SWOT վերլուծություն։

SWOT վերլուծության տարրերը

Ուժեղ կողմեր: Ուժեղ կողմերը ղեկավարվում են ձեռնարկատիրոջ կողմից, քանի որ դրանք գոյություն ունեն ներկայումս: Անհրաժեշտ է ամրապնդել ուժեղ կողմերը և դրանք օգտագործել թույլ կողմերը կրճատելու համար: Ուժեղ կողմեր կարող են հանդիսանալ՝

• էժան հումքը,

• տեխնոլոգիական նորույթները,

• սպառողների լայն ցանցը,

• կառավարման համակարգը,

•հարաբերական ցածր գինը,

• արտադրանքի որակը,

• ապրանքի հատկանիշները,

• այլ:

Թույլ կողմեր: Թույլ կողմերը նույնպես վերահսկվում են ձեռնարկատիրոջ կողմից: Դրանք ինչ-որ բանի բացակայությունն են կամ թույլ կողմերը: Անհրաժեշտ է, որքան հնարավոր է, կրճատել թույլ կողմերը: Թույլ կողմեր կարող են հանդիսանալ՝

• հումքի անկանոն մատակարարումը,

• հին տեխնոլոգիան,

• կառավարման փորձի բացակայությունը,

• մասնագիտական աշխատակազմի բացակայությունը,

• գովազդի բացակայությունը,

• ապրանքի օգտագործման ժամկետի սահմանափակությունը,

• ապրանքի բարձր գինը,

• հումքի բարձր գինը,

• այլ։

Հնարավորություններ: Հնարավորություններն իրականության կողմից տրված դրական գործոններն են, որոնք պետք է օգտագործի ձեռնարկատերը, կամ որոնք հնարավորություն են տալիս իրականացնել նախագծային գաղափարը: Հնարավորությունները տարբերվում են ուժեղ կողմերից նրանով, որ վերջիններս հանդիսանում են բիզնեսի արտաքին դրական հատկանիշները: Որպես հնարավորություն կարելի է դիտել՝

• տեխնիկական սպասարկման հասանելիությունը,

• մրցակիցների փոքրաթիվ կամ թույլ լինելը,

• նպատակային խմբի եկամուտների աճը,

• աճող պահանջարկը,

• վարկի ցածր տոկոսները,

• տվյալ ապրանքի/ծառայության բացակայությունը շուկայում,

• տվյալ ապրանքի եզակի լինելն այդ տարածքում,

• կառավարության կողմից իրականացվող մեղմ հարկային քաղաքականությունը,

• այլ։

Սպառնալիքներ: Սպառնալիքներն իրականության մեջ առկա բացասական կամ անհաջող գործոններն են, որոնք սովորաբար չեն կառավարվում ձեռնարկատիրոջ կողմից: Եթե դրանք չեն կանխվում, ապա բացասական են անդրադառնում բիզնեսի վրա: Սպառնալիքները տարբերվում են թույլ կողմերից, քանի որ դրանք ձեռնարկատիրոջ կողմից չեն կարող կառավարվել: Ե՛վ մեկը, և՛ մյուսը բիզնեսի վրա թողնում են բացասական ազդեցություն: Սպառնալիքների վերլուծության նպատակն է ճանաչել, խուսափել դրանցից կամ ձեռնարկել համապատասխան քայլեր դրանց բացասական ազդեցությունը կրճատելու համար:

Սպառնալիքներ են՝

• հումքի գնի բարձրացումը,

• պետական բյուրոկրատիան,

• հումքի անբավարարությունը,

• բնական աղետները,

• չափազանց ուժեղ մրցակցությունը,

• վատ ենթակառուցվածքները,

• քաղաքական փոփոխությունները,

• այլ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *