Ատամների խնամքը նախադպրոցական տարիքում

Երեխաների վաղ տարիքում շատ կարևոր է ատամների խնամքը, քանի որ երեխաները վաղ տարիքում ունենում են սովորություններ որոնք վնասում են ատամները։

Ծծակի երկարատև օգտագործումը,մատը կամ շրթունքը ծծելը կարող են հանգեցնել ատամների դիրքերի, լնդերի, կծվածքի հետ կապված խնդիրներ։ Նույն գործոնների հետևանք են դեպի դուրս ուղղված առջևի ատամները, որոնք էլ իրենց հերթին դառնում են շնչառության խանգարման, երեխայի սնուցման և խոսքի դժվարացման պատճառ: Պետք է օգնել երեխային, որպեսզի մինչև երեք֊չորս տարեկանը լրանալը, նա ամբողջությամբ ազատվի վատ սովորություններից:

Ամենահաճախ հանդիպող խնդիրներից մեկը կաթնատամների կարիեսն է: Հիվանդագին պրոցես է, որը բնորոշվում է ատամի կարծր հյուսվածքների կրազրկումով և փափկեցումով` հետագա դեֆեկտի, խոռոչի առաջացմամբ։ Կարիեսի նկատմամբ նախատրամադրվածության ներքին պատճառներից են ժառանգական գործոնը և ներքին օրգան-համակարգերի ձևավորման խանգարումները: Արտաքին գործոններից կարևորություն է տրվում մոր կրած հիվանդություններին:

6 ամսականից մինչև 6 տարեկան հասակում կարիեսի առաջացման պատճառ են հանդիսանում բերանի խոռոչի անբավարար հիգիենան, սխալ սննդակարգը, ընդհանուր և տեղային հիվանդությունները:

Երեխային վախ տարիքից է հարկավոր սովորեցնել հետևել ատամների հիգենային, քանի որ բերանի խոռոչի խնամքն ավելի հեշտ է սովորույթի վերածել հենց վաղ տարիքից: Նպատակն է ունենալ առողջ կաթնատամներ և չկորցնել դրանք ժամանակից շուտ։ Կարևոր է, որ փոքրիկները սովորեն ամեն օր առավոտ՝ նախաճաշից հետո և երեկոյան՝ քնելուց առաջ, ճիշտ լվանալ ատամները։ Դրա համար կան շատ հետաքրքիր միջոցներ, օրինակ՝ թղթի վրա նկարել ատամներ այնուհետև թղթի վրա ֆայլ անցկացնել և թողնել որ երեխան ստեղծագործի ֆլոմասծերներով, շոկոլադներով, տոմատով, մայոնեզով, կավով և այլն։ Հետո տալ նախապես պատրաստված յուրահատուկ խոզանակն էր (պաղպաղակի փայտիկներով և աման լվանալու սպունգով պատրաստված) որպեսզի երեխաները մաքրեն ատամների վրայի բոլոր հետքերը ճիշտ ձևով։

Երեխայի ատամների առողջության համար պետք է հետև էլ նաև նրա սննդակարգին։ Ինչպես հայտնի է, սխալ սննդակարգը ատամների հետ կապված խնդիրների առաջացման գլխավոր պատճառներից մեկն է: Երեխայի օրգանիզմի զարգացման համար շատ կարևոր է կաթնամթերքը, քանի որ հանդիսանում է ատամների և ոսկրերի կազմի հիմնական բաղադրիչի՝ կալցիումի աղբյուր։ Կաթնամթերքը պետք է մշտապես լինի երեխայի սննդակարգում, հատկապես մինչև մշտական կծվածքի լիարժեք ձևավորումը (12-14 տ.): Հարկավոր է ուշադրություն դարձնել նաև երեխայի օրգանիզմում վիտամին D-ի պարունակությանը, քանի որ այն մասնակցում է կալցիումի փոխանակությանը։ Կարիեսի առաջացման կարևոր նախապայմաններից է քաղցրի չարաշահումը: Երեխան պետք է սնվի ռեժիմով՝ խուսափելով միջուտեստային ժամանակահատվածներում (օրինակ՝ նախաճաշից մինչև ճաշն ընկած ժամանակահատվածում) կամ գիշերային ժամերին քաղցր ուտելուց (կամ քաղցր ըմպելիքներ խմելուց)։

Աղբյուր՝ babysef.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *