Հրդեհներ։

2019 թվականին Բոլիվիայում անտառների միտումնավոր այրման փորձառությունը օրինականացվել է, որը մեկ բառով անվանում են «Չակեո/Chaqueo»։ Մարդիկ այրում են անտառները, որպեսզի այդ տարածքները դարձնեն գյուղատնտեսության համար մշակելի հողեր, սակայն կրակի տարածումը դուրս է եկել վերահսկողությունից և բազմաթիվ խնդիրներ առաջացրել մարդկանց համար։ 

Բնապահպանական փառատոնի շրջաններում դիտեցինք և քննարկեցինք այս ֆիլմը։ Տեսանք երկրի ղեկավարների, որոշ ագահ մարդկանց անշնորհակալ պահվածքը բնության հանդեպ։ Այդքան մեծ տարածքում աշխատում էին շատ քիչ հրշեջներ, իսկ դա ցավալի էր։ Հաճախ չկարողանալով հանգցնել կրակը հրշեջները դիմում էին փախուստի որպեսզի փրկեն իրենց կյանքերը։ Մի պահ դուրս եկավ ֆիլմից երբ հրշեջը պատմեց իր և իր ընկերների հրաշքով փրկվելու մասին։ Փորձեցինք համեմատել Հայաստանի հետ, սակայն իրավիճակները իմ կարծիքով նույնը չեն, Հայաստանում քայլեր են ձեռնարկում փայտահատումների և անտառի ապահովության համար, իսկ արդ երկրում դեմ չէին որպեսզի անտառները այրվեին ուղղակի սահմանել էին որոշակի չափ՝ 1կմ², և չէին մտածում որ անտառների մեծությունից և որակից է կախված մեր կյանքը, և որ պետք է պահպանեին բնությունը։ Կարող էին ստեղծել աշխատատեղեր կնպաստեին ոչ միայն անտառները փրկելու գործընթացին,  այլ նաև երկիրը կզարգանար։ Բոլորս պետք է հասկանանք որ ապրում ենք բնության շնորհիվ և պետք է պահպանենք այն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *