանակաշրջանում երեխայի մեջ դրսևորվում է իրեն ուրիշներից անջատելու ցանկություն, նա քննադատական վերաբերմունք է արտահայտում վարքի հասարակական նորմերի նկատմամբ։ Այս փուլը ինքնորոշման փուլ է (աշխարհը և ես)   որովհետև դեռահասի աշխարհայացքն ու բնավորությունը դեռևս անկայուն են։ Իսկ պատանեկության տարիքը (18-25 տարեկան) բնութագրվում է որպես համեմատաբար կայուն սոցիալիականացման տարիք, որի ընթացքում մշակվում են անձի կայուն հատկությունները։


3.    Ինտեգրացիայի փուլ, որի ընթացքում անձի մեջ ցանկություն է առաջանում հասարակության մեջ իր տեղը գտնելու, հասարակության մեջ ներառվելու համար :

4. Աշխատանքային փուլ ընդգրկում է ծերությունը, որը էական ներդրում է բերում սոցիալական փորձի վերարտադրման գործում՝ այն նոր սերնդին փոխանցելու գործընթացում։


 Անձը իր կյանքի գործունեության ընթացքում կատարում է բազմաթիվ սոցիալական դերեր, հանդես գալիս դերերում։ Այդ պատճառով էլ սոցիալական դերը և դրանով պայմանավորված դերային վարքագիծը անձի սոցիալական վարքից վերցրած կողմն է։

Սոցիալական դերը տվյալ անձից սպասվող հավանության արժանացած վարքի այն նորմատիվ ձևն է, որի օգնությամբ անձը գրավում է որոշակի դիրք հասարակական և միջանհատական հարաբերություններում։

Մարդու սոցիալական դերերը բազմազան են։ Սոցիալական իրադրության փոփոխության հետ փոխվում է նաև մարդու սոցիալական դերը։ 
Սոցիալական դերը կարող է լիարժեք լինել այն ժամանակ, երբ հայտնի է, թե ում հետ, ում համար է այն կատարվում։ Անհնար է կատարել ամուսնու դեր, երբ ամուսնացած չես, որդու դեր, երբ ծնողներ չունես, զարմիկի դեր, երբ հորեղբայր կամ հորաքույր չունես։ Կամ թե մարդը չի կարող պետի դեր կատարել, երբ ենթականեր չունի, մանկավարժի դեր՝ առանց աշակերտների, զորավարի դեր՝ առանց զորքի և այլն։ Դա հնարավոր չէ, քանի որ սոցիալական դերը արտացոլում է անձի սոցիալական վարքն ու տարբեր սոցիալական ֆունկցիաները։

Հետևաբար, սոցիալական դերը հասարակության կողմից մշակված մարդու սոցիալական գործողություններն են որոշակի սոցիալական իրադրություններում։


Սոցիալական դերը ենթադրում է դրան համապատասխան սոցիալական վարքագիծ։  Ստանձնելով որոշակի սոցիալական դեր՝ անձը իր վրա է վերցնում սոցիալական որոշակի դերային վարքագծի պարտականություններ և իրավունքներ։ Կախված այն բանից, թե անձը ինչ սոցիալական, հասարակական հարաբերությունների մեջ է մտնում, ինչ սոցիալական դեր ունի (ծնող է, մանկավարժ է, հիմնարկի պետ է, քաղաքական կամ տնտեսական գործիչ է և այլն), նա կարող է լիարժեք կատարել իր դերային պարտականությունները, կարող է թերանալ, կարող է չարաշահել իր դիրքը, կարող է գերագույնս օգտագործել իր իրավունքները և “մոռանալ”, չկատարել դերային պարտականությունները :


Ազնիվ և արդար մարդը գիտակցորեն, լիարժեք է կատարում իր դերային գործողությունները, որովհետե դրանց կատարումից որոշակի սոցիալական սպասումներ (հույսեր, սպասելիքներ) ունեն հասարակությունը։ Նա պետք է արդարացնի նրանց հույսերը, չխաբի նրանց։ Այդ մարդուց սոցիալական սպասումներ ունեն ոչ միայն շրջապատողները։ Նա ինքն էլ սոցիալական սպասումներ ունի իր դերից  :

Ադրիանապոլսի պայմանագիր։

1․ Ո՞ւմ միջև և ե՞րբ է կնքվել Ադրիանապոլսի պայմանագիրը։մ

Ստորագրվել է
— վայր
1829 թ. սեպտեմբերի 14

Ադրիանապոլսում
Ստորագրել ենԱլեքսեյ Օրլով, Ֆյոդոր Պալեն (Ռուսաստան) և Մեհմեդ Սադըկ Էֆենդի, Աբդուլ Կադր Բեյ (Օսմանյան կայսրություն)


2. Ո՞ր կետերն էին վերաբերում Հայաստանին և հայերին։

13-րդ հոդվածով սահմանվեց փոխադարձ գաղթի իրավունք։ Թուրքահպատակ հայերը կարող էին 18 ամսվա ընթացքում, իրենց շարժական գույքով, տեղափոխվել Ռուսաստամ։ 1829-1830 թվականներին շուրջ 75-80 հազար հայ Էրզրումից (Կարին), Կարսից, Բայազետից գաղթեց Անդրկովկաս։ Թուրքիան ճանաչեց Վրաստանի, Իմերեթի, Մեգրելիայի ու Գուրիայի, ինչպես և 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով Երևանի և Նախիջևանի խանությունների միացումը ռուսական կայսրությանը։


3․ Ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան տարածաշրջանում։

  • Ռուսական կայսրությանն էր անցնում Անդրկոֆկասի սևծովյան առափնյա շրջանները՝ Փոթի նավահանգստով
  • Ռուսական կայսրությանն էր անցնում Ախալցխան ու Ախալքալաքը
  • Արևմտյան հայաստանում ռուսների գրաված մյուս գավառները վերադարձվում էին օսմանյան թուրքիային։


4․ Արդյո՞ք ձեռնտու էր այս պայմանագիրը Հայաստանին։

Ադրիանապոլսի պայմանագիրն ամենևին չարդարացրեց հայերի հույսերը, նրանց արդարացի ձգտումները: Արևմտահայերը ջանում էին թոթափել թուրքական լուծը և վերամիավորվել իրենց արևելահայ եղբայրների հետ: Նրանց այդ ցանկությունը չիրականացավ Ռուսաստանի հակառակորդ եվրոպական մեծ պետությունների վարած քաղաքականության հետևանքով: Նրանց հարկադրական ճնշման տակ Ռուսաստանը Թուրքիային վերադարձրեց Կարսը, Արդահանը, Էրզրումը, Մուշը, Բայազետը և գրաված մյուս շրջանները: Այլ խոսքով, Արևմտյան Հայաստանը, չնչին բացառությամբ, մնաց օսմանյան տիրապետության տակ:


5․ Ի՞նչ ալյընտրանքային լուծում կառաջարկեիք հայ ժողովրդի, հայերի մասին։

Այս պայմանագիրը ձեռնտու չէր թե՛ հայաստանին և թե՛ ռուսաստանին (քանի որ, զենքի ուժով գրաված տարածքները վերադարձվում են Թուրքիային): Այնպես կանեյի որ Հայաստանը ոչմի պետության լծի տակ չլին էր։

Մասնագիտական բառարան։

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆԿՐԹԱԿԱՆԾՐԱԳՐԵՐ 

 Նախադպրոցականկրթությանծրագիր-Նախադպրոցական կրթության նպատակների իրականացմանն ուղղված փաստաթուղթ, որը սահմանում է աշխատանքի բովանդակութ­յունը, ձևերը, կիրառվող մեթոդները և  այն, թե երեխաները ինչ պիտի իմանան ու կարողա­նանա անել ըստ տարիքային խմբերի։

   Նախադպրոցականայլընտ­րանքայինկրթական ծրագիրՊետական ծրագրից տարբերվող նախա­դպրոցական կրթական ծրագիր, որն ապահովում է նախադպրոցական պետական կրթական չափորոշչով սահմանված արդյունքները։    

 Նախադպրոցականմիջազգայինկրթականծրագիր-Այլընտրանքային նախադպրոցական կրթական ծրագրի տեսակ, որը միջազգային չափանիշներով ճանաչված (վկայագրված) է։    

   Նախադպրոցականփորձարարականկրթականծրագիր-Այլընտրանքային նախադպրոցական կրթական ծրագիր, որը ներդրվում է փորձնական կարգով։

Նախադպրոցականլրացուցիչկրթականծրագիր-Նախադպրոցական կրթական ծրագիր, որը նպատակաուղղված է երեխաների նախասիրությունների, զարգացման պահանջների բավարարմանը՝ հիմնական ծրագրերից դուրս։